Օրվա լրահոսը

ԱՌԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առարկում է ՀԱԿ-ի հայցադիմումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամբողջությամբ առարկում է գազի գնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացրած հայցադիմումին, որտեղ որպես համահայցվորներ հանդես են գալիս 7230 քաղաքացիներ: Հանձնաժողովը իր առարկությունների վերաբերյալ գրություն է ուղարկել հայցադիմումով դատարան դիմած բոլոր քաղաքացիներին: Սույնի մասին տեղեկատվությունը երեկ տեղադրվել էր հանձնաժողովի կայքէջում:

ԼՈՒՐԵՐ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՋ

Պարզաբանում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Անցած տարվա հոկտեմբերին կայացած ասուլիսում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ պահանջելու է 2010 թվականի սկզբին հրավիրել «Ժառանգության» արտահերթ համագումար՝ օրակարգում ունենալով մասնավորապես «Ժառանգության» ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրների հիմնովին լուծման հրամայականը. «Ես պահանջելու եմ, որ համագումարում դրվի իմ պատասխանատվության եւ վստահության հարցը, անդրադառնալու եմ յուրաքանչյուրի վարքագծին՝ լինի նախագահ,

«ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ»

Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք, առաջվա պես, գոյություն ունի: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ այդպիսի կարծիք է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ինստիտուտի (Թբիլիսի) գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին: «Ընդ որում, նոր պատերազմի սպառնալիք գոյություն ունի ոչ միայն սառեցված ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Չսահմանափակվելով ճակատի հայ-ադրբեջանական գծով՝ այն գոյություն ունի նաեւ ռուս-վրացական ճակատում: Քանի որ 08.08.08

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԸ ԱՆՈՄԱԼԻԱ Է»

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց նախագահ Սարգսյանի որոշումը՝ կենդանի պահել գործընթացը։ «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել՝ անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼ՝ ՍՊԱՆԵԼՈՎ

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը բացասական է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի՝ առյուծաորսից հետո արված լուսանկարներին: «Եթե առ այսօր տղամարդը իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է ուղղաթիռից որս անել եւ հատկապես թագավորական որս գաղափարը մինչեւ հիմա պտտվում է մարդկանց ուղեղներում, ի՞նչ ենք ուզում: Մի քիչ իրեն բարձր է զգում, պետք

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ

ԼՂ արտգործնախարարության եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) Նուբար գրադարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում լույս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդեսի» 11-րդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղին, նրա խնդիրներին, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Հանդեսում ներկայացված են հարցազրույցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

Մայիսի 14-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը: Այդ կապակցությամբ Երեւան են ժամանել Հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ: Ըստ հիմնադրամի լրատվական ծառայության, մինչ նիստը նախատեսվում է հնգօրյա աշխատանքային այց՝ Լեռնային Ղարաբաղ: Պատվիրակությունը կայցելի հիմնադրամի աջակցությամբ նորոգվող Գորիսի սրտաբանական հիվանդանոց, Գիշի գյուղի միջնակարգ դպրոց, Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց, Ստեփանակերտի թիվ 11 դպրոց, Շուշի

«Հայաստանը կավարտվի»

Ահազանգում է Աշոտ Մանուչարյանը՝ պահանջելով վերանայել մեր գոյության փիլիսոփայությունը «Թեքեյան» մշակութային միության դահլիճում երեկ հռչակվեց նոր՝ Ժողովրդահայրենասիրական շարժման ձեւավորման մասին։ Շարժումը, կարելի է ասել, պտուղն է մոտ մեկ տարի առաջ սկսված Սոցիալիստական կոնֆերանսի հավաքների, որոնք տեղի էին ունենում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «կնքահայրությամբ»: Ի դեպ, վերջինս 2008-ի նախագահական ընտրություններից հետո հրապարակային գործունեություն չէր ծավալում:

«ՍԱ ԱՐԱԳ ԱՐՎՈՂ ԲԱՆ ՉԷ»

