Օրվա լրահոսը
ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՊԱՇՏՈՆԱՆԿ ՉԻ ԱՐՎԻ
Հայաստանյան թերթերից մեկը երեկ գրել էր, թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի, ու նրա փոխարեն մարզպետ կնշանակվի ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը: News.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Շահգալդյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը. «Ես աշխատում եմ մամուլի այդ անհեթեթություններին չպատասխանել եւ չարձագանքել: Ես դեռեւս շարունակում եմ աշխատել
ՉԿԱՅԱՑԱԾ «ՎԱՅՐԷՋՔ»
Երեկ, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծ թիվ 32 չորսհարկանի շենքի տանիք էր բարձրացել մի երիտասարդ եւ գոռում էր, որ իրեն ցած է նետելու։ Շենքի մոտ հավաքվեցին մեծ թվով անցորդներ, ժամանեցին ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային, փրկարար, 1-03 ծառայությունների աշխատակիցները։ ՊՊԾ-ի կարմիր բերետավորները իրենց հետ էին բերել «կավրոլիտ» եւ այն բացել ու սպասում էին, որ եթե հանկարծ
…ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԱՆՓՈՓՈԽ
Լավ է ուշ, քան ավելի ուշ, կրկնում էի մտքումս, քանի որ երբեքը արդեն մահն է: Եվ որպես շարունակություն՝ մտածում էի նաեւ, թե ավելի լավ է տեսնել, քան հորինել: Ու բոլորովին էլ կարիք չկա վարագուրել բաց պատուհանները՝ փորձելով երեւակայել, թե ի՞նչ կա վարագույրից այն կողմ՝ հուսալով, որ կգտնես մի չճանաչված գաղտնիք, որը քեզ համար կբացի աշխարհը
Ռուսական մեսիջներ Երեւանի համար
Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի ղեկավարության այցերը հարեւան Ադրբեջան Երեւանում եւ Ստեփանակերտում միշտ ընդունվում են նախանձախնդրորեն, եւ այդ այցերի ընթացքում արված հայտարարությունները դառնում են ներքին քաղաքական շահարկումների առարկա: Հայաստան կատարած պետական այցից քիչ անց երեկ սկսվեց Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի պաշտոնական այցը Բաքու: Ուշագրավ է, որ այցի նախօրեին եղան 3 հիշարժան իրադարձություններ, որոնք կարելի է
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ԴԱՐՁԵԼ
ԵՄ-ին անդամակցությանն օգուտներն անհատ գործարարների համար՝ մաքսային քաշքշուկից ձերբազատում, պահանջվող փաստաթղթերի նվազում: Էստոնական Պյառնու ծովափնյա առողջարանում երեկ հնարավորություն ունեցանք մի քանի օրինակներով տեսնել, թե Եվրոպական միությանն անդամակցությունը ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ բիզնես գործունեության վրա: Առաջին օրինակը վերականգնողական բուժման «ՍՊԱ Էստոնիա» կենտրոնն էր, որն Էստոնիայում ամենահներից է նման առողջարարական բազմաթիվ հաստատությունների մեջ: «ՍՊԱ Էստոնիան»
ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԵՐԿՍԱՅՐԻ Է
Այսպես կարելի է ամփոփել ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչել- չճանաչելու նպատակահարմարության շուրջ ընդդիմադիր գործիչների մոտեցումները: Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 19-ամյակը: Ի տարբերություն հարավկովկասյան տարածաշրջանում ի հայտ եկած այլ կազմավորումների՝ Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, Արցախի անկախությունն առայժմ որեւէ երկիր, այդ թվում՝ մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ու, հեռու չգնանք՝ նաեւ Հայաստանը
Հայերը կանխատեսել էին Հռոմի պապի վերընտրությունը
Հորոսկոպը կախվածություն չի առաջացնի, ոչ էլ կծրագրավորի «AstroCentrum»-ը՝ որպես կենտրոն, ստեղծվել է 2005 թվականին՝ Միացյալ Նահանգներում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց կենտրոնի հիմնադիր Էրիկ Աթայանն ու հավելեց, որ կենտրոնի կողմից տարբեր հետազոտություններ են արվել: Է. Աթայանի խոսքերով, հետազոտությունները տարբեր ոլորտներում են եղել՝ սկսած սոցիալականից, վերջացրած քաղաքակականով, ինչպես նաեւ հետազոտվել են անհատ մարդիկ: Թերեւս ամենահետաքրքիրը եղել է
ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՌՈՅԱԼԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ
«Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն նոր «Ստենվեյ» ունի Բարձրակարգ երաժշտության երաշխիքը բարձրակարգ երաժշտական գործիքներն են: Հատկապես ռոյալը, ինչի դեֆիցիտ ունեցել ենք, ինչպես արվեստագետներն են պնդում՝ միշտ: Սակայն Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ «Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի շրջանակներում այս տարի Ճապոնիայի կառավարությունը նվիրեց 18 ռոյալ: Ընդ որում, 1989թ. ի վեր, կոնսերվատորիան ոչ մի երաժշտական
Վիճակագրական տվյալներ
Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՖԻԴԵ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադային կմասնակցեն նաեւ Մարոկկոյի տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ Եմենի կանանց հավաքականները: Այսպիսով, ըստ վերջին տվյալների, օլիմպիադայում հանդես կգա 158 երկիր: Իրենց ազգային ֆեդերացիաները կներկայացնեն կանանց՝ 120 եւ տղամարդկանց՝ 160 թիմեր: Մասնակիցների թիվը հասել է 1400-ի: Կազմակերպիչներն արտասահմանյան երկրներից հրավիրել
Վստահություն
Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 20-ին մեկնարկող շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան սպասարկելու հրավիրվել են «Նիկեի» լավագույն սպասավորները: Նրանց մեջ են Հայաստանի երկու մրցավարներ: ՖԻԴԵ-ի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին վստահվել է գլխավոր մրցավարի տեղակալի պատասխանատու պաշտոնը, իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը համաշխարհային օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի երեք անդամներից մեկն է:
Միշել Պլատինի. «Սա անվերջ համագործակցություն է»
Նորակառույց ֆուտբոլային ակադեմիան այսօր ոչ միայն ընդունեց առաջին հյուրերին, այլեւ իր գեղեցիկ ու հարմարավետ սրահներից մեկում անցկացրեց ՈւԵՖԱ-ի ու ՀՖՖ-ի նախագահներ Միշել Պլատինիի ու Ռուբեն Հայրապետյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ոգեւորված համալիրով՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ ՈւԵՖԱ-ն նոր ներդրումներ կկատարի՞ Հայաստանում, թե՞ «Ակադեմիան» իր տեսակի մեջ միակը կլինի: Դրան ի պատասխան՝ Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ սա
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԲԱՑՎԱԾ Է
2007 թվականի աշնանը ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպպ Բլատերն ու Միշել Պլատինին երկօրյա համատեղ այցով Հայաստանում էին: Այն ժամանակ բազմաթիվ օրակարգային հանդիպումների շրջանակներում համաշխարհային ու եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 16-ին մասնակցեցին Երեւանի Ավան թաղամասում ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի եւ մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դրանից երեք տարի էլ դեռ չանցած՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Պլատինին
«Նարեկը» սիրուհու նման քաղցր էր
Ավան համայնքի Նարեկացի թաղամասում երեկ նարեկացիական շունչն էր գերիշխում: Թաղամասի գլխավոր պուրակի հենց կենտրոնում գտնվող նորաստեղծ քանդակի՝ «Նարեկի» շնորհանդեսն էր: Բացման արարողությունը սկսվեց հոգեւոր այրերի օրհնությամբ, ապա սիրված երգչուհի Աննա Մայիլյանը կատարեց Նարեկացու տաղերը: Ավան համայնքի թաղապետ Մանվել Ջավադյանն էլ ասաց, որ համայնքը այս կերպ թոթափում են ապօրինի ավտոտնակներից. «Ավտոտնակների փոխարեն պուրակներ ու հուշակոթողներ են
ՄՐՑՈՒՆԱԿ՝ ՀՈԳԵՎՈՐՈՎ ԵՎ ՄՏՔԻ ՈՒԺՈՎ
«Շանհայ Էքսպո- 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի տնօրենի դիտարկումները Այս տարվա ապրիլի 30-ին կայացավ հայկական տաղավարի պաշտոնական բացումը «Շանհայ Էքսպո- 2010» միջազգային ցուցահանդեսում: Հայկական տաղավարն իր արտաքին շքեղությամբ ու բովանդակային հարստությամբ տպավորիչ էր: Հենց տաղավարի մուտքի մոտ դրված էին 40 նկարակալներ՝ «Աշխարհի քաղաք» պրոյեկտի թաղամասերի պատկերներով, որոնք նախագծել են հայ ճարտարապետները: «Աշխարհի քաղաք» եզակի նախագիծը
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Պակիստանցի բարձրաստիճան 9 սպաներից բաղկացած պատվիրակությունը, որը ԱՄՆ էր ժամանել Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հրավերով, Վաշինգտոնի Դալլեսի անվան օդանավակայանում «նվաստացուցիչ հարցաքննության» է ենթարկվել: News.am-ի փոխանցմամբ, սկանդալը տեղի է ունեցել անզգույշ արտահայտության պատճառով: Ինքնաթիռում պատվիրակության անդամներից մեկի արած՝ «հուսով եմ, սա իմ վերջին թռիչքն է» արտահայտությունը կասկածելի է թվացել ուղեկցորդներին եւ նրանք ահազանգ են հնչեցրել: ԱՄՆ
