Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Գրետան ձախողվեց Չինաստանում ընթացող պարաօլիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը՝ գյումրեցի Գրետա Խնձրցյանը, պաուերլիֆթինգում (ծանրամարտի տարատեսակ), մինչեւ 48 կգ քաշայինների մրցապայքարում խիստ անհաջող հանդես եկավ: Նա երեք մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել իր իսկ պատվիրած 80 կգ ծանրաձողը: Արոնյանը վերագտնում է իր խաղը Բիլբաոյում շախմատի «Final Chess Masters» 22-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու

Գրադարանային հոգսեր

Որոնք կարող էին եւ չլինել Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչները վերջերս հերթական շրջայցն էին կազմակերպել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր: Նպատակը նշված մարզերի գրադարանների ներկայացուցիչներին գրադարանային նոր գործառույթներին իրազեկելն էր, շրջիկ գրադարանին ծանոթացնելը եւ գրադարանները համապատասխան գրականությամբ համալրելը: Երեւանից ժամանած հյուրերը կանգ առան Մեղրիի կենտրոնական գրադարանում: Այն կառուցվել է

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԸՆՏՐԵԼ

Յուրօրինակ «դրվածք»՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներից: Նրանք պնդում էին, որ ֆակուլտետում ոտնահարվում են վճարովի համակարգում սովորող ուսանողների իրավունքները, մասնավորապես սահմանափակվում է ուսանողների այն իրավունքը, ըստ որի՝ իրենք կարող են ընտրել, թե ինչ երկրորդ օտար լեզու են ցանկանում ուսումնասիրել: Մյուս դժգոհությունն

Վերելակ ունենալու համար ծանոթ է պետք

Տատանումները ցնցում են շենքը Երկու տարի է՝ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակիչները պայքարում են, որ Երեւանի Կենտրոն թաղապետարանը վերանորոգի շենքի 2-րդ մուտքի վերելակը: Դեռեւս 2007թ. նոյեմբերին շուրջ 42 բնակիչների՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին ուղղված դիմումում ասվում է. «Մեծարգո պարոն Զախարյան, մեր վերելակը քաղաքի ամենահին վերելակներից է, շահագործվում է 35 տարի: Հնարավոր չէ ապահովել վերջինիս տեխնիկական

ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

Ագրարային համալսարանի նախկին դասախոս Մնացական Հարոյանը պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են: «Առավոտին» է դիմել Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանը, որին, իր խոսքերով, առանց պատճառաբանության ազատել են աշխատանքից. «25 տարի աշխատել եմ Գյուղակադեմիայում, դասավանդել իրավունքի հիմունքներ եւ հողային իրավունք: Մեզ հետ մշտապես պայմանագիր էին կնքում ու ժամանակ առ ժամանակ այն

Ապօրինի հեռարձակում՝ Դիլիջանում

Առանց օրինական գրանցման եւ լիցենզիայի, Դիլիջանում հեռարձակվում է RTV հեռուստաընկերությունը՝ ամեն օր ցուցադրելով քաղաքապետին գովերգող հոլովակներ: Մինչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), իշխանությունների պատվերով «Ա1+» հեռուստաընկերությանը, առանց որեւէ հիմնավորման, զրկում է եթերի իրավունքից կամ «սարքում» է Գյումրիում գործող «Գալա» հեռուստաընկերության գլխին ու նրան ենթարկում խոշոր տուգանքների, հանրապետության այլ մարզերում, առանց հեռարձակման լիցենզիայի, կապուղիներ են

ՆԱԽԱԳԱՀԸ «ԴԱԲՐՈ» ՉԻ ՏՎԵԼ

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետն արդեն իր վերընտրվելու կենացն է խմում Օրերս տեղի ունեցած ՀՀԿ քաղխորհրդի վերջին նիստից անմիջապես հետո, երբ արդեն որոշվել է, որ Գյումրիի քաղաքապետ դառնալու համար հանրապետականների «դաբրոն» Վարդան Ղուկասյանին է հասնում, Գյումրի է ժամանել նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը ու քաղաքապետին պատկանող «Օազիս» սրճարանում բաժակ է բարձրացրել ու նրան շնորհավորել: Նշենք, որ իշխանական շրջանակներում

Փոլ Գոբլը՝ հանուն ինքնորոշման եվ ընդդեմ ստալինյան «թունավոր հաբերի»

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ սկսել երկկողմ բանակցություններ. միջնորդական այս եռակողմ ձեւաչափը ոչ մի տեղ չի տանում, եւ դա հայտնի էր առաջին իսկ օրվանից»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ղեկավար Փոլ Գոբլը: «Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները Ստալինի ներդրած թունավոր

ՀՀ օմբուդսմենը դիմեց ՀՀ ոստիկանապետին

«Առավոտն» էլ էր նույն հարցով դիմել դեռ 3 ամիս առաջ Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրանից պարզաբանում ստանալու խնդրանքով, թե ինչո՞ւ էր սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա արգելված: «Սեպտեմբերի 10-ին իմ աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման վրա, իմ հանձնարարությամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ ԱՅՍ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում այժմ գերազանցապես ռուս-վրացական հակամարտությունն է Երեկ Փարիզում գումարվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցում էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է, եւ Ավետ Ադոնցը, որը նույնպես այդ հանձնաժողովի անդամ է: Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Փարիզ չի մեկնել, քանի որ առկախել

