Օրվա լրահոսը
ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրատարակել է «Ժողովրդագրական իրավիճակը ԼՂՀ-ում» ժողովածուն: Տեղեկացնելով այս մասին, «Արմինֆո» գործակալությունը հավելում է, որ ժողովածուի համաձայն, 1995 թվականին ԼՂՀ բնակչությունը կազմել է 122 600, իսկ 2005 թվականի մարդահամարի արդյունքներով՝ 137 737: Մարդահամարին հաջորդած ժամանակահատվածում ԼՂՀ բնակչությունն ավելացել է 3 700-ով: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԼՂՀ բնակչության 52.5% ապրում էր քաղաքում,
ԽԴՐԱՆՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
Հուլիսի 7-ին եւ 8-ին անդրադարձել ենք Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում բռնկած խոզերի զանգվածային անկումներին: Թեեւ անասնաբույժներն ի սկզբանե ենթադրում էին, որ խոզերի անկումը պաստերելյոզ եւ արմանելոզ հիվանդությունների միաժամանակյա վարակն է, սակայն գյուղացիները ենթադրում էին, որ աֆրիկյան ժանտախտն է պատճառը: Հիվանդության պատճառը հաստատված է՝ Խդրանցում աֆրիկյան ժանտախտ է: Անվտանգության նկատառումներից ելնելով ու վարակի տարածումը
Ընդդեմ «թշնամու կերպար» կարծրատիպի
«Պատերազմները սկսվում են մարդկանց գիտակցության մեջ, ահա թե ինչու մենք պետք է խաղաղության ամրապատերը վեր խոյացնենք նախեւառաջ մարդկանց գիտակցության մեջ»,-ասված է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ UNESCO-ի, կանոնադրության մեջ: Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Ադրբեջանի ժուռնալիստների միության հետ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ, իրականացնում է «Նվազ կարծրատիպեր, առավել վստահություն խաղաղ լուծումների համար» ծրագիրը:
15-րդ սեմինարը ուսուցիչների համար
«Մարդու իրավունքներ» դասավանդող ուսուցիչները կարեւորում են ոչ միայն գիտելիքները, այլ նաեւ օրենքների կիրառումը: Սա Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքի նախագիծն է, որը կյանքի կոչելու համար պետք է 441 մլն դրամ: Վանաձորի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) նախաձեռնությամբ, արդեն 15-րդ սեմինարն է կազմակերպվում Հայաստանի բոլոր 10 մարզերի «Հասարակագիտություն» առարկայի 30 ուսուցիչների համար: Ուսուցիչները կսովորեն Մարդու իրավունքների
ՉՈՐՍ ԱՆԱՎԱՐՏ ԵՐԱԶ
Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ, հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ էր քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Դավադրության զոհ գնացին Մնացական
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ՝ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հայաստանի ԱԻՆ հատուկ ջրափրկարար ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը մամուլի ասուլիսում ասաց, որ այս տարի լողալու սեզոնի բացումից ի վեր ջրահեղձման 15 դեպքերից 6-ը տեղի է ունեցել Սեւանա լճում: Ներկայումս ՀՀ ԱԻՆ-ը Սեւանա լճում առավոտյան ժամը 9-ից մինչեւ մութն ընկնելը սահմանել է հերթապահություն, որն իրականացվում է 19 կետերում՝ 37 աշխատակիցների կողմից: Սամվել Մկրտչյանի հավաստմամբ, իրավիճակի
ՄՈԼՈՐՎԵԼ ԷԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում, եւ իրենցից մեկին անհրաժեշտ է բժշկական օգնություն: Հրշեջ-փրկարարները, հայտնվելով դեպքի վայրում, հայտնաբերել են քաղաքացիներին, որոնցից Երեւանի բնակիչ, 76-ամյա Էմիլյա Քոչարյանին պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի եւ ժամը 15.05-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածին ցուցաբերվել է
Կզորացրի՞ Սարգսյանը գեներալին
Հուլիսի 25-ին լրացավ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի 65-ամյակը: Շնորհավորելով քաղաքագետ գեներալին հոբելյանի առթիվ՝ ափսոսանքով փաստում ենք, որ նա սպառել է զինվորական ծառայության մեջ մնալու օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները: Բանն այն է, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրագույն սպայական կազմի գեներալ-մայոր եւ
Նախկին հացադուլավորն՝ ընդդեմ իրավապահների
Հանցակազմը «ներկա» լինու՞մ է Գյումրիում Գյումրու կենտրոնում՝ ոստիկանության ու Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Տեքստիլագործների թիվ 2-րդ հանրակացարանում, հացադուլ հայտարարած Սաթենիկ Հարությունյանը օրերս մեր օրաթերթին բողոք էր ներկայացրել Շիրակի մարզի իրավապահների դեմ: Հիշեցնենք, որ Սաթենիկ Հարությունյանը այդ ծայրահեղ միջոցին դիմել էր այն պատճառով, որ ԴԱՀԿ-ն ապամոնտաժել էր նրա ելումուտի ճանապարհը, աստիճանավանդակը՝ տիկնոջ 4 հոգանոց ընտանիքին վթարային
ԱՆԵԾՔՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՄԱՐՏ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին ապօրինի բերման ենթարկված, իսկ այնուհետեւ կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը: Մեղադրյալի աթոռին են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժանմունքի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը, ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը: Աշոտ Հարությունյանը մեղադրվում է
Բնապահպանները չեն հավատում նախարարին
Մոտ մեկ ամիս առաջ, հունիսի 26-ին, «Գետը հեռացնում են Սեւանից» հրապարակմամբ, տեղեկացրել էինք, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից, Արգիճի գետի Գայլաձոր վտակի ջուրն այլեւս չի
Կանգառատեղիները նպատակին չեն ծառայում
Այս տարի տարեսկզբից նկատելի է՝ Երեւանի տարբեր հատվածներում նոր կանգառատեղիներ են ավելացել: Սակայն դրանցից ոչ բոլորն են նպատակին ծառայում: Կանգառատեղին մատնանշող ցուցատախտակները երբեմն թաքնված են ծառերի հետեւում եւ տեսանելի չեն վարորդների կամ քաղաքացիների համար: Կան դեպքեր էլ, երբ ցուցատախտակները շատ լավ էլ տեսանելի են, բայց, պարզապես, վարորդների ու քաղաքացիների համար այնտեղ կայանելը հնարավոր չէ: Որոշ
ՀԱՄԱՐՅԱ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԻ ՊԵՍ
Արարատի մարզի Սուրենավան եւ Արմաշ գյուղերը «ջրաֆիկացվել» են, սակայն գյուղացիները այդ ջրի երեսը օրերով չեն տեսնում: Մի քանի տարի առաջ ՀՀ նախագահական ընտրությունների օրերին՝ քարոզարշավի շրջանակներում, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղ՝ մասնակցելու գազատարի բացման արարողությանը, որը իշխանությունները որպես նվեր էին արել մազրեցիներին։ Սակայն, ինչպես հետո պարզվեց, փաստ էր, որ
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՏՈՒՆ ԷԼ ԷԻՆ ՄՏԵԼ
«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվում է հանցավոր նորահայտ խմբի գործը, որը ներխուժել է բնակարաններ, հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գույք: Հանցավոր խմբի անդամներից մեկը, օրինակ, ըստ մեր աղբյուրի, «Նո քոմենտ» ՍՊԸ նախագահն է՝ հյութերի ու սուրճի արտադրությամբ զբաղվողը: Ըստ մեր տեղեկությունների՝ խումբը միայն քաղծառայության պետ Մանվել Բադալյանի տնից հափշտակել
Պետական բուհերը աշխատակիցներ չունե՞ն
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1-ին կիսամյակի ոչ միայն առաջին 300 խոշոր հարկատուների, այլեւ 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկը: Ըստ այդմ՝ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 հայտարարագրված աշխատողով, որից
Լոռեցիներն «ավելի» են հանցանք կատարել
