Օրվա լրահոսը
Զբոսանքները շարունակվում են
Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող քաղաքական զբոսանքները երեկ նույնպես ավարտվեցին առանց ձերբակալությունների եւ արտառոց միջադեպերի: Պողոտայում մշտական զբոսնող, Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչ ընթացք ստացավ գործը, որի շրջանակներում օրեր առաջ իրեն հրավիրել էին ոստիկանություն եւ տեւական զրույց ունեցել: Պարզվեց՝ պարոն Զուրաբյանին օրերս ոստիկանությունից տեղեկացրել են, որ գործն ուղարկում են դատական վարույթ, եւ իրեն
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ…
Ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իրենք գրոհեին որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց մարտի 1-ի առավոտյան՝ «դա կլիներ լրիվ օրինական»: Վերջին օրերին հատկապես Վազգեն Մանուկյանի շուրջը համախմբված կուսակցությունների առաջնորդների կողմից անընդհատ զուգահեռներ են արվել 1996-ի սեպտեմբերի եւ 2008-ի մարտի միջեւ: Ասենք, «Փաստարկ» ակումբում մարտի 25-ին ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին լրագրողներից
ԱԺ-Ն ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԻ ԱՆՑՆԻ
Խորհրդարանական ճնշող մեծամասնություն կազմող ուժերը թույլ չեն տա, որ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից դիտվում է որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը: Սակայն, հասկանալի պատճառներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեմ են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, մինչդեռ արտախորհրդարանական որոշ ուժեր, նույնքան հասկանալի պատճառներով՝
ՊԱՏՃԱՌ ԲՌՆԵՑԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԴԵՀԸ
2002 թվականից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում է գտնվում 6 տարի առաջ ապրիլի 2-ին եթերազրկված «Մելտեքս» ՍՊԸ՝ «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀ-ի: Վերջերս, երբ արդեն սպասվում էր ԵԴ-ի որոշումը, Հայաստանի կառավարությունը դիմել էր Եվրոդատարանին եւ խնդրել 6 ամսով գործընթացը դադարեցնել՝ հաշվի առնելով արդարադատության նախարարության շենքում հրդեհի պատճառով ԵԴ-ի արխիվի այրման փաստը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ԵԴ-ում
ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ օրը Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գործկոմը Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսին երկու տարով հաստատել է որպես հարեւան հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ, ինչից ինքը՝ Ֆոգտսը եւ զարմացել է, եւ զայրացել: «Ես այդ
Ինչպե՞ս բուժել ժողովրդավարությունը
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օտարացումը հասարակության եւ իշխանության միջեւ՝ ունի ողբերգական խորություն: Տ. Խզմալյանի խոսքերով, դարեր շարունակ մեր հիմնական խնդիրներից է եղել վերնախավի ճգնաժամը, սակայն խոսքը միայն քաղաքական վերնախավի մասին չէ.
«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Կարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը «Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի երաժշտությամբ «Վարդանանք» եւ Պիացոլլայի տանգոների հիման վրա բեմադրած մեկական գործողությամբ բալետների պրեմիերաների մասին եւ ներկայացրել հարցազրույց վերջիններիս բեմադրիչի՝ ամերիկաբնակ Ռուդոլֆ Խառատյանի հետ: Ներկայացումները դիտելու նպատակով հատուկ հայրենիք էր ժամանել Վաշինգտոնի «Արքա բալետ»
ՈՒԳԸ-ներից ուսանողները գոհ չեն
Մինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու համար, ոմանք ՈՒԽ աշխատանքներին ներգրավվում են իրոք ուսանողների շահերը պաշտպանելու համար, իսկ ոմանց պարագայում ՈՒԽ անդամ դառնալը «տրամպլին» է՝ քաղաքականության մեջ մտնելու համար: Բուհերում գործում է նաեւ մեկ այլ կառույց՝ Ուսանողական
ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
69-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան: Մինչ այդ, ժամանակից շուտ ծերացած Արաքսյա Ավետիսյանը ծանր հարված էր ստացել. Գյումրիի երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էին մնացել նրա գերդաստանի 75 անդամները: Զավենի առեւանգման առնչությամբ մայրը դիմել էր
«Երդում չկերած՝ սովը սկսվե՞ց»
Նախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել: Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին: Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ներկայանալ, հաջողացրել էին իրենց հասանելիք գումարը «պոկել», իսկ մյուսներին փոստատան տնօրինությունը հանգստացրել էր, համոզելով՝ հաջորդ օրը ներկայանալ: Սակայն տեսնելով, որ բնակչությանը տանել-բերելով գործը գլուխ չի գալիս, եւ մարդիկ ավելի են
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
Նրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել: Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել շենքից,՝ պատճառաբանելով, որ կառավարությունը որոշում է ընդունել եւ հանրակացարանի այդ մասնաշենքը պետք է հիմնադրամ դառնա: Նշենք, որ այնտեղ բնակվող բոլոր ուսանողները տարեկան պայմանագիր են կնքել իրենց բուհի հետ: Ըստ այդ պայմանագրի, նրանք
Տարակարծություններ ՆԱՏՕ-ում
Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու դառնալու առաջարկ կարվի: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: «Ֆրանսիան կանաչ լույս չի տա Ուկրաինայի եւ Վրաստանի համար»,- պատկերավորել է Ֆիյոնը, հավելելով, որ պաշտոնական Փարիզի կարծիքով,
ԱԳ փոխնախարարը կարող է քաղաքական հայտարարություն անել
Բայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը ԶԼՄ-ներին հայտնեց, թե այդ աշխատակիցները խախտել էին «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Եվ փաստարկեց, թե նրանք միացել են քաղաքական հայտարարությանը, ինչը հակասում է
ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները փորձել են հասկանալ, թե հայ խորհրդարանականները ի՞նչ դիրքորոշում ունեն «Ագո»-ի կողմից արված առաջարկությունների եւ, ընդհանրապես, ի՞նչ են մտածում
26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական հացադուլ են սկսում: Եթե անհապաղ չվերանայվեն նրանց մեղսագրվող հանցագործությունները, ապրիլի 9-ից կալանավորները պատրաստվում են անժամկետ հացադուլ հայտարարել: «Մարտի 3-ին սկսվեց մասսայական ձերբակալությունների շարանը: Իշխանությունները մեկ հիմնական միտք էին հետապնդում. իրենց իսկ կողմից թափված արյունն
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ընդունել է ՍԴ որոշումը եւ գտնում է, որ հասարակության համար էլ շատ կարեւոր է ընդունել ՍԴ որոշումները, քանի որ երկրում պետք է լինի մեկ ատյան, որի որոշումը վերջնական լինի ողջ հասարակության
Յոթ անգամ անպարտելին
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը, որը չեմպիոնական տիտղոսին առաջին անգամ տիրել է 2005 թվականին, Գերմանիայի Կիլ քաղաքում շաբաթ օրը յոթերորդ անգամ անընդմեջ պաշտպանեց կոչումը՝ 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով ամերիկացի Էլվին Այալային: Հայաստանցու մարտերին հետեւողներն, անկասկած, նկատեցին, որ Արթուրը, սովորության համաձայն, յուրաքանչյուր ռաունդի սկզբում նախաձեռնությունը կամովին տալիս էր մրցակցին, անձամբ
ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ
Մի քանի օր է՝ Անիի տարածքային բաժնի ոստիկանները Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցած մարալիկցիներին հրավիրում են բաժանմունք՝ մատնահետքեր վերցնելու: Փոքրիկ Մարալիկն աշխարհին արդեն իսկ հայտնի է որպես քաղաքական հայացքների համար դատապարտված Հարություն Ուռուտյանի ծննդավայր: Հիշեցնենք, որ նա առաջին քաղբանտարկյալներից է՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային շտաբի պատասխանատուն, որին մի քանի օր առաջ Հյուսիսային քրեական
Բացակայող ուսանողներին տուգանում են
Դա արվում է կա՛մ դրամարկղում գումար մուծելով, կա՛մ կրթաթոշակից «պահելով» Այն բուհերում, որտեղ գործում է կրեդիտային համակարգը, ուսանողները պարտադրված են դասերից չբացակայել: Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր բացակա՝ որոշակի միավորներ է խլում իրենցից: Իսկ այն կրթական հաստատություններում, որտեղ դեռ չի գործում կրեդիտային համակարգը, բացակայելու դեպքում ուսանողներին տուգանում են ոչ թե միավորով, այլ դրամով: Սա հարուցել է
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Արտերկրի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին պետականորեն տիրություն անելու սկզբունքները ճշտվում են «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներին ու դրանց լուծումներ առաջարկող որոշ մտավորականների նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ վերջիններս ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ դեռեւս անցյալ տարվա աշնանը ՀՀ առաջին դեմքերին առաջարկել էին
Ազատամարտիկը դատապարտվեց
Երեկ Մասիս քաղաքի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի դատավճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորական միության անդամ Հուսիկ Բաղդասարյանը: Դատարանի դահլիճում հավաքված Հ. Բաղդասարյանի հարազատները եւ խմբված մարդիկ դատավճռին արձագանքեցին «Ամո՛թ, ամո՛թ, ծախվածներ, դավաճաններ, անամոթներ» արտահայտություններով: Հիշեցնենք, որ Հ. Բաղդասարյանը ձերբակալվել էր փետրվարի 26-ին եւ մեղադրվել
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»
Ասում է հեռուստամեկնաբան Սուրեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել հեռուստալրագրող, հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող, քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանը: – Դուք իշխանամետ հեռուստաընկերության հայտնի լրագրողն էիք, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք ընդդիմության դաշտում, եւ որպես դրա հետեւանք՝ ոստիկանության բաժնում: – Ես փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից հետո
Ջուր չի՞ գողանում
Ըստ «Հայջրմուղկոյուղու»՝ սպառած ջրի համար վճարում են Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում «Երեւանջուր» ընկերությունը Մասիս-Երեւան ջրատարից ջուր է մատակարարում՝ ծախսելով դրա համար օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր: Ընդ որում, այս տարածքները խմելու ջրով ապահովելը «Երեւանջրի» պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»: Չնայած դրան՝ այս գյուղերում ջրի վարձը գանձում է հենց «Հայջրմուղկոյուղին»՝ 1 խմ-ի
ՎԱՐՔ «ՃՇՄԱՐՏԱԽՈՍՆԵՐԻ»
Մարտի 2-ից հետո վիրավոր ոստիկանների թիվը գնալով ավելի մեծ է ներկայացվել, թեեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո չի գրանցվել որեւէ միջադեպ: «Վաղը որոշ թերթեր են լույս տեսնելու, որոնք ուղղակի հեղեղված են լինելու սուտ լուրերով»,- ասել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրությունը դե-յուրե վերացմանը նախորդող մարտի 20-ի իր ասուլիսում: Առանձին անդրադարձի նյութ է, թե որքանո՞վ էին
«Ագոյի խումբը» դժգոհ է
Եվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Նա հատուկ ընդգծեց, որ այս պատվիրակությունն իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան: Խմբում
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԱ՞Վ
«Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք իշխանությունների կողմից կատարված քայլերը նպաստեցի՞ն կայունության ապահովմանը, ասաց իշխանական հայտնի քաղաքական գործիչներից մեկը, սակայն հասկանալի պատճառներով խնդրեց չգրել իր անունը: Իշխանությունները պնդում են, թե մարտի 1-ի իրադարձություններից հետո այս մեկ ամսվա ընթացքում իրենք ամեն ինչ անում են երկրում կայունությունը ապահովելու համար՝ կոալիցիոն հուշագիրը ներկայացնելով որպես դրա
«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
Շահեն Պետրոսյանը կասկածում է, որ Քոչարյանը հեռանում է «Մարտի 1-ի իրադարձությունները այն սադրանք-սպառնալիքներն էին, որոնք իր նախորդ ելույթներում հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդ օրն իրականացրեց ժողովրդի դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը եւ մարտի 1-ի իրադարձությունները պայմանականորեն համեմատում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ: «Ինքը հաստատվեց արյունով եւ հեռանում է արյունով»,- նշում է մեր
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
Այսօր՝ մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս անց, վստահաբար կարելի է ասել, որ դրանց մասնակից են եղել նաեւ սադրիչներ: Այս վստահության հիմքը նախ այն փաստն է, որ դեռ փետրվարի 27-ի կեսգիշերին էին Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները հայտնաբերել ԱԱԾ 2 աշխատակիցների, որոնք խոստովանել էին, թե սադրանք էին նախապատրաստում: Փաստ է նաեւ մարտի 1-ին ոստիկանին պաշտպանելիս դանակահարված «Ժառանգություն»
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների
Յոթ եղբայրներից երեքը հետապնդվում են
«Արմավիրի մարզի ոստիկաններից մեկը, որը մարտի 1-ին եղել էր հանրահավաքում՝ ցուցմունք է տվել, որ հեռվից՝ 150 մետրից, երբ ինքը կասկայով էր՝ տեսել է նրան,- իրավագետ Հովակիմ Բաբայանն այսպես ներկայացրեց Արմավիրի մարզի բնակիչ Մկրտիչ Աբրահամյանի կալանավորման պատմությունը:- Դրա հիման վրա մարտի 9-ի առավոտյան ժամը 8-ին մտել էին նրա տուն եւ առանց դատարանի խուզարկության վերաբերյալ որեւէ թույլտվության՝