Օրվա լրահոսը

Մարզերում էլ են դեմ

Որ հայերենը չդառնա համր խավի լեզու Երեկ «Լոռին ընդդեմ լոռեցու» լուրով տեղեկացրել ենք, որ Հայաստանի գրողների միության Լոռու բաժանմունքի հրավերով մարզկենտրոն Վանաձորում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները: Օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները վտանգավոր են համարում մարզերում անիրազեկությունը: Նրանց կարծիքով, մարդը, կարդալով օրինագիծը, բարի տպավորություն է ստանում, քանզի խոսվում է որակյալ կրթության

ԲԵՐՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԷ

Սյունիքում հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են լավ սերմ եւ մեքենատրակտորային կայաններ 2009 թվականի հուլիսի 8-ին՝ «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա» հրապարակմամբ, տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրեւն ու կարկուտը բավականին մեծ վնասներ են հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը, գյուղացիական տնտեսությունները բերքի հույս գրեթե չունեն: Ցավոք, պատկերը կրկնվեց նաեւ այս տարի: Ապրիլի 8-ին տեղեկացրինք, որ այս գարնանը՝ ձյան

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

Երեւանի Գայի պողոտայի թիվ 16/5 հասցեում գտնվող «RR» բենզալցակայանում բռնկած հրդեհի հետեւանքով բենզալցակայանի աշխատակիցներ Ա. Սարգսյանը, Վ. Մարկոսյանը եւ Ք. Դանիելյանը ստացել են թեթեւ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» եւ, ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս գրվել:

ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, երեկ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1677 Լ պետհամարանիշի եւ «ԶԻԼ-130» մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» ավտոմեքենայի վարորդ, 52-ամյա Կարո Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԻ՞ ՃԱՆԱՉՈՒՄ

Լրատվամիջոցներից հաճախ ենք տեղեկանում, որ այս կամ այն երկրում՝ ազգային կամ կրոնական քողի ներքո, սրբապղծվում են գերեզմաններ։ Եվ, բնականաբար, քաղաքակիրթ յուրաքանչյուր քաղաքացի վրդովմունք է արտահայտում այդ կապակցությամբ։ Ցավոք, սրբապղծությունը իր դրսեւորումներն ունի եւ ունեցել է մեր իրականությունում։ Վերջերս զարմուհիս եւ իր ամուսինը, այցելելով Նուբարաշենի գերեզմանոց, որտեղ գտնվում են պապիկիս, տատիկիս եւ մեր մյուս ազգականների շիրիմները,

Տուգանում են, երբ կարելի էր ընդամենը նախազգուշացնել

2009 թվականի հոկտեմբերին  ՀՀ վարչական դատարանը 70-ամյա Արմենակ Սնխչյանի նկատմամբ վճիռ է կայացրել՝ հօգուտ  ՀՀ ճանապարհային ոստիկանության բռնագանձել 25000 դրամ այն բանի համար, որ պոկված է եղել նրա ավտոմեքենայի համարանիշը: Այնուհետեւ Ա. Սնխչյանը ծանուցագիր է ստանում, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքում իր նկատմամբ հարուցվել է կատարողական վարույթ եւ, չներկայանալու դեպքում, «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 72

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՈՒՆԻ

«Սեփականաշնորհված» մուտքը Երեկ մինչ կհասնեինք մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի 24 շենք, որտեղից ահազանգ էինք ստացել, տարածք էին եկել այցելել քաղաքաշինության վարչության աշխատակիցները, որոնք, տեսնելով, որ վթարային շենքի 4-րդ մուտքը զավթված է, տեղում ակտ էին կազմել եւ 400 000 դրամի տուգանք նշանակել: Այդ ակտի մասին, սակայն,   իրավախախտության մեջ մեղադրվող թիվ 39 բնակարանի սեփականատերը մեզնից տեղեկացավ: Նա ասաց,

