Օրվա լրահոսը
«Նոր նախաձեռնությունների» նոր նախագիծը
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլի, «Արամ Խաչատրյան» տրիոյի, երգչուհի Դիանա Հարությունյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն իմպրեսիոնիստական եւ նոր վիեննական դպրոցի գաղափարների կրող ու շարունակող ռուս անվանի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի երկերը: Համերգի կազմակերպիչն է արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը: Այս նախագիծը պրոֆեսորի դեռեւս 1992թ. հիմնած
Հայկական եկեղեցին Սինգապուրի խորհրդանիշերից է
Սակայն տեղաբնակները Հայաստանի տեղը չգիտեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վ. Վարդանյանը գոհ է հայերի հանդեպ սինգապուրցիների վերաբերմունքից: Սինգապուրի առայժմ չգործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ միակ հայկական առաքելական եկեղեցին 175 տարեկան է: Այդ առիթով տեղի հայկական համայնքը պատրաստվում է մեծ շուքով նշել այն: «Առավոտը» հյուրընկալեց Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի միջազգային բակալավրիատ ծրագրի ղեկավար, Սինգապուրում Հայաստանի արդյունաբերական պալատի
ԱՆՏԱՐԲԵՐ ԵՎ ԱՆԼՈՒՐՋ
Հարցազրույց մնջախաղաց, բեմադրիչ Համլետ Չոբանյանի հետ Համլետ Չոբանյանին չի գոհացնում մշակույթի նախարարության վերաբերմունքը: Հ. Չոբանյանն ու Լ. Ստեփանյանը՝ «Մագաղաթը» ներկայացման մեջ: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո երեկ մեկնեց մարզային հյուրախաղերի: Գյումրեցի ու վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Մագաղաթը», որի սցենարի եւ բեմադրության հեղինակն է թատրոնի առաջատար
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՌՈՒՍ ԼՐՏԵՍՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՂԸ ՄԵԹՍՈ՞ՍՆ Է
Կանադայի քաղաքացի Ռոբերտ Քրիստոֆեր Մեթսոսը (նկարում), որը մեկն է այն 11 անձանցից, ովքեր ԱՄՆ-ում մեղադրվեցին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, հնարավոր է, որ այդ սկանդալային գործում ամենաառանցքային դերակատարն է: Հատկապես նա է, որ իդեալական հնարավորություն ուներ «հանձնելու» իր բոլոր գործընկերներին, իսկ նրա հաջողված փախուստը Կիպրոս, հնարավոր է, որ իրականում ոչ թե ամերիկացիների բացթողումն է, այլ
Կատալոնիայում արգելվեց իսպանական հին ավանդույթը
Կատալոնիան դարձավ իսպանական առաջին տարածաշրջանը, որը լիովին արգելեց ցլամարտը: Երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ինքնավար միավորման խորհրդարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցլերի ավանդական մարտերը ճանաչվել են անօրինական: Արգելքի պաշտոնական հիմնավորումը կենդանիների հետ դաժան վերաբերմունքն է, թեեւ դիտորդները մատնանշում են որոշման նաեւ այլ շարժառիթ. այն է՝ շատ կատալոնացիներ ուզում են հերթական անգամ ընդգծել իրենց ազգային ինքնությունը՝ հրաժարվելով
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԼՑԱՆԱՎ Է ՊԱՅԹԵԼ
Չորեքշաբթի օրը Պարսից եւ Օմանի ծոցերն իրար կապող Որմզդի (Օրմուզի) նեղուցի մոտակայքում պայթել է ճապոնական M.Star լցանավըЖ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել «արտաքին բնույթի» պայթյուն, որի հետեւանքով վիրավորվել է անձնակազմի մեկ աշխատակից: 120 հազար տոննա ջրատարողությամբ լցանավի վրա գտնվել է 31 մարդ, որոնցից 15-ը՝ Հնդկաստանի եւ 16-ը Ֆիլիպինների քաղաքացիներ են եղելЖ Նավի սեփականատերը
ՀՈՒՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունական ռազմական ինքնաթիռները 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել թուրքական կործանիչների դեմ: Ինչպես փոխանցում է news.am-ը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Էգեյան ծովի վրա ուսումնավարժական թռիչքներ իրականացնող թուրքական 16 կործանիչների դեմ 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հունական ռազմական ինքնաթիռները: Սկզբում հունական Լիմնի ռազմաբազայից են օդ բարձրացել «F-16»-երը, այնուհետեւ՝ արդեն Սաքըզ կղզու
