Օրվա լրահոսը
«ՈՉ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ, ՈՉ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ՈՉ ԷԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ»
Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար, Վ. Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանի միջեւ: Հակասությունների պատճառը իբր այն է, որ Վազգեն Մանուկյանը սկզբունքորեն դեմ չէ համալրել նորաստեղծ կոալիցիան: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում Սամվել Շահինյանն ասաց, որ այդ
«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ արդյունքում՝ դարձյալ կատարվեց դարձ ի շրջանս յուր՝ դուք դարձյալ իշխանության մաս եք: Ինչո՞ւ մաս կազմեցիք կոալիցիային, եթե իշխանություններն այդքան վատն էին: – Մենք մաս կազմեցինք կոալիցիային երկրում բարեփոխումներ անելու համար, այն բարեփոխումները, որոնք մենք
«Երեխայի են դուբինկայով խփել»
Վկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների վրա եւ ուժ չկիրառեին: Պատմությունը չի ընդունում «եթե» պարունակող հարցադրումներ: Սակայն այն զրույցները, որոնք մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատուն եկածների հետ ունեցել էր «Առավոտի» աշխատակից Նաիրա Մամիկոնյանը՝ վկայում են, որ ցուցարարներն անասելի վրդովված
«ՈՐՈՎՀԵՏԵՎ»
Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում: Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի 26-ը հայտարարվել էր գրքաթերթության օր: Մասնակիցներն իրենց հետ պիտի բերեին գիրք կամ թերթ, ժամը 18.30-ին ուղիղ շարքով կանգնեին Հյուսիսային պողոտայի երկայնքով ու 15 րոպեի ընթացքում բարձրաձայն կարդային իրենց գիրքը կամ թերթը: Սակայն արդեն
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին Հյուսիսային պողոտայում մոտեցավ Կենտրոնի ոստիկանության ավագ հետաքննիչ Գասպարյանը եւ փորձեց ծանուցագիր հանձնել, ըստ որի՝ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ սկսվել է վարչական վարույթ, նյութեր են նախապատրաստվում, եւ նա մարտի 27-ին, ժամը
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների
Հիմա ո՞վ է «առնվազն ոչ ազնիվ»
Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո ասուլիսում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը կալանքի տակ է, եւ պնդել. «Ես ինքս առանց անվտանգության գնում էի հանրահավաքների, թող գար
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Այս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ իրենք այդ թանկացումը կանխատեսել էին դեռեւս աշնանը, քանի որ Ուկրաինայում եւ Ռուսաստանում պարարտանյութն արդեն թանկացել էր:
Փորձում են բարեփոխել
Երեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ոչ պետական 30 քոլեջ ու 28 պետական արհեստագործական ուսումնարան: Ա. Աղբալյանը հայտնեց, որ 2008 թ. պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին կհատկացվի 2520 ուսուցման տեղ՝ 93 մասնագիտությունների գծով, իսկ
ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է
Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ մարտում գերադասում են հայաստանցու հնարավորությունները: Սակայն ամերիկացին, հասկանալի է, հույսեր է փայփայում, որ հաջողությունն իրեն է ժպտալու: Ռինգ մտնելուց մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Այալան հայտարարել
ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց. – Հարցին չեմ կարող պատասխանել հետեւյալ պատճառով. փաստաբաններն ինքնուրույն են եւ պալատը նման տեղեկություններ չի ստանում: – Քաղաքացիներից հանրային պաշտպանի գրասենյակ քանի՞սն են դիմել: – 14 քաղաքացի դիմել է հանրային պաշտպանի
Մշակութային անդրադարձ
Կբացահայտեն Այվազյանին Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով հնգօրյա գիտաժողովը: Ընթերցումների ընթացքում կներկայացվի Այվազյանի արձակը, թատերգությունը, խմբագրական գործունեությունը, գեղանկարչությունը, կինոռեժիսուրան: «Աղասի Այվազյանը այն մարդկանցից է, որը բազմակողմանիորեն տաղանդավոր է: Ընթերցումների ժամանակ կխոսենք ոչ միայն Այվազյանի, այլեւ գրող-ժողովուրդ կապի մասին: Երբ մարդ տաղանդավոր է,
ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»
Հրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: – Նորայր, ե՞րբ եւ ո՞ր մրցումում վարկանիշ ձեռք բերեցիր: – Անցած տարվա մայիսին Մյունխենում անցկացված աշխարհի գավաթի առաջնության փուլում: – Իհարկե, լավ է, որ մարզիկն օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքն այդքան վաղ
«Տեխնիկական» վարկածը
Հայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը պարզ է. 2005 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, խորհրդարանի դերը վարչապետ նշանակելու եւ ընդհանրապես կառավարություն ձեւավորելու հարցում զգալիորեն մեծանում է, եւ, նախագահը, ըստ օրենքի, պարզապես հնարավորություն չունի վարչապետ նշանակելու առանց
ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
That is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է լինի, վերարտադրվելն է: Վերարտադրվելն ինքնանպատակ է նրանց համար, քանի որ նրանք կարծում են, թե Հայաստանը ոչ թե ժողովրդին պատկանող երկիր է, այլ մի հողատարածք, որտեղ եւ
Հեքիաթները կարող են բուժել
Կամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Նա շատ էր սիրում խաղատներ այցելել, որտեղ էլ մի անգամ պարտվում է եւ կորցնում իր հարստությունը: Նա սոված-ծարավ օրեր էր անցկացնում, քանի որ ոչ
«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ըստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել են «Հայկական ջազ-70» կազմակերպություն եւ կազմկոմիտե, որի նախագահն է ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանը: Տարվա ընթացքում ունկնդիրը կլինենք ինչպես հայաստանցի ջազմենների, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտների արվեստին: Փառատոնի մեկնարկը կտրվի
Քաղաքակա՞ն, թե՞ իրավական վճիռ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: Հիշեցնենք, որ վստահված անձը մեղադրվում էր ընտրության եւ դրան նախորդող օրը ընտրատեղամասային հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու, պրովոկացիաներ կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը, որով հանդես էր գալիս Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որպես պ
«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Գյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի մայթում հարձակվել էին ինչպես ժողովրդի, այնպես էլ տեղի՝ մասնավորապես մեր օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողների վրա՝ նրանց քաշքշելով, ծաղրելով, սպառնալով ու այսպիսով քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելով: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն
«Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրի» ջուրն է օգտագործում
Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր է պակասում: Այդ ջուրը հիմնականում օգտագործում են այդ ճանապարհի վրա գտնվող գյուղերի բնակիչները: Ընդ որում, այս տարածքները ջրով ապահովելը մեր ընկերության պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
Որոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց նաեւ մի շարք լրատվամիջոցների աշխատանքը: 20 օր շարունակ տասնյակ թերթեր մատնվեցին հարկադիր պարապուրդի՝ կրելով հսկայական ֆինանսական վնասներ: Չնայած նախագահի հայտարարության մեջ ուղղակիորեն ասված չէր, որ այս կամ այն
Խոչընդոտել են լրագրողների աշխատանքին
Նրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Բացի այդ՝ երեկ առավոտյան բերման են ենթարկել նախորդ օրվա ցույցի մասնակիցներին՝ Հրազդանի ավագանու անդամ Համեստ Ստեփանյանին ու 4 անչափահաս երեխայի մայր Ալիսիա Միքայելյանին: Երկուսին էլ մի քանի
ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին երեկ առավոտյան հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք են առաջադրել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 3-րդ մասով, 225 պրիմ հոդվածի 1-ին մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 225 հոդվածը
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ գործող եւ ընտրված նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախարարներ, հանրապետականներ, պաշտոնատար այլ անձինք, շարքային քաղաքացիներ, մտավորականներ: Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի տիկնոջը՝ տիկին Սուսաննային
«ԼՂՀ ճանաչումն անհամաչափ պատասխան է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Reporter թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին հնչող քննադատությունը: «Բանակցային սեղանին է գտնվում արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում. այն իր մեջ պարունակում է
Անպատասխան հարցեր
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը» ծավալուն հոդվածում նշում է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով՝ վերջ դրեց «վիճելի որոշումների եւ ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան»: Եվ շարադրում
ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ապագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը կամ գործիչները, ներկայացրել էինք որոշ անուններ, որոնք, հավանական է, կառավարությունում որոշակի տեղեր կզբաղեցնեն, սակայն հատուկ շեշտել էինք, որ չենք հավակնում վերջնական ճշմարտություններ հրապարակել՝ դրանք ընդամենը խոսակցություններ են, եւ նշված
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի գնահատել ողբերգության, այս սարսափելի հանցագործության մասշտաբները»,- մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի բազմաթիվ ականատեսների հետ: Ի դեպ, նաեւ այն կնոջ, որին փնտրում էր դատախազությունը՝ Ազատության հրապարակում սպանված երեխայի մասին պնդում անելու համար: Կարդացեք վաղվա համարում:
ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող շախմատի «Amber» ավանդական ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներն իրենց հարաբերությունները որոշեցին ութերորդ տուրում: «Կույր» շախմատում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ «արագ» շախմատում բաժանեց միավորը: Այսօր կայանալիք իններորդ տուրից առաջ Արոնյանը «արագ» շախմատում 6,0 միավորով գլխավորում