Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄԸ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը երեկ տեղեկացրեց, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի մայիսի 25-ին, ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Ուզբեկստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Նրանք են: Դարպասապահներ: Գեւորգ Կասպարով, Ստեփան Ղազարյան, Էդվարդ Հովհաննիսյան: Պաշտպաններ: Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան,

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը՝ բազում փոփոխություններ եւ, միեւնույն ժամանակ, ալեկոծությունից հանգիստ «ջրեր» խոստանալով: «Փյունիկն» առանց որեւէ դժվարության 4:1 հաշվով հաղթեց մի կերպ գոյատեւող «Շիրակին»: Ցավալի է փաստել, բայց տարեցտարի գյումրեցիների մարզական պոտենցիալը նվազում է, թիմն էլ՝ վերածվում աջ ու ձախ միավորներ բաժանողի: Այս առաջնության բոլոր ութ խաղերում «Շիրակը» պարտություն է կրել՝

Փառատոնը փակվեց

Մայիսի 14-16-ը Երեւանում անցկացվեց Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը: Երեք օրերի ընթացքում փառատոնի մասնակից ֆրանսիացի եւ իտալացի պատկերապատողները ցուցահանդեսի սրահում նկարում էին: Փառատոնի շրջանակներում ներկայացված էին Հայաստանում արդեն կազմավորված պատկերապատման առաջին սերնդի ներկայացուցիչներ, ոլորտի նորելուկներ՝ Եվրոպայից եւ հարեւան երկրներից: «Փառատոնը հնարավորություն է ընձեռում բացահայտել պատկերապատման նոր ձեւեր, որոնք դուրս են գալիս թղթային արգելքներից՝ թվային տեխնիկայի էկրաններին

«Թանգարանային գիշերը»՝ Վանաձորում

«Թանգարանները՝ որպես ցկյանս միջավայր միջմշակութային երկխոսության համար (A-muse All)» նախագիծը մեկնարկել է 2009թ.-ին: Տարածաշրջանային այս ծրագրին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: 30 ամսվա տեւողություն նախատեսող ծրագրին աջակցում են հասարակական եւ պետական 8 կազմակերպություններ՝ վերոհիշյալ երկրներից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 550 հազար եվրո է, 495 հազար եվրոն տրամադրում է Եվրոպական հանձնաժողովը, 55 հազարը՝ Գերմանական պետական

Արվեստում ազատ նկարչուհին

Մարինա Մամյանի երեւանյան ցուցահանդեսը «Նկարիչը, որ ազատ է իր արվեստում, ինքն է իր համար սահմանում արվեստի օրենքները եւ ենթարկվում դրանց»,- ասում է նկարչուհի, Հայաստանի, Ռուսաստանի նկարիչների միությունների եւ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Մարինա Մամյանը: Օրերս Նկարիչների միությունում բացվեց նրա «Սեւի եւ սպիտակի միջեւ…» խորագրով գոբելեն աշխատանքների ցուցահանդեսը: Մ. Մամյանի խոսքով՝ «Սեւի ու սպիտակի միջեւ»-ը նրա

ԹՈՓՉՅԱՆ ՊԼՅՈՒՍ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Արդյունքում՝ ինքնատիպ «Եվգենի Օնեգին» Ամբողջովին սպիտակով պատված բեմ, գեղեցիկ զգեստներ, հանդիսավոր-հրճվալից մթնոլորտ, օթյակներում՝ ազգային երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներ՝ Էդվարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Յուրի Դավթյան… «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում մայիսի 13-ին այսպես անցավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի առաջնախաղը: Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հեղինակած բեմադրությունից առաջ կուլիսային տարբեր խոսակցություններ էին

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՕԴԱՆԱՎ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Հինդու Կուշ լեռներում երեկ 43 մարդու տեղափոխող մասնավոր օդանավ է կործանվել: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ օդանավը հյուսիսային Կունդուզ բնակավայրից թռչում էր Քաբուլ: Այն վայր է ընկել Սալանգի լեռնանցքի մոտ: Կործանված օդանավի ուղեւորների թվում կան նաեւ օտարերկրացիներ: Որոնողական աշխատանքներին օժանդակելու համար Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը օդանավ են ուղարկել դեպքի վայր:

ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՑՐԵԼ ԵՆ

Ադրբեջանական ոստիկանությունը, ուժի կիրառմամբ, ցրել է «Ազադլիգ» քաղաքական դաշինքի՝ «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց կազմակերպված հանրահավաքը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով «Թուրան» լրատվական գործակալությանը: Չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքը նախատեսված էր սկսել Ադրբեջանի ժամանակով ժամը 15-ին, սակայն հանրահավաքից դեռ կես ժամ առաջ ոստիկանության արագ արձագանքման զորամասի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններ են իրականացրել: Վերջիններս շրջապատել են «Նարիմանով»

ՀՈՆԿՈՆԳՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 36-Ի

Հոնկոնգում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 255-ը վիրավորվել են: Թաիլանդի մայրաքաղաքում շարունակվում են բախումները կառավարական զորքերի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ: Ինչպես հաղորդում է «ՌԲԿ.ռու»-ն, վկայակոչելով Associated press-ը, Հոնկոնգի խաղաղ բնակիչները պահանջում են ՄԱԿ-ի միջամտությունը, սակայն կառավարությունը հայտարարում է, որ միջամտության անհրաժեշտություն չկա եւ ինքուրույն կհաղթահարի բողոքողների դիմադրությունը: Այժմ «կարմիրշապիկավորները» քաղաքի տարբեր հատվածներում արգելապատնեշներ

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՐԱՆԸ ՄԵԿ ԱՄՍԻՑ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Երեկ Թեհրանում Իրանի, Բրազիլիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիր, որով նախատեսվում է իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակել հարստացված միջուկային վառելիքի հետ: Համաձայնագիրը Իրանի եւ Բրազիլիայի նախագահների ու Թուրքիայի վարչապետի ներկայությամբ ստորագրել են այդ երկրների արտգործնախարարները: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիա կուղարկվի 1200 կգ ցածրհարստացված (3,5%) ուրան, որը կփոխանակվի 120 կգ հարստացված

Ակտիվանալու համար դիմում են Ղարաբաղի թեմային

Այն երկրները, որոնք մտադիր են ակտիվանալ Հարավային Կովկասում, դիմում են Լեռնային Ղարաբաղի թեմային: Այդ մասին «Արմինֆոյին» հայտարարել է «Ակունք» վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ատգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Իրանի արտգործնախարար Մահուչեհր Մոթթաքիի վերջին առաջարկությանը: Քաղաքագետի ասելով, Իրանի այդ առաջարկության գլխավոր պատճառներից մեկը Թեհրանի եւ Անկարայի միջեւ մրցակցությունն է տարածաշրջանում

ԻՐԱՆԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է, ԲԱՅՑ…

Վտանգավոր խորհրդածություններ ղարաբաղյան հարցի միջնորդության շուրջ Ի՞նչ է նշանակում՝ «Իրանը կարող է մասնակցել ղարաբաղյան հարցի կարգավորմանը», կամ՝ «ավելի ընդունելի է Իրանի, քան Թուրքիայի միջնորդությունը»: Այս դիրքորոշումներով հայ քաղաքական ու փորձագիտական որոշ շրջաններ սկսել են ղարաբաղյան հարցը դարձնել «որբի գլուխ», այնպես որ, այլ երկրներ կարողանան դառնալ միջնորդներ՝ փորձարկելով այս անգամ սեփական «վարսավիրական հմտությունները» ղարաբաղյան հարցի վրա:

Մասնավոր հատվածը ներդրում չի անում

Մայիսի 16-22-ը Ծաղկաձորում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ կկայանա  կենսաֆիզիկայի գծով միջազգային գիտաժողով՝ «Սոլվատացիոն եւ իոնական էֆեկտները բիոմոլեկուլային ճանաչողության մեջ. տեսությունից դեպի էքսպերիմենտ»: Մասնակցում են ավելի քան 10 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Անգլիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Հրավիրված են նաեւ աշխարհահռչակ մասնագետներ Ջենս Վոլկերը, Էդվին Դոնաթը, Կազու Ակասական, Ռոբերտ Բ. Մաքգրեգորը, Յուրի

«Քանի լեզու գիտես՝ այդքան երկիր կարող ես գաղթել»

Ըստ բանաստեղծ Հակոբ Մովսեսի, սրան կբերի օտարալեզու դպրոցների բացումը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եւ բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Թեման օտարալեզու կրթության ներդրումն ու դրա շուրջ ծավալված աժիոտաժն էր: Հ. Մովսեսը միայն տեսականորեն է փոփոխություններին կողմ եւ գտնում է, որ ամեն դեպքում հայերենը պաշտպանել է պետք. «Աշխարհում

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՇԵՖ ՉՈՒՆԻ

Կամ կրթության որակի անկման, «զզվելի» պաշտոնյաների ու «Պատժական դաստիարակագիտության» մասին Վերջերս ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի հանձաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ասուլիսում խոսելով հանրակրթության որակի անկման մասին, կարծիք էր հայտնել, թե դրա մեղավորներից մեկը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն է՝ իր անհաջող «արտադրանքով»: Պատգամավորը հավելել էր, թե այդ բուհում փոխելու այնքան շատ բան կա,

Ինչու եւ ինչ անել

Կանխելու համար ոչ հայերեն դասավանդմամբ դպրոցների բացման կառավարական ծրագրերի իրականացումը: «Լեզվի մասին» օրենքում վերջին շաբաթների քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորովին էլ կրթական ոլորտում չէ: Դա ապացուցում են հետեւյալ հանգամանքները: ա/ Մի կողմից, օրինագծի բացատրագրի մեջ ԿԳ նախարարը գրում է, որ «որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը՝ քիչ», փաստորեն

Ինչո՞ւ

Դիմում մեր պետական այրերին Անմիջապես մի մեծ հարցական կախվեց օդում. օտարալեզու դպրոցնե՞ր, ինչո՞ւ: Ամեն օր, ամեն քայլափոխի թվում է, թե ապրում ես մի երկրում, որ պարզապես ապահովում է ժամանակավոր գոյություն, մինչեւ… Ամենակենցաղային հարցերից մինչեւ հոգեւորը խարխափում է. ասես բարակ լարի վրայով քայլելիս լինենք: Հասարակության մի մասը, որ թյուրմացաբար էլիտա է կոչվում, առաջ է տանում հներից

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ՝ Ո՛Չ

Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու կրթությանը վերաբերող նախագիծը տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների ու հիմնավորումների: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները սահմանափակում են հայոց լեզվի կիրառության ոլորտները: Այդ նախագծի ջատագովների այն միտքը, թե օտարալեզու դպրոցում հայոց լեզվի դասավանդումը պարտադիր է լինելու, այն էլ հայկական դպրոցի ծրագրով, մեր

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿՆ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄ

Մայիսի 15-16-ը Նոյեմբերյան քաղաքում  կայացավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էր  8 թիմ՝ Նոյեմբերյանի քաղաքի՝ 2, Կողբի, Դովեղի, Պտղավանի, Այրումի, Նոյեմբերյանի զորամասի եւ ռազմական ոստիկանության թիմերը: Մրցաշարում երրորդ տեղը գրավեց  Այրում քաղաքի թիմը: Եզրափակիչում մրցակցեցին Նոյեմբերյանի մարզադպրոցի եւ զորամասի թիմերը: Հետաքրքիր եւ լարված խաղն ավարտվեց նոյեմբերյանցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ

ՏՆԱԿՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 14-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Վանաձորի՝ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած 16 ընտանիքներ բնակարանամուտ կտոնեն: Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի բարեգործական հասարակական կազմակերպության (15 տոկոս) համատեղ ֆինանսավորմամբ: Բնակիչները պետք է վերադարձնեն այս գումարը 10 տարում: Խղճահարություն առաջացնող պայմաններ, կարկատած,

Ընդերքի ջրերը վտանգված են

Թե պետությունը, թե գործարարը մտահոգված են, բայց գործնական քայլեր են պետք Հայաստանի, մասնավորաբար՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի ընդերքի ջրերի անխնա  օգտագործումը ընդերքը ցամաքեցնելու լուրջ վտանգ է պարունակում: Ձկնարդյունաբերության մեջ տասնյակ տարիների փորձ ունեցող արմավիրցի ձկնաբույծներից մեկի կարծիքով՝ պատճառը անկանոն հորատումներն են: «Ով որտեղից հասնի՝ հորատում է: Այդպես չի կարելի: Եթե հորատանցքերն իրար մոտ են եւ

ԿՐԿԻՆ ՎԹԱՐ՝ ԳԵՂԻԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ

Մայիսի լույս 16-ի գիշերը, ժամը 3-ի մատույցներում, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող Գեղիի ջրամբարում, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, վթար է եղել: Վթարի հետեւանքով 15 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի մեծաքանակ ջրերը խառնվել են գյուղի միջով հոսող Ողջի գետի Գեղի վտակին, որը դուրս գալով հունից՝ ջրի տակ է թողել այդ տարածքում

ԱՀԱԶԱՆԳԵԼ Է ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆՈՎ

Մայիսի 16-ին, ժամը 13.00-ին, անձը չպարզված քաղաքացուց՝ կանացի ձայնով, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մաշտոցի պողոտայի 42 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետում տեղադրված է ռումբ, որը կպայթի ժամը 14.00-ին: ՀՀ ԱԱ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 14.10-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Մեկ այլ ահազանգում էլ հնչել է, որ «Կոզիրոկ» սրճարանում

ԴԻԱԿ՝ ՋՐԱՆՑՔՈՒՄ

Մայիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթանի 59 հասցեում գտնվող «Գոռ» սուպերմարկետին հարակից ջրանցքում հայտնաբերվել է անձը չպարզված՝ մոտ 65 տարեկան տղամարդու դի:

ՕՁԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ 2 օր առաջ օձի խայթոցից թունավորվել եւ Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արտենի գյուղի բնակիչ՝ 73-ամյա Ռուբեն Մանուկյանը: Ըստ բժշկի՝ տուժածի վիճակը բավարար է:

Տուժածը՝ մեղավոր

Կողմը ՊՊԾ ոստիկանն է Սասուն Հովսեփյանն իր «Մերսեդես-Բենց Տ-320» մակնիշի 11 ԼՕ 333 պետհամարանիշի ավտոմեքենայով ընթացել է Երեւանի Այվազովսկու փողոցով դեպի Արցախ փողոց՝ ժամում մոտ 40 կմ արագությամբ: Ճանապարհի աջ եզրից 4-5 մետր հեռավորության վրա հասնելով Այվազովսկու եւ Արցախի փողոցների խաչմերուկի եզրին, ավտոմեքենան կանգնեցրել է, զիջել 2-3 ավտոմեքենայի ու վերջում զիջելով Տիգրան Մեծի պողոտայի կողմից

Դատապարտյալը մահացել է

Մայիսի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հանկարծամահ է եղել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ)

«10 ԿԻԼՈԳՐԱՄ ԴԻՄՈՒՄ» Է ԳՐԵԼ

Գեղարքունիքի մարզի 75-ամյա բնակչուհի Օֆիկ Սարգսյանը 1998թ.-ից հողային վեճ ունի իր հարեւանի հետ Դատական քաշքշուկների հետեւանքով վեճն այլ ընթացք է ունեցել. ծեծի են ենթարկել տարեց կնոջը, որի խնամքին 80-ամյա հաշմանդամ, ուռուցքով հիվանդ ամուսինն է: Օֆիկ Սարգսյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Փորձագետի եզրակացությամբ՝ նրա ձախ դաստակին, աջ նախաբազկի վրա, սրունքներին հայտնաբերվել են տասնյակ արյունազեղումներ, կապտուկներ: Անցյալ

ԱՖՐԻԿԱՑԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է

Մայիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 42-ամյա Գեղամ Մաթեւոսյանն ու հայտնել, որ ապրիլի 20-ին, ժամը 15-ին իր բջջային հեռախոսի էլ. փոստով ստացել է հաղորդագրություն՝ Աֆրիկայի Տոգոյի Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից: Նամակում աֆրիկացին հայտնել էր, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որը բնակվել էր Տոգոյի Հանրապետությունում եւ

ՀԱՂԹԵՑ, ՄՆԱՑ ՔՐԳՈՐԾԸ «ՋՐՎԻ»

Օրերս ամփոփվեցին Համաշխարհային բանկի միջոցներով արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման համար Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի հայտարարած մրցույթի արդյունքները: Ինչպես որ կանխատեսվում էր, հաղթող ճանաչվեց «Փարվանապրոմ» ընկերությունը: «Առավոտն» իր 12.04.2010 թ. «Փարվանապրոմն էլի՞ կհաղթի» հրապարակման մեջ արդեն անդրադարձել էր, որ մրցույթին մասնակցող 3 ընկերությունների թվում է «Փարվանապրոմը», որի նկատմամբ այս օրերին քրգործ է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031