Օրվա լրահոսը
ԳԱԼԱ-ն եթերազրկում են
Այս անգամ հեռուստաալիք փակելու «քաջագործությունը» վերապահված էր «ամենահավատարիմ» հանրապետականին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գյումրիի քաղաքապետարանի ու ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վեճի քննությունը: Ինչպես եւ պատվիրված էր, դատավոր Արմեն Խաչատրյանը վճռեց Գյումրիի անկախ լրատվական ալիքին զրկել հեռուստաաշտարակից եւ այն հանձնել նորահայտ տիրոջը՝ քաղաքապետարանին: Այսինքն՝ մի վճիռ, որը
ԵՐԲ ԵՐԿՐՈՒՄ ԿԱ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀ
«Առավոտի» հեռախոսային հարցախույզը Երեկ «Առավոտը» հեռախոսային հարցախույզ անցկացրեց: 60 քաղաքացիների տրվել էր հետեւյալ հարցը. «Ի՞նչ ելք եք տեսնում ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու համար»: Նրանք բոլորը զգուշացվեցին, որ անանուն են տպագրվելու պատասխանները: Նրանցից 30-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին, մյուս կեսը՝ արական: 45-ը «Առավոտին» ներկայացան, որ ունեն միջնակարգ կրթություն: 15-ն ունեին բարձրագույն կրթություն: Նրանցից չէին աշխատում
«Մեզ գիժ են հանում»
Հարեւանները Դավթյաններին ցանկանում են վտարել, որպեսզի տիրանան նրանց հողատարածքին Նորագավիթ թաղամասի 1-ին փակուղու շուրջ 40 ընտանիք արդեն քանի տարի է՝ համառորեն պայքարում է նույն փողոցում բնակվող Դավթյանների ընտանիքին սեփական տնից վտարելու համար: Հարեւանների միջեւ առաջացած կենցաղային վեճը գնալով թեժանում է այն աստիճան, որ անգամ ոստիկանների եւ դատարանների միջնորդությամբ չի հաջողվում նրանց հաշտեցնել: Դավթյանների ներկայացմամբ, իրենց
ԳԾԻ ՏԵՐԵՐԻՆ ԿԱՐԳԻ ԿԲԵՐԵ՞Ն
Միջմարզային երթուղայինները սպասարկող գծի տերերը, հանուն Սերժ Ազատիչի, գերադասում են մի քանի օր շահույթ չստանալ եւ ցույցերին մասնակցել ցանկացող մարզերի բնակիչներին մայրաքաղաք չբերել: Ինչ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հանրահավաքներ է կազմակերպում, հանրապետության մի շարք միջմարզային երթուղագծեր իշխանությունների հրահանգով պարապուրդի են մատնվել: Որպեսզի մարդիկ գոնե մարզերից չգան մայրաքաղաք՝ ցույցերին մասնակցելու, գծի տերերը, չնայած
«Իմ հասցեն ոչ տուն է, ոչ փողոց»
«Լենտա.ռու» ռուսական ինտերնետային կայքը երեկ հերթական անգամ անդրադարձել է հայաստանյան ընտրություններին: «Իմ հասցեն ոչ տուն է, ոչ փողոց» վերնագրով հոդվածում Միխայիլ Տիշչենկոն գրում է. «Փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ուժերի դասավորությունը մնացել է նույնը՝ Սերժ Սարգսյանը՝ առաջին, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երկրորդ տեղերում: Մի քանի տեղամասերում կատարված վերահաշվարկը, ըստ էության, ոչինչ չփոխեց: Ճիշտ
ՆՇԱՁՈՂՆ ԱՅՍՔԱՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԻՋԵՑՆԵԼ
Այս հորդորը երեկ հնչեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգությունը» հիշեցնում է Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում դեռ հայտնի չէր Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կնքված «Քաղաքական համագործակցության համաձայնագրի» մասին: Սակայն թերեւս ինչ-որ մի նման բան կանխատեսում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, քանի որ խոսելով Սերժ Սարգսյանի առաջարկների մասին՝ ասաց. «Դժվարանում եմ ասել, թե վարչապետի առաջարկած
«ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՊԱՀԸ»
«Այդ համագործակցությունն արդեն տասը տարվա պատմություն ունի, եւ ինձ համար զարմանալի չէ: Արթուր Բաղդասարյանի ծնվելը, որպես քաղաքական գործիչ եւ կուսակցություն՝ մի օր պիտի օգտագործվեր. հիմա նրան օգտագործելու ամենահարմար պահն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ նախագահի եւ Սերժ Սարգսյանի նորագույն համագործակցության մասին ասաց Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր զրուցակիցը «աբսուրդ» է համարում ՀՀԿ-ի
ԱՄՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ֊ի առաքելությունը ողջունել է Հայաստանի կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ողջունում ենք ե՛ւ ՀՀ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը՝ երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման
«1 անգամ դավաճանողը ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ»
Սա Ռոբերտ Քոչարյանն ասել էր Արթուր Բաղդասարյանի մասին, որը ստանձնելու է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները: Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ: Բայց այնուամենայնիվ՝ անհնար է չզարմանալ, թե մարդիկ ինչպես կարող են համագործակցության ձեռք մեկնել նրանց, ում մասին ոչ վաղ անցյալում արտահայտվում էին ամենակոշտ որակումներով: Խոսքը, բնականաբար, Արթուր Բաղդասարյանի մասին է, որը ողջ քարոզարշավի
