Օրվա լրահոսը
Հանրային աղե՞տ
Կյանքին վերջ տալու համար պարտադիր չէ հոգեպես անառողջ լինել «Իհարկե վրիպում է եղել, նշանակում է՝ ինչ-որ օղակում մարդիկ վատ են աշխատում, որ բանակում նման ողբերգալի միջադեպեր են արձանագրվում, եւ վախենում եմ, որ ինչ-ինչ ուժեր օգտագործեն այս ողբերգությունը…»,- երեկվա ասուլիսում հուլիսի 28-ին տեղի ունեցած բանակային ողբերգալի միջադեպի մասին նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ազգային վիճակագրական
ՄՈՒԾԻՐ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՆ ԱՆԻԾԻՐ
Հայաստանի բնությունն ու մաքուր օդը «սեփականաշնորհածների» բիզնեսից գետեր, ծառեր ու կանաչ տարածքներ են տուժում: Ամառային այս օրերին Հայաստանում տուրիզմի փոխարեն ու տուրիզմից շատ զարգանում է բնության հաշվին կազմակերպվող բիզնեսը: Հիմա Աղվերանի, Ծաղկաձորի, Հանքավանի, Բուժականի անտառներում ամեն ծառ ու թուփ, ամեն կոճղ իր տերն ունի: Բավական է ճանապարհին կանգնես՝ մի փոքր մաքուր օդ շնչելու, գալիս են
Հայաստանի առաջնություն. մտորումներ հասարակածը հատելիս
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը 15-րդ տուրով հատեց հասարակածը: Առաջին երկու շրջանները բազմաթիվ՝ հաճելի ու ոչ այնքան, անակնկալներ մատուցեցին հայկական ֆուտբոլի սիրահարներին: Մինչ առաջնության մեկնարկը, ֆուտբոլի մասնագետները խոսում էին այս մրցաշրջանում հինգ թիմերի ակնկալվող գերիշխանության մասին: Ավանդական առաջատար քառյակին այդ կանխատեսումներում միանում էր նաեւ բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսը»: Թե ի՞նչ գործոնների հաշվին էին դիլիջանցիները դասվում չեմպիոնության համար
Գլխավորը մասնակցելն էր
Օլիմպիական այս կարգախոսը լիուլի բավարարում է Բարսելոնում ավարտված աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր հանրապետության երեք ներկայացուցիչներին: Արագավազորդ Արման Անդրեսյանի անհաջող մրցելույթից հետո, վերջին տեղ է զբաղեցրել նաեւ 400 մետր արգելավազորդ Ամալյա Շառոյանը՝ 1.01,37 արդյունքով: Մի փոքր հաջող մասնակցության ակնկալիք կար հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, որի լավագույն արդյունքը 8,02 մետր է, իսկ այս մրցաշրջանում ցույց է տվել
Խորեն Գեւորը պարտվեց
Գերմիջին քաշային կարգում WBA-ի չեմպիոն, ծագումով ղազախ Դմիտրի Սարտիսոնը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, Համբուրգում կազմակերպված բռնցքամարտի շոուի շրջանակներում միավորներով պարտության մատնեց իր գոտու հավակնորդ, նույնպես գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորին: 12 ռաունդ շարունակված այդ մենամարտում մրցավարները միահամուռ հաղթանակը շնորհեցին Սարտիսոնին՝ 115:112, 117:109, 117:110:
Գիրք՝ շախմատային «Միկայի» մասին
Armchess.am-ը տեղեկացնում է, որ լույս է տեսել շախմատային հայտնի մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի «Շախմատային «Միկան»՝ ոսկե, արծաթե, բրոնզե» գիրքը: Այն նվիրված է շախմատային եվրագավաթներում «Միկա» ակումբի ելույթներին: Սենթ-Վինսենթի, Ֆուեգենի, Կեմերի, Կալիթեայի, Օրիդի մրցաշարերի լուսաբանմանը զուգահեռ՝ զետեղված են «Միկայի» շախմատիստների՝ Արոնյանի, Հակոբյանի, Սարգսյանի, Փաշիկյանի, Պետրոսյանի, Անդրիասյանի խաղացած պարտիաները, բազմաթիվ լուսանկարներ, Եվրագավաթի ամբողջ պատմությունն ամփոփող տեղեկատու նյութեր:
