Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ Արամ Կարապետյանը պետք է տեղափոխվի ստացիոնար բուժման՝ այն բժշկական կենտրոնում, որը նպատակահարմար կգտնեն մասնագետները, եւ ես հացադուլը չեմ դադարեցնի, մինչեւ պարոն Կարապետյանն ազատ չարձակվի եւ նրա նկատմամբ հնարածին

Նպաստառուները տուժել են

Չնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս անգամ թոշակների բարձրացման հետեւանքով որեւէ նպաստառու ցուցակից դուրս չի մնալու, այդուամենայնիվ, աղքատության ընտանեկան նպաստ ստացող հարյուրավոր մարդիկ պետական աջակցությունից զրկվեցին: Այս տարվա հունվար ամսվա թոշակների՝ 60 տոկոսով ավելանալը, այսպես

4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ

Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ: Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած հարցնում է. «Թաղապետարանից էկել են մեզ հանե՞ն»: Կառավարության պատերի տակ ձմեռն անցկացնելուց հետո 11 ամսական Վոլոդյան բրոնխների հիվանդություն է ձեռք բերել: Իսկ քույրը՝ Սվետլանան, կոշիկ

Շղթայվածներն ավելի են ուժեղանում

Մի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», որ իրենց «Հայաստանում» ապրում են եւ նույնիսկ աշխատում քրեածին տարրեր: Որոշեցին շղթայել ոտքերը եւ ձեռքերը եւ ի ցույց բոլորիս՝ դատարան բերել այդպես շղթայված: Կարդալ դատավճիռ, որի վրա իրենք էլ

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո միջանցքում իրեն քարշ տալով տանում էին՝ Դուք, որ այն ժամանակ ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչն էիք, ոչ միայն ձայն չհանեցիք, այլեւ չթաքցրիք հեգնական ժպիտը: Եղե՞լ է նման բան:

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը համարձակություն էր ունեցել ոչ միայն հայտարարելու, որ աջակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած շարժմանը, այլեւ ասելու, թե համաձայն է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ առաջին նախագահի հնչեցրած գնահատականներին: Նա դեռ

ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը հրամանատարն է «Արաբկիր» ջոկատի, որը մասնակցել է պաշտպանական մարտերին: 1990-ին նա դարձավ Հատուկ գնդի վաշտի հրամանատարը, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: 1992թ.-ին

ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18

Թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով Երբ «Առավոտի» մայիսի 6-ի համարում կարդացի Վովա Հախվերդյանի հոդվածը, սարսռացի: Ազդված էի մինչեւ հոգուս խորքը: Օրեր շարունակ ընդհատակի իմ մենության մեջ մտովի զրուցում էի հեղինակի հետ, քննարկում: Մտքումս տասնյակ հոդվածներ գրվեցին, սակայն «Առավոտին» ուղարկելն իմ կողմից կլիներ անտակտություն, քանի որ ինքս էլ Ս. Սարգսյանի «երդմնակալության» առիթով ֆշշացնողներից էի եւ եմ:

Իգիթյանը գովեց իշխանություններին

Մյուս արվեստագետներն էլ՝ ապագա մշակութային ալիքը «Հայելի» ակումբի երեկվա հյուրը արվեստաբան Հենրիկ Իգիթյանն էր, թեման՝ առաջիկայում ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքը: Նրա համոզմամբ, եթե որեւէ նոր բան է ստեղծվում, նախ եւ առաջ պետք է մտածել, թե ով է ղեկավարելու տվյալ կառույցը: «Դիտում եմ ռուսական «Կուլտուրա» ալիքը, որովհետեւ այնտեղ Շվիդկոյ կա, նրա ինտելեկտն ու տակտը ինձ շատ են

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐԻ

Չնայած ոլորտում իրականացվում են շահավետ թվացող բազում ծրագրեր ՀՀ դպրոցներում ներկայումս կա մոտ 8500 համակարգիչ՝ չհաշված «Պենտիում 3»-ից ցածր հզորություն ունեցողները: Եթե 2006-ին համակարգիչ ունեցող դպրոցների տեսակարար կշիռը 53% էր, ապա 2007-ին՝ 92.15%: Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած տվյալների՝ դրական միտում է նկատվում նաեւ մեկ աշակերտին բաժին ընկած համակարգիչների քանակի մասով: Եթե 2006-ին

