Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

Դաշնակցությունը պատրաստվում է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացնել, իսկ եթե չստացվի՝ փոխել իշխանությունը: ՀՅԴ խմբակցության առաջարկը՝ գազի գների վերանայման մասին, ԱԺ հերթական նիստի վերջին օրը խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց եւ չքվեարկեց, կառավարությունն էլ հատուկ անտարբեր գտնվեց Դաշնակցության հարցապնդումների հանդեպ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ չթաքցրեց, որ իրենք մտադիր են շարունակել թեման: Ըստ ՀՅԴ

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐ ԵՐԿԻՐ

«Եթե ուշադիր ընթերցենք տարբեր ուղղությունների թերթեր, հեռուստատեսությունը նայենք, ռադիոն լսենք, պատկերացում կարող է առաջանալ, որ մենք երեք տարբեր երկրներում ենք ապրում: Առաջին երկրում ժողովուրդը ուղղակի հիացմունքով նայում է, թե ինչ տնտեսական աճ է արձանագրում կառավարությունը, նոր ներդրողներ է բերում, նոր տեխնոլոգիաներ են տարածվում: Եթե կենտրոնանում ես այլ թեւի ներկայացրած ինֆորմացիայի վրա, կստացվի, որ ժողովուրդն ամբողջությամբ

Հունիսի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

Ի՞ՆՉՆ Է ԳՐԳՌՈՒՄ ԿՆՈՋԸ

Հայ գիտնականների հետազոտությունները բացահայտել են, որ հայ կանանց վրա ազդող ամենաուժեղ աֆրոդիզիակը սպիտակ «Նիվան» է: Այն ոչ միայն սեքսուալ ցանկություն է առաջացնում հայ կանանց մոտ, այլ նաեւ ստիպում է համակրել սպիտակ «Նիվայի» ղեկին գտնվող մարդուն: Բացահայտումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն գիտական աշխարհում, այլ նաեւ երջանիկ սպիտակ «Նիվայի» սեփականատեր հայերի մոտ, ովքեր խոսք են

Կորելլաներ

Ալեծածան թութակներից հետո, հաջորդ թութակը, որը նույնպես շատ սիրելի է թռչնասերների շրջապատում՝ «կարմրաթռիկ» կորելլան է կամ թութակ-նիմֆան: Այս թութակներին առաջին անգամ Եվրոպա են բերել 1840 թվականին՝ Փարիզ: Հայրենիքն Ավստրալիան է: Կորելլաները լինում են տարբեր գունավորումների՝ սպիտակ, գորշ, շագանակագույն, խայտաբղետ: Գեղեցիկ է նաեւ նրանց «կատարիկը»: Այս թութակների արուն ունի ավելի վառ գունավորում գլխի եւ «թշիկների» հատվածում,

Լոպեսը հարվածել է Կրուզի հետույքին

Լոս Անջելեսում կայացած MTV Movie Awards-ի արարողության ամենագրավիչ դրվագը դարձել է Ջենիֆեր Լոպեսի եւ Թոմ Կրուզի ելույթը: Դերասանը բեմում հանդես է եկել Հոլիվուդի պրոդյուսեր Լեն Գրոսմանի կերպարով, որն արդեն մարմնավորել էր «Մերձարեւադարձային ամպրոպ» ֆիլմում: Նրա եւ Ջենիֆեր Լոպեսի պարը, որ ավելի խաղի էր նմանվում, գերել է հանդիսատեսներին, ովքեր երկու աստղերի ելույթը խլացրել են իրենց ծափահարություններով:

ՍԵՔՍՈՒԱԼ ՆԵՎՐՈԶԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է…

 Խանգարում, որից կարելի է հեշտությամբ ձերբազատվել «Սեքսոլոգիայի մեջ, որպես այդպիսին, գոյություն չունի սեքսուալ նեւրոզ տերմինը»,- ասում է բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը: Ըստ նրա, «սեքսուալ նեւրոզ» արտահայտության տակ պետք է հասկանալ նեւրոտիկ սեռական խանգարումները: «Սեռախանգարումները յուրաքանչյուր անհատի մոտ յուրովի են դրսեւորվում: Դրանք հաճախ կախված են մարդու անձից, տիպից, բնավորության գծերից: Օրինակ, շատ զգայուն տղամարդու մոտ, որոշակի պայմաններում,

