Օրվա լրահոսը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԵԾԱՆԻՎ Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ»

ԵԱՀԿ փորձագետների դիտողություններին՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ, երեկ գումարվեց նաեւ ԱԺ նախագահի քննադատությունը: Երեկ եւս մի ապացույց ստացանք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, հակառակ կառավարության մայիսի 13-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած պնդման՝ նախապես չի անցել միջազգային պատշաճ փորձաքննություն: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կայքէջում

«ՊԱՏԺՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

ՀՀ գլխավոր դատախազն ասում է, թե հենց դա է «քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը» ու չի պատժում այդպիսի մեթոդներ կիրառած ՀՔԾ պետին ու քննիչներին: Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանում է գտնվում ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի

ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐ ՉԷ, ՈՐ ԱՍՎԵԼ ԵՆ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի (լուսանկարում) եւ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի հանդիպման մասին նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացը Դունյա Միյատովիչը «գնահատել է որպես ապագային ուղղված կարեւոր քայլ»: Մինչդեռ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այդ հանդիպման վերաբերյալ հրապարակվել է Դունյա Միյատովիչի առավել ամբողջական տեսակետը: Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության՝ նա իշխանություններին

ԱՉԱԼՈՒՐՋ ԼԻՆԵԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԵԼ

 Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵԽԽՎ-ում 2003-2007թթ. Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը վստահ է, որ ԵԽԽՎ-ում հենց այդպես պետք է աշխատել: – ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի այցն ավարտվեց, բայց կրքերը՝ 1416 բանաձեւով նախատեսված ժամանակավոր ենթահանձնաժողովի նախագահի ընտրության հետ կապված, չեն մարում: Իսկապե՞ս այդ ենթահանձնաժողովն այդքան կարեւոր է ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետից: – Հայաստանում վաղուց ավանդույթ է դարձել, որ

Ահաբեկչությունից 3 օր հետո

Ո՞վ էր Համլետ Ստեփանյանը Ինչպես «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, մայիսի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հանկարծամահ է եղել 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրեական գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Վերջինս ահաբեկչությունից 3 օր հետո է ձերբակալվել: Նա ձերբակալվել է դատապարտյալ

Մայիսի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

Որքա՞ն քնքշություն կա ձեր մեջ

Մարդիկ՝ բացահայտ կամ ենթագիտակցորեն, միշտ էլ նրբության եւ քնքշանքի կարիք են զգում: Նրբության հարցում դժվար կկարողանաք գնահատել ինքներդ ձեզ: Իսկ այս թեստը կթեթեւացնի այդ խնդիրը: Ահա հարցերը, որոնց պետք է պատասխանեք: 1. Երեխա ժամանակ հաճույքո՞վ էիք թողնում, որպեսզի մեծերը ձեզ համբուրեն. ա. այո, բ. ոչ: 2. Ձեր ծնողները ձեզ հետ նո՞ւրբ են վերաբերվել. ա. այո,

ՀՈՐԱԾ ՊԱՆԻՐԸ՝ ՎԱՆԻՑ

Քչերը գիտեն, որ հորած պանիրը՝ այդ յուրահատուկ համային հատկություններով օժտված մթերքը, որն ունի օգտակար բուժիչ եւ մանրէասպան հատկություններ, առաջին անգամ հայտնվել է Վանում՝ շնորհիվ հայ բժշկի, դեռեւս 200 տարի առաջ: Այս պանրի բուժիչ հատկությունները թաքնված են պատրաստման եղանակի եւ ընտրված խոտաբույսերի մեջ, որոնք կազմում են պանրի քաշի 15 տոկոսը: Պանիրը այժմ Թուրքիայում եւ հատկապես Վանում

Միշել Օբաման կպայքարի

ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, ով ղեկավարում է երեխաների ճարպակալման դեմ պայքարի պետական ծրագիրը, մանրամասնել է ծրագրի էությունը: Սպիտակ տանն անցկացված հանդիպման ժամանակ նա ներկայացրել է 70 մեթոդներից բաղկացած փաթեթ, որն ուղղված է նվազեցնելու հավելյալ քաշից տառապող ամերիկացիների թիվը: Ներկայումս ամերիկացի երեխաների 20%-ը հավելյալ քաշ ունի: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ճարպակալմամբ տառապող երեխաների թիվը 2015

ԿՈՒՅՍ ՀԱՐՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԷԻՆ

Հնում որոշ ազգերի համար կույս ամուսնանալը խայտառակություն էր Ուսումնասիրելով մարդկության սեքսուալ հին ավանդույթները, սկսում ես մտածել, որ դարեր առաջ մեր նախնիները շատ ավելի ազատ են եղել սեռական հարաբերություններում, քան այսօրվա քաղաքակիրթ մարդիկ: Մեր նախնիները ամեն ինչ անում էին, որպեսզի սեքսից առավելագույն հաճույք ստանային եւ նմանապես հաճույք պատճառեին զուգընկերոջը: Ճիշտ է, մեր նախնիների ամենատարածված սեքս-ավանդույթներից էր

Սինգապուրի ուղեգրերի համար

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի երիտասարդական հավաքականները մեկնել են Պոզնան, որտեղ այսօր մեկնարկում է միջազգային վարկանիշային մրցաշար: Այստեղ խաղարկվում են Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Լեհաստանում մրցագորգ մտնելու են: Ազատ ոճ: 46 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 54 կգ՝ Գոռ Գրիգորյան, 63 կգ՝ Սամվել Պետրոսյան, 76 կգ՝ Գեւորգ Համբարձումյան, 100

Առաջնայինը որակն է

Ռոստովում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի «Սամուրգաշեւ եղբայրների մրցանակներ» 10-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականն ամենափոքրաքանակն էր: Սակայն մեր բոլոր ըմբիշներն էլ հանդես են եկել գերազանց ու նվաճել հինգ մեդալ: Հաղթողի պատվանդանի առաջին աստիճան բարձրացել են 42 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Կարապետ Չալյանը (63 կգ), իսկ Ներսիկ Խաչատրյանը (50 կգ), Մակիչ Սիմոնյանը եւ Գեւորգ Ղարիբյանը (երկուսն

ՌՈՋԵՐ ԳԼՈՎԵՐՆ ԱՆՀԱՄԲԵՐ Է

Deep Purple-ի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը www.Bravo.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ անհամբերությամբ սպասում է Երեւանում խմբի համերգին: «Իէն Գիլանը մեզ ասաց, որ հրաշալի ժամանակ է անցկացրել Հայաստանում եւ չափազանց երջանիկ էր այդ առումով: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա ես նախընտրում եմ այդպիսիք չունենալ եւ անակնկալների հանդիպել: Տարիների ընթացքում այն համոզման եմ եկել, որ ենթադրությունները հաճախ

«ՄԵԿ ԿԱԴՐ-ՄԵԿ ՐՈՊԵՆ» ԲԱՑՎԵՑ

Ըստ «Ա1 պլյուսի», երեկվանից մինչեւ մայիսի 24-ը ՆՓԱԿ-ում կցուցադրվեն «Մեկ կադր-մեկ րոպե» 8-րդ միջազգային փառատոնի ֆիլմերը, իսկ ամեն օր՝ ժամը 20-ից կսկսվեն ֆիլմերի մասին բանավեճերն ու քննարկումները: Փառատոնը բացվել է «Բարեւ, ես եմ» ֆիլմով, որը 1966-ին ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում: «Մեկ կադր- մեկ րոպե» անվանակարգին կմասնակցի 55 ֆիլմ, որից 39-ը՝ մրցույթում: «Կարճ ֆիլմեր» անվանակարգին

Եվրոպայի երկու գավաթակիր

Կիեւում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցած մեր հանրապետության երիտասարդական հավաքականի հինգ անդամներից երկուսը տուն են վերադարձել պատվավոր մրցանակ նվաճած: Գրիգոր Իվանյանը՝ 55 կգ քաշային կարգ եւ Գոռ Հարությունյանը՝ 60 կգ, հաղթելով բոլոր մրցակիցներին, դարձել են գավաթակիր: Իսկ արդեն Սինգապուրի ուղեգիր ունեցող Դավիթ Ղազարյանը, որը հանդես է գալիս մինչեւ 66 կգ քաշային կարգում, այս անգամ

Եկող տարվա օգոստոսին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ օրերս տեղի է ունեցել 2010թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստը, որում ամփոփվել են 2009 թվականի բասկետբոլի եւ ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները, քննարկվել 2011 թվականի օգոստոսի 13-21-ը Հայաստանում կայանալիք Խաղերի կազմակերպման հարցերը: Միջազգային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել է, որ 1999 թվականին կազմակերպված անդրանիկ