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է ստանալ Վերջին շրջանում քաղաքացիները հաճախակի են դիմում ընտանեկան նպաստի կապակցությամբ: Այս հոդվածը հնարավորինս ամբողջական պատասխան տալու մտադրությամբ է պայմանավորված, որը հիմնականում անդրադառնալու է բոլոր հարցադրումներին, որոնք արծարծվում են քաղաքացիների հեռախոսազանգերում, դիմումներում, նրանց ընդունելությունների ժամանակ: Ընտանեկան նպաստի ծրագիրը գործում է արդեն 10-րդ տարին, այն սոցիալական աջակցության հասցեական ծրագիր է՝ ուղղված աղքատ

«ԱրմենՏելն» առողջությունս քայքայել է»

Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» թույլ չի տալիս, որ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում գործեն նաեւ այլ օպերատորներ: Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ այսօր հայտնվել են անելանելի վիճակում ու կանգնել փակուղու առաջ, քանի որ «ԱրմենՏել» ընկերության պատճառով իրենք չեն կարողանում բաժանորդներին նորմալ կերպով ինտերնետ կապ մատուցել: Խնդիրն այն է, որ, ըստ պրովայդերների, մեր երկրում ինտերնետ հասանելիության ոլորտում

ԱԳՆ-Ն ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ

Համոզված են պաշտոնանկ արված 4 դիվանագետները Երեկ ՀՀ վարչական դատարանում ընթացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի քննությունն՝ ընդդեմ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որոշման: Հիշեցնենք, որ դիվանագետները փետրվարի 24-ին հանդես էին եկել նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ հայտարարությամբ եւ զսպվածության կոչ էին արել, ինչի պատճառով էլ ԱԳ նախարարը նրանց ազատել էր աշխատանքից:

«ՄԻ-ՏԻՆԳ»

Երեկ Համաժողովրդական շարժման, «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները եւ այլախոհ քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ «Ժողովրդավարությանը խաբել չի՛ կարելի», «Կատարե՛ք ԵԽԽՎ-ի պահանջները», «Մի՛ պղծեք ժողովրդավարությունը», «Ոչ՝ ստրկությանը, մորթապաշտությանը, ոչ լեգիտիմին» եւ այլ պաստառներով: Արդեն հայտնի վանկարկումներին երեկ ավելացել էր եւս մեկը՝ «Մի՛-տինգ, մի՛-տինգ»: «28 հայտ ենք ներկայացրել հանրահավաք անցկացնելու, բոլորն էլ ոչ հիմնավոր, շինծու պատճառաբանություններով քաղաքապետարանը

Սպասում են նախագահի «սիրառատ» գործերին

ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքային խումբն առաջարկներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւի առաջարկների իրագործման համակարգման նպատակով: Խմբում ընդգրկված են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, ԱԳ եւ արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, ՀՀՌԽ եւ ՀՌԱՀ նախագահները: Խմբին հանձնարարված էր երկշաբաթյա ժամկետում ներկայացնել

«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»

Էջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԷԼ ԳՐԵԹԵ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի 8 առաջարկներից իրականացվել է միայն 1-ը՝ արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ: Հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Այս զեկույցը Հայաստանում հայտնի էր դարձել 1 ամիս առաջ: Եվ ավելի վաղ էին հայտնի դարձել

«ՄԻՏԻՆԳ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Քաղաքական ծանր «երաշտից» հետո քաղաքացիական հասարակությունը, որի սաղմը նորից փորձում է ծլարձակել իր աճի համար ըստ էության անհամապատասխան հայաստանյան քաղաքական դաշտում, համառորեն շարունակում է պահանջել հարգել իր իրավունքները, մասնավորապես՝ հանրահավաքներ, ցույցեր, երթեր անելու իր սահմանադրական իրավունքը: Իսկ քաղաքապետարանը շարունակում է անհաղորդ մնալ նրանց պահանջներին: Կարդացեք

Քոլեջները խնդիրներ ունեն

Մայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, Երեւանի հումանիտար տեխնիկական եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջների ուսանողները ներկայացրին իրենց անհատական աշխատանքները: Դրանք ամենօրյա, երեկոյան, հարսանեկան, մանկական, ավանգարդ, սպորտային ոճերում հագուստներ էին, որոնք նաեւ ցուցադրվել էին «Գարուն» փառատոնի ընթացքում:

Հացադուլավորներն ուշաթափվում են

Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներից բացի, իրենցով ոչ մի պաշտոնյա, նույնիսկ՝ մարզի բժիշկները չեն հետաքրքրվում: Բուժաշխատողների ստրկամտությունն այնտեղ է հասել, որ չորս օր ուժեղ գլխացավերի մեջ են թողել Ձորակապում անժամկետ հացադուլի նստած Մուշեղ Սաղաթելյանի որդուն՝

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին շրջանի եզրափակիչ՝ հինգերորդ տուրում սպիտակներով հանդես եկող Արոնյանը 44-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց Վասիլի Իվանչուկից, իսկ ուկրաինացին տարավ իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Նույն օրը Տոպալովը առավելության հասավ Բու Սյանչժիի նկատմամբ, իսկ Ռաջաբով-Չեպարինով պարտիան

Պետականորեն աջակցել տիկնիկային արվեստին

Մանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը եւ թարգմանչուհի Զեմֆիրա Մարտիրոսյանը: Լայն հանրությունը դրամատուրգին անմիջապես կճանաչի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նրա «Թզուկի երգը» ներկայացումով: Տեղեկացնենք, որ ամուսինները Սպայի տանը 1996թ. հիմնել էին «Թմբուկ» տիկնիկային թատրոնը, որը գործել է մինչեւ 2007թ.: Այս ընթացքում թատրոնը

ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ

Ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր կձեւավորվի Հասարակական պալատ կամ խորհուրդ (անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ): Այն պիտի քննարկի պետական նշանակության խնդիրները՝ օրենքներ, նախագահի հրամանագրեր եւ այլն: Սակայն քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վերջերս հեռուստաելույթներից մեկում թերահավատություն հայտնեց այդ

Ողջ Արմավիրը՝ «աշակերտական» հ/կ-ում

Կամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել արմավիրցիներ ու տեղեկացրել, որ այս մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու առաջինից տասնմեկերորդ դասարանի աշակերտներին պարտադրում են դառնալ «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ, տարեկան էլ վճարել 600 դրամ անդամավճար, մինչդեռ պարզ չէ, թե ուր են

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ

«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի գործը: Վերջինս ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» համար: Դատական նիստին հետեւող սակավաթիվ քաղաքացիները եւ

Մենթալիտետի հարց է

Կովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ի տարբերություն մյուս ազգերի, այն աստիճան ավանդապաշտ են եւ հավատացյալ, որ անգամ առանց ընտրակաշառքի, ընդամենը մի երդումով կարող են քվեն տալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Կոբա

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է

Հայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները սկսեցին գնված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրել երաշխիքային կտրոններ, ինչը նշանակում է, որ եթե գնված ապրանքը որոշակի ժամկետի ընթացքում փչանում կամ վնասվում է արտադրողի, այլ ոչ թե գնորդի մեղքով, ապա վաճառող կազմակերպությունը

«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ

ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում է նման կամք՝ ընդդիմությունն անմիջապես դա որակում է իբրեւ վախի դրսեւորում. «Ցանկացած հարցի շուրջ բարի կամքի դրսեւորումը ուզում են անպայման ներկայացնել որպես թուլություն, թե տեսե՜ք, իշխանությունները վախեցան, այ, մենք ճնշո՜ւմ գործադրեցինք…»:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: Նման որոշում կայացվել էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կ. Ռուբինյանին նախաքննության այս փուլում կալանքի տակ պահելու

Իրավական «տրյուկներ»

Մեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, եւ ամսի 16-ին նշանակված է առաջին դատական նիստը: Քրեական գործի հիմքում ընկած են ոստիկանության ներկայացուցիչների դեմ կատարված գործողությունները, որոնց ընթացքում ոստիկանը ստացել է ծանր մարմնական վնասվածք: Եթե գործը նման

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031