Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ»

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ բժիշկները հրաժարվում են այցելել քաղբանտարկյալներին, քանի որ խնդիրներ են ունենում աշխատավայրերում: «Այն բացասական վերաբերմունքը, որ կար կոմունիստական շրջանում՝ հանդուրժողականության, մարդու իրավունքի եւ նրա արժանապատվության նկատմամբ, այսօր գործող իշխանությունների կողմից ի ցույց է դրված: Քանի որ ներկայիս իշխանավորները տարիներ շարունակ գտնվել են կոմունիստական իշխանական բուրգի ամենաստորին հատվածում, այդ հատվածին վայել արհամարհանքով էլ

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂՆ ԻՐՈՔ ՑՈՒՑԱՐԱ՞Ր ԷՐ

Պարոնյան փողոցում ոստիկանության զորքերի փշալարեր տեղափոխող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված Գեւորգ Թեւանյանը հակասական վկայություններ է տալիս իրեն վրաերթի ենթարկողի մասին: «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը խոստացավ հաջորդ նիստերից մեկում ապահովել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 27-ամյա բնակիչ Գեւորգ Թեւանյանի ներկայությունը, որին վրաերթի էր ենթարկել ոստիկանության

ՄԵՍՐՈՊԸ ԿՍԱՓՐԻ՞ ՄՈՐՈՒՔԸ

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նաեւ առաջարկվում է օրենքում վերջերս արված լրացման մեջ «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով: Տեղեկանալով կառավարության այս որոշման մասին՝ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որը միակն էր, որ նկատել էր կազուսը եւ այդ մասին գրել մեր թերթում՝ «Առավոտի» միջոցով դիմեց

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱԿՆԻՇՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

«Վազ»-2107 մանկիշի ավտոմեքենա՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ երեկ այսպիսի պարգեւ ստացան «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացած՝ Տավուշի մարզի Իջեւանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանն ու Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը: Չնայած տարեցտարի հայկական կրթադաշտը փորձ է արվում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, սակայն լավագույն ուսուցիչների պարգեւ-ավտոմեքենաները համառորեն մնում են «սովետական»

Մարզական խճանկար

Մրցաշրջանը դեռ չի ավարտվել Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում անցկացվելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի մրցանակների միջազգային ավանդական 13-րդ խաղարկությունը: Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն մասնակցության հայտ ստացվել է Ռուսաստանից (երեք թիմ), Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից ու չբացառեց, որ մասնակցել ցանկացող երկրների թիվը կարող է ավելանալ:

«ՀՈՍՊԻՍ»-ՈՒՄ ՀԻՎԱՆԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽՆԱՄՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առողջ հասարակության զարգացման առաջին գրավականը մարդասիրությունն ու գթասրտությունն են։ Իսկ մարդկային այդ բարձր արժանիքներն ու կարեկցանքը դիմացինի նկատմամբ առաջին հերթին դրսեւորվում են հոսպիսներում, որտեղ բուժում, խնամք ու մխիթարություն են ստանում անբուժելի համարվող, անօգնական ու միայնակ հիվանդները։ «Հոսպիս» բառը լատինական ծագում ունի. այն թարգմանաբար նշանակում է «հյուրասիրություն ցուցաբերող»։ Հնագույն ժամանակներում հոսպիսներն ուխտավորների եւ հիվանդների համար նախատեսված

Վահան Բադալյանի «7 զգացողությունը»

Ներկայացում՝ ներշնչված Նարեկացու «Մատյանից» Այսօր, երբ միտում կա պսեւդո-արվեստի «դրոշի» ներքո հավաքվելու, որովհետեւ այդպես ավելի հեշտ է փող աշխատելն ու հանդիսատես գրավելը, երիտասարդ շնորհալի ռեժիսոր Վահան Բադալյանն այլ կերպ է մտածում: Նրա ստեղծածը մի տեսակ ինտելեկտուալ արվեստ է՝ ոչ բոլորի «քիմքին» հարիր: Եվ հենց նման երիտասարդներին արժե պետականորեն աջակցել, ոչ թե նպաստել արվեստի բոլոր ճյուղերի