Մարտի 1-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կատարման մշտադիտարկման (մոնիտորինգի) մասին այս կարծիքին է աշխատանքային խմբի անդամ Արտյուշա Շահբազյանը: Մարտի 1-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը մեր թերթի հետ զրույցում հորդորել էր մարտի 1-ի զոհերի հարազատներին առավել հետեւողականորեն պահանջներ դնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջ, որը զբաղվում է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի

ԱՐԱԳԸՆԹԱՑ ԿԱՊ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երեկ առավոտյան, 10:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Աբովյան փողոցում, ԱԺՄ գրասենյակից դուրս գալուց, իր վարորդի հետ միասին փողոցն անցավ հետիոտնի համար չնախատեսված վայրում եւ նստելով վերջերս իրեն տրամադրված ծառայողական «Նիսան» մակնիշի 074 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենան՝ մեկնեց նշված վայրից: Մեր տեղեկություններով, ավտոմեքենայի համարանիշները պատկանում են ՀՀ նախագահի

Մայիսի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1914Թ.

Բիլեջիք գավառ 20-րդ դարասկզբին Քարասու գետի ափամերձ հատվածում գտնվող Բիլեջիք գավառում ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում էր 10. 519 բնակիչ, որից 4. 080-ը հայեր էին: Այսինքն, բնակչության շատ խառը տեղաբաշխման պայմաններում կարելի է ասել, որ բուն հայկական բնակավայրերից մեկն էր, քանի որ այստեղ բնակչության մեծամասնությունը՝ ազգային պատկանելության տեսակետից, կազմում էին հայերը: Այստեղ հայերը հիմնականում բնակվում էին

Այգին ներկայանում է նորություններով

Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում այնքան էլ տոնական տրամադրություն չէր տիրում՝ ինչը նույնիսկ կենդանիների համար էր անսովոր. պատճառը անբարենպաստ եղանակն էր: Կենդանիների մեծ մասը անձրեւից պաշտպանվելու համար թաքնվել էր վանդակներում, բացի գայլերից եւ արջերից, որոնք անհանգիստ վերուվար էին անում, սպասելով մայրերի գրկից իրենց կերակուր նետող փոքրիկ երեխաներին, բայց, ցավոք, այգու այցելուները միայն լրագրողներն էին: Չնայած

«Պարն այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ»

Եզդիների ազգային երաժշտությունը լսելիս հնարավոր չէ անտարբեր անցնել եւ չզարմանալ այդ երաժշտության ներքո պարողների պարով: Ազիզ Թամոյանի անվան եզդիների ազգային պարի համույթի ղեկավար Խդըր Հաջոյանի պարը դիտելիս անհնար է չհետաքրքրվել եզդիների մշակույթով: «Սիրիր քո մշակույթը եւ պահպանիր այն»,- այսպես է արտահայտվում Խդըրը, երբ հարցը վերաբերում է իրենց մշակույթին: Նա հարգում եւ գնահատում է բոլոր ազգերի

ԵԹԵ ՄԱՅԻՍ-ՎԱՅԻՍ, ՈՒՐԵՄՆ՝ ԱՊՐԻԼ-ՉԱՊՐԻԼ…

Մայիսը հաղթանակների ամիս է եւ ամուսնանալ այդ ամսին նորմալ է Ժողովուրդն ասում է՝ մայիս-վայիս… Ասում է նաեւ՝ մայիս ամսին ամուսնանալ չի կարելի, այլապես կյանքդ կվերածվի տառապանքի: Մայիսին հարսանիքներ գրեթե չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Նախկինում ժողովուրդը հարսանիք արել է

ԱՆԱՆԴԻՆ ՄՆՈՒՄ Է ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ

Սոֆիայում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ թագի հավակնորդ, բուլղարացի Վեսելին Տոպալովի դիմակայությունը: Ճանապարհի կեսն արդեն ետեւում է մնացել: Վեց տուրից հետո աշխարհի գործող չեմպիոնը հաղթում է 3,5-2,5 հաշվով: Երեկ կայացած յոթերորդ տուրում սպիտակներով խաղում էր Անանդը:

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԸ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑ

Կիսածանր քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային գոտու տիրակալ Կարո Մուրադը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 12 ռաունդանոց պայքարում պաշտպանեց գոտին: Նա կողային մրցավարների միաձայն որոշմամբ միավորների 116-111, 117-110, 116-111 տարբերությամբ առավելության հասավ  Թոմի Կերպանեսի նկատմամբ:

