Օրվա լրահոսը
ԴՐՍՈՒՄ ԵՎ ԲԵՄՈՒՄ ՆՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՉԵՆ ԿՐՈՒՄ
Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին եւս մեկ անգամ հորդորում է մասնագետը Արամ Նիկոլյանը սիրում է աշխատել վառ անհատականությունների հետ: Ժամանակին անդրադարձել ենք նկարիչ-դիզայներ Արամ Նիկոլյանի արվեստին: Հիշեցնենք, որ նրա առաջին՝ ավանգարդիստական ոճում ստեղծած «Էգո» 5 մոդելից բաղկացած հավաքածուն, որն իրականացրել էր հայաստանյան որոշ թերթերի հատվածներից (ֆակտուրա), մեծ արձագանք ստացավ: Հետագայում հիշյալ հավաքածուն եւ արվեստագետի նոր աշխատանքները ներկայացվեցին
Ամենաակտիվ ֆուտբոլասերները գեղեցկուհիներն են
Ֆուտբոլը գեղեցիկ է ոչ միայն գոլերով, այլեւ տրիբունաներում տեղ զբաղեցրած երկրպագուներով: Առանց հանդիսատեսի՝ ֆուտբոլային խաղը մի տեսակ տխուր է լինում: Իսկ երբ խոսքն աշխարհի առաջնության մասին է, 12-րդ խաղացողը առանձնահատուկ հմայք է պարգեւում ցանկացած հանդիպման՝ այն վերածելով իսկական տոնակատարության: Ամբողջ աշխարհում վաղուց ֆուտբոլային երկրպագուների մեջ բավականին ակտիվ են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Եվ կարեւոր չէ, նրանք
Աշխարհի առաջնության վիճակագրությունից
ՀԱՀ-ում առաջին գոլը ՀԱՀ-Մեքսիկա հանդիպման ժամանակ խփել է աֆրիկացիների կիսապաշտպան Սիվիֆե Շտաբալալան: Սա երրորդ դեպքն է, որ առաջին գոլի հեղինակ է դառնում Սեւ աշխարհամասի ներկայացուցիչը: Ավելի վաղ աչքի են ընկել կամերունցի Օմամ Բիյիկը (1990թ.) եւ սենեգալցի Բուբա Դիոպը (2002): ՀԱՀ-Մեքսիկա խաղը վարող ուզբեկստանցի Ռավշան Իրմատովը երկրորդ մրցավարն է Ասիայից, որին վստահվել է այդ պատիվը: Աշխարհի
Առաջին խորհրդանշականը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դեռ նոր է թափ հավաքում եւ տակավին հայտնի չէ, թե որո՞նք կլինեն այն 16 երջանիկ հավաքականները, ում բախտ կվիճակվի պայքարը շարունակել 1/8 եզրափակչում: Սակայն մեկնարկային հանդիպումների ավարտից հետո վիճակագիրներն արդեն կազմել են առաջին տուրի արդյունքներով աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմը: Դարպասապահ՝ Վենսան Էնյամա (Նիգերիա): Պաշտպաններ՝ Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Անտոլին Ալկարաս (Պարագվայ), Շտեֆան
ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ
ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում սկսվել են երկրորդ տուրի հանդիպումները: Դատելով մինչեւ այժմ ազգային հավաքականների գրանցած արդյունքներից եւ ենթախմբերում թիմերի դասավորությունից՝ կարելի է ասել, որ առայժմ հարավամերիկյան ֆուտբոլը գերազանցում է եվրոպականին, չնայած Լատինական Ամերիկայի ընտրանիներում հանդես եկող աստղերի ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս հենց եվրոպական ակումբներում: Այսպես, «A» խմբում երկու տուրից հետո
Ցուցում կատարողները չեն պատժվում
Վա՛յ այն երկրին, որի Վճռաբեկ դատարանը կիրառում է հակասահմանադրական օրենքներ: Վերջերս ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթներ էր հարուցել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանի եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ: Այս դատավորները կոնկրետ գործեր քննելիս կիրառել
ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԱԹԳԻԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրամիության ՏՌԱՍԵԿԱ (Տրանսպորտային միջանցք՝ Եվրոպա, Կովկաս, Ասիա) ծրագրի շրջանակներում վերջերս ֆինանսավորված եւ իրականացված Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնման նախագծի նպատակն էր Հայաստանի համար ապահովել ավելի լավ, արագ եւ ապահով երկաթգիծ՝ շրջափակված Հայաստանին կապելու հարեւանների հետ, միեւնույն ժամանակ աջակցելով նրա տնտեսության մրցունակությանը: «Հայաստանը տուժում է փակ սահմանների պատճառով: Որքան լավն են տրանսպորտային միջոցները, այնքան ավելանում են արտահանման հնարավորությունները»,-
ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԵՑ
Վրացական ընդդիմությունը հայտարարել է արդեն տեւական ժամանակ գործող ընդդիմադիր դաշինքի փլուզման մասին: Դաշինքի անդամ կուսակցություններն այլեւս ինքնուրույն քաղաքական գործունեություն են վարելու: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու շաբաթ հետո: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթանակ էր տարել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Ազգային շարժում» կուսակցությունը: Դրանից հետո «Ալյանս՝ Վրաստանի
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ԱՂԵՏԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԻ ԿՈՐԾԱՆԻՉ
Հարավային Կորեայում F-5F BBC կործանիչ ինքնաթիռի աղետի ենթարկվելու արդյունքում երկու օդաչու է զոհվել: Պաշտոնական տվյալներով, ինքնաթիռը Կաննին քաղաքի ավիահենակետի մոտ վարժական թռիչքի ժամանակ ընկել է ծովը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունցել ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ ինքաթիռն անհետացել է հաղորդիչի էկրանից: Կործանիչի աղետի ենթարկվելու պատճառը հայտնի չէ: Վթարի վայր են ժամանել որոնողափրկարարական խմբեր:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԵՆՍԴԻՐԸ PKK-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հեռուստատեսային հաղորդման ուղիղ եթերում թուրքական իշխանություններին առաջարկել է քրդական հարցը լուծելու համար երկխոսություն սկսել PKK-ի հետ (Քրդական բանվորական կուսակցություն, PKK-ն Թուրքիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում) : News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, փոխանցում է, թե Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիայում ոչ թե ահաբեկչության,
Լեհաստանում այսօր «լռության օր» է
Լեհաստանում հունիսի 18-ին ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Պետության ղեկավարի աթոռին հավակնում է 10 հոգի: Հիմնական մրցակիցները Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին (ձախից) ու ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ, Լեհաստանի նախկին նախագահի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին են (աջից): News.am-ի մատուցմամբ, նախագահական քարոզարշավը Լեհաստանում սկսվել էր դեռ երկու ամիս առաջ: Վերջին օրը, որ կարելի է օգտագործել քարոզչության համար, Կոմորովսկին
Կոլումբիայում 16 հանքափոր է զոհվել
Կոլումբիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 16 հանքափոր է զոհվել, եւ մոտ 70-ը գտնվում է փլատակների տակ՝ օգնության ակնկալիքով: BBC-ի մատուցմամբ, մասնագետները կարծիք են հայտնել, թե փլատակների տակից որեւէ մեկին կենդանի դուրս բերելու հնարավորությունները մեծ չեն կամ գործնականում չկան, քանի որ փլուզումների պատճառով փրկարարական աշխատանքները մեծապես դժվարացել են: Պայթյունը տեղի է ունեցել հանքափորների հերթափոխի պահին,
Ռուսաստանը «շիզոֆրենիկ մոտեցում» ունի
Իրանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումը «մի քիչ շիզոֆրենիկ է»՝ «Newsru-Israel»-ի մատուցմամբ, հանդես գալով Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ Սենատի սպառազինությունների հարցով հանձնաժողովում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Նա շեշտել է, թե Մոսկվան Թեհրանի հետ ակտիվորեն համագործակցում է կոմերցիոն ոլորտում եւ դրանով հանդերձ երկար տարիներ ռուսական ղեկավարությունը Իրանին ընկալում է որպես տարածաշրջանում ամենալուրջ սպառնալիքը: Գեյթսի ասելով, Ռուսաստանի
ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է
Վերջին մեկ տարում մի քանի անգամ անդրադարձել ենք Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհի՝ Վազաշեն գյուղի մատույցներում սողանքից փլուզված հատվածին: Վերջին անգամ այս տարվա ապրիլի 4-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը 210 միլիոն դրամ էր հատկացրել ճանապարհը տեսքի բերելու եւ 197 միլիոն՝ ասֆալտապատելու համար: Մայիսի 20-ից սկսել են 1350 մ երկարությամբ նոր ճանապարհի կառուցապատման աշխատանքները: Ճանապարհի շինարարությունից
ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ ԷՐ, ԲԱՅՑ ՈՉ՝ ՈՐՍԻ
Տավուշի մարզում տարաբնույթ խոսակցություններ են տարածվել մարզպետ Արմեն Ղուլարյանի գտնվելու վայրի վերաբերյալ: Մի վարկածով՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը Տանզանիայում է, ուր Ռոբերտ Քոչարյանի օրինակով գազանների որս է անում: Այլ զրույցներով՝ նա ՀԱՀ-ում հետեւում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Հունիսի 11-ից մարզպետը բացակայում է, իսկ այդ ընթացքում մարզում Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումները, այդ թվում՝ մարզպետարանում: Տավուշի
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ ԿԱՄ «ՏԷՑ-Ի ԿՌՈՒԳ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Հունիսի 4-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում ծննդյան հոբելյանի ժամանակ վեճ է բռնկվել տեղացիների ու Զորական գյուղի բնակիչների միջեւ: Զորականում ապրում են իր զորավարներով հռչակավոր Չարդախլու գյուղից Նոյեմբերյանի շրջան վերաբնակվածները: Վեճի առիթը երաժշտությունն է եղել, մասնակիցների մի մասը ցանկացել է նոր պատվերներ տալ երաժիշտներին, մյուսներն էլ պնդել են, թե «երաժշտական մասն ավարտված է»: Վեճը շարունակվել է
Գյումրիում բնակբաշխումն ավարտվեց
Կառավարությունը 21 տարի շարունակ տնակների մեջ փտող գյումրեցի անօթեւանների բնակարանային հարցերը լուծում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ Մուշ 2-ում, բազմաբնակարան շենքեր կառուցելով: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գլխավորած բնակբաշխման հանձնաժողովն էլ, շինարարությանը զուգահեռ, բնակարանները հերթով բաշխում է. երեկ Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ բնակարանների այս տարվա վերջին վիճակահանությունը, որին մասնակցեցին եւս 288 անօթեւաններ: Վիճակահանությունը սկսելուն պես՝ անօթեւան
ԱԳԱՐԱԿԸ՝ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Մանկապարտեզի հարցը լուծվել է, հիվանդանոցի հարցը՝ կլուծվի, մնացին փողոցները Մայրաքաղաքից 400 կմ հեռավորության վրա գտնվող, հայ-իրանական սահմանին «կպած» Ագարակ քաղաքը Հայաստանի այլ քաղաքների ու բնակավայրերի նման բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, որոնք հնարավոր չէ լուծել տեղական սուղ բյուջեով: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ամենագլխավոր ու լուրջ խնդիրն է համարում քաղաքի բարեկարգումը՝ մասնավորապես փողոցների ասֆալտապատումը: Ագարակ այցելող
ՍՊԱՆՈՒՄ ԵՆ
2010թ. հունվարի 1-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 18 դեպք, բացահայտվել է 16-ը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի
ՏՈՒԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 14-14.30-ը տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հեկտար կարտոֆիլի, 30 հեկտար կաղամբի, 60 հեկտար ցորենի եւ գարու ցանքատարածքները: Նույն օրը ժ. 15.40-15.55-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ հատվածում, իսկ 19.30-19.45-ը՝ ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց ձորի մարզի Արենի եւ
ՄԱՀԱՑԱԾԻ ՀԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օձի խայթոցով իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող 27-ամյա Արբակ Ներսիսյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ բուժկենտրոնի հաղորդումից 3 օր հետո՝ հունիսի 16-ին Ա. Ներսիսյանի հայրը ոստիկանությունում հաղորդում է տվել ու տեղեկացրել, որ հունիսի
ԶՈՀՎԵԼ Է ԼՂՀ ՊԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ին սահմաններում առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ խիզախաբար զոհվել է ՊԲ շարքային զինծառայող Անուշավան Սուրենի Կիրակոսյանը: ՊԲ առաջապահ ուժերը հակառակորդին պատժելու ուղղությամբ ձեռնարկել են համարժեք գործողություններ:
Ո՞ր իրավունքով էր դանակը սեղանին