«ԵՍ ՔԵԶ ԾՆԵԼ ԵՄ, ԵՍ ԷԼ ՔԵԶ ԽԵԼՔԻ ԿԲԵՐԵՄ»
Մոսկվայում եւ Պետերբուրգում ընդդիմության ավանդական բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Սահմանադրության՝ ժողովների ազատությունը երաշխավորող 31-րդ հոդվածի, օգոստոսի 31-ին եւս ավարտվել են ավելի քան հարյուր ակտիվիստների ձերբակալությամբ: Բայց, ինչպես հաղորդում է Reuters-ը, ոստիկանությունը նման դեպքերի համար սովորականից ավելի կոռեկտ է գործել եւ վարչապետ Պուտինի հավանությանն արժանացած «մահակով գլխին» մեթոդն այս անգամ չի կիրառել: Օգոստոսի 31-ի երեկոյան, նախատեսված
ՖԻԴԵԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ «ԳԵՅԵՐԻՆ» ՀԵՏԱՊՆԴԵԼՆ ԱՆԱՐԴԱՐ ԷՐ
Ֆիդել Կաստրոն ստանձնել է 1959թ. հեղափոխությունից հետո Կուբայում հոմոսեքսուալիստներին հետապնդումների ենթարկելու պատասխանատվությունը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, «կոմանդանտեն» հայտարարել է, թե կարիբյան այդ երկրում ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների նկատմամբ ճնշումը «մեծ անարդարություն» է եղել: Կաստրոն շեշտել է, թե ինքը «բավարար ուշադրություն» չի դարձրել այդ խնդրին, որովհետեւ զբաղված է եղել հիմնականում Կարիբյան ճգնաժամի, պատերազմի եւ քաղաքական հարցերով: «Եթե
ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Պաղեստինի ինքնավարության վարչակազմին
Չորեքշաբթի օրը ՀԱՄԱՍ մահմեդական ծայրահեղական շարժումը Պաղեստինի ազգային վարչակազմի ուժային կառույցներին մեղադրել է Հորդանան գետի արեւելյան բոլոր շրջաններում շարժման հետնորդների եւ խմբավորման առաջնորդների ձերբակալության արշավ սկսելու համար: «Նախնական տվյալները վկայում են, որ Արեւելյան ափի բոլոր գավառներում, անցած գիշերվա ընթացքում ձերբակալվել է շարժման ավելի քան 150 առաջնորդ եւ համակիր»,- ասված է խմբավորման կողմից Գազայի հատվածում տարածված
Ապագա Թուրքիան՝ ըստ թուրքերի
Թուրքական ամենառեյտինգային «Գայլերի հովտի որոգայթ» ֆիլմի ազդագրում ներկայացվում է, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2023 թվականին՝ ամերիկյան, իսրայելական եւ եվրոպական «սցենարներով»: Բոլոր այդ տարբերակներում էլ Թուրքիան բաժանվում է 3 մասի: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ֆիլմի ազդագրում ներկայացված 2023թ. երեք քարտեզներում էլ պատմական Հայաստանի զգալի հատվածը ներառված է Հայաստանի կազմում: ԱՄՆ-ի տարբերակի համաձայն, Վանը, Արարատը եւ
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼ
Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին, որոնք առանց Թբիլիսիին տեղյակ պահելու եղել են Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում, խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց՝ խուսափելու համար այդ երկրում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարից: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդ մասին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ նկատի ունենալով օրերս Վրաստանի իշխանությունների տարածած համապատասխան հայտարարությունը: «Իսկապես, այն օտարերկրացիները,
«ԳԱԱ-ն պետք է լուծարել»
Բանավեճ «Հայելի» ակումբում Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական միջազգային ուսումնական ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Հայելի» ակումբում քննարկեցին ՀՀ գիտության զարգացման ռազմավարությունն ու ապագան: Ըստ Ա. Դավթյանի, գիտության ոլորտում թերություններ շատ կան, բայց ամեն ինչ չէ, որ վատ է: Ս. Հայրապետյանը, սակայն, այլ կարծիք ունի՝ Հայաստանը
Գիտելիքի օրը՝ հարազատ կրթօջախում
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելեց ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոց: Քաղաքապետը Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է, եւ այստեղ նրա ներկայությունը, ինչպես հայտարարեցին դպրոցում, տանտիրոջ իրավունքով է: Շնորհավորելով Գիտելիքի եւ դպրության օրը, քաղաքապետը նշեց. «Սեպտեմբերի 1-ը իսկապես