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՔԱՆԻ՞ ՄԵԴԱԼ ԿԼԻՆԻ

Երեկ Վալենսիայում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ մասնակիցները, մեդալներից բացի, պայքարելու են Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սինգապուրում թույլատրվող առավելագույն մասնակցություն՝ երկու հոգի, արդեն ունեն: Այնպես որ, Իսպանիայի մրցահարթակը մեր ծանրորդներին ծառայելու է միայն Եվրոպայի մեդալների պայքարի համար: Մեր թերթի ընթերցողները, անշուշտ, կհիշեն,

ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է ՀՀ ԿԳ նախարարության՝ օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ հետեւյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որեւէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը՝ օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվատթարանա:

«ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը տոնում է իր առաջին հաղթանակը միջազգային էկրաններում: Օրերս Swansea Bay Film Festival կինոփառատոնը (Ուելս, Միացյալ Թագավորություն) հայտարարեց եզրափակչի արդյունքները. «Արարատից Սիոնին» շնորհվեց «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Ֆիլմը եզրափակիչ էր դուրս եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների արտադրած ֆիլմերի հետ միասին:

Ջիվանը Ռիվասի հետ, ինչպես Պլյուշչենկոն՝ Բիլանի

Երգարվեստի ոլորտի ներկայացուցիչներին դա դուր է գալիս Երեկ «Հենարան» ակումբում կայացավ ասուլիս՝ «Եվրատեսիլին ընդառաջ» խորագրով: Լրագրողների հետ շփվեցին երգահան Արա Գեւորգյանը եւ երգչուհի Նունե Եսայանը: Երգչուհին համոզված է, որ յուրաքանչյուր երգչի համար «Եվրատեսիլը» ճանաչվելու լավ միջոց է, թեեւ. «Ես երբեւէ որեւէ մրցույթի չեմ մասնակցել: Ավելորդ ինտրիգը, հուզումը ինձ միշտ խանգարել է»: Նունե Եսայանին զարմացնում է

«Չխառնենք կատարողականը՝ բալետային մտածողության հետ»

Ազգային օպերային թատրոնում մինչեւ 2013թ. բեմադրվելիք բալետային ներկայացումների ցանկը հայտնի է: Վերջին տարիներին չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի խաղացանկում չկա եւ ոչ մի ժամանակակից հայ կոմպոզիտորի բալետային ներկայացում: Մշտապես օրինակ է բերվում ժամանակին թատրոնի հիմնական խաղացանկում առկա Գրիգոր Եղիազարյանի «Սեւան» եւ «Արա Գեղեցիկ», Էդ. Միրզոյանի Լարայինների եւ

«ԱՍԱՑԻ ՈՒ ԱԶԱՏԵՑԻ ՀՈԳԻՆ ԻՄ»

Այսօր ուղիղ 365 օր ապրել ենք առանց Այդին Մորիկյանի, առանց նրա խորհուրդների, ժպիտի, փնթփնթոցի, լռության, առանց՝ մինչեւ ուղն ու ծուծը լրագրող, խմբագիր եւ գրագետ Հայի: Արդեն 12 ամիս եւ տարվա չորս եղանակ Այդին Մորիկյանը դարձել է դասական: Ես չգիտեմ՝ լրագրողի դասականը լինո՞ւմ է, թե՝ ոչ, սակայն ինձ համար նա դասական է լրագրության մեջ՝ իր խոսքի

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ

Իրաքի անվտանգության ծառայությունները հաղորդել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում «Ալ-Քաիդայի» կողմից նախապատրաստվող ահաբեկչական ակտի մասին։ Անվտանգության ապահովման ծառայության ներկայացուցիչ գեներալ-մայոր Քասիմ ալ-Մուսավի Ազամ ալ-Քաթանին հայտնել է, որ Իրաքի ուժային կառույցները ձերբակալել են դավադրությանը ներգրավված՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացու։ Սաուդյան Արաբիայի բանակի նախկին սպան, որը ներկայումս ահաբեկչական ցանցի գործուն անդամ է, ձերբակալվել է Քերբալայում՝ Էն-Նաջաֆում գտնվող սրբավայրում