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԲՈՒԺՎՈՒՄ» ԵՆ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Չինաստանի հարավում գործող կուսակցական դպրոցում, որտեղ սովորում են երկրի պետծառայողները, հատուկ դասընթացներ են կազմակերպվում, որոնք օգնելու են սովորողներին պայքարել կաշառք վերցնելու գայթակղության դեմ: BBC-ի մատուցմամբ, այդ դասընթացների ընթացքում, որոնք արդեն անվանվում են «հակակոռուպցիոն թայ-չի», պետծառայողները մեդիտացիայի բաղադրիչները հարկադրված են համատեղել արեւելյան մենամարտի եւ ուժային վարժությունների հետ: Չինովնիկներին կոչ է արվում օրը սկսել իրենք իրենց սուր
Մեքսիկայում սպանվածների գլուխներ են գտնվել
Մեքսիկայի հյուսիսում, Դուրանգո քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է 20-30 տարեկան երիտասարդ մարդկանց ութ գլուխ: BBC-ի մատուցմամբ, քաղաքի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանությանը հաջողվել է դրանք հայտնաբերել տեղի բնակիչներից մեկի անանուն զանգից հետո: Սպանված մարդկանցից վեցի գլուխները հանցագործները նետած են եղել Դուրանգո քաղաքից ոչ հեռու՝ ճանապարհին: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները տեղանքում իրականացրած որոնումներից հետո դեպի Գոմես
Ոչ ոք կենդանի չի մնացել
Պակիստանի մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող շրջանի սարերում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող եւ «Airblue» ընկերությանը պատկանող «A-321» ինքնաթիռում 152 մարդ է եղել: Երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկի ասելով՝ «ոչ ոք կենդանի չի մնացել, բոլորը զոհվել են»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է մի
ԼՈՌԻՆ ԸՆԴԴԵՄ ԼՈՌԵՑՈՒ
Հայաստանի գրողների միության Լոռու մասնաճյուղի հրավերով, երեկ Լոռու մարզկենտրոն Վանաձորում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները: Սա օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարողների առաջին այցն է Հայաստանի մարզեր: Հենց Վանաձորում էլ նրանք որոշել են, որ անկախ նրանից հրավեր կլինի, թե չէ, մարզային այցելությունների շարք են սկսելու, մարզերում հանձնախմբեր ստեղծելու: «Մենք դեմ ենք
«ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԵՆՔ»
Երեկ ԳԱԱ-ում մեկնարկեց Երիտասարդ արեւելագետների հանրապետական երկօրյա գիտաժողովը: Տարբեր նիստերի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հակամարտություններին, հասարակական-քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ ընթացքում երիտասարդ մասնագետները «կհասնեն» մինչեւ Վանի թագավորություն, Աքեմենյան Պարսկաստան եւ այլուր: «Առավոտը» զրուցեց գիտաժողովի մասնակիցներից ոմանց հետ: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող Հովհաննես Խորիկյանը, որը «Աքեմենյան Պարսկաստանի 4-րդ սատրապության էթնիկական կազմի շուրջ» վերնագրով զեկուցում
«Շաբլոն ծրագիր»
Երիտասարդները հույս չունեն, թե իրենց հուզող խնդիրները կլուծվեն «Հայաստանում որակյալ երիտասարդ կադրերի մի մեծ զանգված կա, որ աշխատանք չի գտնում՝ քավոր-սանիկ կապերով աշխատանքի տեղավորվելու վատ ավանդույթի պատճառով, ու ստիպված բռնում է արտագաղթի ճանապարհը»,- երեկ «Ստրատեգիա 2020» երիտասարդական համաժողովի ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց Հայաստանի Երիտասարդական կուսակցության վարչության անդամ Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունը խնդիրը լուծելու
ԿԵՍ ՄԻԶԱՐԱՆ ԵՎ ՄԵԿ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔ՝ 30 ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ
Եթե սահմանված սանիտարական չափորոշիչներով նայենք՝ Հայաստանում նորմալ դպրոց չկա ու դժվար թե առաջիկայում լինի: «Աղջիկների եւ տղաների հանդերձարանները պետք է լինեն 10,5 քմ տարածքով, ցնցուղարանները՝ 9 քմ տարածքով, զուգարանները պետք է նվազագույնը լինեն 8 քմ տարածքով, ննջարանային մասը պետք է ներառի առանձին լվացարաններ, զուգարաններ, կոշիկները եւ հագուստը մաքրելու համար, ինչպես նաեւ հիգիենայի սենյակներ: Ննջասենյակներին կից
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատճառը պետք է փնտրել պետության ներսում Տարբեր առիթներով ես ասել եմ, որ Հայաստանում գործող իշխանությունները իրենց գործունեության արդյունքում ստեղծել են եւ շարունակում են ստեղծել իրավիճակներ, որոնք հետագայում պետության ու ժողովրդի համար ունենալու են աղետալի հետեւանքներ, որոնք անպայմանորեն մեզ կանգնեցնելու են կորուստների առաջ եւ, որ ավելի վատ է՝ դրանց անխուսափելի լինելու գաղափարին