Գործերը լավ չեն

Նալչիկում ՖԻԴԵ-ի հովանու ներքո ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի երրորդ խաղարկությունը մտել է վճռական փուլ: Սակայն Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը շարունակում են անվստահ հանդես գալ: Հինգերորդ տուրում միմյանց դեմ խաղացող մեր մարզուհիները բաժանեցին միավորը, իսկ ահա հաջորդ մրցափուլը նրանց համար կրկին անհաջող ելք ունեցավ: Լիլիթը սեւերով պարտվեց Հու Յիֆանին, իսկ Էլինան սպիտակ

«Միկան» պահպանում է առաջատարի դիրքը

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրի հանդիպումները: Մայիսի 1-ին թե «Փյունիկը», թե «Բանանցը» մրցակցի հարկի տակ խոշոր հաշիվներով հաղթանակ տոնեցին: «Փյունիկը» 6:1 հաշվով ջախջախեց «Գանձասարին, իսկ «Բանանցը» երեք անպատասխան գնդակ անցկացրեց  «Կիլիկիայի» դարպասը: Իսկ հաջորդ օրը «Միկան» միայն վերջին րոպեներին խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ երեք միավոր վաստակել: Իր հերթին «Ուլիսը»

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼ

Օրեր առաջ «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշային ցուցակում 5-րդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցամարտին, եթե այն ընդունի անգամ Բաքուն: Իլյումժինովի խոսքերով, այդ մրցաշարի անցկացման վայրի վերջնական ընտրությունը պետք է կատարվեր ապրիլի վերջին: Սակայն

«ՄԵԿ ԿԱԴՐ՝ ՄԵԿ ՐՈՊԵՆ»՝ 8-ՐԴ ԱՆԳԱՄ

Մայիսի 17-24-ը Երեւանի Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կընթանա «Մեկ կադր՝ մեկ րոպե» 8-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է փառատոնի նախագահ Գագիկ Ղազարեն, փառատոնում ներկայացված կլինեն Բելգիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսրայելի, Անգլիայի եւ այլ երկրների ռեժիսորների շուրջ 300 ֆիլմեր: Մեկրոպեանոց ֆիլմերի ծրագիրը ներառում է ավելի քան 60 նկար, իսկ կարճամետրաժ ֆիլմերինը՝ 22: Բացի այդ, շուրջ

ՌՈՒԲԵՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում կբացվի լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ներկայացված կլինեն հեղինակի լավագույն լուսանկարները՝ Հայաստանի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով: Ռուբեն Բաղդիշյանը լուսանկարել սկսել է վաղ տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների եւ ցուցահանդեսների, որոնց թվում են World Press Photo-ն եւ International Image Circuit-ը: Ուկրաինական «Ուկրաինան

Երիտասարդական եւ ուսանողական 8-րդ փառատոնը

Ամեն տարի Լոռու մարզային ամենամյա «Երիտասարդական եւ ուսանողական փառատոնին» մասնակցում է շուրջ 150 մարդ: Օրերս կայացած փառատոնին մասնակցում էին ինչպես մարզկենտրոնի տարբեր բուհերի ուսանողներ, այնպես էլ մասնակիցներ Սպիտակից, Տաշիրից ու Ստեփանավանից: Այն կազմակերպվել էր «Հորիզոն» երիտասարդական, կրթամշակութային բարեգործական հ/կ-ի նախաձեռնությամբ՝ Լոռու մարզպետարանի հետ համատեղ: Երգ, պար, ասմունք եւ ուրախների ու հնարամիտների ակումբ՝ ահա այն ժանրերը,

Մեծարելու փոխարեն՝ ազատման հրաման

Գեղանկարիչ, պրոֆեսոր Գեորգի Թովմասյանին բուհի ղեկավարությունը «անակնկալ» է մատուցել Գեղանկարիչ, կերպարվեստի բազմամյա մանկավարժ Գեորգի Թովմասյանը Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո հաստատվում է Վանաձորում: 1960-ականներին տեղի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում հիմնում է կերպարվեստի ամբիոնն ու այն ղեկավարում 40 տարի: Բուհի 40-ամյա հոբելյանի օրերին (2009թ. դեկտեմբեր) նրան ազատում են իր հիմնած ամբիոնի վարիչի պարտականություններից,

