Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ուրախությունը անկախության շուրջ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Ինչպես ջրերն են անվերջ հեռանում իրենց ակունքներից, այդպես էլ հեռանում են մեզանից մեր օրերն ու տարիները՝ իրենց հետ տանելով մեր մեջ ապրող կենդանի ջրի ջահելությունը: Հեռանում են՝ մեզ թողնելով կարեւոր ու երկրորդական տարեթվեր, մեզ թողնելով իրական եւ կեղծված պատմություններ, եւ հաճախ ինձ թվում է, որ այդ ամենը ոչ թե մեզ հետ է կատարվում, այլ մեր բախտով մտահոգ Աստծո անհանգիստ երազների մեջ՝ երազներ, որոնց համար տեսանելի են ե՛ւ դուրսը, ե՛ւ ներսը……

Եվ ահա, ընդամենը երկու օր անց լրանում է մեր անկախ պետականության տասնյոթ տարին, այնինչ, կարծես թե երեկ էր, երբ ուրախությունից արտասվում էինք ազգովի՝ առանց ենթադրելու, որ դժվարը հետո է գալու, քանի որ անկախություն հռչակելը ավելի հեշտ էր, քան անկախությունը պահելը, ինչպես որ պատերազմ սկսելը ավելի հեշտ է, քան այն ավարտելը: Այնինչ, միանշանակ է, որ տունը ներսից է մեծանում, միանշանակ է նաեւ, որ ներսից մեծացող տուն-երկիրը անմիջապես հայտնվում է ոչ միայն սեփական ծուռ ու շիտակ հայելիների մեջ, այլ նաեւ՝օտար հայելիների: Եվ եթե մենք մեր ներսում ներդաշնակ ու համախոհ չենք եւ քայլեր ենք անում, որը մեզանից սպասում է մեր դրսի հակառակորդը, ուրեմն մեր անկախության օրը դառնում է ընդամենը կուռք, որին մեծարում են, որի առաջ ծնկի են իջնում……

Այնինչ, ծնկաչոք միայն կարող ես աղերսել, բայց երբեք չես դառնա քո տերը եւ առաջ չես գնա, քանի որ ազատ կյանքի եւ անկախ ապրելու ցանկությունը երկրի անկախությունը հռչակելով չէ միայն, որ ավարտվում է, այլ անկախությունը հռչակելով ամեն ինչ ընդամենը սկսվում է, բայց չի ավարտվում: Եվ չի վերջանա ընդհանրապես, քանի դեռ մենք այնքան չենք ուժեղացել, որ մոռանանք ազատության, անկախության մասին մտածել, որովհետեւ անկախությունը ինքնին նպատակ չէ, ընդամենը միջոց է, կենսակերպ ազատ ապրելու սեփական երկրում, խոսելու սեփական լեզվով եւ աշխարհին ներկայանալու սեփական արժանապատվությամբ, եւ այդ դեպքում միայն անկախության օրը կդառնա համազգային սրբազան տոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930