Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Երեկվա համարում մեջբերում էինք արել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, սուտ մատնության մեջ մեղադրվող Սարգիս Հացպանյանի հացադուլ հայտարարելու օրը՝ դեկտեմբերի 1-ին ուղարկված նամակից, որը «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հ. Հակոբյանն ուղարկել էր դեկտեմբերի 8-ին ու նամակն «Առավոտին» էր հասել դեկտեմբերի 12-ին: Այս նամակում Սարգիս Հացպանյանը նշել էր, թե 3 անգամ գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. «Եվ

Կարգավորման շուրջ բոլորը նո՞ւյն մոտեցումներն ունեն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն երեկ շուրջ 40 րոպեանոց հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության՝ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ՀՀ նախագահի քայլերը կարգավորման քաղաքական երկխոսություն եւ քննարկումներ ծավալելու ուղղությամբ, ինչպես նաեւ քաղաքական հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը: Նրա համոզմամբ, խաղաղ կարգավորումը եւ քաղաքական խնդիրների

Գլուխկոտրուկներ

«Յոթի» առաջիկա դատաքննության ընթացքում մեղադրողներն ու դատավորը ստիպված են լինելու սեփական ուժերով լուծել դրանք: Հայ ազգային կոնգրեսը, երեկ անդրադառնալով «Յոթի» սպասվող դատավարությանը, նկատել է, թե այդ դատավարության ընթացքում «կբացահայտվեն մարտիմեկյան հանցագործության իրական կազմակերպիչները, սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տված վարչախումբը, քաղաքական հետապնդումների նրա ապօրինի պատվերը իրականացրած ծախու դատախազները, քննիչները եւ ոստիկանները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԳՈՒՇԱՆԱ ՆՈՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻՑ

Հույս ունի ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Շուրջ մեկ շաբաթ է, ինչ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո նա գտնվում էր Ֆրանսիայում եւ հաճախակի հանդիպումներ ունենում եվրոպական կառույցներում: Մեր հարցին, թե ի՞նչ գործոններ դեր խաղացին, որ որոշեց վերադառնալ՝ պրն Իգիթյանն ասաց. «Նախ, Հայաստանից իմ գնալը համարում եմ ճիշտ,

«ՀԵԾԱՆԻՎ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

«7-ի» գործը՝ ուշադրության կենտրոնում Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կսկսվի, այսպես կոչված՝ «7-ի» գործի քննությունը: Գործը լսվելու է դռնբաց դատական նիստում, ինչը ենթադրում է, որ վերոհիշյալ քրեական գործով դատական նիստին կարող է ներկա գտնվել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «դատավորի, դատավարության մասնակիցների եւ այլ

ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԽՈՐՀՐԴՈ՞Վ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ողջունեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ երեկ արած այն հայտարարությունը, թե Կոնգրեսը հիմա զբաղված է նաեւ իր ստվերային կառավարության ձեւավորմամբ: Հանրապետական պատգամավորը հիշեցրեց, որ ինքը դեռ մայիսին էր ընդդիմությանը խորհուրդ տալիս՝ դադարեցնել «փողոցային»- հանրահավաքային պայքարը, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ձեւավորել ստվերային կառավարություն: Ա. Աշոտյանի ասելով, ՀԱԿ-ը այդպես էլ

ՀՆԱՎԱՅՐԸ՝ ԱՂԲԱՎԱ՞ՅՐ

«Հայաստանը մի տեսակ դարձել է աղբատեղի կամ էլ գերեզմանատեղի. ապրում են դրսում, գալիս այստեղ՝ թաղվում…»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ կես կատակ-կես լուրջ ասաց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Ըստ նրա, Կարմիր բլուր հնավայրն ունի պահպանման հետ կապված խնդիրներ. «Վերջին 25 տարիների ընթացքում այս հնավայրի տարածքում պարբերաբար աղբ է կուտակվում, այն էլ՝ շինարարական: 1985

«Սոխակի» հիշատակին

Դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն ու դափնեկիրների գալա համերգը: Այդ օրը նաեւ «Հայաստանի սոխակի» ծննդյան օրն էր: Մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի համար Գոհար Գասպարյանը կուռք է եղել: «Երբ մեծ երգչուհին երկրային կյանքից

