Օրվա լրահոսը
ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ ԱՆԱՉԱՌ ԵՎ ԹԱՓԱՆՑԻ՞Կ
«Եթե ԵԽ-ն բավարարված չլինի, կարող է իր անկախ միջազգային փորձաքննությունն անցկացնել»,- կարծում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը: – Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր, իրավագիտության պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ ձերբակալված 115 հոգուց այժմ կալանված է 17 մարդ, եւ շուտով նրանց հարցերն էլ կլուծվեն, եւ մենք
«ՄԱՐՏԻ 1»-Ն ԱՆՀՆԱՐ Է ԹԱՔՑՆԵԼ»
Ասում է Դավիթ Շահնազարյանը «Այն, ինչ իշխանությունները ձեռնարկել են Ազատության հրապարակում՝ ոչ միայն շանտաժ է եւ սադրանք, այլեւ՝ բոլոր միջազգային նորմերի կոպիտ խախտում: Արդեն փորձում են երեխաներով պաշտպանել իրենց ողորմելի էությունը: Խստորեն դատապարտում եմ եւ կզարմանամ, եթե միջազգային հանրությունը դրան չարձագանքի: Դա իշխանության կողմից ստոր քայլ է»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՀԱՆՈՒՆ ԼՂ-Ի
«Մեր քայլերից շատերը, ավելի ճիշտ՝ այն, ինչ չի արվել, պայմանավորված է ղարաբաղյան խնդրի առկայությամբ»,- հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ մտածել, թե ընդդիմության կողմնակիցների թվում կան մարդիկ, ովքեր հնարավոր են համարում Հայաստանի գոյությունն առանց Լեռնային Ղարաբաղի: Իսկ ինչ վերաբերում է հայ
Պարույր Սեւակի հիշատակին
Ինչպես էր բանաստեղծը տուն կառուցում Սեւակը որոշել էր նոր տուն կառուցել իր պապենական այգում: Վաղօրոք երկաթյա ցանցով այգին ցանկապատել էր, մի քանի կիլոմետր հեռու աղբյուրից թուջե խողովակներով ջուր բերել՝ այգին ոռոգելու, ձուկ աճեցնելու համար: Արթիկից էլ տուֆ քար էր գնել ու կուտակել այգու մի կողմում: Երբ Երասխավանի բազաներից տախտակներ ու գերաններ բերեց ու բեռնաթափեց մեր
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին Երբ 1989 թվականին առաջին անգամ Հայաստանում հանդիպեցի դաշնակցական գործչի, հասկացա, թե ինչ է նշանակում ազգային գաղափարական մարդ:: Զարմացած էի, թե այսքան հեռու հայրենիքից եւ այսքան մոտ, այսքան նվիրվածություն, այսքան ազգասեր… Հպարտանում էի, որ բախտ է վիճակվել վերջապես շփվել մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ են, գաղափարակից եւ, ամենակարեւորը՝ ազգային գաղափարախոսության կրող: Քեզ, Ժիրո,
Ծիրանը համտեսելու ժամանակը
Լույս է տեսել Համլետ Գեւորգյանի «Ծիրան» CD-ն Ժողովրդական երգերի կատարումով հայտնի երգիչ Համլետ Գեւորգյանը թողարկել է «Ծիրան» անվանումով սկավառակ, որի շնորհանդեսը կայացավ օրերս: Երգիչը որոշակի տպաքանակ նվիրել է Գավառի եւ Նուբարաշենի մանկատներին: Նշենք, որ «Ծիրան» CD-ն ձայնագրվել է Իտալիայի Միլան քաղաքի «Մուլտիֆլեքս» հայտնի ստուդիայում, որը տեխնիկապես գերհագեցած է եւ պատկանում է նույնանուն հանրահայտ ռադիոկայանին: Արտերկրում
«ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՆ Է»
ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահ է, որ սա է իրար կողքի նորմալ ապրելու միակ պայմանը: – Որպես երիտասարդ հանրապետական պատգամավոր, գո՞հ եք խորհրդարանական անցուդարձից: – Խորհրդարանի աշխատանքները գրված եւ չգրված բարդ ընթացակարգեր ունեն: Խոստովանեմ, որ մեկ տարին բավարար ժամկետ չէ խորհրդարանական գործիքների ողջ զինանոցին տիրապետելու համար: Թեպետ այդ մարմնի լիազորությունները բարեփոխված
Քրեա-իրավական խճանկար Գյումրիից
Փրկվեց միայն պապիկը Երեկ, ժամը 18.10-ի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում՝ քաղաքապետարանի դեմ-դիմաց: Մայրաքաղաքի օլիգարխներից մեկի (անուն-ազգանունը դեռ չենք ճշտել) նախաձեռնությամբ կառուցվող սպասարկման օբյեկտի պատը փլվել է 101/31 տնակի վրա՝ ճզմելով այն: Արդյունքում մահացել են Հասմիկ Հարությունյանը, նրա մայրը՝ Ժորժետա Հարությունյանը եւ այդ պահին նրանց տանը հյուրընկալված Գյումրիի ճարտարագիտական համալսարանի դասախոս
ԵԴ ՎՃԻՌԸ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԻՄՔ
Արդարադատության փոխնախարարի խոսքերից ենթադրվում է, որ Եվրոդատարանը ոչ թե ընդդեմ վճիռ է կայացրել, այլ «շոյել» է Հայաստանին: Երեկ ԴԱՀԿ-ի վարչական շենքում մամուլի ասուլիս էր հրավիրել արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը: Թեման՝ հունիսի 17-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճիռն էր, ըստ որի՝ «Ա1+»-ը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է
