Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյանի աշխատությունը

«Հայ թատրոնի պատմությունը»՝ վերափոխված տարբերակով Ամփոփելով 19-րդ դարի հայկական թատրոնի պատմությունը՝ 1996 թվականին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը ընթերցողի սեղանին էր դրել իր «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» աշխատությունը: «950 օրինակից 450-ն անհետացավ «Արվեստ» ամսագրի խմբագրության պահոցից՝ այնտեղ եղած-չեղածի հետ: …Գիրքը փնտրողներ կային եւ կան մինչ օրս»,- կարդում ենք հեղինակի՝ օրեր

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»՝ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ

Կամ Best girls խմբի ելույթն ու զվարճալի միջոցառումը «Վերջին զանգ». 4-րդ դասարանցի Հովհաննեսը ճանապարհում է իր ավագ ընկերներին: Best girls խմբի ելույթը՝ 11-րդցի Արթուրի եւ Մամիկոնի մասնակցությամբ: Երեկ «վերջին զանգը» հնչեց Հայաստանի 38350 11-րդ դասարանցու համար: «Առավոտն» այս անգամ հյուրընկալվեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 16 հատուկ դպրոց: Այստեղ շրջանավարտները ոչ դասղեկին էին «լիմուզինով»

ՋԱՐԴԱԾ ՏԱՇՏԱԿ

Եվրախորհրդարանում 3-4 ամիս քննարկված բանաձեւի ընդունումը մեր իշխանությունների պատուհասն է Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված եւ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած թիվ 2216 բանաձեւը, որը հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էր դեռ ապրիլի 8-ին։ Բանաձեւը, որտեղ շատ մանրամասնորեն անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բավականին

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԹՈՇԱԿԻ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ Ժորա Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ անցել կենսաթոշակի: Այս պաշտոնում մեկ ամիս ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատավոր Գագիկ Ավետիսյանը:

ԽՈՇՈՐ ՓԼՈՒԶՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ

Երեկ, ժամը 20.00-ի սահմաններում, փլուզում է տեղի ունեցել Հրազդանի կիրճում։ 1-2 օր առաջ նոր ասֆալտապատված հատվածը գրեթե ամբողջովին քանդվել էր։ Հրազդանի կիրճ տանող նշված տարածքը անանցանելիության պատճառով փակվել է եւ վերահսկվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Անահիտ Բախշյանը երեկ կայացած հանձնաժողովի նիստում առաջարկել է  քննարկում կազմակերպել Երեւանի մանկավարժական համալսարանի ուսումնական կառուցվածքի եւ կրթական ծրագրերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով որոշվեց առաջիկայում արտագնա նիստ կազմակերպել տեղում՝ Երեւանի  մանկավարժական համալսարանում: Հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանն էլ այդ համատեքստում

ԼՍՈՒՄՆԵՐԸ՝ ՄԱՅԻՍԻ 26-Ին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 21-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի լիագումար նիստում արված առաջարկով որոշվեց մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Լսումները կանցկացվեն

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման» կոմիտեի պատվիրակության, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ոստիկանության, պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների ու ռազմական ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի պնդմամբ, 2002թ., 2004թ. եւ 2006թ.

Չէին ուզում թասիբի գցել

Այսպես են ԱԺ ընդդիմադիրները բացատրում, թե ինչու «անարգանքի սյանը չգամեցին» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: ԱԺ մայիսի 18-ի նիստում «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորները հանդես եկան հայտարարություններով՝ ընդդեմ օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու օրենսդրական նախաձեռնության: Սակայն հաջորդ օրը, երբ կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր՝ որեւէ պատգամավոր այդ մասին հարց չուղղեց կրթության եւ գիտության

ԳՈՒՑԵ ՆԻԿՈՅԱՆԸ ՃԻ՞ՇՏ Է, ԵՎ ՆՐԱՆՔ ԻՐՈՔ ՄԱՐՍԻ՞Ց ԷԻՆ

Հարցնում է Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը – Իշխանական գործիչները չեն ուզում անդրադառնալ Ձեր եւ Փաստահավաք խմբի մեկ այլ նախկին անդամի՝ Սեդա Սաֆարյանի «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցին, մասնավորապես պատճառաբանելով, որ այն շատ ծավալուն է: Գուցե իրոք, ինչպես ենթադրություն է արվել, դիտավորյա՞լ եք այդքան ծավալուն գրում, որ ոչ

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎՃՌՈՐՈՇ» ՄԱՐՏԻՆ

«Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ»,- պնդել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն՝ հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ: «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի

«ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆՔ ԱՆՈՐԱԿ ՕՐԵՆՔ»

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը եւս կբերվի քրիստոնեական տեսքի – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Դուք եւ ՀՀԿ-ական մի քանի պատգամավոր գովերգեցիք օրինագիծը, հարցեր բարձրացրեցիք, եւ դրանից անմիջապես հետո կիսաընդդիմադիր ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ տպավորություն ստեղծվեց, որ խորհրդարանական կոալիցիայի ներսում չկար

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՎԹԱՐՆԵՐԸ

Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 09.00-ին 22-ամյա Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի ավտոմեքենան՝ Թբիլիսյան խճուղու եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը, որի հետեւանքով ուղեւորները՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներ՝ 17-ամյա Հովսեփ Ա.-ն եւ Ալլա Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար «Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտ» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական

Մայիսի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա՝ շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարելու: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԵՆ ԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՆ, ԹԵ ՔՐԴԵՐԸ

Ինչպես փոխանցում են գերմանական լրատվամիջոցները, Բեռլինում տեղի է ունեցել Ռեջեփ Մարաշլըի «Հայ սոցիալ-դեմոկրատական շարժումը եւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը» վերնագրով գրքի շնորհանդեսը: Իր ելույթում հեղինակը հակիրճ ներկայացրել է գրքի բովանդակությունը, անդրադարձել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում համիդյան գնդերին եւ քրդերի ունեցած ողբերգական դերին: Հանդիպման ընթացքում ներկաների դատին է ներկայացվել նաեւ հեղինակի կողմից պատրաստված «Կորած

Ե՞ՐԲ Է ՍԿՍՈՒՄ «ԾԵՐԱՆԱԼ» ԻՆՏԵԼԵԿՏԸ

Մարդու մտավոր հնարավորություններն իրենց գագաթնակետին են հասնում 22 տարեկան հասակում, իսկ 27 տարեկանից հետո սկսում են նվազել՝ նշում են այն հետազոտության հեղինակները, որն իրականացվել է Վիրջինիայի համալսարանում (ԱՄՆ): Հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Թիմոթի Սոլտհաուսի խոսքերով՝ 12 թեստից 9-ը նպատակաուղղված էր միջին տարիքի մարդկանց մտավոր կարողությունները ստուգելու համար: Ամենալավ արդյունքը ցուցաբերել են 22 տարեկանները: Տրամաբանության, արագ մտածելու

Սեփական օրգաններից անտեղյակ

Սեռական օրգանները փողոցային ժարգոնով են անվանում. նեղսրտում է գինեկոլոգը Երբեմն երիտասարդ կանայք դժգոհում են սեռական հարաբերությունների ժամանակ անհասկանալի ցավից: Ոմանց կարծիքով՝ դա էրոզիա կոչվող հիվանդություն է: Տվյալ հիվանդության մասին կանանց մեծամասնությունը սխալ է ինֆորմացված, ինչի հետեւանքով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: Գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Անդրեասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Էրոզիան հիվանդություն է, որը, ինչպես տարածված է

ԱՅՍՕՐՎԱ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՇՈՈՒ Է

Անի եւ Աննա Մկրտչյանները ամուսնական զույգերին օգնում են անմոռանալի դարձնել հարսանեկան խնջույքը Ավելի քան 20-25 տարի առաջ հայկական հարսանիքը կարող էր սահմանափակվել գյուղի փողոցում կամ քաղաքի բակում «խփված» վրանի տակ խնջույքով ու հարսնուփեսի՝ որեւէ լուսանկարչատանը արված լուսանկարով: 10-25 տարի առաջվա հայկական հարսանիքները կազմակերպվում էին հարմարավետ դահլիճ-սրահներում՝ ուր ոչ միայն հարսուփեսան, այլեւ հյուրերը, հարազատներն ու ողջ

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կամարների ներքո հանդես եկավ Երեւանի պետկոնսերվատորիայի Կ. Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախումբը՝ «Փարոս» կամերային երգչախմբի հետ, որն աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են։ Հնչեց Ա. Վիվալդիի «Գլորիան», մենակատարներ՝ Տաթեւ Մովսիսյան, Անահիտ Արսենյան, ղեկավարությամբ՝ Րաֆֆի Միքայելյանի: Հայ խմբերգային արվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ներդրման, ինչպես

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՂԹԵՑ

Երեկ WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի Ցուլը», Ավստրալիայում տարավ հերթական հաղթանակը: «Տաշիր Գրուպի» նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանող աշխարհի բացարձակ չեմպիոնը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով (120:103, 118:105, 116:108) հաղթեց WBO չեմպիոն Էրիկ Բարսելոնային: Որ Դարչինյան-Բարսելոնա մարտը կայանալու էր մայիսի 20-ին, «Առավոտը» տեղեկացրել է այդ որոշումը կայացնելու հաջորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում են մինչեւ 17 տարեկան մարզիկները, Հայաստանի ծանրորդները շարունակում են հաղթարշավը: 56 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Սմբատ Մարգարյանին հաջորդ օրը միացավ Վլադիկ Կարապետյանը (62 կգ): Սակայն, ի տարբերություն Սմբատի, որն ըստ էության արժանի մրցակից չուներ, Վլադիկը պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ Ադրբեջանի եւ Թուրքիայի

