Օրվա լրահոսը
Կոկտեյլ՝ ԶԼՄ-ների համար
«Մանթաշյան» նոր ասպետներ եւ անգամ սեւամորթ հայրենակիցներ Պլատինե «Մանթաշյան ասպետ» շքանշանակիր Ռ. Յիրիկյանն ու Հ. Խաչատրյանը պարգեւատրում են Գ. Նուշիկյանին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները երեկ մամուլի ներկայացուցիչների համար «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում կոկտեյլ էին կազմակերպել, որին ներկա էին նաեւ փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Սովորաբար նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ավելի մոտիկից շփվել համաշխարհային կինոյի ներկայացուցիչների
ՈՉ ՀԱՎԱՔԵԼ ԳԻՏԵՆ, ՈՉ……
Արագածոտնի մարզի խորհրդի նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրել է, որ 2010-ի առաջին կիսամյակում սեփական եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքը մարզում կատարվել է ընդամենը 34,6 տոկոսով: Լավագույն արդյունքը Ապարանի տարածաշրջանինն է՝ 104, 4 տոկոս: Այս ոչ մխիթարական ցուցանիշը արձանագրած մարզի ղեկավարը երեկ հրավիրված էր Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Սա տեսնելուց հետո մարզպետը զրուցել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ, ներկայացրել իր դժգոհությունը՝ պահանջել հետեւել շինաշխատանքներին՝ դրանց
ԱՅԳՈՒՄ ԷՐ ԼՈՒՍԱՑՐԵԼ
Երկուշաբթի վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում տեսա քնած այս տղամարդուն: Ով գիտե, երեւի անսթափ է եղել եւ կնոջից խուսափելով՝ այգում է լուսացրել: Հիշեցնենք, որ այս նույն այգում մայիսի 11-ի առավոտյան անցորդների ուշադրությունը սեւեռվում էր մեկ այլ, բայց դարձյալ այգում անխռով քնած տղամարդու վրա, ում աջ ձեռքի տակ խաղաթղթերի տրցակ կար («Առավոտ», 13.05.2010՝ «Գիշերը քարի վրա»):
«ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹՆ Է»
Հարցազրույց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ – «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ձեւավորվեց որպես Սփյուռքի մշակութային կյանքն աշխուժացնող միջոց: Այսօր Սփյուռքի նախարարությունը ի՞նչ ծրագրով է մասնակցում «Մեկ ազգ, մեկ մշակույթի» գործունեությանը: -«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը զգալի ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերն ամրապնդելու, Սփյուռքում ձեւավորվող մշակութային իրողությունները սերունդներին մատուցելու գործում: Հիմք ընդունելով «Ընդունակությունը քայլք
ՕՁԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թիվ 121 մանկապարտեզում օրերս երեխաներին հյուր է եկել մի օձ: Սողունին նկատել է մանկապարտեզի վարիչը: «Առավոտի» այս տեղեկությունը հաստատեցին նշյալ մանկապարտեզից: Մեզ հետ զրույցում մանկապարտեզի բուժքույր Մարիամ Ոսկանյանը պատմեց. «Մեր վարիչը մուտքի մոտ, ոտքի տակ ինչ-որ կոշտ բան է զգացել, երբ նկատել է, որ օձ է՝ ուղղակի սարսափահար է եղել»: Տիկին Ոսկանյանի
1 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ տեղի է ունեցել Գյումրիի նորակառույց բնակարանների հանձնման արարողությունը եւ երկրաշարժից անօթեւան մնացած 1056 ընտանիք բնակարան է ստացել նորակառույց Մուշ-2 թաղամասում: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ պաշտոնական վեբ կայքի (www. glendalehills.am) տեղեկացմամբ, Գյումրիի Մուշ- 2 թաղամասում բնակարան ստացած բոլոր սեփականատերերը մեկ ամսվա ընթացքում ի հայտ եկած շինարարական բնույթի թերություններ հայտնաբերելու պարագայում կարող
ԴԱՏԱՐԿ ՉԵՆ ԹՌՉԻ
«Լեհական ավիաուղիները» արդեն 13 օր է՝ չվերթներ է իրականացնում Երեւան-Վարշավա-Երեւան ուղղությամբ։ Ընկերության փոխտնօրեն Լեշեկ Նարովսկին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է, որ երեւանյան ուղղությունը մաս է կազմում դեպի Արեւելք ընդարձակման ծրագրի։ Երեւան-Վարշավա չվերթի տոմսն արժե 200-250 եվրո: Տոմսն ավելի շուտ գնելու դեպքում ուղեւորի վրա էժան կնստի: Արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Բեյրութ, Կալինինգրադ, Տալլին: Նախատեսվում են