Կարկուտից կապահովագրվեն

Արդեն քանի տարի է՝ գյուղացու բերքը կարկտահարության պատճառով ոչնչանում է: Օրերս Արմավիրի մարզի 3 գյուղերում՝ Քարակերտում, Վանանդում եւ Ծաղկալանջում, տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան, ինչը հնարավորություն կտա կարկտաբեր ամպերը ցրել: Նախօրեին տեղի ունեցավ այդ կայանների բացման պաշտոնական արարողությունը: Կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ: Բջջային կապի այս օպերատորը գյուղատնտեսական անհարկի կորստից

ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼԻ ԿՓԱԿԵՆ

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու հարցը շարունակում է մնալ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներին հուզող թիվ 1 խնդիրը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այդ համայնքների բնակիչները, որպես բողոքի նշան, փակել էին Երեւան–Մարտունի ճանապարհի մի հատվածը: Երեկ էլ նստացույցի կազմակերպիչներից Վերին գետաշենցի Պայծառ Աղաբաբյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ սպասում են մարզպետի գրավոր պատասխանին. «Ասացին՝ մինչեւ օգոստոսի

ՀԱՇՎԻ ՉԱՌՆՎԵՑ

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին կրկին քննվեց «911» դեղատների ցանցի տնօրինության հայցն՝ ընդդեմ Օհանովի 9/3 հասցեում գտնվող նույն դեղատան աշխատողների: Այս դատական նիստի ժամանակ «911» դեղատների ցանցի ղեկավարությունը պետք է ներկայացներ իրենց դրամարկղի գիրքը, ինչպես նաեւ Օհանով 9/3 հասցեի դեղատան արտադրանքների, ապրանքների եւ դրանց գների հասույթի գրանցման ու հաշվառման գիրքը, այնինչ, աշխատակիցների ներկայացմամբ,

ՋՐԱՎԱԶԱՆՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՆՈՐՈՎԻ

Մայրաքաղաքի ջրային ավազանների խնամքն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով, համաձայն Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ում ստեղծվել է «Լվացման եւ մաքրման» հատուկ ծառայություն, որը զբաղվում է մայրաքաղաքի ջրավազանների մաքրման աշխատանքներով: Ծառայությունը համալրված է նոր, ժամանակակից հատուկ տեխնիկական միջոցներով: Գերմանական «Կերխեր» ֆիրմայի արտադրության թվով 5 սարքավորումները,

ՏԱՆԻՔԸ ԿԲՆԱԿԵՑՆԵ՞Ն

Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչներն անհանգստացած են, որ տանիքի վերակառուցումից հետո իրենց շենքը 7 բալ երկրաշարժին էլ չի դիմանա: Սայաթ-Նովա 33 շենքի տանիքում բուռն շինարարություն է ընթանում: Տարիներ ի վեր չբավարարվելով պետական բնակարանային հարմարություններով, մեր քաղաքացիները միշտ փորձել են իրենց 1 սենյակը դարձնել 2, կամ 3-ը՝ 4 եւ այլն: Մի խոսքով, ով ինչպես կարողացել է՝ իր

ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի կանխատեսմամբ, ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի 3-5% աճ: Երեկվա ասուլիսում  նա նաեւ տեղեկացրեց, որ 2-րդ կիսամյակում ակնկալում են 210-215 հազար տոննա խաղողի բերք՝ նախորդ տարվա 185 հազար տոննայի փոխարեն: Ոլորտում աճի ակնկալիք ունեն նաեւ  թռչնաբուծության եւ ձվի արտադրության մեջ: Ոլորտում կիսամյակային տվյալներով 13,1% անկումն էլ նախարարը  պայմանավորեց պտղի

ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում պետք է հաստատեր «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագիրը, սակայն հարցը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի առաջարկով հանվել էր նիստի օրակարգից՝ լրամշակումներ կատարելու պատճառաբանությամբ: Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը սկսվել է մոսկվաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի $20 մլն նվիրաբերության շնորհիվ, որը տրամադրվելու էր Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու կառուցմանը եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելուն: Նշենք, որ կառավարության

Քարաթափերից կվնասազերծեն

Երեկ կառավարությունը հաստատեց  Երեւան քաղաքի հողերի նպատակային նշանակությունը  փոխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Երեւանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցին հարող տարածքի 59,37 հեկտար համայնքային  սեփականություն հանդիսացող  հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիան կփոխվի, եւ դրանք կդառնան համաքաղաքային նշանակության գործառույթներով օժտված կառուցապատման համար նախատեսված հողեր: Հետաքրքիր է, որ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները առարկել են այս

«Էս ծառերը հորդ տնի՞ց ես բերել»

Փայտե սեղան-աթոռը՝ 8000 դրամ «Էս սարը իմն է, էս ծառը իմն է».- երեւի թումանյանական այս տողերով են առաջնորդվում այն մարդիկ, ովքեր, իրենց համարելով Հայաստանի անտառների տերն ու տիրակալը, գումար են հավաքում այնտեղ հանգստացող մարդկանցից: «Էդ մարդկանց թվում է, որ եթե փայտե սեղան եւ աթոռ են դրել ծառերի տակ, իրավունք ունեն մեզանից պահանջել 8000 դրամ՝ «տեղի

ՀԱՅ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Ղազախստանում ցորեն չմնաց, Ռուսաստանն էլ ցորենի արտահանման վրա արգելանք կդնի «Մտավախություն կա, որ Ռուսաստանը առաջիկայում կարգելի ցորենի արտահանումը, վիճակը բարդ է, ՌԴ-ում ամենահասարակ ցորենը, որը անասնակերի կամ սպիրտի համար է տրվում, էլ չի ճարվում, որովհետեւ ռուսները դա խառնում են լավ ցորենի հետ, դարձնում միջին տեսակի ցորեն ու վաճառում, ցորենի դեֆիցիտ է: Ամեն օր Ռուսաստանից, Կրասնոդարից

Չափորոշիչները ոչ ե՞ւս են

Եվ այսպես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ հաստատված «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները» փաստաթուղթը հազիվ 4 ամիս գոյատեւելուց հետո «հոգին

«ԵՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՄ»

Ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը – Թեեւ մինչեւ ընտրություններ դեռ բավական ժամանակ կա՝ մանավանդ վերջին օրերին ասուլիսային հիմնական հարցադրումներն ընտրություններին մասնակցության ձեւաչափի, հնարավոր դաշինքների եւ այս կամ այն գործչի թեկնածությունը պաշտպանելու մասին են: Ո՞րն է նման վաղաժամ աժիոտաժի պատճառը՝ գուցե թեմաների ամառային սակավությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերն իրոք արդեն լրջորեն նախապատրաստվում են ընտրություններին:

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԽ-Ի ՀԵՏ

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն Վիեննայում հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ: Մինսկի խմբում, բացի համանախագահող երկրներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, ընդգրկված են նաեւ Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Բելառուսն ու Թուրքիան: ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, համանախագահները հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի

ՆԱՏՕ, մի խառնվիր

Այդպիսի կոչ է, ըստ էության, անում ԱԺ նախագահը Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: Նամակում, ըստ parliament.am-ի, մասնավորապես ասված է. «Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿ ԵՄ

Երեկ, արդեն ազատության մեջ լինելով, «Առավոտի» հետ զրույցում  ասաց քաղբանտարկյալ Ժորա Սափեյանը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է պայքարել գործող ռեժիմի դեմ: Երեկ առավոտյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը: Նա, որ կալանավորվել էր 2008թ. հունվարին, Թալինում՝ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի

ՍԴՀԿ-Ն ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԵԼ

Արարատ Մկրտչյանը սփյուռքյան ընկերներին կոչ է անում դուրս գալ ակումբային մտածելակերպից «Կուսակցություններում ինքնամաքրման, առողջացման գործընթացներ են գնում, եւ դա նորմալ է: Նույնը կցանկանայի տեսնել իշխանական, իշխանամետ կուսակցություններում. դա առողջացման պրոցես է՝ ներկուսակցական, արտակուսակցական մարտահրավերներին դիմակայելու եւ պայքարելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք վերջին 1-2 ամսում ՀՀՇ-ի հետ եւ շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ, մանավանդ, որ ամիսներ

ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԿՇԵՌՔԸ

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է: Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այլեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը

ՓԱՌՔՈՎ ԳՆԱՑԻՆ, ԵԿԱՆ

Երեկ 2,5 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանին Աշնակ գյուղում գտնվող հարազատ տանն առաջին դիմավորողներից մեկը նրա մայրն էր՝ Աստղիկ մայրիկը, որը մի քանի ամիս առաջ  դիմավորել էր իր մյուս որդուն՝ քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանին: Աչքերն արցունքոտ այս կինն «Առավոտին» ասաց, թե՝ շնորհակալ է Աստծուց, որ իր այս որդին

Հուլիսի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

ՓՇՈՏ, ԲԱՅՑ ԳԵՂԵՑԻԿ

Մեր հանրապետությունում կան բավականին շատ մարդիկ, որոնք զբաղվում են կակտուսների աճեցմամբ, բազմացմամբ, ունեն բավականին հարուստ հավաքածուներ: Կակտուսների մեծ մասի հայրենիքը համարվում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան: Աշխարհում կա կակտուսների մոտ 3000 տեսակ, որոնք համարվում են բուսական աշխարհի ամենահետաքրքիր ներկայացուցիչները: Իսկ դրանց ծաղիկները համարվում են ամենագեղեցիկը: Դժվար թե լինի մեկը, որն անտարբեր նայի այդ «փշե հրաշքներին»,

Հայաստանը օտարերկրացիների աչքերով

Պարզվում է՝ մեզ մոտ լավ է, բայց ոչ մշտական բնակության համար Աջայ Սինը Հայաստան եկել է Հնդկաստանից ու ցանկանում է դառնալ ատամնաբույժ: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Հայաստանում ուսումն ավելի մատչելի է ու բարձր որակ է ապահովում: Իհարկե, ավարտելուց հետո ստիպված եմ Հնդկաստանում հանձնել հատուկ քննություններ, հետո միայն ձեռք բերել օրդինատուրայում սովորելու իրավունք: Հայերդ լավ

ՍԱՏՈՒՐՆԸ, ՎԵՆԵՐԱՆ, ԼՈՒՍԻՆՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ

Երեկ Կասկադի վերին հարթակից «ուղիղ չվերթ էր» իրականացվում այս ուղղություններով «Վա՜յ, էս ովքե՞ր են, ոնց որ բջիջներ լինեն», «Մի րոպե թողեք խորանամ Լուսնի մեջ», «Էս Վեներա՞ն ուր կորավ», «Սատուրնը ոնց որ թռչող ափսե լինի», «Այ մարդ, վաղուց երկինք չէինք բարձրացել, ինչ լա՜վ էր», «Ոնց որ ձի է երեւում, հա՞, երեւի մուրազ է»: Կասկադ համալիրի վերին

ԲԱՔՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ Շախմատի աշխարհի 2011թ. թագի համար հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվել է Կազան: Այս մասին հայտարարվել է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում: Սակայն համաշխարհային շախմատի ղեկավարությունն, այնուամենայնիվ, Ադրբեջանին լուրջ զիջումներ է արել: Հաշվի առնելով հարեւան հանրապետության հետ նախկին պայմանավորվածությունը՝ որոշվել է պահպանել այդ երկրին տրվելիք մեկ թափուր տեղը: Այն զբաղեցնելու է Շախրիյար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031