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լուրջ է վերաբերվում իր բոլոր որոշումներին: – ՀՀԿ որոշ անդամներ արդեն սկսել են կուսակցության ներսում կատարվող որոշ փոփոխություններ համեմատել ֆուտբոլի հետ: Սակայն ԱԺ նախագահի փոփոխության անհրաժեշտությունը, որի մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմինը, կարծես կիսատ է ներկայացված, չեն նշվում պատճառները, որոնց հիման վրա կայացվել է այդ որոշումը:

ՀԱՄԱԽՄԲՎԵ՛ՆՔ ՀԴՄ ԿՏՐՈՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՇՈՒՐՋ

Սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նստելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը թերեւս նրան նաեւ հորդորում էր հրաժարվել կառավարության այն նախաձեռնությունից, որով կապուղիների մրցույթներն արգելվեցին մինչեւ 2010 թվականը: Սակայն քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն հայտարարել է, թե «Համար մեկ պրոբլեմը ՀՀ-ում ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ»՝ նա չհրաժարվեց «Ա1+»-ի

«ԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՄ»

Երեկվա համարում տեղեկացրել ենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի համարձակ կեցվածքի մասին: Սրբազանը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին: Եկեղեցու նյութական վիճակն անհամեմատելի համարելով Շիրակի մարզում գործող մյուս կառույցների հետ, նա հայտարարեց. «Շատերի մոտ եղած կարծիքը, թե եկեղեցին առասպելական հարստություն ունի՝ սխալ է: Իրականում եկեղեցին իր չունեցածից կարողանում է բաժին հանել իր ժողովրդին, մինչդեռ շատ-շատ կառույցներ

ՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՌՈՒՍԵՐԵՆ

«Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն գրողի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» ստեղծագործությունների ժողովածուի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ռուս գրողներին ողջունեց «սուրբ օջախում» հյուրընկալվելու համար եւ խոսքը տվեց հյուրերին: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության քարտուղար Վիկտոր Կրիվոպուսկովը ասաց. «Հայ պոեզիայի ռուս սիրահարների համար սա

6-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Այս անգամ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ Օրերս Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը: Այս բիենալեն նախորդներից տարբերվում է նրանով, որ հիմնադրման տասը տարվա ընթացքում մշակույթի նախարարությունն առաջին անգամ է փորձում օգնել կազմակերպիչներին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին բիենալեի համադրողները, ապշելով այն ժամանակվա մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի ու տեղի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՄԻԽԱՐԵՍ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

Երեկ, երբ առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ պատրաստվում էինք մեկնել Սպիտակ՝ նրա անվամբ կոչված բռնցքամարտի ակումբի բացմանը ներկա լինելու, Վախթանգի մենեջեր Էլաես Նասան զանգահարեց եւ տեղեկացրեց, որ WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսի հետ գոտիների միավորման մենամարտի պայմանագիրն արդեն ստորագրվել է: Այն կայանալու է նախապես

Թուրքական ճնշում՝ Ադրբեջանի վրա

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունները վերջին իրադարձությունների վերաբերյալ «Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էր, որն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Խոսելով Գյուլի հայաստանյան այցի մասին՝ Ռ. Սաֆրաստյանն ասաց, որ այցը եւ Ստամբուլում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու հրավերը՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում են այն մասին, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ

«ՏԽՈՒՐ ԱՆՑՅԱԼՈՎ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐ»

Ալտահարուհի Դիմուտ Պոպպենը համաձայն չէ ալտահարների հասցեին արված այս որակմանը Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» կամերային երգչախմբի ընկերակցությամբ առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ ճանաչված գերմանացի ալտահարուհի Դիմուտ Պոպպենը՝ հիանալի մեկնաբանելով Կանչելիի «Ալտի կոնցերտը» (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան): Ի տարբերություն շոու-բիզնեսի, դասական երաժշտության ոլորտում երբեք չեն կազմվում

Կրակոցներ՝ Սադոյանների տանը

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը երեկ հաստատեց «Առավոտի» այն լուրը, ըստ որի՝ Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից: Սեպտեմբերի 3-ին Արշակ Սադոյանը հաղորդում է տվել, թե իր եղբորորդին՝ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը փորձել է կրակել իր վրա, ահաբեկել է՝ կրակելով օդ: Ավետիս Սադոյանին, իրոք, հրավիրել են բաժին: Նա ներկայացրել է իր օրինական

«ՌԵԺԻՄԸ ՈՒԺԵՂ ՁԵՌՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Կարծում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Շաբաթ երեկոյան հանրապետական կուսակցության խորհրդի կայացրած որոշումը՝ աննպատակահարմար համարել Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը ԱԺ նախագահի պաշտոնում եւ նրա փոխարեն առաջադրել նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում: Երբեմն, նույնիսկ համապետական արտահերթ ընտրությունների հույս է արթնացնում: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՍԴՀԿ ատենապետ

