Օրվա լրահոսը

Բնապահպանական մրցանակ

Վերջերս հեռուստատեսությամբ շատ հետաքրքիր գովազդային հոլովակներ են հեռարձակվում, որ հեռուստադիտողին անտարբեր չեն թողնում: Օրինակ, մի հոլովակում երիտասարդ աղջիկը կամ տղան անփութորեն ինչ-որ առարկաներ են նետում այգում, անտառում՝ աղտոտելով ու վնաս հասցնելով բնությանը: Մեկ րոպե չանցած այդ առարկաները նրանց գլխին են հարվածում: Այսինքն՝ այդ գովազդի նպատակն է քարոզել, որպեսզի հասարակությունը բնությանը վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվեր ինքն

ԱՂԲԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ

Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչներն իրենց աղբի ձեռքը կրակն են ընկել: Բնակիչների պատմելով, աղբատար մեքենաները չեն բարեհաճում աղբը հավաքելու համար փողոցի երկայնքով շրջել. «Ասում են, փողոցը նեղ է, ինչպե՞ս ներս գանք, բարի եղեք, ազդանշանի ձայնը լսել ու աղբը բերել: Էլ չենք ասում, թե ինչքան երկար է այդ փողոցը ու ամեն անգամ ինչքան անհարմար է

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻՑ ՉԷ՝ ԳՈՒՑԵ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է

Առողջապահության նախարարությունը միջազգային կառույցների հետ 1 ամսվա հետազոտությունների արդյունքում արձագանքում է «Առավոտ» օրաթերթի «Պատվաստել են՝ դարձել է էպիլեպսիկ» հրապարակմանը: «Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրել էինք 5 ամսական Անահիտ Իսաջանյանի մասին մի նյութ, որը կասկածի տակ էր դրել մի ամբողջ ազգային ծրագրի պիտանելիությունը: Ծնողները եւ մանկաբույժը վստահեցրել էին, որ երեխան 3 ամսականում լիովին առողջ է եղել,

500 ՄԻԼԻՈՆԸ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՉԷ՞

Այս տարի ՀՀ կառավարությունը տրանսպորտի եւ կապի նախարարությանը 500 միլիոն դրամ է հատկացրել Հալիձորից Տաթեւ տանող ճանապարհի վերակառուցման նպատակով: Նախարարության լրատվության բաժնից մեզ տեղեկացրին. «500 միլիոնի մեջ են մտնում նաեւ ճանապարհի նախագծային աշխատանքները, թե երբ կսկսվի բուն շինարարությունը՝ չենք կարող ասել, բայց այն նախատեսված է շահագործման հանձնել հոկտեմբերից»: «Առավոտի» տեղեկություններով՝ ճանապարհի կառուցման հարցում որոշակի խնդիրներ

«Հայերի ատամները հաշվել են»

Վրաստան մեկնողներին այս տարի էլ խաբեցին Այս ամառ էլ Հարավկովկասյան երկաթուղիների (ՀԿԵ) գնացքներով Վրաստանի ծովափնյա քաղաքներ մեկնող հայ զբոսաշրջիկները տհաճ անակնկալի են բախվել: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ գնացքի միեւնույն կուպեի տոմսերը միաժամանակ մի քանի հոգու են վաճառել, եւ այս մասին մեկնողները տեղեկացել են մեկնումից մի քանի րոպե առաջ: Այս կապակցությամբ «Առավոտն» արդեն մի

ՀԱԼԻՁՈՐՑԻՆԵՐԸ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ

«Հալիձորում կյանքը մեռած է, գազ, ոռոգման ջուր չկա, խմելու ջուրը դույլերով, բիտոններով լցնում ենք, 2-3 օր պահում, օգտագործում: Հին Հալիձորում ջուր ունենք, էնտեղից էշերով, ձիանցով գնում, ջուրը բարձում, բերում ենք»,- գյուղամեջում հավաքված հալիձորցիներից 76-ամյա Քերոբ Բախշյանը կամ, ինչպես գյուղացիներն են ասում՝ գյուղի «ագիտատորը», այսպես արձագանքեց, երբ իմացավ, որ մայրաքաղաքից լրագրող է եկել, ու ինչպես բնութագրեցին՝

ՌԴ-ն «շոյել» է Ադրբեջանի գլուխը

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները միջազգային հարթակում շատ նման են, իսկ առանցքային միջազգային հարցերում ընդհանրապես համընկնում են»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Երկկողմ տնտեսական համագործակցությունը մեզ շատ է գոհացնում, մենք հույս ունենք շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել ապրանքաշրջանառության այն ծավալը, որը գոյություն ուներ երկու երկրների միջեւ մինչեւ համաշխարհային տնտեսական

