Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների՝ կամ հոկտեմբերի 6 լույս 7-ի գիշերը, կամ էլ հոկտեմբերի 7-ին Երեւան կվերադառնա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա մեկնել էր Լատինական Ամերիկա։ ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻՈՆԸ «Հայլուրը» հաղորդել էր, թե վարչապետն արդեն որոշում է կայացրել 80 մլն դրամը ԶԼՄ-ներին բաշխելու վերաբերյալ, ըստ որի միջոցներն առաջին հերթին տրամադրվելու են մարզային, հետո էլ՝ մշակութային

«…Միեւնույն է, պիտի երգեմ, եթե նույնիսկ ոչ ոք չլսի»

Շաբաթ օրը «Արմենիա-2»-ում պատահաբար տեսա ջազային հայտնի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին։ Առիթը բաց չթողեցի եւ խնդրեցի համերգից առաջ փոքրիկ հարցազրույց տալ։ Ու թեեւ նա շտապում էր եւ շատ զբաղված էր, այնուամենայնիվ, համաձայնեց։ Առաջին հարցս, բնականաբար, վերաբերում էր նրա գործունեությանը։ – Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղված։ – Արդեն 10 տարի բնակվում են Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում,

ՍՊԻՎԱԿՈՎԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՅՑԸ

Սպիվակովի եւ նրա վիրտուոզների ազդագիրը հայտնվելուց հետո, քաղաքում սկսեցին խոսել այն մասին, թե մշակույթի (սպորտի եւ երիտասարդության) նախկին նախարար Արմեն Սմբատյանը Սպիվակովին հրավիրել էր դեռեւս նախարար ժամանակ, եւ այցելության ժամանակը եկել է։ Սմբատյանն այլեւս նախարար չէ ու, հետեւաբար, հրավերը կազմակերպելու ու ֆինանսավորելու խնդիրներ ունի նախկին նախարարը եւ դիմել է հովանավորների, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է,

ՄԻ ՔԻՉ ՎԱՐԱԿ՝ ՊԱՂ ՋՐԻ ՄԵՋ

Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ հերթական համաճարակի մասին առաջին ահազանգը հնչեցրեց մամուլը։ Զարթոնք գյուղի դեպքերից հետո բնական էր, որ տագնապն առավել սրությամբ պիտի արտահայտվեր։ Նոր հասցեն Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղն էր, ուր, համաձայն հաղորդագրության, գրանցվել էր աղիքային վարակիչ հիվանդությունների 76 դեպք։ Առավելագույնն իմանալու ակնկալիքով մեկնեցինք Գեղարքունիք։ Կարմիրի անունը տպավորվել էր դեռ անցյալ տարվա

ՀԻՄԱ՝ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է՞…

Ադամանդագործության համաշխարհային պրակտիկայում պայմանագրեր կնքելն ընդունված չէ. ադամանդագործների համագործակցության միակ իրեն արդարացնող եւ երաշխավորված ձեւը խոսքն է։ Հայ ոսկերիչների միության երկրորդ համագումարը, որին ներկա էին աշխարհի ամենահայտնի հայ ադամանդագործներն ու ոսկերիչները, իր աշխատանքը սկսեց շաբաթ օրը՝ վարչապետ Դարբինյանին երկար ու անհույս սպասելուց հետո։ Համագումարին շուք ու խորհրդավորություն էին հաղորդում հատկապես ԼՂՀ պատվիրակները՝ ԼՂՀ վարչապետի, Պարգեւ

«Արմենիան» բողոքում է

«Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվը դիմել է ԱԺ պատգամավորներին եւ լրատվամիջոցներին հետեւյալ բաց նամակով. Ձեզ է դիմում «Արմենիա» հյուրանոցային համալիրի աշխատակազմը՝ օգնություն ստանալու ակնկալիքով։ 700 հոգուց կազմված կոլեկտիվի թիկունքում, տնտեսական բարեփոխումների քողի տակ, իրականացվում է հյուրանոցի առքուվաճառքի ապօրինի գործարք։ Մենք գտնում ենք, որ մայրաքաղաքի ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկի վաճառքը 5 մլն դոլարով, այն դեպքում, երբ մեկ մասնաշենքի վերանորոգումն