ՀՈԳԱՆՔ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՀՈԳՈՒՄ

Հետեւում են մնացել նախագահական ընտրությունները, սակայն ընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, քանի որ ընթանում են ՏԻՄ ընտրություններ, որոնք ուղեկցվում են սեւ փիառով: Արարատի մարզի Հնաբերդ գյուղ կատարած մեր այցի դրդապատճառը եւս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների անվան շուրջ շրջանառվող լուրերն էին: Դեռ մեր նպատակակետ չհասած, զրուցեցինք Հնաբերդի հարեւանությամբ գտնվող Այգեստանի բնակիչների հետ, ովքեր ավելի

«Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ»

Այս թեմայով երեկ առաջին անգամ էր միջոցառում կազմակերպվում Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ «Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ» թեմայով սեմինար-դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հարություն Մինասյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Բիոէթիկայի կենտրոն» հ/կ նախագահ Իգոր Մադոյանը եւ այլք: Դասընթացներն անցկացրին Ռուսաստանի ԳԱԱ

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԳՈՐԾԱԿԱԼԸ

«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավապահ համակարգի՝ այսօր դատապարտված եւ որպես «սեդկա» օգտագործվող մի գործակալի հետ, ով օգնում է Հատուկ քննչականին «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ հեքիաթներ հյուսել: Դեռ սեպտեմբերի 19-ին «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանը «Առավոտին» փոխանցել էր, որ այս քրգործի նյութերում կան կոդավորված

Նախընտրական լարախաղ՝ Գյումրիում

Այստեղ ընտրողների ուշադրությունը գրավելու համար քարոզարշավի նոր եղանակներ են մշակվել Երեկվանից Շիրակի մարզի մոտ 100 համայնքներում սկսվեց ՏԻՄ թեկնածուների պաշտոնական քարոզարշավը: Գյումրիում այն մեկնարկեց ոչ ավանդական եղանակով. «Եվ հույս, եւ սեր, եւ հավատ», «Իմ թիկունքին իմ ժողովուրդն է» եւ այլ բարձրագոչ կարգախոսներով ցուցապաստառներից զատ, քաղաքի ամենաբանուկ հատվածում՝ Լենինգրադյան փողոցում, լարախաղաց էին հրավիրել, որը կարողացել էր

ԵՐԻՑՅԱՆՆ ԻՐ ԹԻՄՈՎ Է ԵԿԵԼ

Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը՝ եկած-չեկած, թաղապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատվելու դիմում է գրել տալիս: Քանի օր է՝ Արաբկիրի թաղապետարանում բավականին լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ Արաբկիրի նորընտիր թաղապետը, համայնքի խնդիրներին ծանոթանալու փոխարեն, իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, սկսել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի կադրերից ազատվել: Այս օրերին Հ. Շահինյանի օրոք թաղապետարանում

«ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎՈՎ

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն լուրերին, թե կառավարությունը «դեղին մամուլի» դեմ պայքարի շրջանակներում նախապատրաստում է մի նոր օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ լիցենզավորում կնախատեսվի նաեւ տպագիր ԶԼՄ-ների համար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել եւ վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների

«Խաղաղությունն ու ազատությունն անանջատ են»

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ հասարակության՝ ՀՀ նախագահից սպասվող ուղերձը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր։ «Կարելի էր ոչ մի ուղերձով էլ հանդես չգալ, ուղղակի ազատել քաղբանտարկյալներին: Դա կլիներ օրվա ուղերձը հասարակությանը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ին եւ հանրությանն ուղղած ուղերձի մասին կարծիք հայտնեց Աշոտ Բլեյանը: Մեր զրուցակցի համար ակնհայտ եւ անառարկելի է կալանավայրերում գտնվող իր

Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Սյունեցիք այլեւս չեն ուզում իրենց հաշվին հարստացող իշխանավոր Երեւան-Սիսիան ճանապարհը մոտ 250 կիլոմետր է, տաքսում ինձնից բացի՝ եւս երկու ուղեւոր կար: Շուրջ 3,5 ժամ տեւած ճանապարհի ընթացքում խոսք ու զրույցի թեման Սյունիքի եւ Սիսիանի մասով՝ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներն էին: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում հայտնաբերված չարաշահումների ցանկում լուրջ տեղ ունի նաեւ Սիսիանը՝ շուրջ 47

ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆ ՄԻ ԳԾՈՎ

«Ժառանգություն» խմբակցության ներկայիս ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մարտի 1-ի վերաբերյալ իր ցուցմունքներում վկայել է սադրիչների մասին: «Մարտի 1»-ի մայր գործում տուժող ճանաչելու մասին որոշումները սկսվում են միեւնույն տրաֆարետային նախաբանով. «Մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու այլք, օրենքով սահմանված

ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԱՅՍ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երկու անդամներ օրերս հանդիպել են «Մարտի 1»-ի գործով կապ չունեցող եւ քրեակատարողական հիմնարկներից մեկում խարդախության եւ խոշոր չափերի հասնող գումարի հափշտակության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված «Կլոր» մականունով Հովակիմ Բաբայանի հետ (լուսանկարում): Նա, որ դեռ այս տարեսկզբից ընդդիմադիր գործիչների շրջանակներում հայտնի էր որպես ոստիկանության գործակալ, ասում են, «Մարտի

ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԽԱՉՔԱՐ

Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանն իր անձնական միջոցների հաշվին տեղադրեց խաչքար՝ 1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը բոլշեւիկների կողմից Երեւանի բանտում կացնահարված 21 երեւելի քաղաքական եւ զինվորական գործիչների, Սարդարապատի հերոսների պատվին: Մինչ այդ նա դիմել էր Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, որպեսզի ստանա թույլտվություն: Քաղաքապետը թույլատրել էր: Ռ. Մարկոսյանը

ՆՈՐ ԴՐՎԱԳՆԵՐ

ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ կապված «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած դեպքերի հետ: Պարզվում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 01.01-ին, Երեւան քաղաքի վարչությունն ահազանգ է ստացել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, ըստ որի՝ Խանջյան 49 հասցեում տեղի է ունենում վիճաբանություն: «Օդնոկլասնիկ» սրճարանի համասեփականատեր Աբել Միքայելյանը հայտարարություն էր տվել, որ մի խումբ անձինք մտնելով նշված սրճարան՝ խուլիգանական արարքներ են

Մարզական խճանկար

Արթուր Աբրահամը հիվանդացել է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի՝ հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում ամերիկացի Ռաուլ Մարկեսի հետ գոտու պարտադիր պաշտպանության մենամարտը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 8-ին: Աբրահամը մարտի օրվա առավոտյան հիվանդացել է գրիպով, եւ բժիշկները նրան թույլ չեն տվել ռինգ մտնել: «Ես ափսոսում եմ, որ այսպես ստացվեց, – լրատվամիջոցներին

ՄԱՐԶԻՉ-ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Ուսուցչի օրվա նախօրյակին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեծարվեցին մարզիչ-մանկավարժները, դաստիարակները: Քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի հրավերով միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը: Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած կոլեկտիվին, նշելով, որ սպորտը նախընտրած պատանին չի կարող դառնալ մեծ մարզիկ, եթե համակողմանի կրթություն

Վեդին կշարունակի զարգանալ

Արդեն ինը տարուց ավելի է, ինչ Արարատի մարզի Վեդի քաղաքը ղեկավարում է Վարուժան Բարսեղյանը, եւ վստահորեն կարելի է ասել, որ նրա ղեկավարման տարիներին Վեդին նկատելիորեն փոխել է իր դիմագիծը։ Քաղաքում նկատելի առաջընթաց կա թե բարեկարգման, թե քաղաքի մարզամշակութային կյանքի զարգացման ուղղությամբ։ 1999թ., երբ Վարուժան Բարսեղյանն առաջին անգամ ընտրվեց քաղաքապետ, Վեդի համայնքն ուներ 54 մլն դրամի