Հայերն ու հույները ընդդեմ Թուրքիայի

«Արմինֆոն» տեղեկացնում է, որ կալիֆոռնիացի երկու հայեր՝ Գարբիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը, Լոս Անջելեսի դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ թուրքական երկու խոշորագույն բանկերի՝ պահանջելով փոխհատուցում Հայոց ցեղասպանության ընթացքում պատճառված վնասի դիմաց: Հայցին կից ներկայացվում են տարբեր երկրների խորհրդարանների եւ ԱՄՆ նահանգների բազմաթիվ որոշումներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայցվորների փաստաբանները նշում

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ Է

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահն ասում է, որ ՀԱԿ-ը կայացած եւ արդեն բյուրեղացած ուժ է 2008թ. օգոստոսի 1-ը հայաստանյան ներքաղաքական կյանքում շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Հատկապես նախագահական կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան սպանդից, ընդդիմադիր գործիչների զանգվածային կալանավորումներից հետո, երբ թվում էր, թե նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր ծավալված Համաժողովրդական շարժումը

«Ժառանգությունը կհաղթահարի անհրաժեշտ շեմը»

Ընտրություններից մոտ 2 տարի առաջ վստահեցնում է Ստեփան Սաֆարյանը «Հայաստանի բանակում տեղի ունեցող սպանության դեպքերը հետաքննության լուրջ կարիք ունեն, եւ պարտադիր է, որ հասարակությունն իմանա հետաքննության ողջ ու իրական պատկերը: Նման սահմռկեցուցիչ միջադեպերը խարխլում են հասարակության վստահությունը բանակի նկատմամբ, որի հանդեպ վստահությունը մշտապես եղել է շատ բարձր, եւ որը հասարակության կողմից ընկալվել է որպես պետության

«ԲՆՈՐՈՇ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԳՐԴՈՆՉՈՒ»

Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ սպասում է պատվերի: Սոցիոլոգի գործունեությունը, Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, բնորոշ է ցանկացած «գրդոնչու»: Թեպետ դեռ մոտ երկու տարի կա մինչեւ խորհրդարանական ընտրություններ, սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արդեն գործի է անցել եւ շաբաթ օրվա մամուլի ասուլիսում ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ ինքը պատրաստ է պատվեր կատարել եւ պատվերի արդյունքները հրամցնել հասարակությանը: Իսկ առայժմ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ՝ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնել նախորդ շաբաթ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած եւ հայ հասարակությանը ցնցած երկու ողբերգությունների արդյունքում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Այդ առնչությամբ իր տարածած հայտարարությունում Կոնգրեսը թեեւ ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց, սակայն իր վրդովմունքն ու խորը մտահոգությունն է հայտնել «բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու հանցավոր բարքերի առիթով»:

ՈՒՄԻ՞Ց, ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

Ռուսական ռազմաբազաների պայմանագրի թարմացումը հավելյալ պայմաններով իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ուրբաթ օրն Interfax գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են արձանագրություններ ստորագրել, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում։ Մասնավորաբար, հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է՝ հասնելով 49 տարվա, ներկայիս 25-ի փոխարեն, եւ եթե

ՄԱՐԶՊԵՏԸ ՓՈԽՈՒՄ Է ՀԻՆ ԹԻՄԸ

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանում կադրային ջարդ է սկսել: Նա աշխատանքից ազատում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք նախկին մարզպետի՝ Վարդգես Հովակիմյանի «բերած» մարդիկ են եղել: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով մարզպետարանի իր աղբյուրները: Ըստ այդմ, նոր մարզպետը  պաշտոնն ստանձնելուց հետո աշխատանքից ազատել է միանգամից մի քանի հոգու՝ մարզպետարանի հողաշինարար Վարդան Այվազյանին,  քարտուղարության բաժնում

ՈՉ ԹԵ ԾԱԽԵՆՔ, ԱՅԼ ԱՌՆԵՆՔ ՂԱՐԱԲԱՂԸ

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, խորհրդարանի պատգամավոր եւ հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների՝ «Կոսովոյի օրինակով Ղարաբաղի անկախությունը գնելու» կոչերը, հայտարարել է, թե Հայաստանում չկա մի մարդ, ով պատրաստ չէ հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության զոհողության գնալ: «Ես պատրաստ եմ վաճառել նույնիսկ սեփական տունս»,- հայտարարել է Հայրապետյանը: Ավելի վաղ,

