Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել են՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը:

Յան Պոուլսենի կազմած ընդլայնված ցուցակում ընդգրկված է 25 ֆուտբոլիստ: Նրանք են:

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Կարեն Դոխոյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս), Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս), Հրայր Մկոյան («Արարատ»), Հովհաննես Գրիգորյան («Բանանց»), Վահագն Մինասյան («Արարատ»):

Կիսապաշտպաններ. Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա), Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս), Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Ժոդինո, Բելառուս), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»):

Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա), Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան), Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան:

Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիխ Թերիմը ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ. Վոլկան Դեմիրել («Ֆեներբախչե»), Սերդար Կուլբիլգե («Կոսեալիսպոր»), Տոլգա Զենգին («Տրաբզոնսպոր»):

Պաշտպաններ. Գեհկան Գոնուլ, Ուգուր Բորան (երկուսն էլ՝ «Ֆեներբախչե»), Սերվետ Չեթին, Հակար Կադիր Բալթա (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Գեկհան Զան («Բեշիկթաշ»), Իբրահիմ Կաշ («Հետաֆե», Իսպանիա), Ուգուր Կավուկ (Անթալիասպոր»), Մեհմետ Փոլատ («Գազիանտեսպոր»), Կագլար Բիրինչի («Դենիզլիսպոր»):

Կիսապաշտպաններ. Կազիմ-Ռիչարդս, Էմրե Բելեզօղլու (երկուսն էլ՝ «Ֆեներբախչե»), Մեհմետ Թոփալ, Արդա Թուրան (երկուսն էլ՝ «Գալաթասարայ»), Սերդար Օզկան («Բեշիկթաշ»), Սելչուկ Ինան, Մեհմետ Թոփուզ (երկուսն էլ՝ «Տրաբզոնսպոր»), Մեհմետ Աուրելիո («Բետիս», Իսպանիա), Գեկդենիզ Կարզդենիզ («Ռուբին», Ռուսաստան), Տունչայ Սանլի («Միդլսբրո», Անգլիա), Նուրի Սահին («Բորուսիա», Դորտմունդ):

Հարձակվողներ. Գեկհան Ունալ («Տրաբզոնսպոր»), Հալիլ Ալտինտոպ («Շալկե-04», Գերմանիա), Սեմիհ Սենթյուրք («Ֆեներբախչե»), Մեվլյուտ Էրդինգ («Սոշո», Ֆրանսիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել