Օրվա լրահոսը
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»՝ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Կամ ճաշակը ընկեր չունի Երեկ դպրոցներում կայացավ «վերջին զանգը»: «Առավոտը» շրջեց Երեւանի մի քանի դպրոցներով՝ մասնակից լինելով շրջանավարտների, մանկավարժների, տնօրենների եւ ծնողների ուսումնական տարվա վերջին դասին: Չնայած նախարարությունը հայտարարել էր՝ «վերջին զանգը» նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում, այնուամենայնիվ, ճոխություններից երեւանյան դպրոցները զերծ չէին մնացել: Օրինակ, Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցն իր շրջանավարտներին
«ՊՏԻՉԿԱ» ԴՆԵԼՈՎ՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ»
«Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է թեստային առաջադրանքը, պատկերացում չունի, թե ինչ նպատակի է այն ծառայում»,- երեկ «Նովոստի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը: Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերության կողմից օրերս հրատարակվել են երեք առարկաների՝ քիմիայի, անգլերենի եւ ռուսերենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ:
Դեռ վերջին հորիզոնականում է
Աստրախանում ավարտին է մոտենում ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix»-ի վերջին՝ վեցերորդ մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իններորդ տուրում սեւերով ոչ-ոքի է արել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մեկօրյա հերթական հանգստից հետո երեկ տասներորդ տուրում Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հանդիպում էր Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ:
Հաղթանակ՝ մրցակցի դաշտում
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Տալլինի «Կադրիորգ» ստադիոնում հյուրընկալվելով Էստոնիայի իրենց հասակակիցներին՝ 3:2 հաշվով հաղթանակ տարավ: Սա մեր թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի սաները ութ հանդիպումներում իրենց հաշվարկում գրանցեցին 10 միավոր եւ հավասարվեցին երկու խաղ դեռ պակաս անցկացրած Թուրքիային:
Աշխարհի առաջնության ստադիոնները
«Սոքեր Սիթի»: Յոհաննեսբուրգ: Տեղավորում է 95 հազար հանդիսական, այստեղ է կայանալու նաեւ եզրափակիչ խաղը: «Ռոյալ Բաֆոկեն»: Ռյուստենբուրգ: 42 հազար նստելատեղ: «Լոֆտուս Վերսֆելդ»: Պրետորիա: 50 հազար նստելատեղ: Հունիսի 11-ին Յոհաննեսբուրգի «Սոքեր Սիթի» ստադիոնում ՀԱՀ-Մեքսիկա հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության՝ որի պաշտոնական անունը «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ» է, եզրափակիչ փուլի մրցաշարը: 32 երկրների ուժեղագույն ազգային հավաքականներ
ԿԱՐԼ ՖՐՈՉ. «ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ»
Բրիտանացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Super Six»-ի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ կայանալիք մենամարտում պարտվելու եւ կիսաեզրափակիչ փուլ չանցնելու դեպքում ինքը կմտածի մարզական կարիերային վերջ տալու մասին: «Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի: Ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Եթե մարտն այնպես չստացվի, ինչպես ես
Քրիստափոր Կարա-Մուրզայի դերը
Կամ երաժշտական ինքնագործունեության նախակարապետը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ ամենանշանավոր գործիչներից մեկը Քրիստափոր Կարա-Մուրզան է: Մեր մշակութային մեծերը ժամանակին պաշտպանեցին Կարա- Մուրզայի արժեքավոր նախաձեռնությունը՝ ժողովրդական երգի բազմաձայն մշակման, հայ իրականության մեջ քառաձայն երգչախմբի ստեղծման, ինչպես նաեւ ժողովրդի ամենալայն շրջաններում բազմաձայնության տարածման գործը: Ստեղծագործելով քառորդ դարից քիչ ավելի, Կարա- Մուրզան, ինչպես վկայում են
«Ինձ խանգարողներ գտնվեցին»
Ռեժիսոր Գոհար Հարությունյանը պետպատվերով արված բեմադրությունը ներկայացնելու տեղ չունի: «Տղամարդիկ սեփականաշնորհել են ռեժիսորի մասնագիտությունը»,- ասում է ռեժիսոր Գոհար Հարությունյանը: Դեռեւս երեք ամիս առաջ նա նախաձեռնեց ըստ Ջ. Սելինջերի պիեսի՝ «Մի լքիր ինձ» հոգեբանական ներկայացումը: Մայիսի 8-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում կայացավ բեմադրության հանձնումը: Սակայն պրեմիերա այդպես էլ չեղավ՝ բեմ չունենալու պատճառով: «Տարիներ առաջ ես
«ԲԵՅՐՈՒԹ ԿՄԵԿՆԵՄ ՄԻԱՅՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ»
Ասում է լիբանանահայ երաժիշտ Րաֆֆի Միքայէլեանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջեւի անվան ուսանողական նվագախմբի (ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան) ելույթները հայաստանյան բեմերում նորություն չեն: Սակայն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 24-ին կայանալիք համերգը առանձնանում է նախորդներից: Այդ օրը նվագախումբը կղեկավարի բեյրութահայ դիրիժոր Րաֆֆի Միքայէլեանը: Նա 2003-ից սովորում է կոնսերվատորիայում, 2008-ին ավարտել է խմբավարական բաժնի մագիստրատուրան՝ պրոֆեսոր
ԻՍՊԱՆԻԱՆ ՀԵՏԵՎԵՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Իսպանիայի կառավարությունը, հետեւելով Հունաստանին, ընդունել է տնտեսական խիստ միջոցների ձեռնարկման ծրագիր, որոնք նպատակ ունեն կրճատել երկրի բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի համեմատ ներկայիս 11 տոկոսի փոխարեն այն 2011-ին 6 տոկոսի հասցնելու համար: Նման քայլ անելուն Իսպանիային պարտադրել է Եվրամիությունը, որը հույս ունի այդկերպ կանխել Իսպանիայի՝ հունական սցենարով ընթանալու հեռանկարը: Հակաճգնաժամային միջոցառումների փաթեթով, որը գնահատվում է 15 մլրդ
ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՐԵԼ
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին երկրի պաշտպանության նախարարությանը մեղադրել է Իրանին մարտական հրթիռներ վաճառելու մեջ: Lenta.ru-ն, վկայակոչելով «Ռեզոնանսի» թերթին տված քաղաքապետի թեկնածուի հարցազրույցը, փոխանցում է Ձիձիգուրիի պնդումը, թե՝ այդ հրթիռները գնվել էին Ուկրաինայից, մի քանի տարի առաջ, եւ վաճառքի մասին իրեն պատմել է անվտանգության մարմինների աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ տեղի ունեցած գործարքի
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկիչներ, որոնք սահմանադրական հանրաքվեի օրը Ստամբուլում եւ Անկարայում ծրագրել էին պայթյուններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Hurriyet»-ը, Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք պայթյուններ իրականացնելու դասընթացներ էին անցել Հունաստանում, ձերբակալվել են թուրքական Թեքիրդաղ գավառում՝ հունա-թուրքական սահմանն ապօրինաբար հատելիս: Թուրքական հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկիչները, որոնցից մեկը կին է եղել, ծայրահեղական ահաբեկչական
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎԵԼ Է
Պակիստանի Կարաչի քաղաքում արդեն երկու օր է, ինչ իրավիճակը կտրուկ սրվել է: Կառավարությունը կարգուկանոն հաստատելու համար ստիպված է եղել քաղաք բերել ռեյնջերների մի ողջ ստորաբաժանում: Միայն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին միջէթնիկ բախումների արդյունքում զոհվել է 40 մարդ: Անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի՝ նախորդ օրը անհայտ անձանց կողմից փուշտունների «National Party (ANP)» կուսակցության ակտիվիստի սպանությանն ի պատասխան:
Աճուրդի է հանվել ծաղկեպսակը
Ուկրաինայում աճուրդի է հանվել Կիեւում Անհայտ զինվորի հուշարձանին դրված այն ծաղկեպսակը, որն ընկել էր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա: Ծաղկեպսակի մեկնարկային գինը սահմանվել է 8 հազար գրիվեն՝ 31 հազար ռուբլի: «Newsru»-ի մատուցմամբ, ծաղկեպսակը Անհայտ զինվորի հուշարձանի մոտից գողացել են «Բրատստվո» կազմակերպության ակտիվիստները: «Աճուրդին մասնակցելու համար արդեն բազմաթիվ հայտեր են ներկայացվել: Դրա վաճառքից ստացված միջոցները ուղղվելու
Հիտլերը՝ կերպարանափոխված տեսքով