ՄԱՐՄՆԵՂԵՆ ԿՐԱԿ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ԴԱԼԻ

Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայֆեստ» 6-րդ միջազգային փառատոնը, որի կարգախոսն է՝ Remaking the city (վերափոխել քաղաքը): Այն կշարունակվի եւ տոնական շունչ կհաղորդի քաղաքին մինչեւ հոկտեմբերի 12-ը: «Հայֆեստի» բացումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացմամբ՝ նվիրված Սալվադոր Դալին (ռեժիսոր՝ Իգոր Գրիգուրկո):

Օրենքը չի կիրառվում անվան պատճառով

Արդարադատության նախարարությունում սպասում են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուն: 2007թ. սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքը: Ըստ վերջինիս 2-րդ հոդվածի՝ «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեում գտնվող

ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Լեհաստանում կատարված սպանության գործով չկան ապացույցներ Երեւանի քրեական դատարանում քննվող (թիվ 14808406) քրեական գործով Արմեն Թադեւոսյանը մեղադրվում է սպանության եւ սպանության փորձի համար՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 15 կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Արմեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է

Լրագրողները լրագրող չեն

Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը ռուս ժուռնալիստների՝ տարեցտարի որակազրկվելը պայմանավորում է նրանով, որ նրանց մեծ մասը ժուռնալիստական կրթություն չունի: Սոչին Ռուսաստանի ամենաթանկ քաղաքներից է, այդուհանդերձ, անգամ աշնանը հյուրանոցները տուրիստներով լեփ-լեցուն էին: Սոչիում մատուցվող ծառայությունների ու ապրանքների գները գրեթե նույնն են, ինչ ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում: Պատկերացնելու համար նշենք, որ անգամ ամենասովորական կարտոֆիլով կարկանդակը, որը Երեւանում 60 դրամ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐՈՎ

Վեդիի քաղաքապետի թեկնածուները հույսները դրել են իրենց բազմամարդ ազգուտակի վրա Առաջին հայացքից Արարատի մարզի Վեդի քաղաքը հազարավոր խնդիրներ ու սոցիալապես անապահով բնակչություն ունեցող գյուղ է հիշեցնում: Չնայած դրան, Վեդիի քաղաքապետի աթոռը շատերին է հրապուրում: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, քաղաքագլխի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը, Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ՝ կադաստրի

«ԵԹԵ ԼԱՎՐԵՆՏԸ 10 ՀԱԶԱՐ ՏԱ, ԵՍ 15 ՀԱԶԱՐ ԿՏԱՄ»

Խոստանում է Սիսիանի քաղաքապետի թեկնածու Աղասի Հակոբջանյանը Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծես «խաղեր է տալիս»՝ հայտարարելով, որ նախընտրում է թեկնածուներից Սամվել Թանգյանին, սակայն սիսիանցիները արդեն ունեն դառը փորձ, երբ մարզպետը կանգնելով այս կամ այն թեկնածուի կողքին՝ իրականում սատարում է իր հիմնական թեկնածուին: Երեկ «Առավոտի» թղթակիցը

Մարտի 1-ն է՞լ էր ահաբեկչություն

Որքանո՞վ օգտակար կլինի «Սեպտեմբերի 11»-ի գործով ամերիկյան հանձնաժողովի փորձը «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի համար: Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները երեկ հանդիպեցին Հայաստան ժամանած ամերիկյան փորձագետներ Քրիստոֆեր Կոյմին եւ Մայքլ Հարլիին, որոնք նախկինում եղել են ԱՄՆ նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների՝ «Սեպտեմբերի 11-ի» գործով հանձնաժողովի անդամներ: Վերջինիս փորձը

ՄԻ ՏՈՒԺՈՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող ճանաչվեց միայն սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: Թերեւս չկա մարտի 1-ի վերաբերյալ որեւէ տեսաֆիլմ կամ հոլովակ, որում առկա չլինի այս երիտասարդի պատկերը: Սա 22-ամյա Արթուր Ավագյանն է, որը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031