«ԱրմենՏելը» չուզողությո՞ւն է անում
Ընկերությունը ոչ մի գնով չի ցանկանում հրաժարվել իր մենաշնորհից եւ ինտերնետ կապ տրամադրել պրովայդերներին: Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ կանգնած են սնանկացման առջեւ, քանի որ «ԱրմենՏել» ընկերությունը խոչընդոտում է նրանց գործունեությանը: Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» ինտերնետ կապից օգտվող իր բաժանորդների համար սահմանում է բավականին ցածր գներ, իսկ պրովայդերներին նույն կապը վաճառում է մոտ 129 անգամ
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԷԼ ԴԺԳՈՀՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Որոշ հողօգտագործողներ գտել են «ոսկեբեր երակը» եւ փորձում են ապօրինի զբաղեցրած տարածքների հաշվին միանգամից հարստանալ: «Ես ոչ փորձել եմ, ոչ էլ պատրաստվում եմ փորձել որեւէ մեկի հետ լեզու գտնել: Դա աշխատաոճ չէ, ոչ էլ աշխատանքային ձեռագիր է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն կարողանում
ԳՈՐԾԱՐՔ
Քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Զաքարյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Ջհանգիրյանը, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները եւ Սուրեն Սիրունյանը երեկ նամակով դիմել են Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ԵԽԽՎ պատվիրակներին: Նամակում հիշեցված է, որ վերջին տասնամյակում Հայաստանում անցկացվող բոլոր ընտրությունները կեղծվել են, իսկ ժողովրդավարության համար եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ենթարկվել են հալածանքների. «Սակայն ամեն նման ընտրությանը հետեւում էր ԵԽԽՎ եւ
«ՀԱՅԿԱԿԱՆ» ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում երեկ սկսվել են Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը նվիրված լսումները: Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ լսումների ընթացքում կոնգրեսականները պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին կուղղեն Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայաստանին տարածաշրջանային տնտեսական ծրագրերից
Նախկիններն ապագայի մասին
«Ազատությունը կիսատ չի լինում. այն լինում է ամբողջական կամ չի լինում»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ եւ նախկին ՀՀՇ-ական Արա Սահակյանը: Նրա այս տեսակետն ամբողջովին կիսեց ընդդիմախոս՝ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ ընդդիմության դերում հանդես եկող նախկին իշխանությունն էլ «տոտալիտար է» տրամադրված իշխանությունն ամեն կերպ վերցնելու հարցում եւ խանդով
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ
Մինչ հունիսի 20-ի «հիմնական խմբի» հանրահավաքը, երեկ կայացավ ընդդիմության «երիտասարդական հավաքականի» հանրահավաքը: Մատենադարանի մոտ, ժամը 18-ին «ՀՀ իշխանությունները մինչ օրս ոչ միայն որեւէ իրավական քայլ չեն արել 1609 բանաձեւի պայմաններին ընդառաջ գնալու ուղղությամբ, այլեւ, բանաձեւի ընդունումից հետո, ավելի են ուժեղացրել ճնշումներն ընդդիմության վրա եւ խորացրել են ինչպես ռեժիմի ու ընդդիմության միջեւ, այնպես էլ հասարակության մեջ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՇԻՎ ՏԱ
ԱԳՆ նախկին խոսնակը պնդում է, թե իշխանությունը, որի գործունեության արդյունքում ծնվել է մեղադրանքներով լի 1609 բանաձեւը, պետք է հաշիվ տա: Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե ԵԽԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունները համահունչ են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին ու կոալիցիայի հուշագրին: ԱԺ ամբիոնից եւ երեկ՝ ՀԺԿ գրասենյակում Հայաստանի քաղաքագետների միության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
ԵՐԿԱՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ դռնփակ քննվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքում ելույթ ունենալուց հետո պաշտոնանկ արված եւ կալանավորված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի խափանման միջոցը երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի մոտ, որի ավարտին պատռեցին Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված ՔՕ բոլոր հոդվածների նշումներով կարգախոսները:
NO PASARAN!
Ուզում եմ ձեր թերթի միջոցով արտահայտել զարմանքս ու տագնապը, որով դիտեցի վերջերս «Կենտրոն» հեռուստաալիքով «Ուրվագիծ» հաղորդաշարի այն թողարկումը, ուր Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ներկայացող ոմն Վ. Բաբայան հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքակիրթ աշխարհում վաղուց որակվում են որպես սովորական ֆաշիզմ: Մի կողմ թողնելով մարտի 1-ի ողբերգության մասին երիտասարդ գործչի հասուն ցինիզմով լցված դատողությունները, չեմ
ԱՄԵՆ ՍԵՎ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ
Օրերս կալանքից ազատված Ժիրայր Սեֆիլյանը, որին ողջունում եմ ազատությունը վերագտնելու առիթով, մամուլի ասուլիսում խոսեց այն հանցավոր ցուցակի մասին, որը կազմել էր ինքը եւ որում Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի հետ տեղ էին գրավել իրեն ակնհայտորեն ապօրինի դատապարտելուն մասնակցություն բերած անձինք: Ամբողջությամբ չտիրապետելով բովանդակությանը՝ ենթադրում եմ, որ ցուցակում տեղ են գտել քննիչներ, դատախազներ, դատավորներ (առաջին ատյան,
Ճանաչված բարիտոնը հայրենիքում է
Կանադահայ օպերային երգիչ, Opera Belcanto-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Վարժապետյանը ծրագրել է կապեր հաստատել Ազգային օպերային թատրոնի հետ: «Առավոտը» մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի հուշատախտակի բացման արարողության ժամանակ, որ կայացավ հունիսի 15-ին, հանդիպեց կանադահայ օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանին: Երգչի վերջին ելույթը Հայաստանում եղել է 1990-ականների սկզբներին՝ Լեոնկավալոյի «Պայացներում»: 1965-66թթ. Գ. Գասպարյանի լիբանանյան շրջագայության ժամանակ ճակատագրական է եղել
ԿԱՆԱՆՑ ԴԱՀԼԻՃ ՉՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թեմայով կանանց գիտաժողովի կազմակերպիչները ստիպված փողոցում էին զրուցում հրավիրյալների հետ: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում պետք է կայանար «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» թեմայով կանանց գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն (ՀՔԱՀԿ) եւ Կանանց համահայկական միությունը (ԿՀՄ): Միջոցառումը չկայացավ, որովհետեւ հյուրանոցի ադմինիստրացիան, չնայած նախնական պայմանավորվածությանը, հրաժարվել էր դահլիճ տրամադրել: Հելսինկյան քաղաքացիական
Քննախախտումները չեն կոծկվի
Ըստ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի՝ ուսումնասիրություններ կկատարվեն միասնական քննությունների ավարտից հետո: Երեկ ՀՀ 39 քննական կենտրոններում մեկնարկեցին օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն) միասնական քննությունները: Նախապես քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 8905 դիմորդ-շրջանավարտ: Ինչպես ռուսաց լեզվի, այնպես էլ այս քննության պարագայում, ծնողների հիմնական դժգոհությունն այն էր, որ քննությանը հատկացվել է ընդամենը 2.5 ժամ: ԿԳ
«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ «ԼԱՊՇԱ» ԵՆ ԿԱԽՈՒՄ»
Գտնում են Գյումրիի ԵԿՄ-ականները Գյումրիի ԵԿՄ-ականները երեկվանից դադարեցրին երկշաբաթյա հացադուլը: Բողոքի այս ձեւը անմիջականորեն կապված էր իրենց հրամանատարի՝ Գյումրիի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի անհիմն ազատազրկման հետ: Մակեյան-Զաքարյան-Սաղաթելյան եռյակի դատավարությունը այնպիսի աղմուկ էր բարձրացրել հանրապետությունում, որ օրերս Գյումրի այցելած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանն ու Անահիտ Բախշյանը հայտարարեցին, թե իրենք նպաստելու են Եվրոդատարան
Լսողությունը՝ 20 հազար եվրո