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԱՎ ԲԱՆ ԵՆՔ ԱՐԵԼ»
Արթուր Բաղդասարյանի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանն ասաց՝ ուրախ է, որ Արթուր Բաղդասարյանն արձագանքեց իր կոչին՝ համատեղ ուժերով ղեկավարել մեր երկիրը: «Կարեւորելով ՀՀ քաղաքական համակարգի զարգացման արդիականացման, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի, երկրում անվտանգության համակարգի ամրապնդման հրամայականները» եւ էլի մի շարք այս կարգի հարցեր՝ երեկ
«ՌԱՍԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»
Երեկ այսպես գնահատեց հայաստանյան ընտրություններին տրված եվրոպացի դիտորդների գնահատականը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված զանգվածային բռնությունների, ընտրակեղծիքների, ընտրակաշառքի եւ այլ օրինախախտումների, ինչպես նաեւ ընտրություններից հետո մեր երկրում սկսված քաղաքական հետապնդումների՝ ձերբակալություններ, ահաբեկումներ եւ այլն, դեմ բողոքի ակցիաները շարունակվել են ոչ միայն Երեւանի Ազատության հրապարակում, այլեւ Վանաձորի Արցախի
ԱՆԿԱԽՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում ընդունեց եթերից զրկել ԳԱԼԱ անկախ հեռուստաընկերությունը (լուսանկարում հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն է)՝ հեռուստաաշտարակը հանձնելով Գյումրիի քաղաքապետարանին: Որոշումը սպասելի էր՝ մանավանդ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանին սատարողների վերջին հանրահավաքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղղակիորեն սպառնաց ԳԱԼԱ-ին: Այդ հեռուստաընկերությունը եթերազրկելուց հետո Հայաստանի ողջ հեռուստաեթերը կենթարկվի իշխանությունների կարծր գրաքննությանը: Կարդացեք
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ: Ցավոք, ներկա ընդդիմությունը, ցուցաբերելով քաղաքական անհեռատեսություն, ընդունելով իշխանությունների խաղի կանոնները եւ մասնակցելով խորհրդարանի ու նախագահի վերջին ընտրություններին, ակամա մասնակից դարձավ իշխանությունների վերարտադրությանը: Միաժամանակ, ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ է բերել նրա ցասումն ու համախմբումը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Զանգվածային
Ընտրությունները ժողովրդավարական չէին
Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է: «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության եւ վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
Որոշելու համար՝ արդյոք այն ժողովրդավարության կողմնակի՞ց է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, համակարգ, որը սկսվել է հոկտեմբերի 23-ից՝ բռնություններից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել: Այսօրվա ձերբակալությունները, խուզարկությունները, ոստիկանության
Սումգայիթյան հիշողություններ
Եղեռնագործության 20-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում կազմակերպվել էր հանրահավաք Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված ավանդական սգո հանրահավաք: Մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, 1988-ին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության ականատեսներ: Ինչպես տեղեկացրեց Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանը, 1997-ի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթել շուրջ 311.000 հայեր: Նրանցից 80.000-ը արդեն ՀՀ
«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»
Ասում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 1-ին կհնչեցնի Ռախմանինովի եւ Էլգարի ստեղծագործությունները: Ընդ որում, վերջինիս Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը Հայաստանում կկատարվի առաջին անգամ՝ կանադահայ ճանաչված ջութակահարուհի
«Դա նման է հետընտրական ընտրակաշառքի»
Համագործակցելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ այսպես արտահայտվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ հետընտրական զարգացումները: Տ. Կարապետյանը հայտնեց, որ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: «Ընտրությունների խախտումների մասին մենք մտադրված
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵԼՔԵՐ
Լարվածությունը մեղմացնելու համար ՀՅԴ բյուրոյի անդամը պատրաստ է զոհաբերել Ալեքսան Հարությունյանի եւ Գրիգոր Ամալյանի պաշտոնները: Երեկ ընդունվեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի՝ փետրվարի 25-ին ներկայացրած հրաժարականը, քանի որ 3 օրվա ընթացքում նա իր դիմումը հետ չվերցրեց: Վահան Հովհաննիսյանը վայր դրեց նաեւ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի լիազորությունները: Վահան Հովհաննիսյանը երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը խոստովանեց, թե ընտրություններից առաջ
«Մարիաննային» է՞լ կխեղճացնեն
Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար: Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների ներկայացուցիչներին ու հանրահավաքի մասնակիցներին ահաբեկում, հալածում ու ձերբակալում են, իշխանությունների «նշանակետում» են հայտնվել նաեւ բոլոր այն գործարարները, որոնք որեւէ կերպ աջակցում են միտինգավորներին: Հայտնի է, որ «վերեւներն» առանձնահատուկ ուշադրություն են
«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՌՆԱ»
Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցները հավաստիացնում են, որ նրան սատարելու համար գործատուներն իրենցից շատերին աշխատանքից ազատել են, գործատուներն էլ վստահեցնում են՝ «մարդս մարդ լինի, լեւոնականն ու սերժականն ի՞նչ կապ ունի»: Այս օրերին պարբերաբար ականատես ենք լինում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքացիները իշխանությունների կողմից ինչ ճնշումների ու հալածանքների են ենթարկվում: Բացի այն, որ ոստիկանության աշխատակիցները ներխուժում են
2006-Ի ԶԵԿՈՒՅՑԸ՝ 2008-ԻՆ
2008 թվականի փետրվարի 28-ի երեկոյան նիստում ԱԺ-ում ներկա սակավաթիվ պատգամավորներին ներկայացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը՝ «2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»: Այն պետք է քննարկվեր դեռ ԱԺ 2007-ի գարնանային նստաշրջանի ընթացքում: Եվ բնական էր, որ երեկվա ժամկետանց քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն
ՀՌԱԿ-ը չի խառնվում
Ռամկավարական մոտեցում ներկայիս իրավիճակին Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի տարբեր հատվածները ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ որդեգրեցին: Դեռ նախագահական ընտրություններից առաջ Հյուսիսային Ամերիկայի ռամկավարական կառույցը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, իսկ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ՌԱԿ կենտրոնական վարչությունը՝ Մայք Խարապեանի գլխավորությամբ, շնորհավորեց «վսեմաշուք, վսեմափայլ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին»: Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը,
«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել են երկու երիտասարդի, որոնք շրջել էին հրապարակում՝ փորձելով սադրանքներ հրահրել՝ մարդկանց կոչեր անելով եւ դրդելով իշխանությունների դեմ բռնի գործողություններ կիրառել: Վերջիններիս ՀՀ առաջին նախագահի աջակիցները «բերման էին ենթարկել» Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ:
«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար: – Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, արդյոք ուժային մեթոդներո՞վ պետք է փորձեք ցրել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, թե՞ հնարավոր եք համարում երկխոսությունը, թեպետ արդեն իսկ երկխոսության առաջարկն իրենք մերժեցին: – Իրենք ընդհանրապես ամեն
Իրավասու չեմ գնահատական տալ
Ընտրությունների մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ գնահատականներ տալով միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին: «Հայացք» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էր, թեման` այս օրերին մոդայիկ հետընտրական զարգացումները: Սերժ Սարգսյանի հանդեպ իր համակրանքով հայտնի այս քաղաքագետն ասաց, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին ինքը չի կարող որեւէ գնահատական տալ, որովհետեւ իրավասու չէ. «Գնահատականները տրվել են միջազգային դիտորդների կողմից,
ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ
Ներկայումս Վանո Սիրադեղյանի՝ Երեւանում բնակվող եղբայրը՝ Սեյրան Սիրադեղյանը, փաստաբան է վարձել եղբոր եւ փեսայի շահերը պաշտպանելու համար:
Դատավորը՝ հեռուստաաշտարակի վրա
Փորձում են հեռուստաաշտարակը խլել անկախ լրատվական ալիքի ձեռքից Արդեն երրորդ օրն է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունը՝ հեռուստաաշտարակի շուրջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու Գյումրիի քաղաքապետարանի վիճաբանությունը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո իշխանությունները «ԳԱԼԱ»-ին ծնկի բերելու անպատվաբեր գործի մեջ ընդգրկեցին նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱՎՈՐ
Նախաքննությունը փորձում է մեղքը գցել ՕԵԿ-ի վրա Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննության մարմինը պարզել է, որ ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9 ընտրատարածքի թիվ 9/31 ընտրատեղամասի