Մեկնեցին Եվրոպայի առաջնություն
Այսօր Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանի ազատ ոճայիններն արդեն մեկնել են մրցավայր: Ավագ մարզիչ Էդուարդ Թունյանցի գլխավորած հավաքականի սաները հանդես են գալու բոլոր 10 քաշային կարգերում: Նրանք են. Գոռ Բարեղյան՝ 42 կգ քաշային կարգ, Յաշա Հակոբյան՝ 46 կգ, Արշակ Շավելյան՝ 50 կգ, Գոռ Գրիգորյան՝ 54 կգ, Իշխան Պողոսյան՝
Ձիթհանը՝ թանգարանային տեսքով
Հայաստանի ամենահին ձիթհանը, որը հայտնաբերվել է Կարմիր բլուրում, Ք. ա. 7-րդ դարի պատմություն ունի: 19-րդ դարի կեսերին Հայաստանում գոյություն է ունեցել 285 ձիթհան, որոնցից միայն 35-ն է աշխատել ու արտադրել 240 տոննա ձեթ՝ ապահովելով մոտակա շրջանների բնակիչների ձեթի պահանջարկը: Ձեթը արտադրվել է կտավատի եւ քունջութի սերմերից: Ձիթհանների շարքում Տաթեւինը՝ ճարտարապետական կուռ լուծմամբ, իր ուրույն տեղն
Կաշառքը՝ «օրինակա՞ն»
Այն, ինչ չապահովեց «Նովայա Վոլնայում» երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը՝ հաջողվեց «Արմենիա» TV-ին ու «Շարմ»-ին: Արդեն երեք օր է՝ Հայաստանի ու ԱՊՀ-ի հայ մելոմանները ցնծության մեջ են: Վերջապես Յուրմալայում անցկացվող «Նովայա Վոլնա» ժամանակակից երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում առաջին մրցանակը բաժին հասավ հայ կատարողի: Երգչուհի Սոնա Շահգելդյանը մեկ միավորով առաջ անցնելով ուկրաինուհի Տատյանա Շարկոյից, դարձավ առաջին
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ: – Վերջին շրջանում պետական քաղաքականության մի մասն է դարձել մշակույթի միջազգայնացման խնդիրը, որի շրջանակներում իրականացվում են տարբեր մրցույթներ եւ փառատոներ։ Ասվածի օրինակներից է ամռանը կայացած Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն իսկապես ե՛ւ ներկայանալի էր, ե՛ւ համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին… – Իսկապես, մեր երկրի
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ԶՈՀԵՐ ԿԱՆ
Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար նահանգում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի զոհ են դարձել երեխաներ: Մահապարտը ռումբը պայթեցրել է տեղի պաշտոնյաներին տեղափոխող ավտոմեքենայի մոտ: Մեքենայում եղած մարդկանցից որեւէ մեկը չի տուժել, փոխարենը զոհվել է մեքենայի մոտով անցնող հինգ երեխա, եւս մեկը վիրավորվել է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ը հիշեցնում է, որ անցած կիրակի օրն այդ գավառի վարչական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում
ՔԵՆԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Չորեքշաբթի օրը Քենիայի իշխանությունները երկրի քաղաքացիների քննարկմանն են ներկայացնելու Սահմանադրության նոր նախագիծ, որով, ի թիվս այլ նորամուծությունների, երկրի նախագահի եւ վարչապետի դիրքերի թուլացում է նախատեսվում: 2007 թ. իրադարձություններից հետո, երբ Քենիայի ցեղախմբերի միջեւ ծագած հակամարտության արդյունքում շուրջ 1300 մարդ էր զոհվել եւ 300 հազարն էլ մնացել էր անօթեւան, երկրի նախագահ Մվաի Կիբակին (լուսանկարում) եւ վարչապետ
ՀՈԼԱՆԴԻԱՆ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ
BBC-ն հաղորդում է, որ կիրակի օրը Հոլանդիան Աֆղանստանից դուրս է բերել իր վերջին ստորաբաժանումները՝ ավարտելով իր քառամյա առաքելությունը միջազգային կոալիցիոն ուժերի կազմում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կազմում Աֆղանստանում ծառայություն էր իրականացնում 1950 հոլանդացի զինվորական: Հոլանդական համակազմի հրամանատար, գեներալ Պիտեր Վան Ումը հայտարարել է, որ աֆղանական Ուրուզգան գավառում, որտեղ տեղակայված էին հոլանդացի զինծառայողները, անվտանգությունը էապես բարելավվել է:
ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ՊԱՐՍԿՈՒՀՈՒՆ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քաղաքական ապաստան է առաջարկել Իրանի քաղաքացուհի Սակին Մոհամմադի Աշտիանին, որին, ամուսնուն դավաճանելու համար, մահապատիժ է սպառնում: Լուլա դա Սիլվան խնդրանքով դիմել է Իրանի իշխանություններին՝ կնոջը հնարավորություն տալ ընդունելու ապաստան ստանալու առաջարկը: Աշտիանի գործը միջազգային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ նա, համաձայն շարիաթի օրենքների իրանական մեկնաբանության, դատապարտվել
Կուբան սոցիալիզմից երբեք չի հրաժարվի
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն մտադիր չէ շուկայական մասշտաբային բարեփոխումներ իրականացնել կամ փոխել երկրի սոցիալիստական զարգացման ուղին: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Կաստրոն խոստացել է նվազեցնել պետության դերը տնտեսության որոշ ոլորտներում եւ մարդկանց տնտեսական մեծ ազատություններ տալ՝ մասնավորապես աշխատող վարձել եւ փոքր բիզնեսով զբաղվել: Կուբայի նախագահը Ազգային վեհաժողովում հայտարարել է, թե այդ միջոցառումները,
ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսրայելը սկզբունքային համաձայնություն է տվել շրջափակված Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տանող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնելու առաջարկին: Այդ մասին, lenta.ru-ի մատուցմամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ իր երկրի որոշման մասին տեղեկացնելով նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: ՄԱԿ-ի առաջարկով, ձեւավորվելիք միջազգային հանձնաժողովը գլխավորելու է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ
«Կայարանը»՝ «Համազգայինում»Նոր ներկայացումը տպավորիչ չէր
Օրերս «Համազգային» թատրոնում Հ. Մաթեւոսյանի «Կայարան» պատմվածքի հիման վրա բեմադրված «Կայարան» պիեսի պետական հանձնումն էր: Առաջնախաղը դեռ առջեւում է: Ըստ ներկայացման ռեժիսորի, այն կկայանա աշնանը: «Առավոտ»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Սաթենիկ Մաթեւոսյանը հայտնեց, որ «Համազգային» թատրոնի նոր թատերաշրջանը նվիրված կլինի Հրանտ Մաթեւոսյանին եւ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հենց այս ներկայացման առաջնախաղով: Ասենք, որ սա ռեժիսորի
ԻՆՔՆԱԹԻՌԻ ՏՈՄՍ՝ «ԿԵՆԳՈՒՐՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ»
Երեկ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողներ, 8-րդ դասարանցիներ, Երեւանից՝ Էդգար Մինասյանն ու Արարատի մարզի Վանաշեն գյուղից Աբրահամ Գրիգորյանը հյուրընկալվեցին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակում: Բանկի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը տղաներին շնորհավորեց եւ նրանց նվիրեց Բուլղարիա տանող ինքնաթիռի տոմսեր, որտեղ «Կենգուրուի» հաղթողները կմասնակցեն ամառային ճամբարի: Էդգարի եւ Աբրահամի համար բանկի գանձապետարանում եւ տարբեր բաժիններում նաեւ էքսկուրսիա կազմակերպվեց:
