Օրվա լրահոսը

15 մլն դրամ՝ յուրաքանչյուր աշխատանքի համար

Մինաս Ավետիսյանի որմնանկարները փլատակների տակ են ավելի քան 22 տարի, դրանցից շատերը ոչնչացման եզրին են: Երեկ կայացած ասուլիսի ժամանակ, news.am-ի փոխանցմամբ, ահազանգեց արվեստագետի որդին՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը: Նրան ոգեւորում է այն հանգամանքը, որ շատ են մեծ արվեստագետի գործերի ճակատագրով մտահոգված մարդիկ: «Մեր հայրենակիցներից շատերի վերաբերմունքն ուղղակի ապրեցնում է

ԱԳԱՆԻԿՅԱՆԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

«Խնդիր. ո՞ր մոծակը սատկացնել» ԱՄՆ քաղաքացի, նկարիչ, ազգայնական Հրայր Ագանիկյանի նկատմամբ դեռ 5 տարի առաջ հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով: 2006թ. մարտի 28-ին ընտրվել էր խափանման միջոց՝ կալանքը: 2007թ. հուլիսի 11-ին Ագանիկյանի խափանման միջոցը փոխվեց, եւ նա ազատության մեջ է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարություններին մշտապես ներկա էին ԱՄՆ

ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆ

Պետական եկամուտների կոմիտեն 2010 թվականի առաջին 8 ամիսների հարկերի եւ մաքսերի հավաքագրումը գերակատարել է: Ըստ ՊԵԿ տարածած հաղորդագրության՝ վերոնշյալ ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 միլիարդ դրամ, ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45.9 միլիարդ դրամով՝ ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Ըստ ՊԵԿ-ի, այս տարվա 8 ամիսների հարկերի հավաքագրումները ավելի են 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

ԿԱՐՏԱՀԱՆԵՆ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի կառավարությունը որոշել է հացահատիկի արտահանման պայմանները մի փոքր մեղմացնել: Օգոստոսի 30-ի որոշմամբ՝ թույլատրվում է հացահատիկ արտահանել մարդասիրական օգնության նպատակով, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի իրականացման եւ մի շարք այլ դեպքերի համար։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը, վկայակոչելով «Ռիա նովոստիին»: Հիշեցնենք, որ ցորենի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը որոշել էր օգոստոսի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը արգելել արտահանումը: Ընդ

ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵՑԻՆ

Կառավարությունը $2 միլիոնով «Ապավեն» ՍՊԸ հայկական խոշոր առաքիչ ընկերությանն է վաճառել պետության սեփականությունը հանդիսացող եւ մինչ այդ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից շահագործվող տերմինալային եւ պահեստային երկաթուղային համալիրները: Այդ  մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է «Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքով, ուղղակի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է այս տարվա հունիսի 22-ին. «Վաճառքի վերաբերյալ գործարքն արդեն

Շիրակում դեռ բժիշկ կադրերի պակաս կա

Չնայած մարզպետարանի առողջապահության վարչության պետը վստահ է, որ շուտով շատերը երազելու են Շիրակում աշխատելու մասին: Ի հեճուկս հաճախակի հնչող հրապարակային քննադատություններին՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանն ու մի շարք հիվանդանոցների տնօրեններ դժգոհ չեն իրենց մատուցած ծառայություններից: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն կարելի էր ստանալ նախորդ օրը վարչության պետի հրավիրած մամուլի ասուլիսից: Վերջինս լրագրողներին հրավիրել էր՝

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Քանի որ շոգ է եւ չեն պահպանվում սննդի անվտանգության կանոնները Վերջին 1 ամսվա ընթացքում աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդների թիվը ավելացել է: Շատերի կարծիքով, մարդկանց աղիքային պրոբլեմները կապված են օգտագործված սննդամթերքի հետ: Սակայն հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այդ կարծիքին չէ: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ աղիքային վարակները պարտադիր չէ, որ միայն սննդի միջոցով մարդու

Խոպանչիները խուճապի մեջ են

Տարեցտարի Ռուսաստանում գործ գտնելը բարդանում է «Եթե նախկինում հայը գոնե էշի չարքաշ աշխատանք գտնելու խնդիր չուներ, հիմա այդ տեսակի գործ գտնելն էլ է բարդացել: Գործազուրկներն այնքան են շատացել, որ ռուսը նախընտրում է իր տգետ կադրերին, քան թե մշտապես էժան աշխատուժ համարվող հայերին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ռուսաստանի Տառուսա քաղաք մեկնած աշխատանքային միգրանտ Վալեր Թամրազյանը: Նրա

