Օրվա լրահոսը

Իսրայելը Լիբանանի հետ սահմանին զինտեխնիկա է կուտակում

Իսրայելը զինվորական ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է կուտակում Լիբանանի հետ սահմանին, որտեղ երեքշաբթի օրը ռազմական բախում էր տեղի ունեցել, եւ երկու կողմերից էլ զոհեր էին եղել: Իսրայելի բանակի ինժեներական ստորաբաժանումները Էլ-Էդեյսա-Թեյբա-Կֆար Կիլլա հատվածի դիմաց սկսել են լրացուցիչ ամրություններ կառուցել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ Իսրայելի բանակի ռադիոկայանը հայտարարել է, թե «սահմանի մոտ լրացուցիչ ուժերի կենտրոնացումը պետք է ազդակ լինի

ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

Իրանից հակասական տեղեկություններ են ստացվում երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ: Միջազգային ԶԼՄ-ների մատուցմամբ, մահափորձը տեղի է ունեցել նախագահի աշխատանքային այցի ընթացքում՝ Համադան գավառ մեկնելու ճանապարհին: Ըստ այդ տեղեկությունների, անհայտ մեկը Ահմադինեջադին ուղեկցող ավտոշարասյան վրա նռնակ է նետել, որի արդյունքում կան վիրավորներ, այդ թվում՝ լրագրողներ, եւ նույնիսկ զոհեր, բայց ինքը՝ նախագահը, հարձակման արդյունքում

Շուրջ 11 500 դիմորդ կդառնա ուսանող

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջից՝ երեկ ԿԳՆ-ում տեղի է ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման եւ  ՀՀ պետական բուհերի անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը:  ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց,

Ցուցակները կախեցի՜ն

Երեկ ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ բուհերի ռեկտորներին ուղարկվեցին բուհական ընդունելության անցողիկ միավորների ցուցակները: Դրանք կփակցվեն բոլոր բուհերում: Երեկոյան անցողիկ միավորների ցուցակները տեղադրվեցին նաեւ ԿԳՆ-ի եւ ԳԹԿ-ի կայքէջերում (edu.am եւ atc.am): Յուրաքանչյուր դիմորդ կարող է, իր անձնական կոդը հավաքելով, ԳԹԿ-ի կայքից՝ atc.am, տեղեկանալ, թե ինքը որ բուհ է ընդունվել: Ինչպես եւ կանխատեսում էին ԳԹԿ-ի պատասխանատուները, անցողիկ

Հայցը մասամբ բավարարեցին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափը երեկ ավելացվեց 1 տարով: Նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Այսպիսով, դատարանը մասնակիորեն բավարարեց զոհերից Հ. Սինանյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը: «Առավոտի» հարցին, թե արդյոք իրեն բավարարե՞ց  վերաքննիչի որոշումը, Տ. Հայրապետյանն ասաց. «Մենք պահանջ էինք

Մեր կյանքի պարադոքսները

Երբ դիտարկում եւ փորձում եմ անդրադառնալ մեր կյանքում կատարվող շատ ճշմարտազանցությունների (պարադոքս), անմիջապես նկատում եմ մերօրյա պաշտոնյաների գործավարության մակերեսայնությունը եւ ճղճիմությունը։ Այսօր քծնանքն ու կեղծիքը դարձել են սկզբունք՝ վեր բարձրանալու, նախագահական նստավայր կամ ԱԺ մուտք գործելու համար։ Մարդկանց մեծամասնությունը դարձել է շահամոլ, փողամոլ կամ նյութապաշտ, եւ նրանց ձգտումները ամփոփված են միայն հարստություն կուտակելու անհագ մարմաջի

Ո՞Ր ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ

«Դրված է» 14 դպրոցների ղեկավարների «լինել-չլինելու» հարցը Հունիսին, երբ նոր էին մեկնարկել միասնական քննությունները, օտար լեզուների քննության օրը ԿԳ նախարարի անունից անսպասելի հրաման «իջեցվեց», եւ տարբեր քննակենտրոններից դուրս հրավիրվեց 39 դիմորդ: Պատճառն այն էր, որ նրանք դպրոցն ավարտել էին էքստեռն կարգով՝ չսովորելով 11 տարի: Այնինչ, ԿԳ նախարարի հրամանով, այս տարի «թռիչքներն» արգելվում են: Այս միջադեպից