Վիրահատված 2,5 ամյա Ռոմիկը իր նոր լսողական սարքը համբուրում՝ նոր է քնում Այսօր մեր երկրում լսողական խնդիրներ ունեցող մոտ 800 երեխա է հաշվառված: Այդ երեխաներից ոմանց լսողությունը հնարավոր է վերականգնել, սակայն, ինչպես մասնագետներն են վստահեցնում, դա շատ թանկ հաճույք է: Ճիշտ է, բուն վիրահատությունը կատարվում է անվճար, սակայն լսողական ապարատը շատ թանկ արժե՝ մոտ 20
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Կոչ է անում Սամվել Գեւորգյանը «Պատրաստվում եմ շարունակել պայքարել ազատության համար»,- պատասխանելով «Առավոտի»՝ ի՞նչ եք պատրաստվում անել հարցին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը: «Ոչ մի դեպքում ես չեմ կարող ընկճվել, որովհետեւ այստեղ ոչ ընտրությունների խնդիր է, ոչ անձերի, այլ մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր բոլորիս երեխաների ապագայի հարցն է: Իշխանության ստրուկներն ու կեղծ մտավորականները,
Ռազմավարություն՝ ՌԴ-ի, բարեկամություն՝ ԱՄՆ-ի հետ
«Եթե կա խնդրի կարգավորման անկեղծ ձգտում, ապա ոչինչ չի կարող խոչընդոտ լինել այդ ճանապարհին: Վերջերս Ադրբեջանում անցկացվել է հասարակական կարծիքի հարցում, որի արդյունքում պարզվել է, որ բնակչության 29 տոկոսն արտահայտվել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու օգտին: Դա շատ վտանգավոր միտում է, որն Ադրբեջանում մշտապես հնչող ռազմաշունչ հռետորության արդյունք է»: Այսպիսի գնահատական է տվել ԼՂ հարցի
«Պայքարի ավելի կոշտ ձեւեր էլ կան»
Նախազգուշացնում են Մարալիկում հացադուլ ու ջրադուլ հայտարարած քաղբանտարկյալների որդիները ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական հարցի մոտալուտ քննարկման, ինչպես նաեւ հունիսի 20-ին Հայոց համազգային կոնգրեսի հանրահավաքը չարտոնելու հետ կապված Շիրակի մարզում ավելացել է բողոքավորների թիվը: Գյումրիի ԵԿՄ գրասենյակում հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկներին միացել են եւս երկուսը՝ ԵԿՄ Անիի տարածքային կազմակերպության երիտասարդական թեւի փոխնախագահ Գալուստ Ուռուտյանն ու Ռոման
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ
Ոմանք քննադատեցին «նախկիններին», ոմանք՝ այսօրվա իշխանություններին «Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ լինելուց հետո կյանքն ու խոսքի ազատության չափանիշը փոխվել են»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան, ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը: Ասուլիսին ներկա ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախագահ Նարեկ Գալստյանը, չհամաձայնելով նրա հետ, նշեց, որ քաղաքացիներին չեն թույլատրում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից՝ նկատի
Մեկն էլ կհրկիզվի
Պետական կարիքների զոհերից մեկն այլեւս չի դիմանում իշխանությունների արհամարհական վերաբերմունքին: «Եթե մենք մեր երկրում ոչ մի իրավունք չունենք, ապա ես հրաժարվում եմ իմ որդուն ուղարկել հայկական բանակ: Թող արտոնյալ զոռբաներ դավիթվարագյանները, խաչատուրվարդանյաններն ու գրիգորմելքումյանները զինվոր տան բանակին»,- «Առավոտին» իր դժգոհությունն այսպես ներկայացրեց Դալմայի այգիների հողօգտագործող Սամվել Մանուկյանը: Դալմայի այգիները, պետության կողմից օտարման գոտի հայտարարվելուց հետո,
«ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ»
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս կարծիքին է ԵԽԽՎ դիտորդական առաքելության մասին: – Դուք առաջինն եք հանդիպել պարոնայք Պրեսկոտի եւ Կոլոմբիեի հետ, Ձեր տպավորությամբ՝ նրանց զեկույցն ինչպիսի՞ն կլինի: – Ի սկզբանե ասել, թե ինչպիսին կլինի եզրակացությունը՝ դժվար է: Նրանք շեշտադրում են անում երեք հիմնական հարցերի վրա եւ լրացուցիչ պարզաբանումներ ակնկալում պաշտոնյաներից, ընդդիմության ներկայացուցիչներից, դատապաշտպաններից: