Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՀՍՏԱԿԵՑՆԻ ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում, ասել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մինչեւ այս տարեվերջ կստորագրեն երկու երկրների պետական սահմանը հստակեցնող պայմանագիրը։ «Տառացիորեն վերջերս Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծման վերջին հատվածի վերաբերյալ։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2010 թվականի վերջը»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախարարի խոսքերով,

ԲԱՅԿԱԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ

Մայիսի 12-ին «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Դենիզ Բայկալը (նկարում) երեկ հրապարակել է իր հետնորդի անունը: Ինչպես փոխանցում է «Ռեգնումը»՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet»-ին, կուսակցության խոսնակ Մուստաֆա Օզյուրեկը հայտարարել է, թե Բայկալը համարում է, որ ամենալավ թեկնածուն կուսակցությունը գլխավորելու համար կարող է լինել իր տեղակալը՝ Քամալ Քիլիջարօղլուն: Այդուհանդերձ, կուսակցության ներսում ոչ

ՔԼԻՆԹՈՆԸ ԿՓԱԿԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԿՈՒՏԱԿԱԾ ՊԱՐՏՔԵՐԸ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մտադիր է վճարել սեփական կնոջ կուտակած պարտքերը՝ ինքն իրեն առաջարկելով որպես վիճակախաղային մրցանակ: Հիլարի Քլինթոնի պարտքերը գոյացել էին դեռ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ նա փորձում էր դեմոկրատների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու: Ժամանակին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցած միլիոնավոր մարդկանց հասցեներով ուղարկված էլեկտրոնային նամակներում նախկին նախագահը առաջարկել է

Թալիբները ֆինանսական կորուստներ կկրեն

Աֆղանստանում օփիումային կակաչը վարակվել է լուրջ հիվանդությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության ղեկավար Անտոնիո Մարիա Կոստան (նկարում): Աշխարհում օփիումի արտադրության 92 տոկոսը բաժին է ընկնում Աֆղանստանին, բայց այս տարի, ինչպես ասել է Կոստան՝ BBC-ին տված հարզացրույցում, Աֆղանստանի տարածքում առկա կակաչի բոլոր դաշտերը վարակվել են սնկային հիվանդությամբ, ինչը կհանգեցնի նախորդ տարվա

Թաիլանդական ընդդիմության դեմ կարող է հանվել երկրի բանակը

Թաիլանդի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե անվտանգության ուժերը ծրագրում են զրահամեքենաներով շրջափակել ընդդիմադիրների վրանային ավանը: BBC-ի մատուցմամբ, մայիսի 13-ին իշխանության ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ Բանգկոկի կենտրոնում կազմակերպված ճամբարի բոլոր մուտքերը երեկոյան փակվելու են, բայց ճամբարի ներսում գտնվողները կարող են այն լքել՝ առանց ելումուտ անելու հնարավորության: Նախօրեին Թաիլանդի իշխանություններն արդեն անջատել էին ընդդիմադիրների վրանային ճամբարի ջրի

Ղրղզները չեն խաղաղվում

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ կվերականգնի երկրի հարավում գտնվող Օշի մարզի նկատմամբ վերահսկողությունը: Ավելի վաղ Օշի նախկին մարզպետի համակիր մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ կանայք, իրենց վերահսկողության տակ էին առել տեղական վարչակարգի շենքը: Ի դեպ, դա տեղի էր ունեցել առանց գրոհի կամ ուժային գործողության: Հանրահավաքի մասնակիցներն ուղղակի ստիպել էին Օշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ 90-ԱՄՅԱԿԸ

Մայիսի 14-ին Հայաստանի ԳԱԱ-ում կնշվի մեծավաստակ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանի 90-ամյակը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մտավորականության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Գյումրու ամենահին ու հեղինակավոր դպրոցներից մեկի՝ թիվ 23-ի լուծարման դեմ բողոքները չեն դադարում. ինչպես հայտնի է՝ կառավարության որոշման համաձայն, այն փակվելու է օգոստոսի 1-ից: Պատճառն այն է, որ շենքը տրամադրված է ՌԴ-ին, որն էլ տարիներ շարունակ պահանջում է ազատել այն՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանի կառավարությունն

ՉԻՖԼԻԿՅԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ

Լուս է տեսել ճանաչված թատերական նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի չափածո գործերի, արձակ էջերի, թատերգությունների եւ թարգմանությունների ընտրանին: Գիրքը պարունակում է հեղինակի մեծածավալ գրական ժառանգության մի մասը: Գրքի նախաբանը գրել է ճանաչված թատերագետ Վարսիկ Գրիգորյանը: «Տարողունակ է Արշալույս Չիֆլիկյանի անդրանիկ գիրքը: Այստեղ իրենց հոգուն հարազատ չափածո, քնարական գործեր կգտնեն մարդիկ, նաեւ հյութեղ առակներ, քառյակներ, ժողովրդական զրույցի ու

«Չունենք քաղաքացիական հասարակություն»

ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը գտնում է, որ ժամանակն է փոխել «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքը: «Հայաստանն իր հռչակագրով, սահմանադրությամբ համարվում է սոցիալական երկիր, բայց այդպիսին կոչվելով հանդերձ, սոցիալական բեւեռացում կա, որը փաստում են ոչ միայն արհմիությունները, ժողովուրդը, պետական այրերն ու իշխանության առաջին դեմքերը, այլեւ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Երբ

ԿՈ՞ՂՄ, ԹԵ՞ ԴԵՄ

Ռուսական դպրոցների բացման հարցում տարաձայնությունները չեն մարում Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում (ԵՃՇՊՀ) տեղի ունեցավ «Ռուսերենը՝ որպես միջազգային կապերի իրագործման միջոց ժամանակակից կրթադաշտում» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ զանազան թեմաներով ռուսերեն զեկուցումներ էին պատրաստել, որոնք հետո զարգացվեցին սեկցիոն քննարկումներում: Քանի որ ներկայումս շատ է խոսվում ռուսական դպրոցների ստեղծման մասին, դեմ

33. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Տեսարան Թեղուտ գյուղից։« Իմպուլս» ռադիոկայանի աշխատակիցներ Դավիթ Խումարյանը, Ալա Աբովյանն ու հիմնադիր-տնօրեն Կորյուն Խումարյանը մոնտաժում են հերթական ռադիոհաղորդումը։ Շենքի 6-րդ հարկում տեղակայված «Իմպուլս» ռադիոկայանի հիմնադիր-տնօրենը անվանի լրագրող Կորյուն Խումարյանն է: Կորյունի համար անսպասելի էր այցս: – Սեպտեմբերից սկսած ճանապարհորդում եմ Երեւանի մի ծայրից մյուս ծայրը, ռեպորտաժներ տպագրում «Առավոտում»,- ասացի ես,- ձեր շենքին եմ հասել։ Այստեղ

Հերթական դպրոցը

Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության աջակցությամբ կիրակնօրյա դպրոց է բացվել Շառլ Ռուա քաղաքում: Դպրոցը գործելու է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կազմում: Որոշվել է առաջիկայում հիշյալ քաղաքում հիմնել հայկական մշակութային կազմակերպություն: Սա «Նուարդ» միության ջանքերով հիմնադրված չորրորդ, իսկ ֆեդերացիայի կազմում գործող՝ վեցերորդ դպրոցն է:

Գիտաժողով՝ արեւմտահայերենի մասին

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը՝ Սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները: Ըստ նախարարության, քննարկվելու են հետեւյալ հիմնահարցերը. արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը

Վանաձորում բնակարանամուտ կտոնեն

Մայիսի 15-ին Վանաձորի՝ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած 16 ընտանիքներ բնակարանամուտ կտոնեն: Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի (50 տոկոս), Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության (15 տոկոս) համատեղ ֆինանսավորմամբ: Բնակիչները պետք է վերադարձնեն այս գումարը 10 տարում: Նախաձեռնությունն եղել է անցած տարի՝ Վանաձոր համայնքի

«Դռնեդուռ ընկան» եւ ծառուղի հիմնեցին

Հակակոռուպցիոն պայքարի շնորհակալագիր՝ նաեւ «Առավոտի» թղթակցին 2008 թվականի հոկտեմբերից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Իջեւանում գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն (ՇՊԱԿ): Կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն ասում է, որ այդ ընթացքում իրենց դիմել է 437 քաղաքացի: Դիմումները մարդկանց իրավունքների տարբեր խախտումների մասին են, այդ դեպքերից 36-ը կարող են համարվել կոռուպցիոն, մի քրեական եւ մի

«ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքները պնդում են, որ հանքի շահագործման դեպքում կասենք՝ Սյունիքը հանքավայր է բաց երկնքի տակ»  Խորեն Հարությունյանի համախոհների շարքերը ստվարանում են: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հունիսի առաջին կեսին Կապանում կրկին նախատեսում է քննարկում կազմակերպել տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ: «Առավոտը» բազմիցս է անդրադարձել ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման հետ կապված տեղական կառույցների

Նախկին մանկապարտեզի շենքում

Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 7/1 հասցեում քանդվել է շինության հենապատը: Դեպքի վայրում պարզվել է, որ քանդվել է նախկին մանկապարտեզի հենապատը՝ 25 մ երկարությամբ: Վերականգնողական աշխատանքներն սկսվել են երեկ առավոտյան:

Ահազանգեր՝ շենքերից

Մայիսի 12-ին, ժամը 08.23-ին եւ ժամը 17.55-ին ահազանգեր են ստացվել Երեւանի Սայաթ-Նովայի 1 եւ Բայրոնի 5 հասցեներում բռնկված հրդեհների մասին: Շենքերի բակերում այրվել են բարձր լարման էլեկտրական վահանակներն ու մալուխները:

Զոհված ազատամարտիկի այրին օգնություն է ակնկալում

Բառացիորեն մի քանի օր առաջ նշեցինք Երկրապահի օրը, երկրպագեցինք եւ հիշեցինք զոհվածներին, մեծարեցինք ողջերին, բայց կարծես թե մոռացանք զոհվածների կանանց, որոնք աջակցության եւ օգնության կարիք ունեն: Նրանցից մեկն էլ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի Ամալյա Ղազախյանն է՝ գյուղի սահմանները պաշտպանելիս 1994թ. նոյեմբերի 9-ին զոհված Լեւոն Ղազախյանի այրին: Ամուսնու մահից հետո միայնակ մեծացնելով 4 դուստրերին, նա

Վերադարձրեք ինձնից խլածը

Ես՝ Լեւոն Գրիգորի Մարկոսս, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, տեղեկանալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը հետեւյալի վերաբերյալ: Որպես հայ, ես կուզենայի, որ իշխանության գլխին կանգնած լինեին արհեստավարժ եւ հայրենասեր մարդիկ, ոչ թե այն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերի համար պատրաստ են քաղաքական ապարատն աշխատեցնել եւ մարդկանց ճակատագրերի հետ դաժան

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ՝ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Վնասվածքը որտեղի՞ց է առաջացել 2007թ. մայիսի 16-ին բանակ զորակոչվեց Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանը: Զինվորական երդումից հետո նա տեղափոխվեց պաշտպանության նախարարության մոտոհրաձգային գումարտակի մոտոհրաձգային վաշտ: Ծառայության ավարտին մնացել էին հաշված օրեր, երբ զինվորին 5 րոպե ուշանալու համար զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանը զինվորական կոշիկներով ծեծի է ենթարկում, ինչի հետեւանքով զինվորի ոտքը արյունահոսում է:

Հատում չէր՝ էտում էր

Մայրաքաղաքում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային ծառահատումների փաստը նկատի ունենալով՝ բնակիչների աչքն այնքան է վախեցել, որ անգամ սանիտարական էտում տեսնելով մտածում են, թե հերթական կանաչ գոտին է ոչնչացվում: Երեկ «Առավոտը» քաղաքացիներից հերթական ահազանգը ստացավ՝ Կորյունի փողոցում տեղի ունեցող ծառահատումների վերաբերյալ: Այդ տարածքում ապրող բնակիչները հերթով զանգում էին խմբագրություն՝ խնդրելով անհապաղ գնանք տեսնենք ու միջոցներ ձեռնարկենք: Նրանք