Թափված անմեղ արյունը չի լերդանում, այն հոսում է առ Աստված Մենք՝ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալներս, խոր վշտով ու ցավով ընդունեցինք ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում տեղի ունեցած Վահան Խալաֆյանի մահվան դեպքը: 24-ամյա երիտասարդից չկարողանալով կորզել կեղծ ցուցմունքներ, նրան ծեծի եւ խոշտանգումների միջոցով սպանեցին, այնուհետեւ ստորաբար տարածեցին նախապես մտածված, հնարովի վարկածը, թե իբր Վահանը հացի դանակով ինքնասպանություն է գործել:
ՄԵՐ ՄԱԿԱՐՈՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ- ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Տնակային ավանի բնակիչները ուշադրության կարիք ունեն Այսուհետեւ Ազգային նոր պահպանողական շարժումն իր առջեւ խնդիր է դրել պայքարելու տնակային ավանում ապրող մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի համար: 70-ամյա Արաքս Ավետիսյանն արդեն 13 տարի ապրում է Վանաձորի 5-րդ տնակային ավանում: Տնակում իր կամքով չի հայտնվել: 1994թ.-ին 15-ամյա որդուն՝ Զավենին, ադրբեջանցիները գողացել էին, եւ որպեսզի կարողանար վճարել որդու
Տեղյակ են լինում, բայց ոչինչ չեն անում
Երեկ ՄԱԿ-ում կայացած անապատացման դեմ պայքարի օրվան նվիրված «կլոր սեղանի» ժամանակ «Էկո լուր» տեղեկատվական հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրեց, թե դեռ ինչքա՞ն պետք է մարզերում շարունակվեն բնապահպանական աղետները: Ըստ նրա, Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող 5 համայնքների խմելու ջուրը դադարեցվել է, ինչ է թե՝ այս տարածքում պետք է շինարարություն իրականացվի: Սրան ի
ԼՈՒՅՍԵՐԸ ՔԱՄՈՒՑ ԵՆ ԱՆՋԱՏՎԵԼ
Նախօրեին տեղացած հորդ անձրեւի եւ ուժգին քամու հետեւանքով Երեւանի տարբեր թաղամասեր զրկվել են էլեկտրական լույսից: Հոսանքազրկված են եղել Հին Նորքի, Մարաշի, Չարբախի, Սարի Թաղի, Նոր Նորքի բնակիչների բնակարանները, իսկ Քանաքեռում անջատվել են փողոցի լույսերը, իսկ բնակիչներինը՝ ոչ: Համեմատաբար ավելի շատ վնասվել են Մարաշի եւ Սարի թաղի էլեկտրաէներգիան մատակարարող մալուխները: Այս թաղամասերի բնակիչները երեկ անգամ ժամը
Բուժվել կարող է, բայց թոշակ չի ստանա
Հունիսի 16-ին «Առավոտում» տպագրված «Ազատամարտիկը չի կարողանում ապրել» հոդվածի առնչությամբ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը երեկ պարզաբանեց, որ ազատամարտիկ Աշոտ Դանիելյանը արկի պայթյունից կոնտուզիա ու բեկորային վնասվածքներ չի ստացել, այլ ոտքի գնդակային վիրավորում, ինչի հետեւանքով քայլքի ֆունկցիայի թեթեւ խանգարում ունի. «Աջ ոտնաթաթի ոսկորն է կոտրվել եւ հետո սերտաճել: Այդ վիրավորումը նա ստացել է
Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԴԻԱԿՆԵՐԻ 5000-ՆԵՐԸ
«Շտապբուժօգնության» տնօրինությունը վստահեցնում է, որ իրենք վերեւներին կոպեկ առ կոպեկ հաշվետու են լինում Թերեւս 1-03 ծառայություն ահազանգած ցանկացած քաղաքացի, որը շտաօգնությանն է դիմել բարձր ջերմության կամ գրիպի դեպքում, կվկայի, որ կանչն ընդունող հեռախոսավարուհին, տեղեկանալով, որ «այնքան էլ լուրջ բան» չէ, խորհուրդ է տվել մեջքը տրորել, ոտքերը տաք ջուր դնել, անալգին-դիմեդրոլ սրսկվել, եւ միայն հիվանդի պնդումներից
4-5 ՏՈԿՈՍ ԱՃ՝ ԸՍՏ ՀԲ-Ի
Համաշխարհային բանկը 2010 թ. համար Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2%-ից բարձրացրել է մինչեւ 4-5%: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասել է. «Մեծ աճի պետք չէ սպասել, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի տնտեսությունը խթանելու նպատակով արտաքին փոխառությունների ներգրավման սահմանափակումներ՝ կապված արտաքին պարտքի մարման հետ»: Նրա կարծիքով, ինչ-որ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Հնարավոր չէ, որ մարդն ամեն օր նույն ժամին, նույն վայրկյանին կատարի հեռախոսազանգի միացում ու ճիշտ վայրկյանով հաշված անջատի, սա միայն ծրագիրը կարող է անել: Ընդ որում, նույն տեւողության հեռախոսազանգի համար գումարների ծավալները խիստ տարբեր էին հաշվարկված, հենց միայն սա արդեն թվաբանական կեղծիք է»,- երեկ վարչական դատարանում պատմում էր քաղաքացի Արմենակ Համբարձումյանը, ով «ԱրմենՏելի» 888 ինտերնետային


















