Նախկին դատախազի սպանությունը բացահայտված չէ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Լոռու մարզում հանցագործությունների թիվն ավելացել է. լոռեցիներն այս տարվա առաջին կիսամյակում 117 դեպքով ավելի են հանցանք գործել, քան 2009-ի նույն ժամանակահատվածում: Այս տարվա առաջին կիսամյակում Լոռիում գրանցված 768 հանցագործությունները կազմել են հանրապետությունում գրանցված 7692 հանցագործությունների 9,9%-ը: «Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է իրականացված ակտիվ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներով,
ԽՈՇՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
Ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝ մեր երկրի խոշոր հարկատուները հիմնականում նույնն են մնացել, սակայն նրանց մուծած հարկերը մի քիչ ավելացել են: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1-ին կիսամյակի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Ըստ այդմ, 1-ին տեղում է «ՀայՌուսգազարդը»՝ վճարած 10 մլրդ 38 մլն դրամով, որից գրեթե 8,7 մլրդ դրամը անուղղակի հարկերն են, որոնք
Հաճոյախոսություններ՝ կառավարության հասցեին
Տիգրան Սարգսյանի կառավարությունը սոցհարցման ընթացքում ավելի դրական է գնահատվել, քան նրան նախորդածների՝ նաեւ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունները: Երեկ ներկայացրել էինք Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) իրականացրած սոցիոլոգիական հետազոտության «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգացման ռազմավարական առաջարկները» հաշվետվությունից այն տվյալները, որոնք վերաբերում են օտարալեզու դպրոցներին: Սակայն այս հետազոտության մեջ
ՀՀՇ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱԿ-Ի ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ
«Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: – ՀՀՇ-ում տեղի ունեցած գործընթացները, նաեւ ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթն ու ՀՀՇ-ականների՝ համագումարին հաջորդած հայտարարությունները հերթական անգամ դարձան բուռն քննարկումների առարկա: Եղան պնդումներ, թե՝ ընդդիմությունը կամ գոնե նրա մի հատվածը՝ ի դեմս ՀՀՇ-ի, անվերադարձ պառակտվել է, ՀԱԿ-ն էլ այլեւս թուլացել է, իսկ
ՀՆԳՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ
Օգոստոսի 3-ից Հայաստանում մեկնարկում է Հնչակյան (շիրխանյանական) երիտասարդների բանակումը՝ «Հայրենեաց հողի կանչով» խորագրով: ՍԴՀԿ մամլո դիվանի պատասխանատու Նարեկ Գալստյանի փոխանցմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած Սփյուռքի հնչակյան երիտասարդները Հայաստանի իրենց կուսակցական ընկերների հետ միասին 5 օր կանցկացնեն բանակավայրում: Բանակումի կյանքը կուղեկցվի դասախոսություններով, խաղերով, մարզական հետաքրքիր այլ միջոցառումներով: Բանակումի մասնակիցների թիվը շուրջ 200 է:
ԴԻՄԵԼ ԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ
Հասարակական մի շարք գործիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ կապված Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի իրավիճակի հետ: «Հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների՝ մասնակից են եղել
Իրավական մեծ նշանակություն չունի
Կոսովոյի հարցում, ըստ Վարդան Պողոսյանի, պետք է տարանջատել իրավունքն ու քաղաքականությունը Միջազգային իրավունքի անկախ փորձագետ Վարդան Պողոսյանի կարծիքով, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախությունը օրինական ճանաչելու վերաբերյալ «զուտ իրավաբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն չունի»: «Կոսովոյի խորհրդարանը ընդունել էր հայտարարություն Կոսովոյի անկախության վերաբերյալ, եւ Հաագայի դատարանը ընդամենը պետք է պատասխան տար այն հարցին, թե ինչքանով