ՍԿԱՈՒՏՆԵՐԸ «ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արդեն երրորդ տարին է, ինչ Լոռու մարզի Թեժ Լեռան ստորոտին կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Անդրանիկ» սկաուտական ճամբարը: Այս տարի ճամբարին մասնակցում էին Հալեպ, Դամասկոս, Բեյրութ քաղաքների եւ արգենտինահայ երիտասարդներ: Նրանք արդեն հասցրել են լինել Էջմիածնում, Սարդարապատում, Գառնու տաճարում ու Գեղարդավանքում, ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի՝ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Սկաուտական խմբի ղեկավարներից Մարիաննա
ԾԵԾԸ՝ ԲՌՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՄԻՋՈՑ
«Շատ հաճախ երեխային մեկ ապտակ հասցնելն ավելի հեշտ է, քան մի քանի ժամ նստել-բացատրել, թե ինչու չի կարելի նման բան անել»,- ասում է «Օրրան» հ/կ նախագահ Մարիամ Մանուչարյանը, իսկ սոցաշխատող Լուսինե Աքմաքչյանն ավելացնում է, որ երեխան քավության նոխազ է դառնում նյարդային ծնողի համար. «Ծնողը, որի իրավունքները ոտնահարված են, չկարողանալով պաշտպանել իրեն, ոտնահարում է իր երեխայի
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Որուն ուղղելու չեմ գիտեր, առարկան մշակութային է, բայց այդ նախարարութիւնը եղած է «հանդիսութեանց» նախարարութիւն, Երեւանի մի քանի ազատ մնացած հրապարակներուն վրայ կազմակերպելով անվերջանալի տօնակատարութիւններ, որոնք կ’աւարտին ընդհանրապէս աղմկալից հրավառութիւններով… Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւնն ալ ներկայիս աւելի հետաքրքրուած կը թուի օտար լեզուներ ներմուծելով արդէն ողբալի վիճակի վերածուած մայրենի լեզուի ուսուցումին …կը մնայ դիմել «Յուշարձաններու նախարարութեան» մը
ՊՈԼՍԱՀԱՅԸ ԹՈՒՐՔԵՐԵՆ ՉԳԻՏԻ՞
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար քննություն հանձնած թարգմանիչ Սայաթ Գույումճյանի բաց նամակը՝ ուղղված ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանին, որը վերոնշյալ քննություններին հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով թարգմանությունների քննությունը ստուգող մասնագետն էր: Իպատասխան Ձեր 06.07. 2010թ. բացատրագրին՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարին 28.06. 2010թ. իմ դիմումին, տեղեկացնում եմ հետեւյալը. ա.
Գեղարքունիք-Մարտունի Կոտայք-Շահումյան
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ, Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում, այս տարվա հուլիսի 23-30-ը Գեղարքունիքի մարզի «Շանթ» հանգստավայրում իրենց հանգիստն են անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցի 18 դպրոցական: Երեխաների ճանապարհածախսը հոգացել է ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմը, իսկ հանգստի, զբոսաշրջության ու սննդի ծախսերը՝ Գեղարքունիքի մարզպետարանը եւ Շորժայի
Օդաչուն մատուռ է կառուցել
Տավուշի մարզի հնամենի Կիրանց գյուղը շատ սրբավայրեր ունի՝ Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտ վանքեր, սակայն դրանք բնակավայրից բավականին հեռու են, գեղատեսիլ անտառում: Այժմ գյուղի կենտրոնում կա աղոթատեղի: Օգոստոսի 1-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանցում հանդիսավորապես բացվեց Սուրբ Աստվածածին մատուռը: Այն կառուցել է ծագումով Կիրանցից, փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանը: 63-ամյա օդաչուն ժամանակին ծառայել է Միջինասիական ռազմական օկրուգում՝ փառափանծ կոնստրուկտոր
