Օրվա լրահոսը

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ»

Ներկայացման «պլյուսներն» ու «մինուսները» Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում նկարահանվելը բացասաբար չի անդրադառնում նրա արտիստական վարկանիշի վրա: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում առիթ ունեցա դիտելու նրա «Սերոժիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Սերժ Հովսեփյան): «Յոժը» խաղում էր մենակ՝ մի ողջ թատերախմբի փոխարեն: Եվ մտահղացումն էր հետաքրքիր, եւ խաղը,

Լրագրողների դեմ բռնությունների թիվն աճում է

Այս առումով առաջատարը Թուրքիան է Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ լրագրության համար «սեւ» տարի է համարվում 1994-ը, որի ընթացքում մահացել է 103 լրագրող: 1990-ին աշխարհում սպանվել է 32 լրագրող, 1992-ին՝ 65, 1993-ին՝ 74: Իսկ 1999-ին

«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ»

«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել: «Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ միայն ազատ ուսուցիչը կարող է ազատ մարդու որակներ փոխանցել աշակերտին»,- մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած «Հեղինակային մանկավարժության հանրապետական հավաքի» ժամանակ «Առավոտին» ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ զրուցեցինք նախակրթական, հանրակրթական

ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը

Ասում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես: Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի պատմածը, որն ապօրինաբար այնտեղ էր պահվել շուրջ 7 ժամ: Այդ ընթացքում բազմիցս խախտվել էին նրա իրավունքները: Եվ հարցին, թե ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ չի դիմել

ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

Անկողնուն գամված մայրը սպասում է 46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչ այդ նրան մեքենայում 15 ոստիկաններով խոշտանգումների են ենթարկել: Կենտրոնի ոստիկանները մի քանի ժամ պահելուց հետո նրան տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժին: Հարությունյանը ոստիկանության ժամանակավոր պահման վայրում 72 ժամի փոխարեն մնացել

Երեւանում ջրամատակարարումը չի բարելավվում

Որքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում

ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ

Վրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ այդ «օգնության» կարիքը խիստ զգում են: Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է մեծ ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախեթի, Ախալցիխե եւ Ասպինձայի տարածաշրջաններին, որոնց բնակչության մեծամասնությունը հայեր են: Ասպինձայի շրջանում ընդամենը մեկ հայաբնակ գյուղ կա՝ Դամալան, որը, կարելի է ասել, իրար է միացնում Ախալքալաքի

Անժամկետ հացադուլ Ձորակապում

Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում: Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ազատամիտ ու ըմբոստ ձորակապցիները հանդես են գալիս տարբեր բողոքի ակցիաներով: Նկատենք, որ անգամ դաժան եղանակը՝ վերջին օրերին Շիրակի մարզում տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւները նրանց չեն լռեցնում: Եվ եթե մի քանի օր

«ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ»

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բացի 2007-ի հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքների հիման վրա զեկույցից՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին է ներկայացրել նաեւ իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով:

ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ

Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց հարազատները պետք է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանան անձնագրերով: Այսինքն՝ նրանք ոստիկաններին պետք է ապացուցեն ամբաստանյալների հետ ազգակցական կապ ունենալը: Այս ձեւով դատարանի կարգապահները իբրեւ թե «փրկում են» դատարանի շենքը մայրաքաղաքից ժամանած «ամբոխից», սակայն ակնհայտ

«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»

«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի դեպքերը՝ ասել է կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Ա1+»-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը դեմ էր ուժի կիրառմանը, սակայն չկարողացա՞վ հետ պահել Քոչարյանին, ի պատասխան՝ Խորեն Թռչունիչն ասել է. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դեմ

Ֆասիեն փոխկապակցում է հարցերը

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն՝ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում: «Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, չի խանգարում

Հերթական աշխատանքային խումբը

Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» ու ընտրական գործընթացների կատարելագործման համար՝ ԱԺ-ին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբին, որի ղեկավարն է ԱԺ

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ

Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում եղած, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Մկրտիչ Շավարշի Աբրահամյանի քրգործը: Մ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, որ

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»

ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում են իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Իսկ երեկ արդեն դիմել են կոնկրետ քայլերի: Արմենի պատմածը հետեւյալն էր. «Ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան, ժամը 7-ը չեղած դուրս եմ գալիս տնից:

ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի: Կարդացեք

«Ազնիվ» պաշտոնյային պաշտպանեցին

Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները», թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում։

ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ

Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը…Եվ հիմա, նայելով աշխարհի

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած

«Բարիշել» ու միասին քոչարի պարել

Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը «Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել զոհի կարգավիճակից»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց հոգեբույժ Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ ամեն դեպքում ազգի առողջությունն ավելի կարեւոր է, քան մյուս հարցերը. «Իհարկե, պե՛տք է մտածել

«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար: – Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի

Դատարանում երեկ խառնաշփոթ էր

Արամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ հետաձգվեց դատական նիստը: Նրանք դիմել էին դատարան՝ գրավի միջոցով կուսակցության ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին: Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ: – Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ

Վետերաններին արհամարհում են

Մինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների անօրինական գործողություններն ինձ դարձրել են ավելի աղքատ, իսկ որոշ հարուստների՝ ավելի հարուստ: Ընտանիքս բաղկացած է երեք հաշմանդամ անձանցից: Մեր ընտանիքի միակ ապրուստի միջոցը Գյուլբենկյան 24 շենքի հարեւանությամբ օրինական կարգով տեղադրված

«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»

Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու միջոցով: Հայաստանի մաքսային եւ հարկային վարչարարությունը, ըստ էության, չի նպաստում, որպեսզի արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող գործարարները կարողանան առանց խնդիրների զարգացնել իրենց բիզնեսը: Մաքսային պետական կոմիտեն մշտապես խնդիրներ է ստեղծում ապրանքների մաքսազերծման ժամանակ,

Երկրապահը հրաժարվեց տոնից

Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում խնջույքավորներին, երկու օր շարունակ հացադուլի նստած երկրապահներն իրենց բողոքն արտահայտում էին «Շուշին ազատագրվեց, ազատագրողներն ազատազրկվեցին» ցուցապաստառով: Ինչպես տեղեկացրել էինք՝ Գյումրիի ԵԿՄ-ն հայտարարել էր, որ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը չփոխի

Նրանք երեկ դատվում էին

Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի բողոքը, որով վիճարկվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը: Վերաքննիչը երեկ մերժել է Ս. Այվազյանի փաստաբան

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»

Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները «Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել շուրջ 7 ժամ: Հավելենք, որ Կարեն Հեքիմյանը նախկին լրագրող է, Շենգավիթի շրջխորհրդի նախկին պատգամավոր: Այն ամենը, ինչ նա պատմեց ոստիկանությունում իր անցկացրած ժամերի մասին՝ անցած տարիներին հրապարակվում էր «Դիտմամբ չես

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների զամբյուղ ուղարկել Վ. Սարգսյանի հուշարձանին, խնդրել, որ Արարատ գնացող իր ընկերները շնորհավորանքներ հաղորդեն տիկին Գրետային, ու ինքը վերադարձել էր Էջմիածին՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ էլ են տարբեր միջոցառումներ նախատեսվում: Նա

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հետ, որը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն պայքարում է կալանքի տակ գտնվող իր մարտական ընկեր, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի իրավունքների համար: Կարդացեք նաեւ՝

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031