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ – ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՔԻՑ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան «Առավոտ»-ի թղթակիցը գնացել էր, ինչպես նախօրոք հայտնվել էր, մամուլի ասուլիսի։ Երեկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթին էր, այսինքն թեմի հովիվների ամենամսյա ժողովների հերթական օրը։ Օրեր առաջ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտնել էր, որ լրագրողները կարող են ներկա լինել այդ ժողովներին ու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Ինքս էլ չհասկացա. հատո՞ւկ հրավեր

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԴԱՌՆԱ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ

Խորհրդարանական ընտրությունները յոթ սարի հետեւում չեն։ Արդյոք մեր կառավարությունը պատրա՞ստ է դրան, եւ արդյոք քաղաքական աշունը կայո՞ւն կլինի։ Այս եւ նման հարցերը պարզաբանելու համար դիմեցինք ԳիԱրՔՄի կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանին։ – Ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական աշնան վերաբերյալ։ – Արտաքուստ այն կարող է կայուն լինել, բայց բավականին մեծ խնդիրներ եւ լարումներ կան, որոնք պետք է լուծվեն։

ՀՅԴ-Ի ՄԵՋ ՕՏԱՐՆ ԱՅԺՄ ՓՈՐՁՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՎ» ՅՈՒՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ

38-ամյա Գառնիկ Իսագուլյանն արդեն հասցրել է կոմկուսից ՀՀՇ անցնել (առաջին համագումարում վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր), հետո ՀՅԴ անդամ դառնալ, որտեղից հեռացրին ընդհատակում եղած ժամանակ՝ կուսակցության անունից հանդես գալու եւ չարտոնված հանդիպումների համար։ Ի դեպ, ընդհատակում մնաց 2 տարի 8 ամիս։ Այժմ նախաձեռնող խմբի հետ հիմնադրում է «Ազգային անվտանգություն» անվանյալ մի նոր կուսակցություն։ Հիմնադիր հավաքը սեպտեմբերի

«ՄԵՆՔ ЗАКОНОПОСЛУШНЫЙ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»

Երեկ Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարները, գյուղապետերը, սոցիալական ծառայությունների պետերը հավաքվել էին մարզպետի խորհրդակցության եւ, միաժամանակ, ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ հանդիպման։ Հավաքի բուն նյութին անցնելուց առաջ մարզպետ Պավլիկ Ասատրյանը մի լավ «մատ թափ տվեց» ներկաների վրա, մասնավորապես հիշեցնելով, թե «պետության բյուջեն չի կարող մանկապարտեզ վերանորոգել, ճանապարհներ վերանորոգել» եւ այլն։ Անմիջապես էլ հետեւություն արվեց, թե

ԳԵՐԱՍԻՄՆ ՈՒ ՈՐԴԻՆ

Մի քանի օր առաջ «Առավոտ»-ը ծանուցել էր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջով աշխատանքից ազատվել է Աշտարակ քաղաքի դատախազ Սամվել Ղազարյանը, որը եղբայրն է ԱԺ պատգամավոր Սամսոն Ղազարյանի եւ փեսան Տեր-Հուսիկ քահանա Լազարյանի։ Նրա փոխարեն արդեն իսկ քաղաքում նոր դատախազ է հայտնվել։ Գերասիմ Մանուկյանը արդարադատության երիտասարդ փոխնախարար Հովիկ Մանուկյանի հայրն է։ ԹՌՉՈՒՆԻՉԸ ԴԺԳՈՀ Է «ՀԱՅԼՈՒՐ»-ԻՑ

ԿԱԽԵ՛Լ, ԿԱԽԵ՛Լ… ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Նախկին խորհրդարանի պատգամավոր եւ ՀՅԴ շարքերից հեռացված Գառնիկ Իսագուլյանի անվան շուրջ ժամանակին բավական աղմուկ եղավ իշխանավորներին կախելու նրա հրապարակային խոստումների առնչությամբ։ Այժմ, երբ «Ազգային անվտանգություն» կուսակցություն է հիմնադրում, մտադի՞ր է այսուհետ եւս համանման հայտարարություններ անել։ «Չգիտեմ, թե վանաձորյան իմ այդ ելույթն ով ինչպես է ընկալել, բայց ամենեւին կախելու կոչ չի արվել,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։ –

ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

«Մինչեւ հիմա մեզ սովորեցրել են, թե ինչպես չապրենք», քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ պետք է սովորենք ինչպես ապրելը։ Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի շնորհանդեսը։ Ներկա էին գրեթե բոլոր գործարար շրջանակների ներկայացուցիչները, ԱԺ-ի համապատասխան պատգամավորներ, Վլադիմիր Նազարյանը, հյուրեր եւ այլք։ Թեքեյան մշակութայինի ներսում գործարարներ ու վաճառականներ էին, իսկ մուտքի մոտ մեքենաների իսկական շնորհանդես էր,

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ

Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսությունը՝ մնացյալ երկրների համեմատությամբ։ Փորձենք համառոտ ներկայացնել որոշ բնութագրեր՝ օգտվելով համաշխարհային բանկի կողմից հրատարակված վիճակագրական աղյուսակներից, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական կացությանը։ Տնտեսական աճ 90-ական թվականներին, բացի անցումային փուլում գտնվող պետություններից, աշխարհի մնացած համարյա բոլոր երկրներում գրանցվել են տնտեսական աճի չափավոր միտումներ՝ արտահայտված միանիշ թվերով։ Այս

Պրոֆեսիոնալ հայացքով՝ արհեստավարժներին

Վերջին ամիսներին այնքան հոլովվեց «արհեստավարժ» բառը, այնքան սուր ու տափակ կատակների առիթ տվեց, որ դրան անդրադառնալն անգամ մի տեսակ անհարմար է։ Բայց վարժվենք այդ զգացումին եւ փորձենք խնդրին նայել պրոֆեսիոնալ հայացքով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք լեզվի մաքրամոլության հերթական օրինակի, հերթական զուգարանակոնքի հետ։ Հիշո՞ւմ եք, առաջարկվեց այդպիսի մի մտապատկեր, որը կարող էր

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆ ԱՄԵՆԱՀԻՆՆ Է» ԹԵՄԱՅՈՎ

Անկախությունը պարտադրվե՞ց մեզ, թե՞ նվաճեցինք։ Թե՞ պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Իսկ 1918 թվի՞ն ոնց եղավ՝ նվաճեցի՞նք, թե՞ պարտադրվեց։ Իսկ դրանից դարեր առա՞ջ ոնց է եղել, որ պետություն ենք ունեցել։ Եվ վերջապես՝ մեր մեջ առողջ մեկը պիտի գտնվի՞, որ նստի ու մեր ողջ պատմությունը հստակ շարադրի։ Թե՞ մեր ճակատին անջնջելի գրված է, որ մշտապես մեր պատմության

«Առավոտը» մեր… հարեւան թերթն ա… մեր մասին շատ ա գրում»

Այսպես դիմավորեցին մեզ Արարատի մարզպետարանի աշխատակիցները, երբ տեղեկացան, որ ՀՀ սոցապ փոխնախարար Դավիթ Հակոբյանի, նպաստների բաժնի աշխատակցի հետ եկածը «Առավոտից» է… Մարզպետ Հովիկ Աբրահամյանն այդ պահին հավաքել էր գյուղապետերին, համայնքապետերին (93), սոցիալական կենտրոնների (Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի) պատասխանատուներին, որոնք փոխնախարարի մասնակցությամբ սկսեցին քննարկել ընտանեկան նպաստների ներդրման նոր համակարգի մասին հարցը, ինչը «գործողության մեջ» է դրվելու

ԼՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Այս հարցազրույցը գուցե կցկտուր, ոչ միասնական տպավորություն թողնի, քանզի թեմայից թեմա ենք «ցատկել»։ Սակայն այս անգամ նպատակն ուղղակի իրազեկ պաշտոնյայից առավելագույնս շատ ու տարբեր փաստերի վերաբերյալ մանրամասներ «կորզելն» էր։ Զրուցակցին «Առավոտի» երեկվա համարում բավական հանգամանալից ներկայացրել ենք՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյան։ – Հայաստանի եւ ԼՂՀ որոշ իշխանավորների փոխհարաբերություններում առկա լարվածության

ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐՆ Է

Վերջապես տեղի ունեցավ երկար սպասված խորհրդարանական ունկնդրումը «Տարածաշրջանային զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը» վերտառությամբ։ Հրավիրված էին խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչներ ու ԱԺ ղեկավարությունը, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության ներկայացուցչությունը՝ նախարար Նաիրա Մելքումյանի գլխավորությամբ։ Առաջինն ամբիոն տրամադրվեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն արձանագրեց համաշխարհային քաղաքականության այսօրվա առաջնային իրողությունները. հիմա աշխարհն ապրում է հետսառըպատերազմյան գործընթացներով, որոնք արտահայտություն

ԵԳՈՐՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա. Հովսեփյանին  Հարգարժան գլխավոր դատախազ 1998 թ. հոկտեմբերի 2-ի «Առավոտ» օրաթերթում «Քաղաքականության մեջ բացահայտվելու հայտ» վերնագրով, լրագրող Աննա Իսրայելյանին տված հարցազրույցում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ քաղաքացի Ալեքսան Հարությունյանը հայտարարել է. «Նույն Էդիկ Եգորյանի մասին լուրեր էին պտտվում, որ նա ցուցակով, կաշառք վերցնելով էր դատավորներ եւ դատախազներ նշանակում։ Եվ այս լուրերը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող խոշոր օբյեկտների սեփականաշնորհումն ընթանում է քողարկված, վստահություն չներշնչող մեթոդներով՝ առիթ տալիս զանազան ենթադրությունների, մեկնաբանությունների, բացասական գնահատականների՝ ավելի խորացնելով ժողովրդի եւ իշխանությունների միջեւ առկա անջրպետը։ Անտեսվել ու արհամարհվել են հասարակության լայն շերտերի, ճանաչված մասնագետների ու մտավորականների կարծիքները, ՀՀ ԱԺ պատգամավորների արտահերթ նստաշրջան հրավիրելու՝ խնդրի կարգավորմանն ուղղված սահմանադրական իրավունքները։ Սեփականաշնորհման իրականացման գործում,

«Ամեն լծակ պետք է օգտագործել, որ միջազգային բեմի վրա ընդունվի հայ ցեղասպանությունը»

Մեկ այլ լրագրող հետո ջանաց, այնուամենայնիվ, մանրամասներ կորզել այդ մասին, եւ լսեցինք հետեւյալ բացահայտումները. «Հայաստանի հանրապետության նախագահի հենարանները մեկ հատ չեն, այլեւ շատ են։ Ինչպես գիտեք, նախընտրական շրջանին մի խումբ կուսակցություններ ու կազմակերպություններ միացան՝ պրն Քոչարյանը որպեսզի ընտրվի նախագահ։ Այդ հենարաններն այսօր շարունակվում են եւ միեւնույն ժամանակ մեծանում են եւ լայնանում են» եւ այլն։

ԿՅԱՆՔՆ ԱՍՏԻՃԱՆ Է

Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդարանական լսումները նախագահում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Երբ նա եւ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը անհամաձայնություն հայտնեցին նիստի վարման կարգի վերաբերյալ, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Այսօր դերերը փոխվել են, վերեւում ես եմ, իսկ դուք ներքեւում եք։ Այնպես որ, այսօր իմ ասածը ճիշտ համարեք»։ ՆՈՐ ԿՑՈՐԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ Ֆրանսիայի դեսպանատանը մոտ

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Այսօր վարչապետ Արմեն Դարբինյանը կհանդիպի սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին՝ նշված նիստը երկուշաբթի օրը հրավիրելու նպատակահարմարությունը քննարկելու համար։ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ԱՆՁԱՄԲ «Նա 8 օրով չի բացակայել Հայաստանից։ Ֆիզիկապես այստեղ չէր, բայց ամեն բանից տեղյակ էր եւ շարունակում էր վարել էս երկիրը որպես նախագահ,- Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ այցելության

«ԿՍՊԱՍԵՄ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻՆ»

