Օրվա լրահոսը
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՍԱԴՐՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ իշխանությունների կողմից սադրանքները շարունակվում են: Նրանք այս համատեքստում են տեսնում նաեւ հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցված քրեական գործը, որով անցնող թե՛ տուժողը՝ նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանը, եւ թե՛ մեղադրյալները՝ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանն ու Առաքել Սեմիրջյանը, ՀԱԿ-ի անդամներ են: «Քանի որ մենք պարբերաբար գործում ենք իշխանությունների
ՀՐՄՇՏՈՑ ՎՏԲ-Ի ՄՈՏ
Երեկ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել որում ասված է. «Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը փակվեց: Վնասվածք ստացավ Կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը: Հարվածեցին Մարիամ Սուխուդյանին: Ցուցարարները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Որոշ ժամանակ անց ՎՏԲ-ի
ՀԱՐՈՒՍՏ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ
«Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա երեք անգամ է ծախում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Ըստ նրա, Թուրքիան իր քաղաքականության մեջ զիջումները մաս-մաս անելու սովորություն ունի: Նրա կարծիքով, Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ եւ պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն ու
«ՄԻԱՑՈ՞ՒՄ», ԹԵ՞ «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»
«Առավոտի» հարցին՝ Հաագայի դատարանի որոշումից հետո Հայաստանը եւ ԼՂՀ-ն գործնականում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ամենաառաջինը, որ, այսպես կոչված, հայ քաղաքական իշխանությունները պետք է ձեռնարկեն՝ հստակեցնեն, թե իրենք ի՞նչ են ուզում եւ իրենց ուզածը իրավական հիմնավորումներով ներկայացնեն աշխարհին: Թե չէ՝ սկսեցին «Միացումով», այն ժամանակ, երբ ԱԻՄ-ն ասում էր միավորում՝ Արցախի
«Սարքում են» ինքնասպանություն
Հարազատները չեն հավատում ՊՆ-ի առաջ քաշած՝ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածին: Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ, մասնագիտությամբ արեւելագետ, Թեհրանում Հայաստանի դեսպանի նախկին կցորդ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել անցյալ տարվա դեկտեմբերին: Lragir.am-ի փոխանցմամբ, հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել,
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ
Նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը կարծում է, որ Նիկոյանն ու Սահակյանը առաջին նախագահին լավ չեն ճանաչում: – ՀՀԿ-ականները, մի քանի օր առաջ Սամվել Նիկոյանը, երեկ էլ Գալուստ Սահակյանը, վերլուծելով ՀՀ առաջին նախագահի ելույթը ՀՀՇ համագումարում, պնդել են, որ այդ ելույթը առաջին նախագահի թոշակի գնալու պատրաստություն էր: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եթե ոչ, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք հանրապետականների
ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ «ՆԵՐՍԻ» ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ
Ասում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսում տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշում է ընդունվել սեպտեմբերի 17-ին համապետական հանրահավաք անցկացնել, նաեւ Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով: Կոնգրեսի այդ որոշումը ՀԱԿ-ին անդամակցող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
ՏՈՒԺԵԼ Է 12 ՈՒՂԵՎՈՐ
Երեկ, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Ապարան մայրուղու 13-րդ կմ-ի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1092 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի 03 ՍՕ 801 պետհամարանիշի ավտոմեքենային: Միկրոավտոբուսի վարորդը՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 48-ամյա Մկրտիչ Կիրակոսյանը, ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 11 ուղեւորները (այդ թվում՝ 8 անչափահաս) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են