«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՆ Է»
Նոյեմբերյանցի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ, հուլիսի 26-31-ը իրականացվեց «Մեր տունը մեր համայնքն է» բնապահպանական ծրագիրը, որի ընթացքում բարեկարգվեց եւ վերանորոգվեց Նոյեմբերյան քաղաքի Կամոյի 8 հասցեում գտնվող խաղահրապարակը եւ Նոյեմբերյանի վարժարանի հարակից հանգստի գոտին: Ակցիայի ավարտին՝ հուլիսի 31-ին, Նոյեմբերյանի «Լուսածիր» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր շնորհանդես եւ բնապահպանական թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդես: Լավագույն նկարների հեղինակները պարգեւատրվեցին հուշանվերներով:
ԷԼԻ ԵՆ ՀՐԴԵՀՈՒՄ
Հուլիսի 31-ին ժամը 16-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում պայթել է 7-8 հակահետեւակային ական: Ականները պայթել են սահմանագոտում բռնկած հրդեհների հետեւանքով: Սահմանամերձ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի խոսքերով՝ 3 օր առաջ ադրբեջանցիները հրդեհել են սահմանագոտին, եւ կրակը տեղափոխվել է Բարեկամավանի դաշտերը: Կրակի բաժին է դարձել շուրջ 1400 հեկտար տարածք: Իրական վտանգ կար, որ կրակը կարող
ԱՅՆԹԱՊՆ ԱՆԱՊԱՏԱՆՈՒՄ Է
Գյուղի բանկիչները պատրաստ են ոռոգման ջրի համար իրար դանակահարել, իսկ «Երեւան» ՋՕԸ-ի տնօրինությունը հավաստիացնում է, թե գյուղում ջուր կա: Անցած շաբաթավերջին հերթական անգամ Այնթափի գյուղապետարանի շենքում հավաքվել էին գյուղի հողագործները: Եկել էին պահանջելու՝ բարելավել ոռոգման ջրի մատակարարման վիճակը: Այս անգամ, սակայն, գյուղացիների բողոքը նման էր «SOS» ահազանգի, քանի որ շատերի հողատարածքներն արդեն չորացել են, մյուսներինն
Հովանավորում է կոռուպցիոներին
2010թ. մարտին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն՝ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեին պատճառվել էր 11 մլն 665 հազար դրամ գումարի վնաս: Կազմակերպության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական
«Ո՞ւր է իմ հանգուցյալ հոր աճյունը»
Գերեզմանում այլ հանգուցյալի են թաղել Երեւանի Օստրովսկու փողոցի 23 տան բնակիչ Աշոտ Չիթիրյանը այս տարվա հուլիսի 12-ին քրոջ՝ Անահիտ Հովհաննիսյանի հետ այցելում է Սովետաշենի գերեզմանատուն, ուր 1991թ-ից ամփոփված է Հայրենական պատերազմի մասնակից հոր, 2-րդ կարգի հաշմանդամ Հովհաննես Սուրենի Չիթիրյանի աճյունը (առկա է ՀԽՍՀ Երքաղխորհրդի գործկոմի բնակչության հատուկ սպասարկման կոմբինատի թիվ 20548 գերեզմանի վկայականը): Սակայն տեղում
«ՆԵՐԵՔ ԻՆՁ, ՇՈՒՇԱՆԻԿ ԵՎ ԱՍՏՎԱԾ»
Ամուսինը արտաշիրիմում էր պահանջել Հուլիսի 30-ի առավոտյան ժ. 9-ին Եղվարդի գերեզմանատուն եկան ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի աշխատակիցները, քննիչ Արտակ Բունիաթյանը, ՀՀ առողջապահության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները, շտապօգնության աշխատակիցները: 75 օր առաջ կնոջը կորցրած Սահակ Արմենակյանը պահանջել էր արտաշիրիմում կատարել: Քննիչը, մինչ կփորվեր Շուշանիկ Ղարիբյանի գերեզմանաթումբը, թույլ տվեց, որպեսզի Սահակ Արմենակյանը խոսք ասի: Սահակը


















