ԴՊՐՈՑ՝ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԵՐԻ ՄԵՋ

 120 մլն դրամի պատճառով Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղի երեխաները զրկված են դպրոցական նորմալ պայմաններում կրթվելու իրավունքից: Նման 3 տնակում են անցնում պարապմունքները: Դպրոցի բեմը, որտեղ չեն դադարում միջոցառումներ կազմակերպել: Չնայած սպորտդահլիճը դրսում է, եւ ցուրտ օրերին ուսուցիչները չգիտեն ինչպես կազմակերպել ֆիզկուլտուրայի պարապմունքները, այդուհանդերձ, Արեգնադեմի դպրոցը հանրապետական բոլոր մրցույթներում առաջին տեղն է զբաղեցնում, որի ապացույցը ուսուցչանոցի

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Առավոտի» երեկվա համարում հրապարակված «Հայ-ռուսական հարաբերությունները տակտիկական պետք է լինեն» վերտառությամբ հոդվածի շարադրանքում անճշտություն է սպրդել, որը թյուրընկալման առիթ կարող է դառնալ: «Առավոտի» հետ զրույցում Երջանիկ Աբգարյանի՝ «պատմական կոպիտ սխալ» արտահայտությունը հայտնվել է տեքստի անհամապատասխան տիրույթում: Տվյալ դեպքում այդ արտահայտությունը վերաբերում է հայ ավանդական քաղաքական մտքի հայտնի կանխադրույթին՝ հայ-ռուսական հավերժ բարեկամությանը, որը դուրս է մնացել

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԻՐ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

Ադրբեջանն այսօր արդեն հռետորությունից անցնել է կոնկրետ գործողությունների: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հերթական փորձին: Ըստ Ավետիսյանի՝ մեր դիրքապահների զգոնության եւ աչալրջության շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի փորձը: Արդյունքում՝ հակառակորդն

«Մահացել է ոստիկանի ձեռքով»

Ոչ թե «սպանվել է» «Առավոտ» օրաթերթը 28.08.2010 թ. համարում «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում ընթացող դատավարությանը: Հոդվածում մեջբերվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ նա իբր նշել է, որ սարսափել է, երբ ոստիկանությունում ոստիկանի ձեռքով

ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԵՆ ԼԻՆԻ

Հայ-թուրքական հարաբերությունների մասին ասում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Հանգստյան օրերին թուրքական լրատվական գործակալություններն իրազեկեցին, որ պաշտոնական Անկարան դիմել է Վաշինգտոնին, որպեսզի ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնի հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Թուրքական կառավարության այս քայլը, այն էլ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մեկամյակի շեմին, փոքր-ինչ անսպասելի, անհասկանալի, նույնիսկ տարօրինակ է: Մանավանդ, որ

ՎԵՐԱՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄ

 ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված՝ մարզում հանրապետականացման եւ վերահանրապետականացման գործընթաց է սկսվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն վերջերս փոխեց Արմավիրի մարզային կառույցի իր ղեկավարին. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ում հարաբերությունները գեներալ հորեղբոր հետ բացասական հունով են ընթանում 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր, փոխարինվեց Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանով: Կուսակցական վերնախավում

ԹՈՂ ԻՐԵՆՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆ

«ԼՂ հակամարտությունը գնալով ավելի շատ է հիշեցնում Քաշմիրի եւ Կիպրոսի հակամարտությունները, որոնք տասնամյակներ շարունակ չլուծված են մնում»,- panarmenian.net-ի մատուցմամբ, հայտարարել է Եվրոպայի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Մայքլ Էմերսոնը: Մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին թիվ 5 արձանագրության ստորագրումը՝  փորձագետը հայտարարել է, թե դա նշանակում է ստատուս-քվոյի երկարացում: «Բաքուն կարող է «շնորհակալություն

ՕԴՈՒՄ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

«Սերժ Սարգսյանը պատասխան կտա անմեղ ադրբեջանցիների թափված արյան համար»,- trend-ի մատուցմամբ, չորեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը՝ հավելելով, թե «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ Ղարաբաղի եւ մյուս օկուպացված շրջանները հայերի հետ ոչ մի կապ չունեն: Դրա համար էլ այդ հողերը կվերադարձվեն դրանց իսկական տերերին»: ՀՀԿ մամուլի խոսնակ եւ

«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կաջակցի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին, ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչըն: «Թուրքիան կաջակցի այդ բանաձեւի ընդունմանը եւ կանի հնարավորը, որպեսզի ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցը նորից հասնի միջազգային հանրությանը: Թուրքիան ԼՂ հիմնախնդիրն ընկալում է որպես իր սեփական

Ս. ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

Առաջիկա քաղաքական տարում ավելի ակնհայտ կլինեն այս կամ այն ուժերի տրամադրությունները 2012թ. կայանալիք ընտրություններից առաջ, news.am-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, թե Հայաստանի քաղաքական ուժերը արդեն ներգրավված են աննախադեպ նախընտրական քարոզարշավում: «Առայժմ վաղ է խոսել նոր ուժերի ստեղծման մասին, քանի որ քաղաքական դաշտը լավ խցանված է: Այլ հարց է, որ

Արձանագրությունները «քնած են»