«Հայ կանանց նիհարելու մոլուցքը ինքնագնահատական ձեռք բերելու նպատակ ունի»
Այս կարծիքին է ամերիկացի դիետոլոգը Նորվեգացի գիտնականների հրապարակած տվյալներով՝ կանանց դեպրեսիաների 70%-ի պատճառը տարատեսակ սննդակարգերն ու սնունդն է: Մասնավորապես, չիփսերի, պիցաների եւ սեւ շոկոլադի հաճախակի օգտագործումը հանգեցնում է անկումային տրամադրության: Ապացուցվել է նաեւ ջրի ազդեցությունն ու օգտակարությունը սթրեսային իրավիճակներում: Բոլոր այն կանայք, ովքեր մեկ օրվա ընթացքում օգտագործում են 2 լիտր ջուր, դեպրեսիաներով տառապելու հավանականությունը նվազեցնում
ԾՓՈՒՄ ՈՒ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ
Անհարմար պայմաններ՝ թանկ գներով Ինչքան էլ որ դժգոհում ենք, թե Հայաստանում հանգիստը կազմակերպելն ավելի թանկ է արժենում, քան արտասահմանում, միեւնույն է, դժգոհողների մեծամասնությունը, հավանաբար չդավաճանելով իր հայրենասիրական «սկզբունքներին», բավարարվում է Հայաստանով՝ հանգստանում է, օրինակ, Սեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Հանքավանում եւ այլն: Բայց ինչքան էլ աչք փակես այն բոլոր թերությունների ու բացթողումների վրա, որ առկա են հայաստանյան
Չորս մասնակից
Օգոստոսի 3-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվելու է շախմատի Մ-20 տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Բոլոր մայրցամաքները ներկայացնող երիտասարդ շախմատիստները շվեյցարական մրցակարգով չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու են 13 տուրում: Նրանց մեջ են լինելու նաեւ մեր հանրապետության մինչեւ 20 տարեկան շախմատիստները: Նրանք են՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝
Շումախերը Սյուզիին տեսնելով՝ զարմացել է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի երեք չեմպիոնական գոտիների տիրուհի Սյուզի Կենտիկյանը եւ կիսածանր քաշային կարգում WBO-ի աշխարհի չեմպիոն Յուրգեն Բրեմերը, «Ֆորմուլա 1» դասի «Redbull» թիմի ներկայացուցիչ Սեբաստիան Վեթթելի հրավերով, հանգստյան օրերին այցելել են Հոկենհեյմ հանրահայտ արշավարան, ծանոթացել սպորտային մեքենաներին, շփվել լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի, «Ֆորմուլա 1»-ի բոսս Բեռնի Էքլստոունի եւ մարզաձեւի այլ աստղերի հետ: Fightnews.com-ը տեղեկացնում է,
Ջորկայեֆը դեմ չէ գլխավորել մեր հավաքականը
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկայեֆը իր ապագա կարիերայի հետ կապված բավականին հետաքրքիր հայտարարություն է արել: «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ հանրաճանաչ ֆուտբոլիստը fransefootball.fr մարզական հրատարակությանը ասել է, թե մտադիր է մարզել Հայաստանի ազգային հավաքականը: «Ճիշտ է, ես առայժմ պաշտոնական շփումներ չեմ ունեցել եւ Հայաստանի ազգային հավաքականից առաջարկ չեմ
Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ
Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոն հնարավոր է, որ ռինգում հանդիպի առայսօր ոչ մի պարտություն չկրած հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հետ: «Boxingscene»-ի փոխանցմամբ, Վանեսի մարզիչ Ֆրեդի Ռոաչը այդ մարտը կազմակերպելու ցանկություն է հայտնել եւ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում: Մեկ այլ արտասահմանյան լրատվամիջոցի տարածած տեղեկատվության
ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ ՄՈՏ ՖՈՒՏԲՈԼՈՎ՝ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Եվրաֆուտբոլ-2010-ը հայկական ֆուտբոլի համար պաշտոնապես ավարտվեց: Հերթական անգամ բոլոր հույսերը փշրվեցին, հերթական անգամ՝ մրցավարի վերջին սուլիչի հետ, մեզ մնաց տխուր վիճակագրությունն ու ափսոսանքը, թե այս անգամ էլ չստացվեց: Հայկական թիմերից ոչ մեկը 2010-ին իր երկրպագուներին հաղթանակի բերկրանք չպարգեւեց՝ ընդհանուր առմամբ ութ հանդիպումներում նվիրելով միայն 1 տառապյալ գոլ: Ու հաջորդ փուլեր անցնելու մասին երազանքի ճանապարհին կանգնած
ՎԵՀԱՓԱՌԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԻ ՄԵԿՆԻ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չի մեկնելու Թուրքիա՝ մասնակցելու սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը: Փոխարենը, ըստ panorama.am-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Թուրքիա կմեկնեն երկու ներկայացուցիչ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, արդեն որոշվել են այն հոգեւորականների անունները, որոնք կմասնակցեն պատարագին: Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Աղթամար
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հանրապետության հանրահայտ գիտնականներից է, ում գիտական հետազոտություններն ու մենագրություններն արժանի գնահատական են ստացել աշխարհի շատ երկրներում: Բժիշկ, գիտնական, գիտության, բարձրագույն կրթության եւ առողջապահության կազմակերպիչ. սրանք են այն հիմնական որակները, որոնք բնորոշում են Էմիլ Գաբրիելյան մարդուն: Ասվածի վառ օրինակը նրա անցած ուղին է: 1954-ից մինչեւ 1959 թ-ն, որպես վիրաբույժ ու գլխավոր բժիշկ, աշխատել
Վարչապետի առաջարկով
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային եւ մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ նիստը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ գրքի պահանջարկի բարձրացման խնդրին, որի համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին
Մասնագետների խոսքը քաղաքապետարանում լսելի չէ
Ըստ Ալեքսանդր Թամանյանի եւ Մկրտիչ Մինասյանի` կորցնում ենք Երեւանը: Ալ. Թամանյանը (ձախից) եւ Մ. Մինասյանը մտահոգված են թամանյանական Երեւանը կորցնելու հեռանկարով: «Թամանյանի հիմնած վարդագույն Երեւանը կորցրել է իր դեմքը»,- երեկ լրագրողներին ասացին Ալ. Թամանյանի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Թամանյանն ու Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ըստ Ալ. Թամանյանի՝ «Մենք չէինք կարող կանխատեսել, թե մեքենաների արտանետումների ու
ԿԱՍԿԱԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅԱՆԸ
Հարցազրույց թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանի հետ: – Հոկտեմբերին՝ Ձեր միավորման նախաձեռնությամբ, կանցկացվի «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային փառատոնը: Հայաստանյան դրամատուրգիական ներուժը բավարա՞ր է նման միջոցառմանը ներկայանալու առումով, մենք ի՞նչ նյութով կարող ենք հանդես գալ: – 2009թ. Մոլդովայում ԱՊՀ մասնակից երկրների ֆորումին «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի նախագիծը ներկայացրի Հումանիտար համագործակցության միջպետական
ԻՍՐԱՅԵԼԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՄԲ
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ» արմատական խմբավորման օբյեկտներին, եթե վերջիններս փորձեն հրթիռակոծել Իսրայելի քաղաքները: APA գործակալության մատուցմամբ, այդ մասին իսրայելցի նախարարը հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակներում, որտեղ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել է, թե
ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 57 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Միայն անցած շաբաթվա ընթացքում Ճապոնիայում արեւահարության արդյունքում մահացել է 57 մարդ, ավելի քան 9,4 հազար մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, ասված է երեքշաբթի օրը, երկրի՝ Հրդեհների եւ տարերային աղետների վերահսկողության վարչության հրապարակած զեկույցում: Ոչ պաշտոնական տվյալներով, արեւահարության զոհերի թիվն անհամեմատ մեծ է եւ հասնում է ավելի քան 80-ի: Դրանք հիմնականում 65-ն անց տարիքի
ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ ԳԵՐԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
«Վիքիլիքս» կայքէջը հայտարարում է Աֆղանստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նոր փաստաթղթեր գաղտնազերծելու մտադրության մասին: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, թե պարբերականի հիմնադիր եւ խմբագիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանջին երկուշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է, որ կայքէջի տրամադրության տակ կան Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից մղվող պատերազմի մասին հազարավոր գաղտնի նյութեր, որոնք անպայման կհրապարակվեն։ Նախօրեին հայտնի