Այս մրցույթո՞ւմ էլ խաբեություն

«Օրանժի» հայտարարած «Բարեւ, Օսլո» մրցույթին մասնակցող բաժանորդների տեքստային հաղորդագրությունները կամ տեղ չէին հասնում, կամ էլ ճիշտ պատասխանը որպես սխալ էր ընդունվում: Բջջային կապի օպերատոր «Օրանժ» ընկերությունն արդեն 1 ամիս է՝ հայտարարել է «Բարեւ, Օսլո» մրցույթը, որի 4 հաղթողները պետք է մեկնեն Նորվեգիա՝ դիտելու «Եվրատեսիլը»: Մրցույթին կարող էին մասնակցել միայն «Օրանժի» բաժանորդները: Նրանք պետք է պատասխանեին

ԱՍԱ՝ ՈՐ ՃԱՄՓՈՎ ԵՍ ԵԿԵԼ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Եռաբլուր այցելած լացող սեւազգեստների եւ պարզապես ծաղկեպսակ բերողների ճանապարհները տարբեր են Սա այն բարեկարգված ճանապարհն է, որով գալիս են «ջպավորները»: Սա Եռաբլուր գնացող հասարակ քա ղաքացիների ճանապարհն է: Այս մեծահարուստները չեն էլ իմանում, թե որդեկորույս մայրերն ինչպես են հասնում իրենց որդիների շիրիմներին: Շուշիի ազատագրման 18-րդ ամյակին եւ Երկրապահի օրը՝ մայիսի 8-ին, Եռաբլուրում ասեղ գցելու տեղ

ՕՊԵՐԱՅԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ՝ ՀՈՒՆԻՍԻՆ

Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի եւ «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 4-ին: Սակայն կան բոլոր նախադրյալները, որպեսզի շինաշխատանքներն ավարտվեն ավելի վաղ՝ մայիս-հունիս ամիսներին: Ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է 500 ավտոմեքենայի համար: Ինչպես tert.am-ին տեղեկացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, այս

$40 ՀԱԶԱՐ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) $40 հազար է տրամադրել Հայաստանին՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղնախարարն ասաց, որ ՊԳԿ-ի աջակցությամբ այլ ծրագրեր եւս կիրականացվեն: Նախարարը մասնավորապես նշեց սերմնաբուծության զարգացման եւ լաբորատորիաների կարողությունների հզորացման ծրագրերը, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրումը, այժմ դեռ քննարկման փուլում է ծիրանի գենետիկական կենտրոն ստեղծելու

Ե՞րբ կունենանք երեք միլիոն զբոսաշրջիկ

«Երբ ասում ենք մրցունակ տուրիզմ, հարց չենք դնում, թե Հայաստանը որքանով է մրցունակ այլ տուրիստական կենտրոնների հետ, օրինակ՝ Վալենսիայի (Իսպանիա) հետ մենք չենք կարող մրցել, որովհետեւ այնտեղ զարգացած է ծովափնյա զբոսաշրջությունը, եւ մենք չենք կարող ձգտել ծով ունենալու: Այսինքն՝ կարող ենք, բայց դա արդեն լրիվ այլ համաժողովի քննարկման հարց է…»,- այսպես սկսեց իր զեկույցը Հայաստանի

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԶ ՀԵՏ

Այս մասին հայտարարեցին թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները «Ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ ցանկացած ոլորտում հայ-թուրքական համագործակցությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ լուծվեն քաղաքական հարցերը, բարելավվեն երկու պետությունների հարաբերությունները: Հնարավոր չէ անտեսել քաղաքական հարցերը եւ խոսել գյուղատնտեսության ոլորտի հնարավոր համագործակցության մասին, չնայած սրան՝ մենք ունենք առավելություն, մեր երկրները աշխարհագրական դիրքի ու զարգացման հեռանկարների առումով նմանություններ ունեն,

15 րոպե՝ Չավուշօղլուի հետ

Երեկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին հաջողվել է Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչությունում 15 րոպե սպասելուց հետո ընդամենը 15 րոպեանոց հանդիպում ունենալ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այն փաստը, որ Հայաստանը ԵԽԽՎ թվով չորս բանաձեւերից եւ ոչ մեկը լիարժեքորեն չի կատարել, իսկ ԵԽԽՎ-ն էլ այդ ուղղությամբ հետեւողական չլինելով հանդերձ, ի դեմս Չավուշօղլուի, շնորհակալություն է հայտնում Սերժ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031