Առաջին անգամ կանցկացվի թենիսի Հայաստանի առաջնություն

Հունիսի 1-9-ը «Orange Tennis» ակումբում կայացավ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի՝ մինչեւ 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների ու աղջիկների ամենամյա առաջնությունը, որին մասնակցում էին 60 պատանի թենիսիստներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Մասնակիցների համար առաջնությունում հանդես գալը կարեւորվում էր ոչ միայն մեդալներ ու գավաթներ նվաճելով, այլեւ այն պատճառով, որ ցուցադրած արդյունքները հիմք կհանդիսանան ՀԹՖ-ի համար՝ լավագույններին տարբեր

Նոր սկանդալ՝ ադրբեջանցու մասնակցությամբ

«REGNUM» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն որակազրկել է ադրբեջանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Մահոմեդ Աբդուլհամիդովին: Պատճառն այն է, որ Աբդուլհամիդովը խախտել է Բռնցքամարտի միջազգային միության (ԱԻԲԱ) կանոնը, որի համաձայն՝ մարզիկը քաղաքացիությունը փոխելու իրավունք ունի, սակայն նոր երկրի մարզական դրոշի ներքո հանդես կարող է գալ միայն երեք տարի հետո: Մոսկվայում պարզվել

Մերոնք՝ դրսում

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հունիսի 12-18-ը մասնակցելու է Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում անցկացվելիք Ռուի Լոպեսի հուշամրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մալախովը (Ռուսաստան), Կարուանան (Իտալիա), Չեպարինովը (Բուլղարիա), Սալգադոն եւ Կանդելարիոն (երկուսն էլ՝ Իսպանիա), Կրամլինգը (Շվեդիա), Կորին (Պերու): Մումբայում (Հնդկաստան) ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը տասը հնարավորից վաստակել

ԵՐԵՔԸ՝ ՌԻՆԳՈՒՄ

Մոսկվայի «Մեգասպորտ» մարզապալատում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են արդեն իսկ առնվազն բրոնզե մեդալ նվաճած բռնցքամարտիկները, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Հրաչյա Ջավախյանը (64) եւ Արթուր Խաչատրյանը (81): 48 կգ քաշային կարգում, մասնակիցների սակավության պատճառով, մենամարտերն սկսվում էին քառորդ եզրափակչից, եւ հաղթողները միանգամից առնվազն բրոնզե մրցանակակիր էին դառնում:

Խաչքար՝ նահատակված խաչքարերին

Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել. նա նույնությամբ վերականգնել է Ջուղայում ադրբեջանցիների կողմից ոչնչացրած 10 հազար խաչքարերից մեկը: «Ջուղայի խաչքարագործության արվեստը լրիվ տարբերվում է մեր խաչքարագործությունից: Առաջին հայացքից թվում է՝ նույնն է, բայց հենց գործիքը վերցնում ու փորձում են աշխատել, անմիջապես ի հայտ են գալիս տարբերությունները»,- Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերից Ծատուրին նվիրվածի

ԲՈՒՐԳԵՐԻՑ ԷԼ ՀԻՆ ՏՐԵԽ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Վերջին 5 հազարամյակում կոշիկի նորաձեւությունը փաստորեն չի փոխվել. այս մասին է վկայում իռլանդական համալսարանի հնագետների վերջին հայտնագործությունը։ Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը գտել է կաշվե տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։ Մասնագետների կարծիքով՝ հենց սա է կոշիկի «նախահայրը», որը դեռ 50 տարի առաջ կրում էին Իռլանդիայում։ Կովի կաշվից պատրաստված ու հիանալի պահպանված տրեխը 1000

Բարերարների գումարները փոշիանում են

Հայկական պատմաճարտարապետական բացառիկ նմուշներն էլ՝ խարխլվում «Այն հուշարձանը, որը չի գտնվում այս կամ այն տուրիստական գոտում, դուրս է մնում պետական ուշադրությունից, իսկ այդպիսի հուշարձանները բազմաթիվ են՝ Ավանի տաճարը, մեր գոհարներից մեկը, որ ահավոր վիճակում է, էլ չեմ ասում հեռավոր վայրերում գտնվող հուշարձանների մասին: Առաջնահերթ բարեկարգման շատ հուշարձաններ կան, որոնց այդպես էլ հերթ չի հասնում: Ոչ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԷՐԵԲՈՒՆԻՆ

Հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները Երեւանի հարավ-արեւելքում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ոչ հեռու՝ Արին բերդի բլրի վրա կառուցված է Էրեբունի ամրոցը: Այն Արարատյան դաշտավայրում ուրարտական առաջին խոշոր ռազմավարական կենտրոնն էր: Մինչեւ 20-րդ դարի առաջին կեսը հայտնի չէր դրա գտնվելու վայրը: Միայն 1950-ին Արին բերդի հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեց Արգիշտի Առաջինի շինարարական մի արձանագրություն. պարզվեց՝ դա Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցման

Եվս մի «իմաստասիրություն»

Վերջերս ձեռքս ընկավ Արմենուհի եւ Մնացական Մանուկյանների համահեղինակությամբ լույս տեսած «Իմաստություններ» վերտառությամբ շուրջ 262 էջանոց գիրքը, որն իբրեւ թե կոչված է պեղելու ժողովրդական մանկավարժության զինանոցն ու այն ծառայեցնելու անձի համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը (թեեւ ըստ էության ո՛չ հարեւանցի մտահայումի եւ ո՛չ էլ թռուցիկ ու ժամանցային նյութ է պարունակում)։ Գիրքն ստացա մեր եկեղեցու հավատացյալներից մեկի միջոցով։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՊՐՈՑ

Ահավասիկ Հանրապետությունն Արարատյան Որպեսզի խափանարարի դեր չկատարեմ, որպեսզի նպաստեմ, որ հանրակրթական դպրոցի վիճակի մասին հայ հասարակության այս մտասեւեռումը նրա բարելավմանը ծառայի, որպեսզի գոնե այս մեկ հարցով հասարակության մեջ քննարկում կայանա, փորձեմ մտավորականի պարկեշտությամբ, առանց կրքի ու նախապաշարմունքի, առանց համակրանքի ու հակակրանքի մասնավոր զգացումների, առանց որեւէ հետին մտքի ու հաշիվների, միով բանիվ՝ առանց պատեհապաշտության: Գրի ստեղծումով-գործածումով

ՇԻՐԱԶՆ ԷՆ ԳԼԽԻՑ ԷՐ ԶԳՈՒՄ

Հովհաննես Շիրազի այս անտիպ բանաստեղծություններն «Առավոտին» փոխանցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Այս բանաստեղծությունները՝ ձեռագրով, Հովհաննես Շիրազը տվել էր հորս՝ Ռաֆայել Իշխանյանին: Եվ 80-ականներին մենք սրանք տարածում էինք, ու սա պայքարի մի ձեւ էր՝ օտարացման դեմ: Հիմա արդեն խունացած են այս թղթերը, եւ մտքովս բացարձակապե՛ս չէր անցնի, թե այս բանաստեղծություններն արդիական կլինեն նաեւ անկախ

«Քննական» չրթոցներ

Դժվար են անցնում քննություն տվող երեխային սպասելու ժամերը: Բայց դրանք արեւածաղկի սերմեր չրթելով մեռցնելը, այն էլ Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցի աստիճաններին, լավագույն, համենայնդեպս՝ քաղաքակիրթ ճանապարհը չէ:  

ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐ

Դիմորդներին քննությունից հերթական սթրեսի են ենթարկում Երեկ հայոց լեզու եւ գրականության առարկայի քննության արդյունքների բողոքարկման օրն էր: Ըստ կարգի, այն իրականացվում է քննությունից 5 օր հետո՝ առավոտյան 9-ից մինչեւ 18-ը, չնայած նախկինում դիմորդը հնարավորություն ուներ բողոքարկել 24 ժամվա ընթացքում: «Առավոտը» այցելեց ԵՊՀ ֆիզկուլտուրայի դահլիճում, Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում տեղակայված քննական կենտրոններ:

36. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Վերնիսաժի գրավաճառները:   Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Ա. Պողոսյանը: Վերջապես, վերնիսաժյան հատվածում ճամփորդությունս ինձ հասցրեց Հանրապետական փողոց, որի հարեւանությամբ սեղաններին գրքեր էին շարված: – Հայ ժամանակակից գրողներից ի՞նչ գրքեր ունես,- դիմեցի գրավաճառ Վարդգես Սիմոնյանին: – Հայ գրող կա՞ որ… Ոչ ոքի չեմ ճանաչում,- պատասխանեց նա, ապա շարունակեց,- խորհրդային տարիներին հեշտ էր, դասագրքերում գրում էին գրողների

Ինքնասպան է եղել անչափահասը

Անչափահասների շրջանում ինքնասպանությամբ կյանքին հրաժեշտ տալը ցավալի իրողություն է դարձել մեր իրականության մեջ: Հունիսի 8-ին կախվելու միջոցով կյանքին հրաժեշտ է տվել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի 17-ամյա բնակիչ Հայկ Նավասարդյանը: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հայկը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ էր եւ Հայաստանի չեմպիոն: Առաջիկայում էլ մասնակցելու էր

«Հայ ասպետի» ոդիսականը

Հեռուստախաղի կազմակերպիչները բողոքները կանխելու համար շանտաժի՞ են դիմում Մայիսի 30-31-ը Նոր Գեղիում կայացել է «Հայ ասպետ» հեռուստախաղի հերթական փուլը: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի թիմն առաջին օրը հաղթելով՝ մտել է կիսաեզրափակիչ, ուր մրցել է Երեւանի թիվ 143 եւ Մասիսի շրջանի Դաշտավան գյուղի դպրոցի թիմերի հետ: Կիսաեզրափակիչի արդյունքում մայրաքաղաքի թիմը ստացել է 62, իսկ Բերդավանի եւ

ԱՍՏՂԱՁՈՐՑԻՆ Ի՞ՆՉ ԱՆԻ

Հերթական գյուղը՝ ընդդեմ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտ 30 բնակիչ՝ գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Իրենց անուշադրության մատնելու դեմ բողոքող 30 աստղաձորցիներին ուշադիր հետեւում էր մոտ նույնքան ոստիկան: Իսկ աստղաձորցիները բողոքում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Ըստ այդ փոփոխությունների, Հայաստանում

ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ստանալով ահազանգ, Երեւանի Մարշալ Բաղրամյան 21/21 տանը հայտնաբերվել է 90-ամյա Սաթիկ Մեսրոպյանի դին: ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վաղարշյան 15բ/24 հասցեի 34-ամյա բնակչուհի Դ. Առաքելյանը: ԿԱՐԻՃՆ ԷՐ ԽԱՅԹԵԼ Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Բարոժ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Աֆո Օզմանյանը: Նրան խայթել էր կարիճը:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքական հեռուստաընկերություններին եւ թերթերին հղում անելով, հայկական գործակալությունները տեղեկացնում են, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի կրթության նախարարը մասնակցել է հայ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ներկա է եղել հունիսի 9-ին «Քումքափըի Բեզջյան» վարժարանում Ստամբուլի բոլոր հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական միասնական միջոցառմանը եւ շրջանավարտներին անձամբ հանձնել ավարտական վկայականները։ Նիմեթ

ԾՈՎԻՆԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության աշխատակիցները մաքսանենգության կասկածանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Ծովինար Դալլաքյանին: Ըստ վրացական պաշտոնական կողմի, Ծ.Դալլաքյանը վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետով, խուսափելով մաքսային հսկողությունից, երկիր է անցկացրել շուրջ 0,5 կգ ոսկե իրեր: Մաքսանենգության փաստով կատարվում է հետաքննություն՝ Քրեական օրենսգրքի 214-հոդվածով. «Մաքսային կանոնների խախտում» հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարով ազատազրկում:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵՑ

Հունիսի 5-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում անցկացվեց ՀԴՄ կտրոններով մայիսյան վիճակահանությունը: Այս անգամ չգործեց «Շահում եք դուք, շահում է պետությունը» կարգախոսը, քանի որ վիճակահան սարքերը խափանվեցին ուղիղ եթերում: «Խաղավար» Հրանտ Թոխատյանն էլ վիճակահանության քարերը ստիպված էր հանել իր ձեռքով: Տարօրինակ է, որ ամսվա մեջ մի անգամ անցկացվող վիճակահանությանը պատրաստ չեն անաչառությունը երաշխավորող վիճակահան սարքերը: Եվ

Ամբիոնի վարիչը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին ու Միսաք Յախշիբեկյանին արդարացրեց, իսկ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Մխիթարյանն ու նրա պաշտպան Արտակ Ոսկանյանը համաձայն չէին դատարանի վճռի հետ, հարկ եղած դեպքում այն բողոքարկելու են նաեւ մինչեւ Մարդու իրավունքների

«Արվամոլների գործն» ավարտվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրերս ավարտված քրեական գործի դատաքննությունը կարող էր ամենաաղմկահարույցը լինել, եթե, իհարկե, այն չառնչվեր մարդու անձնական կյանքի գաղտնիքի հետ եւ չանցկացվեր դռնփակ դատական նիստով: Մինչ դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելը, «Առավոտը» տեղեկացրել է այս գործի մասին համառոտակի: Անունները փոխելով՝ մենք ներկայացնենք իրականության դրվագներից մեկը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031