ՊԵԿ-Ը ԹԵՐԱՑԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով 2008-2009թթ. ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարուցած, նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը, մի շարք թերություններ է արձանագրել: 2008-ին կոմիտեի իրավաբանական վարչությունը, խոշոր հարկ վճարողների եւ տարածքային հարկային տեսչությունները ՀՀ վարչական դատարան
«Dress code»՝ մանկապարտեզներում
Օրերս մանկապարտեզի մի քանի դաստիարակներ «Առավոտին» տեղեկացրել էին, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ուզում է մանկապարտեզներում, այսպես ասած, «dress code» մտցնել: Դաստիարակների պատմելով՝ իրենց զգուշացրել են երեխաներին ներկայանալ պատշաճ տեսքով՝ տափակ կրունկներով կոշիկ չհագնել, ուսերը բաց ամառային բլուզներ չկրել եւ այլն: «Առավոտին» դիմած դաստիարակները հասկանալի պատճառներով չէին ուզում իրենց անունները հրապարակել: Նրանց ասելով՝ իրենց տնօրենը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑԻՆ
Հայերը սովոր են պատի տակ հոգալ իրենց բնական կարիքները Մայրաքաղաքում հասարակական զուգարանների թիվը գնալով փոքրանում է, միայն շաբաթներ առաջ «Սեկաշ» ՍՊԸ-ի ղեկավարության ներքո գտնվող միանգամից 33 հասարակական զուգարան դադարեց գործել: Այս կազմակերպությունը դեռ երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ 35 զուգարան էր Հայաստան ներկրել, իսկ դրանցից հիմա միայն երկուսն է գործում: Ընկերության տնօրեն Գագիկ Կակոսյանի
ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌԸ
Գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը «Էկոլուրին» ասել է, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը: «Երեկ 8 ժամվա ընթացքում 11 բեռնատար անցավ՝ յուրաքանչյուրում մոտ 12 կուբամետր փայտ կլիներ դարսած»,- ասել է Վահրամ Թաթիկյանը: Անտառի մեջ օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ բեռնատարներն ավելի
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՆԵԼ
Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը: «Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»,- ասել
ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Բրյուսելում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ: Վերջինս նշեց, որ Բելգիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, ինչին մեծապես նպաստեց նաեւ 2009 թ. իր պաշտոնական այցը Երեւան: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեկ մամուլի ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով «ՍԴՀԿ-ն ընդդեմ ՍԴՀԿ-ի» գործով դատարանի վճռին՝ ասել է, որ դատարանը մերժեց ՍԴՀԿ՝ Գեւորգ Պերկուպերկյանի թեւի հայցն իր դեմ, քանի որ իշխանությունները կորցրեցին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ: Լյուդմիլա Սարգսյանը պնդել է, որ կուսակցության ներսում անցած աշուն տեղի ունեցած զարգացումները, որոնց հետեւանքով ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, իշխանությունների կողմից
Գիզիրյանը ճամփորդում է
Շիրակի մարզպետն իր «շքախմբով» Մարալիկում էր Անիի տարածաշրջանի պրոբլեմներին լուծում փնտրելու, հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ հանած հարցերից մեկը՝ Մարալիկի հիվանդանոցի փակվել-չփակվելը մեկ անգամ եւս քննարկելու ու հստակեցնելու նպատակով Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել Մարալիկի քաղաքապետարանում: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի միջոցով ներկա-բացակա անելուց ու համոզվելուց հետո, որ Անիի տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան
ԻՆՉԵ՜Ր ԱՆՑԱՆ-ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ
Նախկինները կրկին մեղադրեցին, ներկաները դարձյալ չընդունեցին այդ մեղադրանքները «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարում հայտարարել էր, որ կուսակցությունից հեռացված այն անձինք, «ովքեր իրենց այս ընթացքում կոռեկտ են պահել», կարող են դիմել վարչություն ու իրենց գործունեությունը շարունակել կուսակցությունում: Համագումարից անմիջապես հետո կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը եւ Զոյա Թադեւոսյանը արձագանքեցին այս առաջարկին: Մովսես Արիստակեսյանը հայտարարեց («news.am-12.07.2010), թե
ՀԱԿ-Ը ՄԻԱԿՆ Է
Ի լուր բոլորի հայտարարում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, թեեւ նա ժամանակին դժգոհ էր Կոնգրեսի պասիվ պահվածքից: «Անցյալ պառլամենտական ընտրություններից հետո «Ժառանգության» հետ որեւիցե կապի, համագործակցության մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ այն ժամանակ ես տեսա, որ իրենք նեղ շահերի ետեւից են գնում, եւ արդեն պարզ դարձավ, իրենք ասացին, որ այս
ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ոսկե ծիրանի» շրջանակներում ԱՄՆ-ից Հայաստան ժամանած կինոռեժիսոր եւ սցենարիստ Ալեն Հյուզը հայկական հողի վրա իրեն հայ է զգում, չնայած ծնվել է աֆրոամերիկացի հորից եւ հայուհի մորից: Հայաստանից առաջին տպավորությունն էլ հետեւյալն է. «Այսպիսի բարկ արեւ կա նաեւ Կալիֆոռնիայում, սակայն նման փոքր տարածքում այսքան գեղեցիկ մարդկանց երբեք չեմ տեսել»: Կարդացեք նաեւ՝
Իսպանիան ցնծում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Իսպանիա-Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը գոլառատությամբ աչքի չընկավ: Սակայն հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում խաղադաշտում ծավալված իրադարձությունները մրցակից երկրների ֆանատների եւ միլիոնավոր ֆուտբոլասերների նյարդերը, հաստատ, մի լավ քայքայեցին: Ծայրաստիճան լարված պայքարը շարունակվեց մինչեւ 116-րդ րոպեն, երբ իսպանացիներից Անդրես Ինյեստայի խփած միակ գոլը Եվրոպայի չեմպիոն Իսպանիային պատմության մեջ առաջին անգամ բերեց նաեւ աշխարհի թագակրի կոչումը:
Կրկի՞ն նյարդերը
Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը Բելգրադում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում ատրճանակով 10 մ մրցաձեւում 682,5 միավորով 7-րդ արդյունքը ցույց տալուց հետո, երեք դիրքերով 50 մետրում մինչեւ եզրափակիչ կրակահերթն ընթանում էր երրորդ հորիզոնականում եւ անգամ հաղթելու հավակնություններ ուներ: Սակայն որոշիչ կրակահերթում, ինչպես եղավ 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերում, Նորայրի նյարդերը տեղի տվեցին եւ նա
ՄԵԴԱԼՆԵՐ, ՄԵԴԱԼՆԵՐ
Մադրիդում ավարտվեց ըմբշամարտի Իսպանիայի «Grand Prix» մրցաշարը, որտեղ հաջող մասնակցություն ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճում եզրափակիչ մտած 55 կգ քաշային Ռոման Ամոյանը միավորների 17:0 բացահայտ առավելությամբ հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Անտերո Յունտունենին եւ կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Նրանից մեկ քայլ ետ մնաց Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), որը վճռորոշ գոտեմարտում չկարողացավ հաղթել դանիացի Մարկ Մադսենին: Մեդալներից
Ուխտագնացություն՝ Հաղպատավանք
Եվ հիշատակի օր՝ նվիրված Սայաթ-Նովային Հուլիսի 11-ին Հաղպատավանքը բազմամարդ էր: Տոնախմբությունը, որը սկսվեց սուրբ պատարագով, կապված էր ոչ միայն Վարդավառի, այլեւ Սայաթ-Նովայի հիշատակի տոնի հետ: «Լոռվա ձոր» հայրենակցական միության, ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Հաղպատավանք: «Սայաթ-Նովան մեր ժողովրդի կենսափիլիսոփայության անբաժան մասն է:
ԵՐԿՐՈ՞ՐԴ ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏԸ
«Առավոտն» օրերս տեղեկացրել էր, որ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզումների ժամանակ վնասել է ոտքը եւ չի մասնակցի սեպտեմբերին Անթալիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը 2012 թ. օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարն է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Նազիկը մոտ վեց ամիս հետո կկարողանա մարզումների ժամանակ որոշակի ծանրաբեռնվածությունների տակ մտնել: Այս կորուստը մեր ազգային հավաքականի համար, կարծես,
ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՀՎԱ՞ԾՔ
Վերջերս մամուլում մեկնաբանելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ շուրջ կես տարի գեղարվեստական ղեկավար չունենալու հարցը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուշացած զղջացել էր. «Մեզ անընդհատ թվում է, թե հաջորդը լինելու է ավելի լավը, քան նախորդը… հիմա կարծում ենք, որ պետք է ինչ-որ բան փոխել: Այո, մենք պետք է Օհան Դուրյանի առջեւ մեղքի զգացում ունենանք, նույն Գերգիեւի առջեւ,
Տեղեկատվական վահանակներ՝ Սանահինի վանքի տարածքում
Հուլիսի 9-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ ԱՄԱՓ մշակութային հ/կ-ն հայտարարեցին «Ճանաչեք hայկական հուշարձանները»՝ 2010թ. ծրագրում ընդգրկված հերթական պատմամշակութային ժառանգության վայրում՝ Լոռու մարզի Սանահինի վանքում տեղադրված բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակների մասին: «Տեւական ժամանակ կյանքի կոչվող այս ծրագրի հիմքում մեր արմատներին մոտ լինելու եւ հայի անցած ուղին ճանաչելու ձգտումն է: Համոզված ենք, որ այս վահանակները այցելուներին հնարավորություն կտան
Վիրահայերն ու ռուսական կրթություն ունեցողները դժգոհ էին
Լրացուցիչ միասնական քննությունները շարունակվում են Միասնական քննությունների լրացուցիչ փուլը շարունակվում է: Հուլիսի 10-ին՝ շաբաթ օրը, կայացավ ռուսաց լեզու առարկայի միասնական լրացուցիչ քննությունը: Քննության համար Երեւանում ձեւավորվել էր ընդամենը մեկ կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, եւ եւս մեկը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաց լեզու առարկայից քննությանը մասնակցելու համար ԳԹԿ կենտրոն դիմում-հայտ է ներկայացրել 62 դիմորդ,
«ԿԻՆՈՆ ՀԱՄԱՌ ՏՂԱՄԱՐԴ Է»
Կամ պատառիկներ «Ոսկե ծիրան» կինոփառատոնից Հուլիսի 11-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը: Այն վարում էր ֆրանսահայ կինոդերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, որը փորձում էր ներկաներին զարմացնել իր «բազմալեզվությամբ»՝ մասնավորապես հայ-թուրքական մերձեցման եւ ֆրանսիացի հյուրերի ժամանման «շրջանակներում»: «Վիվա-Սել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փառատոնին պարբերաբար աջակցելու համար արժանացավ պլատինե «Մանթաշաց ասպետ» շքանշանի, իտալական կինոյի լեգենդ
ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱ՞ԽՏ
Հուլիսի 7-ին եւ 8-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Խդրանց գյուղում, ուր ընդամենը 60 բնակիչ կա եւ երկու տնտեսություն՝ մոտ 50 խոզ է պահում, 13 խոզ սատկել է: Երեկ տեղեկացանք, որ անասնաբույժների հրահանգով Խդրանցի բոլոր խոզերը հարկադրաբար ոչնչացվել են: Մասնագետների կասկածները աֆրիկյան ժանտախտի վրա է կանգ առել: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային
Աֆրիկյան ժանտախտ՝ Երազգավորսում
Շիրակի մարզի այս գյուղում կարանտին է Երազգավորսի բնակիչները բողոքում են. խմելու ու ոռոգման ջրից զուրկ գյուղում եկամտի միակ աղբյուրը խոզապահությունն է, սակայն արդեն 20 օր է՝ ստիպված են հարկադիր մորթի ենթարկել կենդանիներին, պահեստավորել սառնարանում ու անձամբ օգտագործել միսը: Տուժածներից մեկը՝ Սամվել Այվազյանը, մեզ հրավիրելով իրենց տուն՝ բացեց սառնարանը ու ցույց տվեց, որ իր ընտանիքը առանց


















