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱԶԱՏ ԷՐ ԱՐՁԱԿԵԼ «ՓԱԽՍՏԱԿԱՆ» ԻՐԱՆՑՈՒՆ

Ֆրանսիական դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել իրանցի Ալի Վախիլի Ռադին, որը 1994-ին մեղավոր էր ճանաչվել 1991թ.-ին՝ Իրանի նախկին վարչապետ Շապուր Բախտիարի (նկարում) սպանության մեջ: 1979-ին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա փախուստի էր դիմել եւ ապաստանել էր Ֆրանսիայում: Այն, որ իրանցու նկատմամբ այսպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Իրանն ազատ արձակեց լրտեսության

ԹԱԻԼԱՆԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԲԱՆԱԿՑԵԼ

Թաիլանդի ընդդիմությունը համաձայն է բանակցել իշխանությունների հետ՝ խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի միջնորդությամբ։ Ընդդիմության մեկնաբանությամբ, բանակցություններն անհրաժեշտ են, քանի որ շարունակվող բախումները կհանգեցնեն մարդկային մեծ կորուստների։ Կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ չի բանակցի ընդդիմության հետ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են փողոցային անկարգությունները։ Ընդդիմության ակտիվիստները շարունակում են այրել անվադողեր, քաղաքի կենտրոնը կաթվածահար է։ Հիշեցնենք, որ Թաիլանդի

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Մոտ 30 հանքափորներ արգելափակված են մնում Թուրքիայի Զոնգուլդակ նավահանգստային քաղաքին մոտ գտնվող «Կարագոն» պետական ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի արդյունքում: «Մենք անդադար աշխատում ենք՝ հանքափորներին փրկելու համար»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է աշխատանքի նախարար Օմեր Ջինջերը: Տեղի ունեցած պայթյունի պատճառը տակավին հայտնի չէ: Նման արտակարգ իրավիճակները Թուրքիայի համար հազվադեպ միջադեպեր են: Դեռ փետրվարին մեթանի պայթյուն էր

Չինացի գործարարն ազատազրկվել է

Չինացի գործարար Խուան Գուանյույը (նկարում), որը Չինաստանում երբեւէ եղած ամենահարուստ մարդն էր համարվում, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կաշառակերության եւ շուկայական ապօրինի գործարքներ կատարելու մեղադրանքով: 40-ամյա գործարարը 30 տարի առաջ թողել էր դպրոցը, հիմնել էր համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից արտադրվող կենցաղային տեխնիկայի մեծածախ եւ մանրածախ վաճառքի մի հսկա առեւտրի ցանց եւ Չինաստանի ողջ տարածքում

Օբաման հայտարարագրել է իր եկամուտները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր ֆինանսական եկամուտների հայտարարագիրը, ըստ որի, մի քանի մլն դոլար նա վաստակել է իր գրքերի վաճառքի արդյունքում, նաեւ 1600 դոլար արժեքով Բո անունով շուն է նվեր ստացել: Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Օբամայի՝ «Հորս երազանքները» եւ «Հույսի հանդգնությունը» գրքերից յուրաքանչյուրի վաճառքից ստացված եկամուտը կազմել է ամենաքիչը $1 մլն: BBC-ի

Երեքշաբթի Հունաստանը ստանալու էր օգնության առաջին տրանշը

Երեքշաբթի օրը Հունաստանը ստանալու էր Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից այդ երկրին հատկացված ֆինանսական օգնության առաջին տրանշը: Հունաստանին՝ պետական բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով, 20 մլրդ եվրո հատկացնելու հարցը համաձայնեցվել էր դեռ մայիսի սկզբներին: Երկուշաբթի օրը եվրագոտու ֆինանսների նախարարները հանդես էին եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ հաստատվում էր, որ եվրոն, չնայած դոլարի փոխարժեքի հետ նրա համեմատական

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է

Մայիսի 17-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի երկրորդ հավաքը: Նախաձեռնող խումբը անդրադարձավ մայիսի 16-ին «Հայլուրի» տված հարցազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հնչեցրած որոշ դրույթների: Ըստ նախաձեռնող խմբի, կարելի է արձանագրել, որ. «ա) ԿԳ նախարարությունը նահանջել է իր նախկին դիրքերից եւ այժմ 2-ի փոխարեն ցանկանում է բացել 1%, պետականի փոխարեն՝ մասնավոր օտարալեզու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031