Ավագանիներին էլ են «կեղծել»

Կիրակի օրը Արաբկիրում կայացած համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների առնչությամբ իրենց դժգոհություններն են հայտնել ավագանու մի շարք թեկնածուներ: Դիմում-բողոքների հիման վրա արդեն 2 օր է՝ թիվ 4 ընտրատարածքում ձայների վերահաշվարկ է կատարվում: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց վերահաշվարկի գործընթացին: Թիվ 4 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանի որոշմամբ պետք է բացվեն բոլոր ընտրատեղամասերի քվեատուփերը եւ վերահաշվարկվեն ավագանու

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ ՉԱՆՑՆԻ

Իշխանության ներկայացուցիչները վստահելի թեկնածու են փնտրում, որը կկարողանա պայքարել գեներալ Մանվել Գրիգորյանի թիմի դեմ: Էջմիածին քաղաքում այս օրերին տիրող լարված մթնոլորտն ու տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեժ է լինելու: Այս ընտրություններից իշխանությունները բավականին մեծ ակնկալիքներ ունեն: Նախ՝ նրանք ուզում են «կոտրել» գեներալ Մանվել Գրիգորյանին, որի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն

ՍԻՐԵԼԻ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները վկայում են, որ պատվախնդիր արաբկիրցիները վճռական են իրենց հարազատ համայնքում լրջագույն եւ արմատական բարեփոխումներ իրականացնելու, Արաբկիրը օրինակելի համայնք դարձնելու, տեղ գտած տարաբնույթ բացասական երեւույթները մերժելու, համայնքի ղեկավարման արատավոր համակարգը հիմնովին վերափոխելու հարցում: Խորին շնորակալություն եմ հայտնում ինձ վստահության քվե տված ավելի քան 16500 քաղաքացիներին՝ համայնքի արմատական

ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԴԻՏԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

ԵԱՀԿ ԽՎ-ի պատվավոր նախագահ, ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը սեպտեմբերի 4-6-ը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ այլոց հետ: Բացի այդ, Գ. Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ «Հրազդան» մարզադաշտում դիտել է ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղը:

Թույլ կառավարության քայլը

Կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն երեկ արգելեց կապուղիների մրցույթներ հայտարարել մինչեւ 2010 թվականի հուլիսը: ԱԺ-ն երեկ առավոտյան առաջին ընթերցմամբ, իսկ երեկոյան պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում՝ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Եվ չնայած արտահերթ նիստին մասնակցելու համար ԱԺ դահլիճ էին կանչվել միայն հատուկ առիթներով խորհրդարան ժամանող շատ պատգամավորներ՝ քվեարկություններն էլի ընթացան

ՍՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՎԵՍԻ ՀԱՄԱՐ

Սա ընդդիմության գնահատականն է «Մարտի 1»-ի դեպքերին Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված «կլոր սեղանի» ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը ներկայացրեց «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի կողմից պատրաստված նախնական զեկույցը, որը վերաբերում էր այդ օրը ուժային կառույցների գործունեության վերլուծությանը: Զեկույցի ներկայացումից առաջ ցուցադրվեց նաեւ խնդրո

ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ

Նաեւ այսպես են պատճառաբանել ԱԺ պատգամավորները նիստերին մասնակցելու օրենքով պահանջվող իրենց պարտականությունը չկատարելը: Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ միակ պատգամավորը, որը զրկվել է մանդատից բացակայությունների պատճառով՝ եղել է Վանո Սիրադեղյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԱԺ կանոնակարգի այն դրույթը, ըստ որի՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում՝ մնացել է

ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

Երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր դեռեւս 2003 թ. մարտի 16-ին եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով: Ավելի ուշ՝ դատարանի սույն վճիռը բողոքարկելուց հետո, նա դատապարտվեց 10

«ՀՀ նախագահին չեմ գրել»

Երեկ հայտարարեց մեծանուն ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան Երեկ կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի մամուլի ասուլիսը: Մեծանուն բեմադրիչը 20-րդ դարի համաշխարհային ռեժիսուրայի խոշորագույն դեմքերից է, ում անունը գրվում է Ջ. Սթրելերի եւ Պ. Բրուքի անունների կողքին: Նա հատկապես նշանավոր դարձավ Շեքսպիրի եւ Բրեխտի պիեսների իր բեմադրություններով: Հին է ռեժիսորի բարեկամությունը հայ թատրոնի եւ հայ թատերական գործիչների հետ.

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Կիսաեզրափակիչ չմտավ Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում որոշվեցին կիսաեզրափակիչի մասնակիցները: Ավաղ, Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց մտնել չորս լավագույնների մեջ: Հայ շախմատիստուհին 1/4 եզրափակիչի երկու պարտիաներում 0,5:1,5 հաշվով պարտվեց չինացի Հու Յիֆանին ու դադարեցրեց պայքարը: Այդուհանդերձ, հայ շախմատիստուհու մրցելույթը Նալչիկում միանգամայն գոհացնող է: Երկրորդ պարտությունը Կարլսենից Բիլբաոյում շարունակվում է շախմատի 22-րդ կարգի «Final

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031