ԱԳՆ-Ն ԵՎ ԱԺ-Ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ
Որ դիվանագիտական հաջորդ հնարավոր ձախողման դեպքում այլեւս չփորձեն գտնել՝ ով է ավելի կամ պակաս մեղավոր: Ամեն անգամ, երբ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի համար ոչ նպաստավոր որեւէ փաստաթուղթ է ընդունվում, ինչպես եղավ, ասենք, Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձեւի պարագայում, ԱԳՆ-ում եւ խորհրդարանում սկսում են ոչ հրապարակավ մեղքը բարդել միմյանց վրա, ձախողման պատասխանատվությունը վերագրել մեկը մյուսի աշխատանքի թերացմանը:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑԵՔ
Հաագայի դատարանի որոշմամբ խանդավառված քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս Պարույր Հայրիկյանը: – Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո Հայաստանում եւ Ղարաբաղում քաղաքական գործիչները մի տեսակ ակտիվացել են, ոգեւորվել են, միաբերան պնդում են, որ դա պետք է նախադեպ լինի Ղարաբաղի համար՝ չնայած ԱՄՆ Պետդեպը արդեն երկրորդ անգամ է հայտարարում, որ այդ որոշումը նախադեպային լինել չի
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՆ
Այսօր, ժամը 13:00-14:00-ը, Թեղուտի պաշտպանության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց: Թե ինչի դեմ են բողոքելու բնապահպանները, պարզորոշ երեւում է նրանց ուղարկած լուսանկարներից:
Հուլիսի 27
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
ԱՐԴՅՈՔ ԽԱՆԴՈ՞Տ ԵՔ
Ընտրեք պատասխանի առավել հարմար տարբերակը 1. Երբ ձեր զուգընկերը հեռախոսով խոսում է. ա. փորձում եք հասկանալ, թե ով է զանգում, բ. շարունակում եք հանգիստ զբաղվել ձեր գործով, գ. ուղիղ հարցնում եք, թե ով է զանգում կամ էլ վերցնում եք հեռախոսափողը հարեւան սենյակում: 2. Ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ ձեր զուգընկերոջը հակառակ սեռի ներկայացուցչի հետ
Ինչու պաշտոնապես չեն հրավիրում…
Ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը կարծում է՝ մեր օպերային թատրոնում իրար գլուխ են ջարդում: Արմեն Տիգրանյանի «Անուշը» օտարերկրացի հանդիսատեսին ներկայացված հայկական առաջին օպերան է: Եգիպտոսում ծնված, Կիպրոսում, ԱՄՆ-ում, իսկ այժմ էլ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Ժիրայր Փափազյանն է այդ օպերայի բեմադրիչը: Նա, 1980 թվականին, ավարտելով թատերական ինստիտուտը, մեկնում է ԱՄՆ, Միչիգանի օպերային թատրոնում ամերիկյան կազմով անգլերեն
«ԳԵՂԵՑԻԿ» ԿՐՔԵՐ ԵՎ ՏԳԵՂ ՊԱՀՎԱԾՔ
«Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը պատասխանում է իր նախկին գործընկերոջը: Ա. Խաչատրյանը հավաստիացնում է, որ կեղծ դիպլոմներ չի տալիս: «Առավոտի» հունիսի 24-ի «Ընդհարում գեղեցկության պատճառով» հրապարակմանը արձագանքել է «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում «Թոփ մոդել պրոդաքշընի» գլխավոր տնօրեն ներկայացած Գեւորգ Ասատրյանը մի շարք դժգոհություններ էր հայտնել
Լավագույնը՝ 5-րդ տեղ
Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր հավաքականից լավագույնը 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանն էր, որը տանելով երեք հաղթանակ եւ կրելով երկու պարտություն, բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մյուս չորս ըմբիշները մեկական հաղթանակից հետո զիջել են մրցակիցներին եւ մրցաշարի առաջին հատվածից վերածվել հանդիսականի


















