«ԽԵԼՔՍ ՀԱՑԻ ՀԵՏ ՉԵՄ ԿԵՐԵԼ»

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը անհեթեթ է համարում միության շենքի վաճառքի մասին բամբասանքները Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանի հետ հանդիպման առիթը հունիսի 15-20-ը Հայաստանում առաջին անգամ գումարվելիք՝ Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային կոնգրեսն էր: Պարոն Ղազանչյանի համոզմամբ, դա հարմար առիթ է, որ օտարները տեղեկանան ժամանակակից հայ թատրոնի մասին: Միջոցառման պայմաններից մեկն էլ այն

Աֆրիկայում սառույցը հալչում է

Ուգանդայի վայրի բնության պաշտպանության ընկերակցությունը հայտարարել է, որ Կենտրոնական Աֆրիկայում, Ռուվենզորա սարի բարձրակատարի սառցե շերտը գլոբալ ջերմացման արդյունքում հալչում է: BBC-ն հաղորդում է նաեւ, որ Աֆրիկայի արեւելքում գտնվող թվով երրորդ ամենաբարձր Մարգերիտա սարի սառույցով պատված գագաթը սկսել է ճաքեր տալ: Մասնագետների պնդմամբ, դա ածխածնային գազերի չափազանց մեծ քանակությամբ մթնոլորտային արտանետումների արդյունք է:

Պայթյունի արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժել

Երկուշաբթի օրը, առավոտյան, Աֆղանստանի արեւելքում գտնվող Խոստ գավառում մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենայի ղեկին լինելով՝ հարձակվել է ամերիկյան ռազմական հենակետի մոտակայքում գտնվող աֆղանական ազգային բանակի շարասյան վրա: Տեղի օդակայանի մոտ նրա վարած ավտոմեքենայի պայթյունի արդյունքում մեկ մարդ զոհվել եւ երկուսը վիրավորվել են: Բոլոր երեքն էլ խաղաղ բնակիչներ են եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Ուկրաինայում փորձում են Յանուկովիչին իմպիչմենտի ենթարկել

Ուկրաինայի Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով փորձ է արվում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անել իմպիչմենտի ճանապարհով: APA-ի մատուցմամբ, նախագծի հեղինակը խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր Գրիգորի Օմելչենկոն է (նկարում): Վերջինս առաջարկում է խորհրդարանում ժամանակավոր հետաքննական հատուկ հանձնաժողով ձեւավորել, որը «կհետաքննի նախագահի այն գործողությունները, որոնք հանցագործության տարրեր են պարունակում եւ կարող են

Բրիտանական ընտրություններին մնացել է 72 ժամ

Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ երկրի երեք խոշոր կուսակցությունները՝ Պահպանողական, Լեյբորիստական եւ Լիբերալ-դեմոկրատական, նկատելիորեն ակտիվացրել են ընտրողների համար իրենց պայքարը: Հանգստյան օրերը, իսկ Մեծ Բրիտանիայում երկուշաբթի ոչ աշխատանքային օր է, երեք կուսակցությունների ղեկավարներն էլ՝ գործող վարչապետ Գորդոն Բրաունը, պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քամերոնն ու լիբերալ-դեմոկրատների ղեկավար Նիկ Կլեգգը, նվիրել են այցելություններին, հանդիպումներին եւ

Ահմադինեջադը Միացյալ Նահանգներում է

Աշխարհի 200 երկրների ներկայացուցիչներ հավաքվում են ՄԱԿ-ի կենտրոնակայան Նյու Յորքում՝ որտեղ քննարկելու են միջուկային զենքի տարածման եւ դրանք կանխարգելելու հարցերը: Ինչպես փոխանցում է BBC-ն, նման քննարկումներ կազմակերպվում են ամեն հինգ տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով ամրապնդել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Այս անգամ խորհրդաժողովի ընթացքի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ատոմային ծրագրի չլուծված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031