«ԳՅՈՒՂ ԿԱ՝ ՍՐԱՆԻՑ ԶԱՐԳԱՑԱԾ Է»
Իրենց քաղաքի մասին այսպես են արտահայտվում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները Սա Մասիսի հրապարակն է, որը վերածվել է ավտոկայարանի: Այստեղ են կայանում մայրաքաղաք եւ հարեւան գյուղեր մեկնող գազելները, ավտոբուսները, տաքսիները: Իսկ «ավտոկայարանի» միակ «կառույցը» երկաթյա փոքրիկ տաղավարն է, որի վրա գրված է «диспечерская»: Տրանսպորտին սպասող ուղեւորները, ստիպված, արեւից թաքնվում են մոտակա որեւէ ծառի ստվերում: Գյուղեր
ՋՐԱՀԵՂՁԸ ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գետում ջրահեղձ է եղել Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ, 19-ամյա Էդգար Պողոսյանը: ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻՑ Անհայտ տեսակի օձի խայթոցով թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ, 54-ամյա Բորիս Հարությունյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար: ՄԵԿ ԶՈՀ, ԵՐԿՈՒ ՎԻՐԱՎՈՐ Հուլիսի 27-ին
ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ
Ի լրումն «Առավոտ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների «Սեւ ցուցակի», ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հայտնեց, որ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը վերոնշյալ ցուցակում հայտնվել է թյուրիմացաբար: Առավել եւս, ԻԱԿ-ի հարցմանն ուղղված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի պատասխանը տրամադրվել է 3-օրյա ժամկետում, պատշաճ եւ ամբողջական:
ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԱՆՀԱՋՈՂ ԲԱՆԱԳՆԱՑ
Տարիներ առաջ Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը մեր թերթն արդեն անդրադարձել է (01.06.2010թ., «Որտե՞ղ փնտրել արդարությունը»): Երկու տողով հիշեցնեմ գործը. նախկին մարզպետ Ֆ. Փիրումյանը 2002թ. ապրիլի 23-ին Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 հասցեի շենքը (բնակիչներով) նվիրաբերել էր իր սանիկ, «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Շուրջ 8,5 տարի է արդարացի լուծման փորձ չի արվում, չնայած բնակիչների ներդրած մեծ
Մա՞յրը որպես տուժող, թե՞ երեխան
Կանանց իրավունքների կենտրոն դիմած քաղաքացի Կ-ն հայտնել էր, որ, ամուսնանալով 2003թ-ին, ունեցել է մեկ երեխա: Ամուսնու հետ համատեղ կյանքն անհնարին է դարձել, քանի որ ամուսինը նրան ենթարկում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, անհիմն խանդի տեսարաններ է ստեղծում, արգելում է տնից դուրս գալ, իսկ անհրաժեշտության դեպքում եթե դուրս է գալիս, ապա հետեւում է ծեծը ընտանիքի մյուս
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԵԼ Է «ՌՈԲՈՏԻ ՊԵՍ»
«10-ի գործով» ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանը հայտարարում է, որ Արա Կարապետյանին տեսել է միայն դատարանում Հայաստանի Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով նախորդ երկու օրվա դատական նիստերում ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանը: Նա, ինչպես նաեւ դատակոչի ցուցակով կանչված ոստիկանության Երեւանի Նոր Նորք համայնքի բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, ցանկություն
ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ «ՄԵԼԼԱԹԻՆ»
Հուլիսի 27-ից ուժի մեջ են մտել ԻԻՀ նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են նաեւ իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա: Չկարողանալով միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Թեհրանի հետ՝ երկուշաբթի օրը ԵՄ արտգործնախարարների խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ մտցրեց Իրանի նկատմամբ, որոնց հիմնական թիրախը դարձան իրանական բանկերը, օդային ու ծովային ուղիներով ապրանքներ փոխադրող ընկերությունները, նաեւ Իսլամական
ԴԵՖԻՑԻՏ ՉԻ