Սիցիլիական Պալերմո քաղաքի փողոցներում եւ ավտոբուսների կանգառներում հայտնվել են երիտասարդության համար նոր մոդայիկ հագուստների գովազդային պաստառներ, որոնց վրա պատկերված է Ադոլֆ Հիտլերը՝ վարդագույն համազգեստով, թեւկապի վրա՝ սվաստիկայի փոխարեն, կարմիր սրտի պատկերով: Գովազդի կարգախոսն է՝ «Փոխիր ոճդ՝ մի հետեւիր քո առաջնորդներին»: Ինչպես փոխանցում է «The Daily Telegraph»-ը, Պալերմոյի բնակիչներն այս գովազդային պաստառների շուրջ վրդովմունքի ալիք են
Ղրղզների ուսուցիչները վրացի փորձագետներն են
Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը, որը գլխավորում է Ռոզա Օտունբաեւան, խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար այդ երկիր են ժամանել վրացական «Policy and Management Consulting Group (PMCG)» ընկերության փորձագետները: «ծՏՉՏրՑՌ-թՐցջՌՌ»-ի մատուցմամբ, վրացիները Բիշքեք են ժամանել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի հրավերով, որը, ի թիվս այլ խնդիրների, նաեւ «ամբողջ աշխարհում աջակցում է մարդկանց՝ ազատ եւ ժողովրդավարական երկրներում ապրելու ձգտումներին»: «PMCG-ին
ԱԺՄ-Ն ԴԵՄ Է ԱՇՈՏՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Վերջերս ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչը տարակարծություններ է առաջացրել մեր հասարակության մեջ: Այդ փոփոխությունները թույլ են տալիս օտարալեզու հանրակրթական դպրոցների մուտքը հայկական կրթական տարածք: Ամեն մի սերունդ իր ազգային մտածողությունը,
ԱԺ նախագահը բողոքեց բանաձեւից
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում, ըստ ԱԺ լրատվականի, մասնավորապես նշված է. «Հարգելի պարոն նախագահ, երեկ, մայիսի 20-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին», որում տեղ գտած որոշ դրույթների մասին մտահոգություններս ցանկանում եմ հայտնել սույն նամակով: Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի
ԸՆԴԴԱՏՅԱ՞ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Կատարվածը միջազգային իրավունքի հանցագործություն չէ ՀԱԿ-ը հանրությանը հավաստում է՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նյութերը ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան հանձնելու մասին, շեշտադրելով հետեւյալ առիթները. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված սպանդը, 1998 եւ 2004 թթ. նախագահական ընտրությունները կեղծելը, մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին գնդակահարելը: Ցանկացած ողջամիտ մարդ կողմ կլինի հիշյալ ծանր արարքների հանցակիցներին միջազգային դատական ատյանում պատժելուն, մինչդեռ միջազգային քրեական
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐ
Երեկ, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւանի վարչությունների եւ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Բարեկամություն» կայարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացիներ, Ռուսթավի քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Լաշա Ռեւիային, 20-ամյա Միխայիլ Իրեմաշվիլուն, 44-ամյա Գեւորգ Չաչավային եւ Սամտրեդիա քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Շալվա Խաճաուային: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ պարզվել է, որ նրանք մայիսի 17-ին
ԱԱԾ ՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի՝ 3-րդ բաժանմունքի պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տեր-Մինասյանը ի պաշտոնե հանդիսացել է հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող
ԵՐԻՑՅԱՆԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ
Երեկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելել էր ՀՀ գլխավոր դատախազության շենք: «Առավոտի» տեղեկություններով, նրան հրավիրել էր նույն շենքում գտնվող Հատուկ քննչական ծառայությունը՝ «ալյուրի գործով» հարցաքննության:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Ձեզ եմ դիմում որդուս՝ ապօրինի 10 տարով կալանքի ենթարկված Կարեն Ալեքսանդրի Հովհաննիսյանի հարցով, հույս հայտնելով, որ Դուք՝՛ որպես արդարության երաշխավոր, Ձեր հսկողության տակ կվերցնեք որդուս ճակատագիրը: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի կողմից 2007թ. հունվարի 10-ին քրեական գործ է հարուցվել, որին նույն թվականի հունվարի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի
ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ
Ոստիկանության քննիչը բնակարանից դուրս է հանել] Հայաստանի Հելսինկյան կոմիտեին է դիմել Արայիկ Զոհրաբյանը: Վերջինս 2006 թվականին վերադառնալով ԱՄՆ-ից Հայաստան, գնել է բնակարան, որն իրեն լիազորագրով վաճառել է Սուսաննա Ավագյանը: Պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում, իսկ Ա. Զոհրաբյանի սեփականության իրավունքը գրանցվել է Անշարժ գույքի պետական կադաստրում: 2010 թվականին մի խումբ անձինք, այդ թվում՝ ոստիկանության քննիչ Փարսադանյանը
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿՆ ԸՆԿԵԼ Է
Հայկական արտադրության սնունդն ավելի վատթար վիճակում է, քան որեւէ այլ երկրինը: Այն կարծիքը, որ արտասահմանյան սննդամթերքն ավելի վտանգավոր է, քան հայկականը, թյուր է: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս սննդամթերքի շուկայում բարձիթողի վիճակ է, արտադրանքի ժամկետների մակնշում չի կատարվում. «Մեզ չի հաջողվում գտնել մի
ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՇՏՎԵԼ
Արձագանքելով «Առավոտում» (20.05. 2010) հրապարակված «Դվին հոլդինգը» բնակիչներին վտարում է» հոդվածին, «Դվին հոլդինգ» ընկերությունից հայտնում են, որ «Պուշկինի 23, Տերյան 11 եւ 13 շենքերի բնակիչներից մեծ մասի հետ փոխհատուցման պայմանագրերն արդեն կնքված են եւ այդ բնակիչները տարածքն ազատել են: Ինչ վերաբերում է այն մի քանի բնակիչներին, որոնք չընդունելով առաջարկները եւ ընկերության հետ համաձայնության չգալով՝ հրաժարվել
ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԷԼ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Մայիսի 9-ից Իրանը դադարեցրել է Հայաստանից ոչխարներ ներմուծել՝ իրենց երկրում ոչխարների շրջանում տարածված հիվանդության պատճառով: Ոչխարների արտահանման դադարեցումը, ինչպես երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը, կործանարար կլինի ոչխարաբուծության զարգացման համար: Նշենք, որ նախկինում եզդիներն էլ ահազանգում էին այն մասին, որ մեծ քանակությամբ ոչխարների արտահանումը Իրան՝ կրկին վտանգավոր է իրենց
Մանկապարտեզ ու ջուր կունենան
Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մանկապարտեզն արդեն 20 տարի է՝ չի գործում: Այն գործել է մինչեւ դարաբաղյան պատերազմը եւ ունեցել հարյուրից ավելի հաճախող երեխաներ: Համայնքի ղեկավարի խոսքերով, պատերազմի ժամանակ այն նույնիսկ ապաստան է եղել արցախցի երեխաների համար: «Առանց մանկապարտեզ անհնար է, մեղք են էս երեխաները: Ինչ են հասկանում իրենց մանկությունից, ոչ մի հետաքրքրություն չկա, ամբողջ օրը
ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ՇԻՐԻՄՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Վաղուհասի հին գերեզմանոցը տակնուվրա են անում՝ նոր դպրոց կառուցելու համար Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի իշխանությունները որոշել են Վաղուհաս գյուղի միջնադարյան գերեզմանոցի տեղում նոր դպրոց կառուցել: Արդեն 10 ամիս է, ինչ տարածքը տակնուվրա է արվում՝ տապանաքարերն ու հին խաչքարերը ջարդուփշուր են անում: «Առավոտի» հետ զրույցում գյուղի բնակիչները վստահեցրին, որ գյուղում ազատ տարածքներ շատ կան եւ կարելի
ՈՒՐԻՇ ԴՊՐՈՑ Է ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵԼ
«Առավոտի» մայիսի 21-ի համարում տպագրված «Հովնանյանը օտարալեզու դպրոց կբացի» լուրում նշել էինք, որ չնայած օրենքի համապատասխան փոփոխությունը չի կայացել, սակայն սեպտեմբերին Վահագնի թաղամասում ամերիկյան տիպի դպրոց է բացվելու, կրթությունն էլ իրականացվելու է անգլերեն: Պարոն Հովնանյանն էլ հեռախոսով հայտնել էր, որ բացման ճիշտ օրը դեռ հստակ չէ, նաեւ խոստացել դպրոցի հետ կապված մանրամասներին ծանոթացնել կրթօջախի տնօրենի


















