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մտահոգությունները Գիտելիքի օրվա կապակցությամբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ հանրակրթության ոլորտում գոյություն ունեցող որոշ խնդիրների: Նրա համոզմամբ, իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքը, այլ ոչ թե այնպիսի վիճակների մեջ դնի նրան, որ նրանք ամեն քայլափոխի երդմնազանց լինեն եւ զզվեն իրենցից: Այս ամենը ԱԺ պատգամավորը գործնականում իրականանալի է
«ԱՆԱՌԱԿ» ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի կապակցությամբ հիմնականում ծայրահեղ գնահատականներ են հնչեցվում: Սարգսյանի քարոզչաթիմը տեղի ունեցածը ներկայացնում է վարդագույն, իսկ տերպետրոսյանական հարթակային ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող ԶԼՄ-ները՝ սեւ գույներով, համեմված հակառուսական վայնասունով: Բնականաբար, երկու կողմերն էլ դա անում են առավելապես քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, քանի որ
ՀՈԳԱՏԱՐ ՉԵՆՔ
Իջեւանի քաղաքային զբոսայգում օրերս առկա էր ստվարաթղթի ամանների եւ ցելոֆանների աղբակույտ: Այդ աղտեղությունը համահունչ չէր հարեւան տաղավարի ռոմանտիկ պատկերին՝ առավոտ կանուխ, տղան ամբողջ հասակով մեկնված՝ գլուխը դրել էր սիրած աղջկա ծնկներին: Ներկայումս զբոսայգուց աղբակույտը հեռացված է: Սա, սակայն, չի նշանակում, որ դարձել ենք հոգատար՝ սեփական տան ու քաղաքի նկատմամբ: Ցավոք, չենք դարձել:
ԷՇՈՎ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ
Զանազան պաշտոնյաներ շատ են սիրում խոսել Հայաստանի տնտեսական աճի, մարդկանց կենսապայմանների բարելավման մասին: Նրանք, հավանաբար, իրենց կյանքը նկատի ունեն, որովհետեւ իրականությունն այլ է: Այս հեծյալին հանդիպեցի Տավուշի մարզի Զորական գյուղի մուտքի մոտ, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղում սրընթաց արշավելիս: ՀՀ քաղաքացին 21-րդ դարում էշով փայտ է կրում ձմռանը չմրսելու համար: Իսկ վագրային թռիչքներով զարգացող Հայաստանի մասին պաշտոնյաների
«ՀԱՆՃԱՐԻ ԹՌԻՉՔԸ» ԴԵՊԻ «ԴԺՈԽՔԻ ՃԱՄՓԱ»
Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան դահլիճի վատթար վիճակի մասին արդեն գրել ենք («Առավոտ», 08.20.2010՝ «Մշակութային օջախը՝ կիսավեր»): Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Իջեւանի «ԻՇԿ» ընկերությունը մշակութային այս օջախի նորոգումը կիսատ-պռատ է կատարել եւ բազում թերություններով: Նորոգումից հետո պատերին եւ հատակին բազմաթիվ ճեղքերով, սակայն հանդիսատեսներով լի դահլիճում օգոստոսի 26-ին ներկայացվեց Ալեքսանդր Հովսեփյանի «Հանճարի թռիչքը» երկու գործողությամբ
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Սեւ ծովի վրացական ափ հանգստանալու մեկնած ՀՀ քաղաքացիները վճարում են որակի եւ մատչելիության համար, ստանում՝ անորակություն եւ հոգսեր: Տարբեր ուղղություններով հանգստի ուղեգրեր առաջարկող տուրիստական գործակալություններն ամեն ինչ անում են՝ ամառվա երեք ամիսների ընթացքում որքան հնարավոր է շատ գումար վաստակելու համար: Իսկ շատ փող վաստակելու ամենալավ տարբերակը առաջարկվող ուղեգրում նախատեսվող հանգստի պայմանները իդեալական ներկայացնելն է. սկսած
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Ապրիլի 28-ին ՊՆ փոխգնդապետ Խոսրով Շադյանը հիվանդանոց էր տեղափոխվել՝ երբ «ինքն իրեն դանակի 4 հարված էր հասցրել»: Կատարված փաստի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 2 մասով (ինքնասպանության հասցնել): Օգոստոսի 24-ին քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Զինվորական դատախազությունը ստուգում է այն կարճելու օրինականության հարցը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Հուլիսի 28-ին Մարտունիի զորամասում սպանվեցին Վարդգես Թադեւոսյանը, Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը: Ըստ նախնական վարկածի, նրանց սպանել, ապա ինքնասպան էր եղել նախկինում դատված, բայց Արաբկիրի զինվորական կոմիսարիատից բանակ զորակոչված, ԱՄՆ-ից արտաքսված Կարո Այվազյանը: Վերջինիս 70-ամյա պապը՝ Ջիվան Միքայելյանը, որեւէ երկրից քաղաքական ապաստան է խնդրում, քանի որ համոզված է, որ իր թոռան վրա


















































