Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»

Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը – Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, որոշեք ոտքի տակ գցել այդ երկրի զինանշանը, դրոշը եւ այլ խորհրդանիշներ, դա կլինի քաղաքակի՞րթ մեթոդ, չէ՞ որ որեւէ երկրի նախագահի համար ուղղակի անպատվաբեր է, եթե իր ներկայությամբ

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել մեծ քաղաքականություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին՝ Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը նախ ասաց. «Եկեք Թուրքիայի հետ հարաբերությունները չդարձնենք ՀՅԴ մենաշնորհը, այլապես հարցի շրջանակը շատ կփոքրանա: Սա համազգային խնդիր է»: Եվ հավելեց.

Քննարկում են Գյուլի այցը

Ադրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, ԶԼՄ-ներում: Երեկ մի քանի պարբերականներ ծավալուն վերլուծություններով են անդրադարձել այդ այցի շարժառիթներին եւ հնարավոր հետեւանքներին: «Միանշանակորեն ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների լավացումը Ադրբեջանի համար լավ է կամ վատ, կոռեկտ չէ»,-

ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Խոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի խորհրդարանում՝ Ռիկսդագում: ՀԺԿ-ի եւ Շվեդիայի ձախ կուսակցությունը երեկ անցկացրին միջազգային կոնֆերանս, որը վերաբերում էր ժողովրդավարական գործընթացներում կանանց դերին: Եվ այս կոնֆերանսի իր բացման խոսքում Ձախ կուսակցության ներկայացուցիչ

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ

Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին – Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա: – Եթե Ռուսաստանի կողմից սկիզբ դրված այս նոր քաղաքականությանը նայենք բացառապես հայկական պրիզմայով, ապա, իմ կարծիքով, մեր հիմնական խնդրի՝ Ղարաբաղի հարցի առումով եւ դրական, եւ բացասական շտրիխներ կան: Դրական է այն առումով, որ աշխարհի եւս մեկ անկյունում

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ

Երեկ այսպիսին էր Ազատության հրապարակը, որտեղ բերված տեխնիկան եւ շինարարական այլ պարագաները վկայում են հրապարակի երկարաժամկետ փակ մնալու հեռանկարի մասին: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, որոշել է Ազատության հրապարակի տարածքում ստորգետնյա ավտոկանգառ կառուցել: Դրա համար հրապարակից ժամանակավորապես ապամոնտաժվելու են նաեւ Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները:

ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ

Երեկ Արցախի օրն էր. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանի պատգամավորները որոշեցին հռչակագրով ամրագրել Արցախի ինքնուրույնությունը: «Ուրբաթ» ակումբում գրող-հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյանը փաստեց, թե 17 տարի առաջ ինչու կատարվեց այդ իրադարձությունը. «Օրեցօր Ադրբեջանն ավելի կազմակերպված ճնշումներ էր իրականացնում, որ կարողանա տնտեսությունը կազմակերպել: ԽՍՀՄ-ի փլուզումը մոտ էր: Եթե պետական կարգավիճակ, համապատասխան

Թուրք մարզիկները երկյուղել են հայերից

1905 թվականին հայ ֆուտբոլային թիմը 5:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային», մնում է՝ նույն հաշվով հաղթի սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 6-ին կայանալիք հայ-թուրքական ֆուտբոլային հավաքականների հանդիպմանն ընդառաջ՝ երեկ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով միջոցառումը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը ինստիտուտի ցուցադրությունների սրահում կներկայացվեն Օսմանյան կայսրության տիրապետությունից մինչեւ ցեղասպանություն՝ հայկական մարզական ակումբների եւ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է»

Երեկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը եւ բոլոր հավաքականների նոր մարզահագուստը: Նա ընդգծեց, որ նոր տարբերանշանը խորհրդանշում է պետության նոր մոտեցումները, սատար կանգնելու նրա պատրաստակամությունն ընդհանրապես՝ սպորտին եւ մասնավորապես՝ ֆուտբոլին: Իսկ գնդակը, որը ենթադրում է շարժում եւ «ՀՖՖ» հապավումը խորհրդանշում են ֆուտբոլի զարգացումը մեր երկրում եւ ֆեդերացիայի՝ Հայաստանի

«Կենսագիր բառը չօգտագործե՛նք»

Գոհար Գասպարյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը անդրադարձողներից պահանջում է մեծանուն երգչուհու դուստր Սեդա Գասպարյանը: «Առավոտի» օգոստոսի 8-ի եւ 20-ի «Գոհար Գասպարյանը մեկին էր վստահել» եւ «Գոնե Հուդայի ազնվություն ունեցեք» հոդվածներում ներկայացված էր կենսագիր դառնալու մերօրյա մրցավազքի մասին, որի կենտրոնում մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանն է: Հիշեցնենք, որ «կենսագիրացուները» 3-ն են՝ Սերգեյ Առաքելյան, Ռոբերտ Դավթյան եւ Արմինե