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՀԻ ԳԱՎԱԹԸ

Մոսկվայում ավարտվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ ամբողջ մրցաշրջանի ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսեւորած եւ կազմակերպիչների կողմից այդ չափորոշիչներով ընտրված բռնցքամարտիկներն առաջին անգամ պայքարում էին ոչ թե թիմային, այլ ըստ 11 քաշային կարգերի անհատական հաղթողին որոշելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր քաշային կարգում հրավեր ուղարկվել էր ընդամենը ութ հոգու: Տարվա եզրափակիչ այս պաշտոնական մրցաշարում մեր

Պայքարեցին կոռուպցիայի դեմ

Առայժմ երկամյա ծրագրով Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով համաժողով: «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից 2007թ. փետրվարի 1-ին Հայաստանի 8 գյուղերում մեկնարկել էր «Լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» երկամյա ծրագիրը, որի արդյունքներն ամփոփվեցին համաժողովի ընթացքում: Ըստ ԵՀՀ նախագահ Ջորջ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՆԱԵՎ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹ

2005, 2006, 2007 թթ.-ին «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել 1955 տոննա մոլիբդենի հանքաքար եւ խտանյութ: Ներմուծված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի մաքսային արժեքը կազմել է 19 մլրդ 703 մլն դրամ (մոտ $66 մլն): Մասնագետների գնահատմամբ՝ 2 տոննա մոլիբդենի խտանյութից ստացվում է 1 տոննա մոլիբդեն: Նշենք, որ առաջին հայացքից մեզ հետ զրուցած

«Պեպսի-կոլայից» մինչեւ իրական արժեքներ

Ընդդեմ պլաստմասսայի ու «Պեպսի-կոլայի» «Հայկական խաղերին, դոմինոյին, քարկտիկին, հեքիաթների ընթերցումներին եկել են փոխարինելու թվային համակարգչային խաղերը: Այն խաղերը, որոնցով մենք դաստիարակվել եւ մեծացել ենք՝ այսօրվա մանուկներին չեն հետաքրքրում: Նրանք այսօր «օդնոկլասնիկ» են խաղում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Միքայել Մկրտչյանը: Օրերս «Ցուցասրահ-1»-ում բացվեց նրա «Նորից նոր տարի» խորագրով հին հայկական խաղերի ցուցահանդես-վաճառքը: «Ցուցահանդեսս անվանեցի «Նորից

ԱՂԱՄՅԱՆՆ ԷԼԻ Է ՈՒԶՈՒՄ

Նկարիչների միության գործող նախագահին 10 տարին քիչ է թվում Երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ նկարիչների միության 17-րդ համագումարը: Վերջերս մութ ամպեր էին կուտակվել միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանի գլխին: Պատճառը նրա կողմից միության կանոնադրության փոփոխությունն էր, միությանը պատկանող տարածքների օտարումը եւ այլն: Միության մի շարք անդամներ պնդում էին, որ կանոնադրության

Շենքերը կփլվեն դպրոցների վրա

Ահազանգում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը օրերս իր մտահոգությունը հայտնեց Երեւանի քաղաքաշինական սխալների ու կառուցապատման վերաբերյալ, ինչ թեմայով ավելի վաղ ելույթ էր ունեցել նաեւ խորհրդարանում: Պատգամավորի խոսքով՝ քաղաքաշինական առումով Երեւանն այնքան խոցելի է, որ նահանջի տեղ այլեւս չկա: «Ես դեռ վեց ամիս առաջ հայեցակարգային նամակով վարչապետին փոխանցել էի, որ

ԱՆԹԱՓԱՆՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման նախաքննությունը դեռ որեւէ հարցի պատասխան չի տվել, սակայն առաջ է բերել նոր հարցեր: Նոյեմբերի 17-ին, ժ. 20-ի սահմաններում, Փ. Բուզանդի փողոցի 1/3 շենքի դիմաց ծեծի ենթարկվեց «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում

Մրցում են 303 երթուղու համար

Երեւան-Գավառ-Երեւան երթուղագծի մրցույթին մասնակցում են «Ալիք» եւ «Գավառտրանս» ընկերությունները: 303 երթուղին մինչ այժմ սպասարկել է «Ավտոփայլ» ընկերությունը: «Ավտոփայլի» երթուղագծից հրաժարվելուց հետո այդ նույն երթուղու համար հայտարարվեց մրցույթ: Մրցույթին մասնակցում են «Ալիք» ՍՊԸ-ն եւ «Գավառտրանս» ընկերությունները: Օրերս Հյուսիսային ավտոկայարանում ընկերությունները ցուցադրեցին իրենց մեքենաները: Մրցույթը հաղթելու դեպքում «Ալիք» ՍՊԸ-ն պատրաստվում է Երեւան-Գավառ-Երեւան թիվ 303 երթուղագիծը սպասարկել «Հունդայի»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԽԵՂՃԱՑՐԻՆ

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, օգտվելով պաշտոնից, դաշտը մաքրում է բիզնեսում իր մրցակիցներից: Շաբաթ-կիրակի օրերին հիմքից քանդվել է Երեւան-Էջմիածին մայրուղում՝ «Ռաստեր» գործարանի հարեւանությամբ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին («Ճոյտ») պատկանող գազալցակայանը: Մեր տեղեկություններով՝ գազալցակայանն իր ձեռքով քանդել է հենց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Պարզվում է, այդքան եկամտաբեր բիզնեսից հրաժարվելու պատճառը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններն էին: Հիշեցնենք,

ԷԼԻ ԴԱՀԼԻՃ ՉՏՎԵՑԻՆ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ տարածել է «հաղորդում հանցագործության մասին», որով պնդում է, թե Չարենցավանի քաղաքապետը խախտել է օրենքը: Նա մասնավորապես նշում է, թե մարզերի բնակիչներից ստացել է խնդրանք՝ «հանդիպելու քաղաքացիների հետ, որպեսզի նրանց տրամադրեմ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, միեւնույն ժամանակ այդ հարցի կապակցությամբ ներկայացնելով իմ դիրքորոշումը՝ որպես ԱԺ պատգամավոր»:

Համաձայնագրի ժամկետները ճշտված չեն

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը Հելսինկիում դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե կողմերը կարող են կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչեւ 2009-ի գարուն. «Մոտ են դրան, ինչպես երբեք»: Սակայն այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն բացահայտեց, որ Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին մի ժամանակացույց են առաջարկել, որը հնարավորություն

«Գնալու եմ «մինչեւ վերջ»

Գրում է «Առավոտին» դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սարգիս Հացպանյանից երեկ նամակ ենք ստացել, որում մասնավորապես գրում է. «Դեկտեմբերի 1-ից «անժամկետ հացադուլի» մեջ եմ գտնվում եւ արդեն 10,5 կգ նիհարել եմ, ճնշումս էլ 120-80-ից իջել է 105-70-ի»: Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին հացադուլ հայտարարելու օրն ուղարկված նամակում, որը մեզ

ՔՆՆԻՉԸ ՉՍՏԱՑԱԾ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

«Յոթի» վերաբերյալ քրգործի նյութերում նման փաստեր էլ կան «Մարտի 1»-ի դեպքերի առիթով հարուցված եւ դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք «Յոթի» գործը կարելի է «գլուխգործոց» համարել թե՛ այդ գործին դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից ռեկորդային ժամանակահատվածում ծանոթանալու, թե՛ գործի նյութերում առկա քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումների ու նախաքննական մարմնի կողմից տրված քաղաքական գնահատականների, նաեւ՝ մարդկանց մեղքն, իբր, հաստատող ապացուցողական բազայի

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԱՅԶԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Ազգային միաբանության» փոխնախագահին պետք է կայունություն, իսկ «Նոր ժամանակների» վարչության անդամին՝ արդարություն: «Մեթյու Բրայզային խորհուրդ կտամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել: Եվ չստացվի, որ միամտաբար համոզվենք, որ Մեթյու Բրայզան ավելի շատ է մտածում հայ ժողովրդի ռեյտինգի մասին, քան մենք: Չարաչար սխալվում է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնականին այսպես հակադարձեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ

ՉԹԱՂԵԼ ՈՒ ՉՓՇՐԵԼ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել երկու հայտարարությամբ: Դրանցից մեկն ուղղված է իրեն դատող դատավոր Ժորա Վարդանյանին, մյուսը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Արձանագրելով, որ արդեն քանի անգամ դատավոր Վարդանյանը կոպտորեն խախտում է իր քրեադատավարական ու սահմանադրական իրավունքները եւ առանց որեւէ լուրջ հիմնավորման մերժում է իր ու պաշտպանների միջնորդությունները,

«Սինոփսիսից» կադրե՞ր են գողանում

«Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա». սա այն նոր մասնագիտության անվանումն է, որը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մյուս ուստարվանից կներդրվի «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: Պարզ ասած, յուրաքանչյուր դիմորդ, որը կցանկանա ՀՊՃՀ-ում սովորել այս մասնագիտության գծով, կդասավանդվի «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերով եւ մեթոդներով: «Սինոփսիս»-ՀՊՀՃ համագործակցությունն ունի 7 տարվա պատմություն, որի արդյունքում ՀՊՃՀ քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, կիբեռնետիկայի, ռադիոէլեկտրոնիկայի եւ

Գովազդը «Առավոտում» 1 քառակուսի սանտիմետրի արժեքը. 1-ին էջում՝ 600 դրամ, 2-7-րդ՝ 480 դրամ, 8-13՝ 360 դրամ, 14-16՝ 200 դրամ: Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում: Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ: Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

2009 թվականից «Առավոտ» օրաթերթն ամեն օր լույս է տեսնելու 16 էջով: Պատճառը մեկն է. մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, իսկ այդ ասելիքը հնարավոր չէ տեղավորել 8 էջում: 16 էջանոց «Առավոտը» կօգնի մեզ եւ ձեզ՝ է՛լ ավելի մոտենալ ժամանակակից արեւմտյան չափանիշներով աշխատող մամուլին, որն ամեն օր մանրամասն ու հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում կյանքի տարբեր ոլորտներից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնչորսերորդ ԾԻԱԾԱՆ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ Եվ Արիսը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «ում ուզում ես պատմի, մենակ թե՝ Հրանտին չպատմես», եւ Գագոն ինձ ասաց՝ «որ պատմես՝ դու էլ հետներս ես խայտառակ ըլնելու», եւ Արիսն ասաց՝ «իրար հետ ենք էդ գյուղն Ահնիձորի հետ շփոթել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թող պատմեմ՝ թող

Տիրոջ եւ «տիրոջ» ծառաները

Եպիսկոպոսի գործունեության գնահատականը պետք է տան հավատացյալները Վերջերս բավականին մեծ մարդկային խռովք ապրեցի, երբ տեղեկացա, որ չնչին տպաքանակ ունեցող թերթերից մեկի էջերում ինչ-որ մեկը փորձ է արել ցեխ շպրտել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի վրա: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ հեղինակն առանձնապես տեղյակ չէ թեմի անցուդարձից

ԿԱՆԳ ԱՌԵՔ, ԲԱՎԱԿԱՆ Է

Ինչպես պետք չէ կառուցապատել Երեւանը Խորհրդային տարիներին խոշոր կառույցների նախագծերը Քաղխորհրդի գործկոմի քաղաքաշինական խորհրդում քննարկելուց բացի, մանրամասն ուսումնասիրվում եւ քննարկվում էին Ճարտարապետների միությունում, Շինարարության պետական կոմիտեում եւ ապա միայն թույլատրվում էր այն իրականացնել։ Շատ հաճախ Պետշինում քննարկելուց հետո անգամ, քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը չեղյալ էր հայտարարվում։ Այժմ մի քանի ցայտուն օրինակներ այն անօրինականություններից, որոնք թույլ

«Հաշտ-համերաշխ ապրըմ ենք»

Հարցազրույց 76-ամյա եզդի Ալի պապիկի հետ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 60.000 եզդի: Թե ինչպես են ապրում, ինչ հարաբերությունների մեջ են հայերի հետ, ինչ սովորույթներ ունեն, փորձեցինք պարզել Սիլիկյան թաղամասի բնակիչ, 76-ամյա Ալի պապիկից: Խոստովանեմ, որ հարցազրույցին փոքր-ինչ վախեցած էի գնացել, ու մինչ դուռը կբացվեր՝ մտովի պատկերացնում էի խոժոռադեմ, խստաբարո ու ջղային մի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031