Բանաստեղծութեան խզուած ձայնը

Լիւդուիգ Դուրեանի յիշատակին Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ կարեւոր է ոչ թէ բանաստեղծը, այլ Բանաստեղծութիւնը։ Թէ Բանաստեղծութիւնը մարդկային ի՞նչ կերպար, կեանք ու ճակատագիր է ընտրում ինքն իրեն հեղելու համար, որեւէ նշանակութիւն չունի։ Դրանով է բացատրւում այն, որ Բանաստեղծութեամբ կարելի է ստուգապէս ճանաչել բանաստեղծի մարդկային տեսակն ու նկարագիրը, իսկ հակառակը՝ ոչ։ Եթէ այդպէս չլինէր,

ԻՆՉՈ՞Ւ Է ՕԿՈՒՊԱՆՏ ՃԱՆԱՉՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԵԽԽՎ-ի բանաձեւերը որքանով են համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին Խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների խմբում առաջինը ագրեսիվ պատերազմ հանցագործությունն է: Ագրեսիան մի պետության կողմից ուրիշ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության դեմ կամ ՄԱԿ-ի կանոնադրությանը անհամատեղելի որեւէ զինված ուժի գործադրումն է: Հանցագործության օբյեկտը միջազգային փոխհարաբերությունների եւ ազգերի խաղաղ գոյակցության սկզբունքի խախտումն է: Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը

ՏԱԹԵՎ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Սյունիքի մարզի Տաթեւ վանական համալիրը միշտ էլ այցելուներ է ունենում աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն նախորդ տարիների համեմատ՝ վերջին երկու տարում նրանց թիվը խիստ նվազել է: Եթե մինչեւ 2008 թվականը Տաթեւ տարեկան այցելում էր 35-45 հազար զբոսաշրջիկ, ապա անցած տարի 50%-ով պակասել է այցելուների թիվը: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այցելուների հոսքի

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»

7 քմ տաղավար, դատավճիռ, խուժաններ, թմրամոլներ, կահույք՝ սրանք են  Արարատի մարզի Արգավանդ գյուղի երկու բնակիչների վեճի բաղադրիչները: Արարատի մարզի Արգավանդ գյուղում՝ Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու ձախակողմյան հատվածում, առեւտրի եւ սպասարկման բազմաթիվ օբյեկտների կողքին մի փոքրիկ, մետաղյա տաղավար կա, որը կռվախնձոր է դարձել Արգավանդ համայնքի բնակիչներ Հարփիկ Գալեյանի եւ Վարազդատ Առաքելյանի միջեւ: Հարփիկն ուզում է, որ 7 քմ

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳԻԾ «ԴՌԱՆԴՈՒԼԵՏ» ՄԵՔԵՆԱՅՈՎ

Ո՞վ է Բերձոր-Երեւան միկրոավտոբուսային երթուղու սեփականատերը «Բերձոր (Լաչին)-Երեւան երթուղու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով երթեւեկողների կյանքին վտանգ է սպառնում»,- վրդովված մեզ հավաստիացնում էր օրեր առաջ այդ երթուղուց օգտված Անահիտ Սարգսյանը: Ըստ նրա՝ Բերձոր-Երեւան երթուղում աշխատող ավտոմեքենան 20 տարեկան է, անսարք ու Բերձորից Երեւան ճանապարհին մի քանի անգամ խափանվում է, հետո վարորդը «կցում-կցմցում է» մեքենան ու շարունակում ճանապարհը:

3 ՄԱՀ՝ ԽԱՆԴԻ՞ ՀՈՂԻ ՎՐԱ

Ալբերտ Տեր-Սարգսյանին, ով մեղադրվում է  Կարինե Հակոբյանի սպանության մեջ, օգոստոսի 3-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ամուսնու եւ 8-ամյա դստեր՝ 2008թ. տեղի ունեցած սպանության մեջ, նաեւ այս տարվա սկզբին Սանսեթ փողոցում մարմնավաճառուհու վրա հարձակվելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից՝ հղում անելով «Los Angeles Times»-ին: Ամերիկյան  պարբերականը մանրամասն ներկայացրել է գործի մանրամասները, որ ցնցել էր

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԻԻՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՊԵԿ տեղեկատվության բաժնից երեկ տեղեկացանք, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստում քաշի անհամապատասխանություն են արձանագրել «Օրանժ Արմենիա» եւ «Ֆելիքս-Ալեքս» կազմակերպությունների անունով ներմուծված բեռի արտաքին տեսողական զննության ժամանակ: Պարզվել է, որ առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու՝ հնարավոր է եղել կողպեքը քանդելու միջոցով բացել բեռնախցիկը: Արդյունքում պարզ է դարձել, որ բեռի քաշը (ալյումինե

ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ՝ ԱՅՐՎՈՂ ԱՅԳՈՒՄ

Օգոստոսի 3-ին հրդեհ է բռնկել Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից խաղողի այգում: Այրվել են Ս. Բոցինյանին պատկանող խաղողի այգին, խոտածածկ տարածքն ու ընկուզենիները: Դեպքի վայրում հայտնաբերվել է 78-ամյա Ս. Բոցինյանի դին: Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտի կաթվածից:

«ԳԵՆԵՐԱԼԸ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Աշոտ Օրգենալի Ղազարյանը, ներկայանալով որպես գեներալ եւ մեծ կապեր ունեցող անձնավորություն, չարաշահել է քաղաքացուհի Թերեզա Բ.-ի վստահությունն ու ՀՀ վճռաբեկ դատարանում նրա օգտին որոշում կայացնելու պատրվակով՝ 2007թ. հոկտեմբերին մաս-մաս վերցրել է ընդհանուր առմամբ 20 000 ԱՄՆ դոլար եւ խաբեությամբ տիրացել դրանց: Խարդախության փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, եւ Ա. Ղազարյանի

ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ՉՈՐՍ ՀՈԳՈՒ

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ, 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով  հարուցված քրեական գործի կապակցությամբ, տեղեկացրեց, որ կասկածանքով ձերբակալվել է  թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան

ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻՑ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ օձի խայթոցով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Գրիշա Զաքարյանը: Նրա առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է:

ԱՏՐՃԱՆԱԿԸ ԽԼԵԼ-ՓԱԽԵԼ Է

Ըստ ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 02.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի եւ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով եւ ալկոհոլային հարբածությամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Յուրա Պ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գուգարք գյուղում: Նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Յուրա Պ.-ն Վանաձորի Երեւանյան խճուղու

ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ մտադիր է պահանջել նոր դատաբժշկական փորձաքննություն՝ Չարենցավանի թիվ 5 դպրոցի սան Դերենիկ Գասպարյանի գործով: Երեխան մաթեմատիկայի քննության կոնսուլտացիայի կանչված աշակերտների միջեւ ծագած ծեծկռտուքի ժամանակ մահացել է հունիսի 5-ին, իսկ քրեական գործ է հարուցվել հուլիսի 21-ին: Ըստ Սաքունցի՝ առանց քրգործ հարուցելու նշանակվել է դատաբժշկական

ԳՆԱՑ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՇԱՏ ՊԱՐՏՔԵՐ

Ի՞նչ անեն մահացած պատգամավորի հետ փոխհատուցման պայմանագիր կնքած քաղաքացիները 2005թ. հունվարի 8-ին  Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը լիազորեց քաղաքացի Մելիք Գասպարյանին հանդես գալ որպես Ամիրյան փողոցի մի քանի տների գնորդ: Քաղաքացուն, որը ԱԺ պատգամավոր էր, ՀՀԿ-ական, իրավունք էր վերապահվել պետության անունից հանդես գալ, այն է՝ կնքել առքուվաճառքի պայմանագրեր Երեւանի գլխավոր պողոտայի հարակից օտարման գոտում հողամասի

ԱԼԵՐԳԻԱՅԻ ԴԵՄՆ ԱՌԵՔ, ԹԵ ՉԷ…

Եթե ձեր քիթը փակվել է ու անընդհատ փռշտում եք, մաշկը չորացել ու ձգվել է, իսկ աչքերից արցունքը չի կտրվում, ուրեմն դուք էլ եք ալերգիկ: Ըստ ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի՝ սրանք ալերգիայի ամենատարածված նշաններն են: Նա խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չանտեսել ալերգիան եւ դեմն անպայման առնել, հակառակ դեպքում՝ դուք ձեռք կբերեք նաեւ ասթմա. «Ալերգիկների մոտ

ԱԱԾ-ի եւ ոստիկանության պայքարը շարունակվում է

Այս երկու գերատեսչությունների միջեւ առկա հակասությունը վերաճել է անձնակա՞ն հակամարտության: Այս տարվա հունվարից ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբայրը՝ Ռոման Սարգսյանը, կալանավորված է: Նա մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Ռոմանն ու նրա հարազատները համաձայն չեն նրան առաջադրված մեղադրանքի հետ եւ գտնում են, որ այդ ամենը ոստիկանության կողմից «սարքած գործ է» եւ ուղղակիորեն

ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ՇԵՆՔԻ «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ» ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Նազարբեկյան 48 շենքի 17 ընտանիք շուտով կզրկվեն առանց այդ էլ անմարդկային պայմաններից «Մենք այս պետությանը պետք չենք: Թող մեզ հայրենիքից վտարեն ու ուղարկեն ցանկացած այլ պետություն: Մեզ ամեն տեղ հաստատ ավելի լավ կընդունեն, քան սեփական հայրենիքում»,- նախօրեին «Առավոտի» խմբագրություն այցելած մի խումբ բնակիչներ այսպես սկսեցին ներկայացնել իրենց խնդիրը: Նրանք Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի

ԻՆՉՊԵ՞Ս «ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ», ՆՈՐԻ՞Ց «ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ», ԻՆՉՈ՞Ւ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ»

Հայտնի «Գարաժ» ֆիլմը հիշեցինք, երբ կարդացինք ՏՄՊՊՀ երեկվա արտահերթ նիստում կայացած երկու որոշումների մասին տեղեկատվությունը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին: Ըստ այդմ՝ ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Զելյոնայա մետկա» եւ «Ռուդնիկ» օղիները կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտների սեփականությունը հանդիսացող եւ դրանց անվամբ գրանցված «Զելյոնայա մարկա» եւ «Ռոդնիկ» ապրանքային նշանների հետ:

Մարզերում դեռ չգիտեն՝ ինչ է սերտիֆիկատը

Այս տարի սննդի անվտանգության պետական տեսչությունը հանրապետության 110 տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ է իրականացրել: Արդյունքում ստանդարտին համապատասխան սերտիֆիկատ չունեցող 12 տնտեսվարող սուբյեկտ է բացահայտվել ու տուգանվել. ընդհանուր տուգանքի չափը կազմել է 1միլիոն 970 հազար դրամ: Նախորդ տարի տեսչության այցելության շրջանակն ավելի լայն էր, 1197 տնտեսվարող սուբյեկտների դեպքում խախտումներն էլ՝ անհամեմատ ավելի շատ: Տեսչության սննդի անվտանգության բաժնի

ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԹՈՂՆԵԼ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Այսպիսի մտադրություն ունեն «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները Երեկ Գյումրիում առաջին անգամ քննարկվեց օտարալեզու դպրոցներ ունենալ-չունենալու հարցը, ու անմիջապես սկսվեց ստորագրահավաք կառավարության այս նախաձեռնության դեմ: Նկատենք, որ հենց տեղում մոտ քսան հոգի իրենց բողոքը վավերացրեցին: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները, խոսելով այս ծրագրի «մահացու» հետեւանքների մասին, մեկ

Ինչպես է Ադրբեջանը «պատասխանել» Ռուսաստանին

Ըստ Ռասիմ Մուսաբեկովի՝ իր երկրի փաստարկները զորեղ են Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը երեկ day.az կայքում հանդես է եկել ծավալուն հոդվածով, որի մի մասը առաջարկում ենք ձեր ուշադրությանը: Այս տարվա սկզբից նկատվում են զիգզագներ, տեսանելի հակասություններ Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ: Բերեմ օրինակներ: Այսպես, հունվարին ՌԴ նախագահ Մեդվեդեւը փորձեց դրդել կողմերին ստորագրել մի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ արձագանքելով վերջին շրջանում հասարակության ձեռք բերած որոշակի հաջողություններին: Հայաստանյան հասարակության ներսում վերջին ավելի քան երկու տարիներին որոշակի եւ նկատելի փոփոխություններ են կատարվում. չնայած երկրում շարունակվող ապօրինություններին, անարդարություններին, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերին, իշխանությունների սանձարձակ պահվածքին՝ հասարակական առանձին խավերի հաջողվում է գոնե մասամբ եւ տեղ-տեղ հանրային եւ համապետական նշանակության

Մեղադրվում են նախկին պաշտոնյաները

Ամբաստանյալների թվում է նախկին գլխավոր դատախազի եղբայրը Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում սկսվեց Լեռնիկ Մկրտիչի Խաչատրյանի (լուսանկարում՝ ձախից), որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 311 հոդվածի («Կաշառք ստանալը») առաջին մասի, 38-311 (այլոց հանցակցությամբ կաշառք ստանալը) հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, Արմեն Արտուշի Պետրոսյանի՝ ՀՀ ՔՕ 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, 38-325 հոդվածի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031