Ասաց մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը Ռ. Սահակյանցը ամիսներ առաջ ընդգրկվել էր ՀՀ վարչապետին կից մշակույթի խորհրդում, որից շատ շուտ հրաժարվեց։ Դրանից հետո նա փորձեց միանալ մշակույթի փոխնախարար Չալդրանյանին կից ստեղծված կինոյի հարցերով խորհրդի աշխատանքներին, այդտեղից էլ հեռացավ։ Կինոգործիչների շրջանում բուռն խոսակցություններ սկսվեցին տարածվել, թե Սահակյանցը հրաժարվելու սովորություն ունի։ ՀՀ վարչապետն էլ տխրեց այդ փաստից, մանավանդ որ,

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Բավարիա Գերմանիան պատրաստվում էր ընտրությունների, իսկ Բավարիան՝ գարեջրի տոնին: Թերեւս, դա միակ տոնն է, որին բավարացիները ավելի մեծ նշանակություն են տալիս, քան նույնիսկ կանցլերի ընտրություններին: Մեր խմբի ժամանումը Մյունխեն՝ համընկավ գարեջրի տոնի բացմանը: Նկարագրել տիրող մթնոլորտը դժվար է, այն զգալ եւ փորձել է պետք սեփական մաշկի վրա: Եւ փորձեցինք: Ստացվեց փառահեղ ու հիշվող: Նույնիսկ մեր

Աղջիկների մասին խոսելն անլրջություն է

Միամտություն կլիներ ակնկալել, թե Սեւանի հոգեւոր դպրանոցի սան 17-22 տարեկան տղաներն այնքան կանկեղծանային աշխարհից կտրված իրենց անկյունի անդորրը մի քանի ժամով խանգարած լրագրողներիս, առավել եւս ձայնագրիչների ու տեսախցիկների ներկայությամբ, որ հարցերի տարափին կպատասխանեին այնպես, ինչպես մտածում են իրականում։ Չնայած, արձագանքելով լրագրողների պահանջին, հնարավորություն ընձեռվեց ապագա հոգեւորականների հետ զրուցել առանց տեսուչ-դաստիարակների հսկողության, բայց, այնուամենայնիվ, դժվար է

ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐԵՐԸ ՉԷԻՆ

«Առաքելություն Հայաստան» բարեգործական միությունը «Դվին» հյուրանոցի երրորդ հարկի ռեստորան էր հրավիրել իր հովանավորության տակ գտնվող տարեցներին։ 1999 թվականը ՄԱԿ-ը կողմից հայտարարել է ծերերի միջազգային տարի եւ այս առիթով էլ հոկտեմբերի 1-ից մինչեւ եկող տարվա հոկտեմբերի 1-ը կմեծարվեն եւ ուշադրության կենտրոնում կլինեն միայն տարեցները։ Կմեծարվե՞ն… Ուշադրության կենտրոնո՞ւմ կլինեն…։ Մի թեթեւ կասկած կա, քանի որ հանրապետության որեւէ

Համահայկական հալածված առաքյալի լեգենդը

Ակնհայտ է, որ մենք սիրում ենք լեգենդներ։ Հորինում ենք ու հետո, շատ ուշ, փորձում իմաստավորել։ Հենց պարզվում է, որ այդ հորինվածքի մեջ ոչ մի իմաստ չկա՝ ամենեւին էլ չենք վհատվում։ Ու շարունակում ենք մեր լեգենդար երթը։ … Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամիս առաջ պաշտոն ստացավ։ Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։ Հետո

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԱԵՎ ԴԻՐԻԺՈՐՆԵՐ ԵՆ

Էրեբունի-Երեւանի 2780-ամյակին նվիրված տոնակատարության առիթով «Երեւան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանի խոսքերով՝ «գեղեցիկ ասուլիսը» հրավիրվել էր «գեղեցիկ տաճարում»։ Իսկ գեղեցիկ տաճարը, կարծում եմ գուշակեցիք, Էրեբունի ամրոցն է, որտեղ եւ հոկտեմբերի 10-ին կկայանա «Էրեբունի-Երեւան» տոնակատարության գլխավոր հանդիսությունը։ Սուրեն Աբրահամյանը նախ լրագրողներիցս շնորհակալություն հայտնեց բարեհաճ վերաբերմունքի համար, հետո գովազդում հնչած իր խոսքն ամբողջացրեց այսպես. «Երեւանին տոն է

Լրահոս

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930