Երեկ «Առավոտը» ստացել է Երեան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պարզաբանումը, որում, մասնավորապես, գրված էր. «Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի հուլիսի 27-ի համարում տպագրված «Խաղահրապարակի դեֆիցիտ է» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արցախի պողոտայում խաղահրապարակի «դեֆիցիտ» է արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Արցախի պողոտայի բազմաբնակարան շենքերով շրջապատված 6 բակային տարածքներից 4-ում կան խաղահրապարակներ՝ համապատասխան
Ուտոպիայի համար՝ 200 մլն
40 տարի անց ավերակ Գյումրին տեխնոքաղաքի վերածելու նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պետական բյուջեից 200 մլն դրամ է հատկացրել: Արդեն 2-րդ տարին է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գյումրեցի մտավորականների ուշադրությունը կենտրոնացնում է մի նախագծի վրա, որի իրագործման հավանականությունը նրանց համար միֆ է թվում: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը 2008-ին հայեցակարգ է մշակել օտարերկրյա ներդրողների հաշվին Գյումրին գերժամանակակից
ԳԱԶԱՆԱՆՈՑԻ «ՓԵՍԱՑՈՒՆԵՐԸ» ԴԺԲԱԽՏ ԵՆ
Մեր կենդանաբանական այգու արու կենդանիները ստիպված իրենց կյանքը կապում են տանը մնացած ու տարիքն առած հարսնացուների հետ: Ուկրաինայից բերած հովազը հաշմանդամ է: Երեւանի կենդանաբանական այգին, որը պետական ֆինանսավորում է ստանում քաղաքապետարանից, ստեղծված է կենդանասեր հասարակությանը հաճույք պատճառելու, զվարճացնելու եւ կենդանիների հետ կապված նրանց հետաքրքրությունները բավարարելու համար: Սակայն մեր կենդանաբանական այգին, որքան էլ ֆինանսավորում ստանա կենդանիներ
«Ձվի մեջ մազ եք ման գալիս»
Ձու արտադրող ընկերությունները տուգանվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր երեկվա նիստում միաձայն որոշեց ձվի շուկայում գործող 5 խոշոր ընկերությունների՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Զանգափ», «Արզնու տոհմային ԹՏՖ» եւ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», տուգանել 500 հազարական դրամով: Վարույթը հարուցվել էր 6 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, փաստորեն, չտուգանվեց միայն «Աշտարակ» ֆաբրիկան: Հանձնաժողովի կատարած դիտանցումների
«ՌՈՒՍԱԼՈՒՄ» ԱՇԽԱՏՈՒՄ Է … 718,8333333 ՄԱՐԴ
Երեկ անդրադարձել էինք ՊԵԿ-ի հրապարակած 2010թ. 1-ին կիսամյակի 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկին: Մասնավորապես, նշել էինք, որ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 աշխատող, որից հետո «Հայփոստը»՝ 3168, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝
NO COMMENT
Գործը դատարան է ուղարկվել «Արայի» տիրոջ անառիկ տունը: 2009թ.-ին «Նո Քոմենտ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը մորեղբոր որդու՝ 17-ամյա Արմեն Մարտիրոսյանի եւ նրա ընկերոջ՝ Պ. Հակոբյանի հետ ստեղծել է կազմակերպված զինված խումբ, ղեկավարել է՝ ավազակային հարձակումներ գործելու նպատակով: Հանցավոր խումբն ավազակային հարձակում է կատարել 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Նախաքննության տվյալներով՝ հանցավոր խմբի գործողություններից տուժել են Արսեն
Սա ձեր հաղթանակն է
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը օտարալեզու դպրոցներ բացելու հակառակորդների հաղթանակն է համարում, որ իր վերջին հարցազրույցում վարչապետը խոսում էր արդեն միայն այլընտրանքային դպրոցների մասին: «Ազդակ» ակումբում երեկ հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ՀՀ կառավարության պատվերով իրականացված սոցիոլոգիական հարցման այն արդյունքներին, ըստ որոնց՝ պարզվում է, որ Տիգրան Սարգսյանի
Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎԵԼՈՒ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Դրանք առիթ են դարձել դատաիրավական բարեփոխումների նոր փուլի համար ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հունիսին կայացած նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի հարցը՝ ներկաներին էր բաժանվել ՀՀ արդարադատության նախարարության կազմած ամփոփ ուղեցույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՀ-ում «Դատավարությունների դիտարկում» զեկույցից բխող օրենսդրական եւ գործնական միջոցառումների մասին: Բավական ծավալուն այս փաստաթղթից որոշ մեջբերումներ անենք, որոնք պատկերացում են տալիս, թե մարտի 1-ի գործերով


















