Երկու տարբեր կարծիքներ «ֆուտբոլային դիվանագիտության» շուրջ 2009 թվականի օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդեցին, որ կայացած բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին: Ու թեեւ արդեն հոկտեմբերին արձանագրությունները ստորագրվեցին, եւ սկիզբ դրվեց դրանց վավերացման գործընթացին, բայց

ԼԱՏՎԻԱ. ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ

Եկեք այստեղ՝ եթե հոգնել եք Սեւանից ու քյաբաբից. կեսկատակ կոչ են անում Սեյմի պատգամավորները Շուրջ կես տարվա քննարկումներից հետո՝ այս տարվա հունիսի 1-ից Լատվիայում ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի՝ արտասահմանցի ներդրողները եւ նրանց ընտանիքի անդամները Լատվիայում ստանում են կեցության կարգավիճակ եւ Շենգենի վիզա: Բայց դեպի Եվրոպա պատուհան բացելու այս հնարավորությունն այնքան էլ դյուրին

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԷԼԻ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ

Հիմա Երեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը խորհուրդ է տվել Ազատության հրապարակի փոխարեն հանրահավաք անցկացնել Մատենադարանում, որի հարթակը ընդամենը ամիսներ առաջ նա «կյանքի» գնով էր «նվաճում»: Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Հայոց համազգային շարժում կուսակցությունն օգոստոսի 30-ին դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով սեպտեմբերի 17-ին Օպերայի տարածքում՝ Ազատության հրապարակում, հանրահավաք եւ ապա՝ Երեւանի փողոցներով երթ անցկացնելու մասին: Երեկ Երեւանի քաղաքապետարանում

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԵՆ «ԼՈՒՌ ԶՐՈՒՑՈՒՄ»

 Ի տարբերություն թուրքական կողմի, հայկական կողմի խոսքերն ու գործողություններն իրարից չեն տարբերվում. «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հարցերին եւ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակը: Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ

Սեպտեմբերի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների

ԳԻՏԵԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՁԵՎԱՉԱՓԻՑ

Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կարեւոր չէ երեխան էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր «մեթոդով» է հարստացնում իր մտահորիզոնը: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Չեռնենկոյի օրոք 1984թ. սեպտեմբերի 1-ը հռչակվեց Գիտելիքի օր: Հայաստանում անկախության հռչակումից հետո  էլ շարունակեցին մեխանիկորեն նշել այդ տոնը, չմշակելով օրվան համարժեք արարողակարգեր ու դրան տալով համաժողովրդական բնույթ: Բավարարվեցինք միայն

Պատրաստ են նոր ուսումնական տարվան

Օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ,

«Շալվարը» մարզպետի սրտով չէ՞

Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝

ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԴԻՄԱԿՈՎ

Միհրդատ Մադաթյանին շատերը դիմում են skype-ով «Բժշկության մեջ կան բնագավառներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն պարտադրում»,- «Առավոտի» հետ հեռաբժշկության մասին զրուցելիս նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելում, որ տեսաձայնային շփման միջոցով հնարավոր է որոշակի կարծիք ստեղծել հիվանդի մասին: «Այցելուի համար հեռաբժշկությունը հարմարավետ միջոց է: Նա իրեն անկախ եւ ազատ է զգում եւ ցանկացած

Մարտիրոսյանը կհանդիպի Ձինձիրուկի հե՞տ

Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկը, ըստ ESPN-ի, չեմպիոնական գոտին հերթական անգամ կարող է պաշտպանել նոյեմբերի 6-ին՝ 2004 թվականի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտում: Ձինձիրուկի համապրոումոթեր Գերի Շոուն ներկայումս աշխատում է «Showtime» հեռուստաընկերության հետ բանակցություններում այդ մարտը հեռարձակելու պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե գործը գլուխ գա, մարտը կկայանա Ռաֆայել

Խանտի Մանսիյսկը պատրաստ է

Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկն այսօր արդեն պատրաստ է հյուրընկալել շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Տեղի լրատվամիջոցներն արդեն հրապարակել են մի քանի տեղեկություններ, որոնք առաջին անգամ են հանդիպում այս մրցաշարի անցկացման պատմությունում: Առաջին անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավար է նշանակվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ սերբ Սավա Ստոյսեւլեւիչը: Առաջին անգամ օլիմպիադայի մասնակիցներին որակյալ սնունդ ապահովելու նպատակով Սանկտ

Մեր շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (լուսանկարում) Սալոնիկում ընթացող «Կալամարիա օփեն» շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով թուրք Սուաթ Աթալիկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարը լուսաբանող Cհess-result.com ինտերնետային կայքի տվյալներով՝ Զավենը լրացուցիչ հաշվարկներով առաջինն է: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները՝ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը, համապատասխանաբար, 4,5 եւ 3,0 միավորով ընթանում են 17-րդ եւ 38-րդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031