Օրվա լրահոսը
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
Ըստ կոալիցիայի անդամների՝ Հայաստանը տարածաշրջանում դառնում է նախաձեռնող տերություն Տարածաշրջանային վերջին զարգացումների պատկերի մեջ, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, Հայաստանն արդեն կարողացել է դառնալ նախաձեռնող երկիր. «Այն, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանն ընտրվելուց հետո, այն է՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի նախաձեռնողական լինելու հրամայականի մասին,
ՔՐԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի քրգործով վարույթը կասեցվել է մինչեւ վերջինիս առողջական վիճակը թույլ տա նրան մասնակցելու դատական նիստերին: Երեկ այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Վարդան Ջհանգիրյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վարդան Ջհանգիրյանը այժմ հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ նա տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով եւ մեղադրվում է «իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի
«ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ»՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՎ
Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» երաշխավորվել է տպագրության՝ Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի եւ «Իրավունք» հրատարակչության գիտական խորհուրդների որոշմամբ: «Դատաստանագրքի» Գ խմբագրությունը արեւելահայերենի է փոխադրել բանաստեղծ Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանը: Գիրքը անհրաժեշտ ձեռնարկ է ոչ միայն դատավորների եւ իշխանավորների, դասախոսների եւ ուսանողության, այլ նաեւ մեր եկեղեցու հոգեւոր առաջնորդների, քահանաների համար, քանի որ ժողովածուի մեջ հրապարակված են Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական
Ծանրամարտիկի դեմ
Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Վրեժ Եգորյանի նկատմամբ: Նա մեղադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ամին Ասքարի Ֆառահանից առանձնակի խոշոր չափի գումար հափշտակելու համար: Ըստ նախաքննության մարմնի, Ամինը «Հավատք» կազմակերպության նախագահ Վրեժ Եգորյանին պայմանագրով 40 տոննա սոխ էր հանձնել, որի գումարը Եգորյանը չէր վճարել իրեն: Եգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ երկրորդ ՄՈՑԱՐՏԻՑ ՀԵՏՈ Հիմա՝ մեր էս վերանորոգված ու վերակահավորված բնակարանում վերջնականապես եմ հասկանում ու համոզվում, որ կյանքում երջանիկ լինելու համար ամենեւին էլ էսքան շատ բան հարկավոր չի, ու էս ամենը հաջողացնում եմ մտածել ու հասկանալ, որովհետեւ արձակուրդի մեջ եմ. այսինքն, մի ամսվա չափ հանգստանալու եմ էլեկտրոնայինի խմբագրականներից եւ միայն էս
«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՄ ԱՃՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ասում է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Հայաստանի 3-րդ նախագահի ընտրություններին հետեւում էր Ստրասբուրգից, ուր անդամակցում է Եվրախորհրդի սոցիալական պաշտպանության հանձնաժողովին: Զուգահեռաբար դասավանդում է նաեւ Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանում, որպես սոցիոլոգիայի պատվավոր պրոֆեսոր: Ի՞նչ հետեւություններ արեց Եվրոպան Հայաստանի նախագահական ընտրություններից, ի զորո՞ւ է, արդյոք, Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը լուրջ բարեփոխումներ
Արդարությունը չի նվիրվում, այլ հաստատվում է օրենքով
Մահապարտների խնդիրը մնում է առկախ Մինչեւ 1990-ականների կեսը, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր մի կողմից տնտեսական շրջափակումների, իսկ մյուս կողմից՝ պարտադրված պատերազմական իրավիճակի մեջ: Ամբողջությամբ քայքայված տնտեսությունը, էներգետիկ ճգնաժամն ու համատարած աղքատությունը գրեթե ուժասպառ վիճակում էր պահում ողջ հայաստանյան բնակչությանը: Մինչդեռ պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում իշխանության որոշ օղակների մեջ զուգահեռաբար աճեց կոռուպցիան եւ ժողովրդավարության
«ԱՐՑԱԽԸ ՊԱՏՃԵՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»
«Առավոտին» տված հարցազրույցում ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, դուք ընդդիմադիր թերթի խմբագիր եք, միեւնույն ժամանակ՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Այդ երկու ոլորտները համատեղելի՞ են: – Դրանք անհամատեղելի չեն: Ես նաեւ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահն եմ եւ մեր ակումբի վարքականոնում կա մի կետ, որով ասվում է, թե ցանկալի չէ լրագրողը զբաղվի
Իրավական խճանկար
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ պետք է լսվեր Վարդիթեր Եղիազարյանի, Ալիսա Շիրինյանի վերաքննիչ բողոքը: Վ. Եղիազարյանը Սասունցի Դավթի 13 հասցեի 245,41 քմ տարածքը ձեռք է բերել 2003թ.՝ աճուրդով: Մինչ աճուրդին մասնակցելն ու սեփականատեր դառնալը, Վ. Եղիազարյանն այդ տարածքն օգտագործել է որպես վարձակալ: Սեփականության իրավունքը ստանալուց հետո Վ. Եղիազարյանն իր տարածքից
ՇՂԹԱՅՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԴԻՄԱԴՐԵԼ Է
Այդպես են «Գորիս» ՔԿՀ աշխատակիցները «բացատրում» Արթուր Այվազյանի խոշտանգումը ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով) 2006թ. ապրիլի 28-ին ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով ձախ ձեռքի զարկերակը: Նա տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին: Հաջորդ օրը, ըստ Ա. Այվազյանի. «Ինձ խցից հանեցին, անմիջապես ձեռքերս շղթայեցին եւ տարան
«ՄԱՐՏԻ 1»-Ը ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԵՏ ՇՊՐՏԵՑ ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Դատավարության ընթացքը գնահատում են փաստաբանները Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Մարտի 1»-ի գործով պաշտպանել է դատարանի կողմից արդարացված Միսակ Հովակիմյանին, Մասիս Այվազյանին եւ այժմ շարունակում է իրականացնել Վարդգես Գասպարիի, Դավիթ Մաթեւոսյանի պաշտպանությունը: Մ. Շուշանյանի պաշտպանյալներին մեղսագրվել է 316 հոդվածի 1-ին մասը: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների պարագայում կան միայն ոստիկան-վկաներ, իսկ տուժողներ չկան. «Գործ ունենք մի անհեթեթ իրավիճակի
Զուգարանն էլ շատ համարեցին
Բազմանդամ ընտանիքին մերժում են բոլորը Արմինե Փարսադանյանի բազմանդամ ընտանիքը 1975-ից ապրում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի 45 շենքի 44 բնակարանում: 9-րդ հարկի 3 սենյականոց անբարեկարգ բնակարանում ապրում է նրա քույրը՝ հաշմանդամ երեխայով, ամուսինը՝ 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ: Եղբոր կինն էլ՝ Լարիսա Հովհաննիսյանը մտավոր թերզարգացած է: Այս տանը գրանցված են նաեւ անչափահաս երեխաներ: Ամենափոքրը 2 ամսական
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԳԱԶՕՋԱԽԸ ԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հիվանդ կնոջից խաբեությամբ կորզել են անձնագրային տվյալներն ու ապառիկ գնումներ արել Գայանե Առաքելյանը տառապում է առաջին աստիճանի բարդության մտավոր հետամնացություն հիվանդությամբ: Ինչպես փաստում է նրա խնամակալությունը ստանձնած քույրը՝ Մելինե Առաքելյանը, Գայանեն խիստ անկայուն եւ անհավասարակշիռ բնավորություն ունի, արագ բորբոքվում է եւ կորցնում ինքնատիրապետումը: Նրա հոգեկան անկայունության մասին իրենց ստորագրություններով վկայել են նաեւ հարեւանները: Գայանեն բնակվում
Բարիտոնի երրորդ այցը
Կանադահայ երգիչ Կարո Նշանյանը նպաստում է հայաստանցի վոկալիստների ճանաչմանը Ծնունդով՝ Պոլսից, 1962թ. Կանադայում հաստատված եւ բեմական գործունեությունը այդ երկրում շարունակող երգիչ Կարո Նշանյանը, որը պոլսահայ ճանաչված շարականագետ Ավագ քահանա տեր Հուսիկի որդին է, շուրջ 50 տարի պրոֆեսիոնալ բեմում է: Առաջին անգամ հայրենիք է այցելել 1997թ., որին հաջորդել են հայաստանյան երկու մենահամերգները՝ 2003-ին եւ 2005-ին: Այսօր
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ՝ ԻՇԽԱՆԻՆ