«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»

Պաշտոնանկությունից հետո իր ապագան այսպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՄԱԱ երեկվա հյուրն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա խոսեց համալսարանի սուղ բյուջեի (17-18 մլն դոլար), կենտրոնացված համակարգով անցկացված քննությունների, անգամ տարկետման իրավունքով թափուր տեղերի, բնագիտական առարկաների գծով դիմորդների հետաքրքրության պակասի, դասաժամերի ընթացքում անհարկի սեփական ընտանիքը գովերգող կամ բանաստեղծություններ արտասանող դասախոսների մասին: Նշեց նաեւ,

ՀՀ քաղաքացի է՝ միայն «օդի» մեջ

Ներկա իշխանությունը եւս հրաժարվում է օգնել ԽՍՀՄ անձնագրի հույսին մնացած նախկին զինծառայողին: Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Մելիքսեթ Գաբոյանը դժգոհում է, որ ՀՀ ոստիկանության եւ վիզաների վարչության նորանշանակ պետ Ն. Մուրադխանյանը եւ ՀՀ նորընտիր նախագահն իր քաղաքացիություն ստանալու հարցը կարգավորելու փոխարեն՝ իր դիմում-բողոքներին անհեթեթ պատասխաններ են ուղարկում: Գաբոյանը

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ

Դպրոցականներին մեծ անակնկալ մատուցեց գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը 2008 թվականի Սեպտեմբերի 1-ը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականները դեռ երկար կհիշեն: Նրանք ամառային արձակուրդից առաջ ունեին քանդված, ավերված, հակասանիտարական պայմաններում գտնվող մի դպրոց, իսկ այսօր անգամ մայրաքաղաք Երեւանի դպրոցները կնախանձեն Արշալույսի՝ Սամվել Գրիգորյանի անվան դպրոցին: «Երբ իմ ուսուցիչներին ասում էի, թե ինչու եք շուտ գնում տուն, դեռ

Փաստաթուղթը հի՞ն է

Արարատի քաղաքապետարանը հրաժարվում է հատկացնել հասանելիք բնակարանը «Տարիներով պայքարում եմ, որ օրենքով ինձ հասնող բնակարանն ու ավտոտնակը ստանամ, բայց պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով մերժում են, միայն թե ոչ մի բան չտան: Խեղճ կին են տեսել ու ոնց ուզում՝ վարվում են»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Արարատ քաղաքի բնակիչ Սիրվարդ Կիրակոսյանը: Դեռեւս Արարատ քաղաքի Գազի հիմնարկությունում

ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համեմատությունը Իսրայելի նախագահի օգտին չէ Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները որոշում կայացրին համաներում շնորհել բանտերում իրենց պատիժը կրող պաղեստինյան զինված խմբավորումների մոտ 200 անդամների: Մեծ մասամբ՝ ահաբեկիչներին, որոնք չէին ընդունում անգամ Իսրայել պետության գոյությունը, որոնց ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել էին տասնյակ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիներ: Նույնպիսի համաներում էր շնորհվել 240 պաղեստինցիների՝ անցյալ տարվա հուլիսին: Բանտերից ազատ

ՆԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով իշխանությունների ջանքերին՝ էական շրջադարձ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, նշված է. «Դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում միակողմանի զեղումներն ու նոր քաղաքականության դրսեւորումները վիճահարույց հարցադրումներ են առաջացնում»: ՆԺԿ-ն առաջարկում է հաշվի առնել պատմական փորձն ու հիշողությունը, ըստ որի՝ «Թուրքիայի հետ քաղաքական մերձեցման բոլոր փորձերը, որպես կանոն, ունեցել են

ՍԴՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանը երեկ կոչ է հղել ՀՀ քաղաքացիներին եւ ֆուտբոլի ազգային հավաքականին, որում մասնավորապես ասվում է. «Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ մեզնից եւ ոչ մեկը չի մոռացել դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը եւ դրանից հետո էլ Թուրքիա պետության անհանդուրժող ու հանցագործ պահվածքը հայերի նկատմամբ, այնուամենայնիվ կոչ ենք

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Խորհրդային կայսրության օրոք քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանի որդին՝ Շանթ Հարությունյանը, երեկ դիմել է խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, որոնք, ըստ նրա, առիթ են ունեցել խոսել մարտի 1-ի դեպքերի շուրջ: «Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեւիկներն ու չեկիստները չեն ճանաչել ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել,

Արդյո՞ք կբացվեն «նոր հորիզոններ»

«Դաշնակից Վրաստանի թուլացման ժամանակաշրջանում Թուրքիային հարմար առիթ է ընձեռվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարմար: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնի Երեւան, երկու երկրների միջեւ դրական մթնոլորտ կձեւավորվի: Անկարան ու Երեւանը դրա համար առաջինը պետք է շնորհակալություն հայտնեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն»: Ըստ «Նոյյան տապանի», նման կարծիք է հայտնել Բեյրութի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուհամեդ Նուրեդդինը:

ՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Դրանք երեկ արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն ու խոստացավ դեռ շարունակել բացահայտել ՀՀ առաջին նախագահ եւ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ գաղտնազերծելու եւս երեք, իր ձեւակերպմամբ՝ նորահայտ փաստաղթղեր, «որոնք կարեւոր նշանակություն ունեն ընդդիմության դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով»: «Հայկական Ուոթերգեյթ» «Այս փաստաթղթերը

ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Դաշնակցության հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին, պայքար, հաղթանակ», նման էր պատմության դասագրքի ընթերցման: Մատենադարանի մոտ դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար միկրո եւ մակրո-ավտոբուսներով մայրաքաղաք էին բերվել տասնյակ հազարավոր մարդիկ: Հանրահավաքից դեռ մեկ ժամ առաջ դաշնակցությունը «կազմաքանդել էր» մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը: Մարդիկ գալիս էին խումբ-խումբ, ուսուցիչներով աշակերտներ, գյուղապետերով գյուղացիներ…Ներկա էին ամենատարբեր դաշնակցական շերտերը: Իշխում էր կարմիրը

«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՉՈՎ ՉԻ ՋՆՋՎԻ»

ՀՅԴ-ն երեկ հանրահավաքի ժամանակ տարածեց մի հայտարարություն, որում ասվում է. «1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ ստորագրի ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը բացառող իրավական փաստաթուղթ: 2) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պետք է ստորագրի պայմանագիր՝

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, առաջին տուրի երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի խաղաց ավստրիացի Եվա Մոզերի հետ, իսկ դրան հաջորդած թայ բրեքից հետո ընդհանուր հաղթանակի հասավ՝ 3,5:2,5: Երկրորդ տուրում Լիլիթն ուժերը չափելու էր Աննա Գաշիկի (Լեհաստան) հետ: Նալչիկում Միացյալ Նահանգների մարզական պատիվը պաշտպանում է կանանց

Արդարադատության իրական դեմքը

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Դատաքննության հենց սկզբում Գ. Ջհանգիրյանը, որը մեղադրվում է «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», հանդես եկավ քաղաքական սույն հայտարարությամբ. «Ուղիղ 6 ամիս է անցել մարտի 1-ի արյունալի դեպքերից. ա)

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել են՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Յան Պոուլսենի կազմած ընդլայնված ցուցակում ընդգրկված է 25 ֆուտբոլիստ: Նրանք են: Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»): Պաշտպաններ. Սարգիս

Երեւանյան փառատոնը բացվում է

Սակայն առանց հայ կոմպոզիտորների Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ դիրիժոր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Փառատոնային օրերին կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ՝ համապատասխանաբար «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը: Հանդես կգան ինչպես երիտասարդ,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել էր, որ վերջին շրջանում փորձ է արվում քաղաքական կրքերը տեղափոխել դպրոց եւ բուհական համակարգ, ու հայտարարել, էր, թե այսուհետեւ մեղավորները պատժվելու են: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը որոշ վերապահումներով է մոտենում այս համատեքստում վարչապետի խիստ

Բացվում են «եվրո» դպրոցներ

Ուր այցելում են նախագահն ու վարչապետը Այս տարի սեպտեմբերի 1-ը նշանավորվեց ոչ միայն պաշտոնյաների եւ այլ գործիչների՝ աշակերտներին տրվող դասերով, այլեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերանորոգված դպրոցների բացման արարողություններով: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ այլոք մասնակցեցին Էրեբունի համայնքում գտնվող ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194

«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Ազատամարտիկները խորհուրդ են տալիս պաշտպանության նախարարի շուրջ հավաքված նախկին երկրապահներին: Արցախում Երկրապահ կամավորականների միության ուխտագնացության ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց մի քանի երկրապահներից, թե ինչպե՞ս են վերաբերվում իրենց մարտական ընկերների՝ ԵԿՄ-ից դուրս գալու քայլին: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց, որ այն կողմում «կլինի Սանասարը, թե Բաղդասարը՝ իր համար բոլորն էլ հավասար են»: «Ես չեմ

Շենքը հայտնվել է շրջափակման մեջ

«Շին Պլաստ» ընկերության կողմից իրականացվող շինարարության հետեւանքով Հալաբյան փողոցի թիվ 34 ա շենքի բնակիչները քուն ու դադար չունեն: Մետաղապլաստե եւ ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ զբաղվող «Շին Պլաստ» ընկերության տնօրեն Հայկ Ալավերդյանը, չբավարարվելով մայրաքաղաքի Հալաբյան փողոցի 34ա հասցեում գտնվող իր արտադրամասի տարածքով, որոշել է նույն շենքի բնակիչների բակի հաշվին մեծացնել իր տարածքն ու բիզնեսն ընդլայնել:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031