ՏԻՊԻԿ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ

Ուրբաթ օրը՝ երեկոյան 23:23-ի սահմաններում, ահազանգ ստացանք, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մյասնիկյան փողոցում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարակից տարածքում: Երբ փորձում էինք լուսանկարել տեղի ունեցած հրդեհը, «Արքայաձորից» հայտնվեցին մի քանի երիտասարդներ, որոնց մեջ իր ագրեսիվությամբ փայլում էր լուսանկարում պատկերված լայնաթիկունք սափրագլուխը: Նա հրահանգներ էր տալիս մյուսներին, թե դուրս հանեք նկարողին այս տարածքից: Նրանց ասացի,

«Նովայա վոլնա-2010»-ի օրագրից

Հուլիսի 27-ին Յուրմալայում մեկնարկեց «Նովայա վոլնա-2010» երգի միջազգային մրցույթ-փառատոնը, որը կավարտվի օգոստոսի 2-ին, եւ հայտնի կդառնան հաղթողները։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանն այդ փառատոնում ներկայացնում է երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը հաղթել էր Երեւանում կայացած նախընտրական փուլում։ Իսկ այժմ փառատոնի բացման օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Քեթին տապալեց փառատոնի բացումը «Ա Ստուդիո» խմբի երգչուհի Քեթի Թոփուրիան «Նովայա

ԼԱ՜Վ ԷԼԻ…

Քարոզչությունը ճաքեր է տալիս Օրերս հայկական լրատվամիջոցները մե՜ծ ուրախությամբ, իրարից ձեռքից ձեռք խլելով, տարբեր սոցիալական ցանցերով տարածելով՝ տիրաժավորեցին Լիանա Մամայանի պատմությունն այն մասին, թե ինչպես են Թուրքիայի հանգստավայր Անթալիայում, ավելի կոնկրետ՝ Ալանիայի «Ավենտուրա պարկ» 5 աստղանի հոթելում ծեծել իր որդուն եւ ամուսնուն, ապա տարել ոստիկանություն… Այս սրտաճմլիկ պատմությունը թերթերից մեկը վերաշարադրեց իր ձեւով՝ իբր ծեծին

Ամառ է: Անտանելի շոգ: Անգամ տարվա այս եղանակին հարաբերական մեղմ եղանակային պայմանների սովոր երկրներում մարդիկ չեն դիմանում սնդիկի սյան՝ իրենց չափանիշներով ռեկորդային բարձր ջերմաստիճաններին: Ինֆորմացիոն լրատվամիջոցներն էլ, որպես կանոն, ամենօրյա հաղորդագրություններում պատմում են փափուկ ու կանոնակարգված կյանքի սովոր մարդկանց բնության տարերքների պատճառով հաճախ ողբերգական ավարտ ունեցած դեպքերի մասին: Մենք զարմանում ենք՝ լսելով, որ այս կամ

Կարլսենն էլ է հրաժարվել Բաքու մեկնել

Ադրբեջանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականի ավագ Զուրաբ Ազմայփարաշվիլին «Azerisport»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու՝ ՖԻԴԵ-ի որոշմանը, հայտարարել է, թե առայժմ վաղ է ասել, թե այն հաստատ կկայանա Թաթարստանում, քանի որ դրա համար դեռ եռակողմ պայմանագիր պետք է ստորագրվի ՖԻԴԵ-ի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազգային ֆեդերացիաների միջեւ: Նրա համոզմամբ, փաստաթուղթն ադրբեջանական կողմը կստորագրի պայմանով,

Լեւոն Արոնյանն աշխարհում 4-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հուլիսի 29-ի դրությամբ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ահա, թե ովքեր են տեղ գտել առաջին տասնյակում. 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), 2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա), 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), 4. Լեւոն Արոնյան (Հայաստան), 5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), 6. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), 7. Շախրիյար

Այս փուլին չեն մասնակցում

Երեկ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի նախավերջին՝ հինգերորդ մրցաշարը, որին մասնակցում են 12 շախմատիստուհիներ: Նրանք են՝ Համփի Կոներու (Հնդկաստան), Հոու Յիֆան, Սյույ Յույհուա,Չժաո Սյուե, Շեն Յան (բոլորն էլ՝ Չինաստան), Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան), Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Մարի Սեբագ (Ֆրանսիա), Մայա Չիբուրդանիձե (Վրաստան), Չժու Չեն (Քաթար), Բեթույագ Մոնգոնտուլ (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա): Մեր

