Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՀԻ ԳԱՎԱԹԸ

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"Մոսկվայում ավարտվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ ամբողջ մրցաշրջանի ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսեւորած եւ կազմակերպիչների կողմից այդ չափորոշիչներով ընտրված բռնցքամարտիկներն առաջին անգամ պայքարում էին ոչ թե թիմային, այլ ըստ 11 քաշային կարգերի անհատական հաղթողին որոշելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր քաշային կարգում հրավեր ուղարկվել էր ընդամենը ութ հոգու:

Տարվա եզրափակիչ այս պաշտոնական մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնում էր միայն մինչեւ 75 կգ քաշային, ամառային օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը, որը նվաճեց աշխարհի գավաթը: Նա Պեկինում կրած հարաբերական անհաջողությունից հետո ապացուցեց, որ ինքն այսօր իր քաշային կարգում լավագույններից մեկն է մնում աշխարհում:

Անդրանիկը նախ 19:4 հաշվով համոզիչ առավելության հասավ կորեացի Դոկժին Չոյի նկատմամբ, այնուհետեւ վստահ հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովին՝ 12:2 եւ վճռորոշ մենամարտում համառ պայքարում միավորների նվազագույն տարբերությամբ (10:9) պարտության մատնեց Ալֆոնսո Բլանկոյին (Վենեսուելա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել