Օրվա լրահոսը
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Փարիզում ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակիցներ թունավորվել են անհայտ ծագման մի նյութից, որը, ըստ ամենայնի, պարունակել է դեսպանատանը փոխանցված նամակներից մեկը: Աշխատակիցների առողջությանը հասցված վնասի մասին տեղեկություններ, ըստ «Reuters»-ի, չկան. նրանք դեռ բուժզննում են անցնում: Փարիզի ոստիկանությունում պարզաբանել են, որ միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են իրավասու մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը: Իսկ վերջիններս առայժմ հրաժարվում են հարցերի պատասխանել՝
«Վիքիլիքս» կայքէջի հրապարակումներից զայրացել են նաեւ թալիբները
Հնարավոր է, որ «Վիքիլիքս» կայքէջում ամերիկյան ռազմական գաղտնի փաստթղթերի հրապարակման արդյունքում մի քանի մարդ է զոհվել: «Reuters»-ի մատուցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարությունը՝ ի դեմս շտաբների պետերի միացյալ հրամանատարության ադմիրալ Մայք Մալլենի: Վերջինս քննադատել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջին, որը հիշյալ փաստաթղթերի՝ ռազմական գաղտնի արխիվի գաղտնազերծումը հիմնավորել է իշխանության վերնախավում կոռուպցիայի մերկացմամբ:
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, բարձր ջերմաստիճանի պատճառով այրվել է ավելի քան հազար բնակելի տուն, ավելի քան երկու հազար մարդ մնացել է անօթեւան: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ուրբաթ, օրվա կեսին ստացված տվյալներով, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 5-ը Վորոնեժի մարզում եւ 7-ը՝ մերձմոսկովյան Լուխովիցկի շրջանում: Զոհվածների թվում հրշեջ ծառայության երկու աշխատակիցներ կան: Ռուսաստանում բռնկած հրդեհների չեզոքացման
«ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ»
Ծրագիր, որն, ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, տարածաշրջանում կարող է «ինքնուրույն, խաղաղ, ներդաշնակ» զարգացում ապահովել: – Մեր նախորդ հարցազրույցում Դուք ասացիք՝ «Չկան կուսակցություններ, գործիչներ, որոնք քիչ թե շատ բովանդակային առաջարկ, էլ չեմ ասում՝ ծրագիր ներկայացնեն Արցախի հարցի վերաբերյալ: Էլ չեմ ասում՝ աշխատող իրական տարբերակ»: Ինչո՞վ է պայմանավորված այդ հրամայականը: – Այն իրականությունը, որ ձեւավորվել
«ՄՆԱՑՈՐԴՆԵՐՆ» ԵՆ ԱՅՐՎՈՒՄ
Հուլիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երեւանի Շահամիրյան փողոցի թիվ 7 շենքին հարակից տարածքում (նախկին ձեթ-օճառի գործարան): Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ, այրվել են ձեթի մնացորդները:
ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ
Երեկ ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել: ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Կրազ» մակնիշի 059 ՏՕ 43 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: 42-ամյա վարորդը՝ Դ. Սարգսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արարատի հիվանդանոց: Դ. Սարգսյանի վիճակը բավարար է:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ».