Տաթեվ Աբրահամյանը՝ գրոսմայստեր

Armchess.am-ը տեղեկացնում է, որ ամերիկաբնակ հայ շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացված ԱՄՆ-ի առաջնությունում 9,0 հնարավորից 7,5 միավորով բրոնզե մեդալ նվաճելով՝ լրացրել է գրոսմայստերի նորմա: Տաթեւն արժանացել է նաեւ աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի սահմանած «Մարտական ոգու համար» հատուկ մրցանակին:

Էգոյանը ֆիլմ կնկարի Թուրքիայում

Panorama.am-ը տեղեկացնում է. ըստ թուրքական Hurriyet Daily News & Economic Review պարբերականի, կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում: Թուրք լրագրողն Էգոյանի հետ այս մասին խոսել է  «Ոսկե ծիրան-2010» կինոփառատոնի անցկացման օրերին: Հայերին ու թուրքերին երկխոսության կոչ անելով՝ Էգոյանն ասել է. «Մենք պետք է բարձրաձայնենք 1915-ին կատարվածի մասին: Մինչ այժմ չի ստացվել

Լեգենդար հայ հետախույզների մասին

«Եթե մենք չհաղթեինք Հայրենական մեծ պատերազմում, ապա չէր բացառվում Թուրքիայի ներխուժումը Հայաստան, եւ ոչ միայն…»: Ասվածի վերլուծությունն արված է վերջերս լույս տեսած Գուրգեն Խաժակյանի «Շփում լեգենդի հետ» գրքում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Գ. Խաժակյանը ճանաչված լրագրող, դիվանագետ է, ով ժամանակին հարցազրույցներ է վարել Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

  Գլուխ քսաներկուերորդ ՍՈՒՐՃ՝ ԿՆՈՋ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ Եվ ես ժպտալով Ռաֆոյին հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի մտքիս թելը կտրվավ», եւ ես ժպտալով հիշեցրի՝ «որ զոքանչդ կնոջդ ձեռը բռնած հետ բերեց, ուրբաթ առավոտ էր», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «հիշողությունդ եմ ստուգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն,

ԼՃԱՑԱԾ ԿԻՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ»

Կամ ինչպես ապահովել ազատ, արդար մրցակցության դաշտ, որպեսզի ստեղծվեն նորմալ ֆիլմեր, որոնք պահանջարկ կունենան եւ «ներսում», եւ «դրսում»: Արդեն քանի տարի է խորհրդային ժամանակների գործելաոճին հատուկ՝ պաթոսով եւ հպարտությամբ, ներկայացվում են տեղեկություններ, հաշվետվություններ հայ կինոյի ներկա վիճակի եւ սպասվող «նվաճումների» մասին, միաժամանակ լռելով ամենակարեւորի՝ հանդիսատեսի բացակայության փաստի մասին: Վերջինի առումով, բերվում են մի շարք արդարացումներ,

ՏՈԿԻՈՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ «ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ» ՎԱՂՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄՈՒՄԻԱՅԻ

Ճապոնիայում երկրի երկարակյացի շուրջ մեծ սկանդալ է ծագել: Երբ մայրաքաղաքի իշխանություններն այցելել են Սոգեն Կատոյի՝ Տոկիոյի ամենաերկարակյաց բնակչի, 111-ամյակը շնորհավորելու, պարզել են, որ նա վաղուց արդեն մահացել եւ վերածվել է մումիայի: Կասկածները ծագել են այն բանից հետո, երբ նրա թոռնուհին պապին այցելած պաշտոնյաներին հայտարարել է, թե Կատոն ոչ մեկին տեսնել չի ուզում: Ընտանիքի մյուս անդամները

ՆԻԳԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Նիգերում, կառուպցիայի մեղադրանքով կալանավորվել են այս տարվա փետրվարին տապալված երկրի նախկին նախագահ Մամադու Թինջի մի քանի կողմնակիցներ: Կալանավորվածների թվում է 2007-2009թթ. երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սեինի Օմարուն, որը մեղադրվում է ավելի քան կես միլիոն դոլար բյուջետային միջոցները փոշիացնելու մեջ: Հիշեցնենք, որ Նիգերի կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքականություն իրականացնելու մասին:

ՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է

Շարունակում է աճել Պակիստանի հյուսիս-արեւմտյան շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայբեր-Պահտունհվա գավառում երեք օրվա ընթացքում զոհվել է 291 մարդ, Քաշմիրում՝ 22: Երկրի տեղեկատվության նախարար Միան Իֆտիխար Հուսեյնի ասելով, մոտավորապես 400 հազար մարդ հարկադրաբար լքել է իր տունը: Ընդսմին, հորդառատ անձրեւները շարունակվում են, թեեւ մինչ այդ էլ իրենց ափերից դուրս եկած գետերը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031