ՄԵԴԱԼ՝ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Օրերս Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրվել է մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Լ. Հակոբյանը 40 տարի աշխատել է մշակույթի ասպարեզում, որից 30-ը՝ թանգարանային գործով է զբաղվել: Վերջին 21 տարիների ընթացքում նա Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրենն է: Ըստ Լ. Հակոբյանի, մեդալը երկար տարիների աշխատանքի գնահատականն է. «Ինձ համար ամենակարեւորը ժողովրդի գնահատականն

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Ուսանողական այգում սրճարան կառուցելու դեմ սկսված միջոցառումները լայն արձագանք են գտել հանրության տարբեր շրջանակներում: Ուսանողական այգու պաշտպանության հասարակական նախաձեռնությունը օրերս հաղորդագրություն տարածեց հնարավոր տիրոջ անվան մասին: Ըստ նրանց, դա Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանն է: Հասարակական նախաձեռնության անդամները չեն պնդում, բայց ասում են, որ այդ տեղեկատվությունը ստացվել է մի քանի հավաստի աղբյուրներից: Երեկվա սուլիսում դերասանը

«Ոսկե ծիրան»՝ առանց ծիրանի

«Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը յոթ սարերի հետեւում չէ Չնայած այս տարի, ինչպես այգեգործներն են նշում, ծիրան համարյա չի լինելու, բայց «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը հաստատ կկայանա՝ հուլիսի 11-18-ը: «Այս տարի փառատոնի շեշտադրությունը հայկական կինոն է լինելու»,- երեկ կայացած ասուլիսին այսպես ներկայացրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա համոզմամբ, հայկական կինոն մեծ առաջընթաց ունի.

Մրցույթներին՝ հաղթելու ակնկալիքով

Սոնա Բարսեղյանի հաջողությունները Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության համագործակցության արդյունքում հաճախ մեր երաժշտասերներին են ներկայանում երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք նվագախմբի հերթական համերգի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) մենակատարն է կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանի 4-րդ կուրսի ուսանող, դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը: Կհնչի Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»: Պարոն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Այցելությունների ռեկորդային թիվ «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Բնության թանգարանը՝ մայիսի 15-ին գրանցելով այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասում է, որ այդ օրը շուրջ 2500 այցելու են ունեցել, մանկապարտեզի երեխաներից սկսած, վերջացրած տարեցներով: Եվ եթե մյուս թանգարանները «գիշերը» սկսել են ժամը 18-ից, իրենք ժամը 13-ից են սպասարկել: Նա նաեւ հավելեց,

ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Իրանական բանտում հացադուլ է սկսել աշխարհահռչակ ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին (նկարում): Այդ երկրում ընդդիմադիր «Jaras» գործակալության փոխանցմամբ, Փանահին հացադուլն սկսել է անցած շաբաթ: Ընդդիմադիր կինոռեժիսորը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ իր պահանջները կատարվեն: Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 1-ին իրանական իշխանությունները ձերբակալել էին Չիկագոյի, Կաննի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր, հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին,

ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՐԵԼ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն արտասահման կատարած շրջագայությունից վերադառնալուց անմիջապես հետո պատասխանել է լրագրողների բավական սադրիչ հարցերին։ Այդ մասին փոխանցում է tert.am-ը: Մասնավորապես, «Կվիրիս պալիտրա» թերթին նա ասել է, որ, դատելով ամեն ինչից, 2008թ. օգոստոսյան հակամարտության ժամանակ «Գորին մերոնք են ռմբակոծել»։ Որեւէ հստակ ու հիմնավոր բան Բուրջանաձեն

ԹԱԼԻԲՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Մալդիվյան կղզիներում երեկ տեղի են ունեցել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների եւ Աֆղանստանի իշխանությունների միջեւ ոչ պաշտոնական բանակցություններ: Այդ տեղեկությունները, ըստ «Ֆրանս պրեսի», հաստատել են նաեւ մալդիվյան իշխանությունները՝ միաժամանակ հավելելով, թե որեւէ կապ չունեն տեղի ունեցող բանակցությունների հետ: «Աֆղանստանում կայունությունը կապված է մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հետ: Մալդիվյան կղզիների կառավարությունը պաշտպանում է Աֆղանստանում հակամարտության լուծման որոնումների

Էրդողանը, Պուտինը, Օբաման զրուցել են

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Tert.am-ը, վկայակոչելով «HaberTurk»-ը, փոխանցում է, որ հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային խնդիրը, Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցները եւ օրեր առաջ Թեհրանի, Անկարայի ու Բրազիլիայի միջեւ ստորագրված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031