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Երեքշաբթի օրը հայտնաբերվել են դեռ նախորդ օրը Ռումինիայում իսրայելական ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում զոհված բոլոր յոթ անձանց դիերը, որոնց թվում վեց իսրայելցի եւ մեկ ռումինացի է եղել: Իսրայելական ուղղաթիռը, որը մասնակցում էր «Blue Sky 2010» որոնողափրկարարական համատեղ ուսումնական վարժանքներին, թանձր մառախուղի պայմաններում հարվածել էր սարին եւ կործանվել: «CH-53» ուղղաթիռը պատկանում էր իսրայելական ռազմաօդային ուժերին: BBC-ի
Վրաստանի նախարարը նաեւ հեստապարուհի՞ է
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիան (նկարում) հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում: «Ռեգնում»-ի մատուցմամբ, Facebook սոցիալական ցանցում հրապարակվել են Կանադայի գիշերային ակումբներից մեկի բեմում պարող 28-ամյա նախարարի, նրա քրոջ եւ եւս երեք կանանց լուսանկարները: Դրանք արվել են այն ժամանակահատվածում, երբ նախարարն ապրել է Կանադայում: Կանադական «Kviris Palitra» պարբերականում՝ «Միշայի հրեշտակները» վերտառությամբ հրապարակված հոդվածի
Մեծ Բրիտանիայի վարչապետը Թուրքիայում է
Շարունակվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի՝ դեռ հուլիսի 26-ի երեկոյան մեկնարկած այցը Թուրքիա: Անկարայում երկու երկրների վարչապետերը հանդիպել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում եւ 40 րոպե փակ դռների ետեւում բանակցություններ են վարել: Հանդիպումից հետո բրիտանացի վարչապետի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել: News.am-ի մատուցմամբ, ընթրիքին մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Սպասվում է,
Սերբերը հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը
Սերբիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում, մասնավորապես, ասված է, որ չնայած ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը, Բելգրադը երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Երկրի խորհրդարանականները միաժամանակ կոչ են արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: BBC-ի մատուցմամբ, հիշյալ բանաձեւին կողմ է քվեարկել Սերբիայի խորհրդարանի 250 պատգամավորներից 192-ը, 26-ը դեմ է եղել, երկուսը՝ ձեռնպահ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Հաագայում գտնվող Արդարադատության
ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ՝ ԻՄ ԸՆԿԵՐ
Քիչ են այն մարդիկ, որոնց բախտ է վիճակվել ունենալ այնքան հիանալի ուսուցիչ, ինչպիսին իմն է: Քիչ են այն ուսուցիչները, որոնց մասին կարելի է գրել: Նրանցից է իմ պատմության ուսուցիչը՝ ընկեր Բդոյանը: Դժվար թե մեր դպրոցում (Երեւանի թիվ 131 դպրոց) գտնվի մեկը, ով չի սիրում պարոն Բդոյանին: Նրա բնավորության երկու գծերի՝ խստության ու համբերատարության, միաձուլումը ստիպում
ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ
Երեկ Կասկադ համալիրի վերին հարթակում՝ Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին հարող տարածքում, «Գուդրայք Ջոն» աստղասերների հ/կ-ն կազմակերպել էր սիրողական աստղադիտության երեկո: «Առավոտը» զրուցեց հ/կ-ի նախագահ Ռուբեն Բունիաթյանի հետ: Նա նկատեց. «Չնայած Հայաստանը միշտ եղել է պրոֆեսիոնալ աստղագիտության հզոր երկիր, սակայն մեզանում բավականին թույլ է զարգացած սիրողական աստղագիտությունը»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե այս միտումի ակունքներն արդյոք չե՞ն գալիս
Ուսուցիչն իր գրպանից է վճարում
Թեստային համակարգի կիրառումը ուսուցիչների վրա «թանկ է նստում» Ավարտվեց 2009-2010 ուսումնական տարին: Նորություն չէ, որ վերջին շրջանում հանրակրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների հորձանուտում: 2008-2009 ուսումնական տարում փոխվեց գնահատման սանդղակը (5-բալանոցին փոխարինելու եկավ 10-ը): Հանրակրթության ոլորտում բուռն վիճաբանությունների, տարակարծությունների տեղիք տվեց նաեւ անցյալ ուսումնական տարվանից ներդրված գրավոր հարցման թեստային համակարգի կիրառումը: Ստորեւ չենք անդրադառնա այդ համակարգի


















