Պատիժ՝ հայցի դիմաց Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից լրատվամիջոցներին («Առավոտին» նույնպես) տասնյակ նամակներ է ուղարկել 11 տարվա ազատազրկման դատապարտված «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը: Նա տեղեկացնում է, որ իր դեմ 2006թ-ին Գորիսի բանտում, ապա՝ 2007թ-ին «Նուբարաշենում» իրականացված բռնությունների կապակցությամբ դիմել է պատկան մարմիններին, որպեսզի իրեն տուժող ճանաչեն: Ա. Այվազյանը գրում է, որ սադրանքներից իր անվտանգությունը
«Պատերազմը ռոմանտիկա չէ»
Կարծում էր մեր Զինեւիչը Արցախյան հերոսամարտի նվիրյալներից էր գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինեւիչը: 2000թ.օգոստոսի 1-ից նա մեզ հետ չէ: Ա.Զինեւիչը թողել է բարի անուն: Նա հայ ժողովրդի ամենադժվար օրերին, պատերազմի տարիներին Հայաստանում էր, Արցախում, մարտադաշտում: Ա. Զինեւիչը ծնվել է 1932թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում: 1950թ-ին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի
ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԽԱՐ՝ 7 ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Անգործությունից ժանգոտել է Դատական օրենսգիրքը «2003թ. փոքր արտադրություն սկսելու համար 1500 դոլար էր պետք: Դիմեցի իմ հարեւան Արամ Միրզաբեկյանին եւ նրա կին Ռուզաննա Ադամյանին՝ ցածր տոկոսադրույքով գումար տվող գտնելու խնդրանքով: Ասացին, որ 1500-ի փոխարեն 3000 կտան, միայն թե ապահովության համար պետք է նոտարական գրասենյակում ձեւական թղթեր ստորագրեմ, տունը ձեւական ձեւակերպեմ իրենց անունով՝ պարտքը հետ ստանալուց
ԹԻՎ 18-Ը ԿՓԱԿԵ՞Ն
«Առավոտը» ժամանակին անդրադարձել է հակասոցիալական վարք ունեցող երեխաների թիվ 18 հատուկ դպրոցին, որը ԿԳն-ն ցանկանում էր փակել: Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ այժմ: Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ ԿԳն հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտարարել է. «Հիմա շարունակվում է 24 հատուկ դպրոցների գնահատումը: Ինչ վերաբերում է թիվ 18 հատուկ դպրոցին, որը նախատեսված է հակասոցիալական վարք
ԱՐՎԵՍՏԻ ԲՈՒՀԵՐԸ ՉԵՆ «ՁԳՈՒՄ»
«Խորհրդային շրջանում մեր սովորողների մեծ մասը տղաներ էին. ուրախանում էինք, երբ կուրսում աղջիկ էր լինում: Հիմա հակառակն է»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Նա եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն իրենց մտահոգությունները հայտնեցին ուսումնական հաստատություններում, մասնավորապես, արվեստի գծով բաժիններում պահանջարկ չվայելող մասնագիտությունների վերաբերյալ: Ա. Իսաբեկյանը նշեց.
Նոր տեխնոլոգիաները չեն ինտեգրվում դպրոց
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ իրական եւ հայաստանյան դպրոցական կյանքի միջեւ անջրպետ կա: «Նոր տեխնոլոգիաները մեր կյանք մտան շատ արագ ու գրեթե աննկատ, բայց, չգիտես ինչու, դպրոցում դեռ թուղթն ու գրիչն է կիրառվում: Այսինքն՝ հակասություն է ստեղծվում, իրական կյանքում այլ միջավայր է, դպրոցում՝ լրիվ ուրիշ»,- «Առավոտի» հետ զրույցում իր զարմանքը հայտնեց
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱԾ «ՌԵՄՈՆՏ» ԵՆ ԱՆՈՒՄ
Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները ստիպված սեփական ուժերով են վերանորոգում գիտական լաբորատորիաները: ՀՀ ԳԱԱ ենթակայության տակ գտնվող ինստիտուտների շենքային անմխիթար վիճակին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Այս անգամ հյուրընկալվեցինք Ազատության 26 հասցեում տեղակայված Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որը վթարային վիճակում գտնող ինստիտուտների շարքում է: Կենտրոնական մասնաշենքի առաջին հարկը վերանորոգված էր, սակայն միայն մուտքը, միջանցքն ու
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԱԽՏԸ ԲԵՐՈՒՄ Է
«Հայ գործարարների 78%-ը մեկնում է արտասահման՝ բիզնես նպատակներով տարվա մեջ առնվազն մեկ անգամ. դա ցույց է տալիս bmi (British Midland International) կողմից անցկացված հարցումը»,- տեղեկանում ենք bmi-ից ստացած հաղորդագրությունից: Համաձայն դրա՝ «ավելի քան 100 մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների միջեւ անցկացված հարցումը ցույց է տալիս, որ չնայած տնտեսական ճգնաժամին, հարցվածների 51%-ը պնդում է, որ իրենց բիզնես
«ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ» ՆԱՎՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեկ առավոտյան լրատվամիջոցները ահազանգել էին, որ Վրաստանում ձերբակալվել է Հայաստան ցորեն բերող մի նավ: Օրվա երկրորդ կեսին տեղեկացանք, որ Վրաստանի առափնյա պահակախմբի կողմից հուլիսի 29-ին ձերբակալված ուկրաինական «Ակկորդ» բեռնատար նավի ցորենը բեռնաթափվել է եւ տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այդ հարցով անձամբ զբաղվում է
Ընդդեմ հարսի «…»-ով փեսուն լավություն անելու
Երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները, ովքեր «ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խումբ են ստեղծել, եկել էին Երեւան՝ լրագրողների հետ կիսելու Արգիճի լճի Գայլաձոր վտակի հունի տեղափոխման վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Ըստ tert.am-ի՝ նրանցից Պայծառ Աղաբաբյանն ու Վարդան Գալստյանը նշեցին, որ թեպետ այդ վայրում շինարարական աշխատանքները բնապահպանության նախարարությունը դադարեցրել է, սակայն իրենք չեն հավատում պետական պաշտոնյաներին եւ
ՌԵԿԵՏՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ
Ագարակի սահմանակետում նստած քսայուղերի եւ զտիչների ներկրմամբ զբաղվող մի ընկերություն «օրինականորեն» թալանում է հայ գործարարներին: Հունիսի 24-ին «Առավոտը» մի քանի գործարարներից բողոք ստացավ, որ Ագարակի մաքսակետում Իրանից Հայաստան մտնող յուրաքանչյուր մեքենայից ինչ-որ մի «Վիլա Տրանս ՍՊԸ» գանձում է 6000-ական դրամ գումար: Ընդ որում, գանձումը կատարվում է «օրինականորեն». պահանջում են Ագարակի «Արարատ» բանկի մասնաճյուղում «Վիլա Տրանս»
«Ծրագրել են իմ սպանությունը»
Ասում է հասարակական կազմակերպության նախագահը Երեկ ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ ղեկավարին հեռագրեր է ուղարկել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Նա տեղեկացնում է, որ վերաքննիչ քրեական գործերով դատարանում ընթանում է դատաքննություն «Ռեժիմի՝ ՀՀ իշխանությունը բռնազավթած 1991թ.-ից նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց վարչակազմերի՝ որպես
ՀԱԿ ակտիվիստներն իրենց մեղավոր չեն ճանաչել
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գեւորգյանի գործով դատաքննությունը: ՀԱԿ ակտիվիստները առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել: «Ա1+»-ի մատուցմամբ, այն բանից հետո, երբ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե ամբաստանվողները մասնակցել են օրենքով սահմանված կարգի խախտումով կազմակերպված հրապարակային
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է
Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում անանուն աղբյուրների հայտարարությունները, առավել եւս՝ զենքի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին news.am-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտից՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «Վեդոմոստի» թերթի տեղեկությունները, ըստ որոնց՝ «Ռոսօբորոնէքսպորտը» 2 դիվիզիոն զենիթահրթիռային C-300 համալիրի մատակարարման պայմանագիր է կնքել Ադրբեջանի ՊՆ-ի հետ: Մյուս հարցին, թե արդյոք C-300-ի վաճառքը Ադրբեջանին չի՞ հակասում
Հարուցվեց քրեական գործ
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակեց հուլիսի 28-ին Մարտունիի զորամասերից մեկում միջադեպի պատճառով զոհվածների տվյալները: Նրանք 6-ն են. ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյան (Երեւան) եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյան (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյան (Երեւան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյան (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյան (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյան (Երեւան): Հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական օրենսգրքի» «Մեկ կամ ավելի
ՀԱԿ-ՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
Ասում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ որոշ տարաձայնությունների մասին մեր մասնավոր զրույցի ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը հընթացս մի ուշագրավ՝ մինչ այսօր չհնչած դիտարկում արեց, որով կատարվածը բացատրում էր որոշակի գաղափարախոսական խնդիրներով՝ այն համատեքստում, թե ՀՀՇ-ն լիբերալ կուսակցություն է, իսկ ՀԱԿ-ը գնալով դառնում
«Ինտեգրումը օտարալեզու դպրոցներով չէ»
«Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների նամակի կապակցությամբ երեկ նկատեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հանրային խորհրդի երեկ կայացած փոքր խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում էր կրթական ոլորտին եւ օտարալեզու դպրոցներին: Ընդհանուր կրթական համակարգի վերաբերյալ ՀԽ-ին Վազգեն Մանուկյանի ուղղած բաց նամակը քննարկվել էր մի քանի ենթահանձնաժողովներում: Եվ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը
«ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՉԵԶՈՔԱՑՎԵՑ
ՀՀՇ համագումարում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես ի՞նչ վնասարարության մասին էր խոսքը: Հայ ազգային կոնգրեսը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է
ՌԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Interfax-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրելու, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում։ Մասնավորաբար՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթը կատարելուց, Հայաստանի զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»։ Նշված նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցություն է իրականացնում Հայաստանին ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական
Ս. ՖՐԵՅԶԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ»
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում։ Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Միջազգային դատարանն իր վճռով ընդամենը ցանկանում էր ասել՝ Կոսովոյի անկախության հռչակումը
«ՍԵՐԺԻ՜Կ, ԼԵՎՈ՜Ն, ՌՈԲԵ՜ՐՏ՝ ՀԵՌԱՑԵՔ»
«Դաշնակցությունն էր պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ռեժիմի դեմ՝ անցավ իշխանության եւ նույն քայլերը կրկնեց, ինչ անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ։ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրային խորհրդում է, չի ընդվզում նույն իրավիճակի դեմ, ինչը որ կար առաջ ու հիմա ավելի վատ շարունակվում է։ Դա նշանակում է, որ անհատների դերը, ովքեր գալիս են իշխանության, բայց այս համակարգի
ԾԱԾԿԱԴՄՓՈՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՐԿԻ
Դեմոգրաֆիկ պատկերը կստիպի՞ «ճիշտ» լուծումներ գտնել ՀՀՇ համագումարի իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական շեշտադրումներից մեկն էլ Հայաստանի դեմոգրաֆիական վիճակն էր, որն, ըստ ՍԴՀԿ անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի, մեզանում պատշաճ արձագանք չստացավ: Հիշեցնենք, որ առաջին նախագահը, մասնավորաբար, ասել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԷԼ ՆԱՄԱԿ ԿԳՐԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները, Հանրային խորհրդին ուղղված նամակում տեղեկացնելով, թե պատրաստվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդի նիստում նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել, նաեւ նշել էին. «Հանրային խորհրդի՝ որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտի» հարցին, թե ինչպես
Ամուսնացողները վերանորոգել են
Լոնդոնցի 35-ամյա բանկիրը եւ նրա 25-ամյա հարսնացուն 3 ամիս վերանորոգել են այն եկեղեցու զանգերը, որտեղ նրանք մտադիր են պսակվել: Եկեղեցին Ուելսի գյուղերից մեկում է՝ բրիտանական մայրաքաղաքից ավելի քան 200կմ հեռու: Ամեն հանգստյան օր զույգը գնացել է եկեղեցի: Այդ ընթացքում նրանք մաքրել են զանգակատան հատակը եւ գտել են մասնագետի, ով աշխատանքային վիճակի է բերել զանգերը:


















