Վախճանվեց Անդրեյ Վոլկոնսկին Ծանր լուրը հասել է աշխարհի տարբեր անկյուններ. մահացել է իշխան եւ մեծ կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկին: Նրան ճանաչած յուրաքանչյուր մարդու համար դժվար է հրաժեշտի խոսքեր գտնելը, քանի որ նա թե հզոր ներկայություն էր, թե հավերժին վաղուց ձուլված լեգենդ: Երջանիկ բախտն եմ ունեցել իր մտերիմը լինելու՝ տասնամյակներ շարունակ՝ 60-ականներից սկսած։ Երկու օր առաջ զանգեցի
Մարզասրահները կարող են վտանգավոր լինել
Հայաստանում երբեմն ոչ մասնագետներ են աշխատումայն, մե զ այնքան շատ ցատկոտեցրին, որ սիրտս «ափերից դուրս եկավ»: Հենց մարզասրահում այնքան վատացա, որ շտապօգնություն կանչեցին: Տեղում որեւէ մասնագետ էլ չունեին, որ առաջին օգնություն ցույց տար»,- պատմեց նա: Ա. Գրիգորյանից հետաքրքրվեցինք, մի՞թե ճիշտ է, երբ մարզասրահներում առանց անձի առողջական վիճակը ստուգելու՝ թույլ են տալիս օգտվել մարզասարքերից. «Շեյփինգը, ֆիթնեսը
ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ 70 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
ՀՀ մեծաթիվ գիտական հաստատությունների անձնագրավորումը զավեշտալի պատկեր է բացահայտել Վերջին 1-2 ամիսների ընթացքում տարբեր գիտական հաստատություններում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն անցկացնում էր անձնագրավորման գործընթաց: Այսինքն՝ մանրամասն ուսումնասիրվում էին ինստիտուտների կադրերի թվաքանակը, ինովացիոն գործունեությունը, սարքավորումների վիճակը, կոչում ունեցողների թիվը, գիտական գործուղումները, միջազգային համագործակցությունը եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց.
Հայրական տունը՝ կռվախնձոր
Քույրը եղբորից պահանջում է՝ հայրական տան վաճառքից ստացված ողջ գումարն իրեն տալ «Հայրս մահանալիս իր տունը կտակեց ինձ, քանի որ այդ տունը ես էի գնել, երբ Թբիլիսիից նոր էի եկել: Տունը 37 քմ էր, ես այն դարձրել եմ 106 քմ՝ օրինական ճանապարհով: Հետո ես ամուսնացա ու իմ ընտանիքով տեղափոխվեցի: Տղաս, երբ ամուսնացավ, գնաց իմ հայրական
ՀՈՂ ՄՇԱԿԵԼԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ՞ ՀԱՄԱՐՎՈՒՄ
Հողագործությամբ զբաղվող գյուղացին համարվում է աշխատանքով ապահովված, սակայն նրա աշխատած տարիները պետությունը ստաժ չի հաշվարկում: Հայաստանում գործազրկության մակարդակն առավել բարձր է հատկապես գյուղական բնակավայրերում, քանի որ այդտեղ չկան աշխատողների պահանջարկ ունեցող մեծ գործարաններ, ձեռնարկություններ կամ, ասենք, օֆիսներ ու սուպերմարկետներ: Այդ պատճառով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, որտեղից ստանում են իրենց եկամուտը: Իր վարձակալած հողատարածքի
Գործունեության ոլորտը փոխելու ցանկություն
Դրանով է իր հրաժարականը բացատրում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը Երեկ «Panorama.am»-ին իր հրաժարականի մասին որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: Մասնավորապես նա պնդել է, որ իր հրաժարականի պատճառը միայն այն է, ինչ որ ներկայացվել է դիմումում. «Հրաժարականի դիմումում ես ներկայացրել եմ պատճառը, այն է՝ ցանկություն ունեմ
ՀԿԿ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Եվ կարծում է, որ այս պայքարից հասարակությունը հիասթափված է դուրս գալիս «Երբ նայում եմ ընդդիմության բողոքի երթերին, մտածում եմ, որ սա այն ուժն է, որը երկրում յուրաքանչյուր բնագավառում կարող է թելադրել իր կամքը, բայց երբ անդրադառնում եմ պրակտիկ գործողություններին՝ տակը ոչինչ չկա»,- «Առավոտի» հետ կիսելով ընդդիմության շարունակական բողոքի ակցիաներից իր տպավորությունները՝ հիասթափություն է հայտնում Ռուբեն
ԹՈՐՈՍՅԱՆԸ ԽԱՂԱՑ ՀՀԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ
Կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգն ապացույց դարձավ, որ, մեղմ ասած՝ իրականությանը չէր համապատասխանում կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում այս կապակցությամբ արված հիմնավորումը. «Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հրատապությամբ»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, թե նիստում պիտի քննարկվեն ու ընդունվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «ավելի քան մեկ
«Բրայզան, հավանաբար, շփոթվել է»
Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող մի շարք հրապարակումներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության իրողությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն առնչվող, ինչպես նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ օրերս Բաքվում կատարած մի քանի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանքներ են հարուցել Հայաստանում: Օրերս որոշ քաղաքական ուժեր անգամ ուղերձով դիմել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պահանջելով պարզաբանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կասեցնել
Ըստ Արեւիկ Պետրոսյանի` մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ
Բայց նրա այս հայտարարությունը որեւէ արձագանք չի ունեցել 2006 թվականի ապրիլի 19-ին գերմանական «Frankfurter Allgemeine» թերթին տված հարցազրույցում, որը կոչվում էր «Դեպի Եվրոպա, թե՝ ետ», այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը արտահայտել էր մի միտք, որը առիթ դարձավ այն ժամանակվա իշխանության հետ հակասությունների, որոնք ավարտվեցին ԱԺ նախագահի հրաժարականով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Նշանակո՞ւմ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՅՈ՞ՒՄ Է 30 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ
«Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանի սահմանած տուգանքը մինչ այժմ չվճարելն է նաեւ դարձել ԵԽ Նախարարների կոմիտեի քննարկման առարկա: Լոնդոնյան փաստաբանական ծառայության՝ KHRP-ի վարչության նախագահ Ռաջեշ Ռայը, որի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել էր «Ա1+»-ի շահերը՝ անցած շաբաթ Հայաստան այցի ընթացքում անդրադարձել էր հունիսի 17-ին ՄԻԵԴ կայացրած վճռին, ըստ որի՝ «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումները
«ՏՈՒԺՈՂՆԵՐԻ» ՀԱՐՑՆ ԷԼ Է ԼՈԻԾՎՈՒՄ
«Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների եւ վիրավորների համար պատասխանատվությունը դրվելու է ընդդիմադիրների վրա: Արդեն հայտնի է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի վերջերին ավարտվել է «Մարտի 1»-ի գործով դեռեւս նախնական կալանքի տակ գտնվողներից 7 անձանց, այդ թվում՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ հարուցված քրգործերի
ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ես միանգամայն համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, շատ արդիական առաջարկ է»,- ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մեր թերթին տված հարցազրույցում Վահան Հովհաննիսյանի այն առաջարկին, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որն իրենց օրոք է կառուցվել. Տեր-Պետրոսյանը՝ «Հրազդան» տոնավաճառում, Քոչարյանը՝ Հյուսիսայինում: Քանի
Մինսկի խումբը դեռ կաշխատի
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին երեկ Բաքու ժամանելուն պես հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Տվյալ պահին նկատելի են որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ, սակայն ես կարծում եմ, որ դրանք կվերանան, երբ Մոսկվան սկսի իրականացնել Վրաստանի նախագահի
Մեր ուրախությունը անկախության շուրջ
Ինչպես ջրերն են անվերջ հեռանում իրենց ակունքներից, այդպես էլ հեռանում են մեզանից մեր օրերն ու տարիները՝ իրենց հետ տանելով մեր մեջ ապրող կենդանի ջրի ջահելությունը: Հեռանում են՝ մեզ թողնելով կարեւոր ու երկրորդական տարեթվեր, մեզ թողնելով իրական եւ կեղծված պատմություններ, եւ հաճախ ինձ թվում է, որ այդ ամենը ոչ թե մեզ հետ է կատարվում, այլ մեր
Հնարավո՞ր է վերագտնել համերաշխությունը
Արթուր Բաղդասարյանը փառաբանեց Սերժ Սարգսյանին եւ լուտանքներ տեղաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: «Ձեւավորված է կուռ քաղաքական թիմ, որն ի վիճակի է երկրում իրականացնել համարձակ, հավակնոտ բարեփոխումներ՝ պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ի դեմս Ս. Սարգսյանի՝ մենք ունենք փորձաշատ եւ հավասարակշռված երկրի ղեկավար, թիմային աշխատանքի հակված առաջնորդ եւ մարդկային հարաբերություններում շատ լավ ընկեր: Շուտով տեսանելի կլինի համակարգային բարեփոխումների