Օրվա լրահոսը

Իրաքում ընտրությունների արդյունքները ձեռքով են վերահաշվարկում

Իրանքի ընտրական հանձնաժողովը սկսել է ձեռքով վերահաշվարկել դեռ մարտի 7-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ենթադրվում է, որ վերահաշվարկը մի քանի շաբաթ կտեւի եւ կարող է ամբողջությամբ փոխել ընտրությունների արդյունքները, որոնց մասին մինչ այս հայտարարվել էր: Քվեաթերթիկները ձեռքով հաշվելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նուրի

ՉՀԱՋՈՂՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

ԱՄՆ-ի ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում են փնտրել Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Թայմս-Սվերում, որտեղ տեղակայված է «New York Times» թերթի խմբագրության շենքը, ինքնաշեն ռումբ պայթեցնելու անհաջող փորձի հեղինակին: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ռումբը պատահաբար հայտնաբերել էր աֆրոամերիկացի Լենս Խորտոնը, որը սպորտային հագուստներ վաճառելու ժամանակ տեսել էր մայթի վրա, արգելված վայրում կայանված «Nissan Pathfinder»

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է

Մայիսի 1-ին վախճանվել է մերձմոսկովյան Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը: Հայ ճանաչված ֆիզիկոսը մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 66 տարեկան հասակում: Հեղինակավոր տեսաբան ֆիզիկոսը միջուկային ֆիզիկայի ոլորտում Ռուսաստանի առաջատար կենտրոններից մեկը՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը ղեկավարում էր 2006 թվականից: Ալեքսեյ Սիսակյանը նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ

Նախարարի անունը շահարկվել է

«Առավոտը» դժգոհություններ է ստացել թիվ 114 դպրոցի աշակերտների ծնողներից, թե իրենց մինչեւ մայիսի 15-ը ժամկետ են տվել՝ դպրոցական համազգեստի համար նախատեսված 22000-30000 դրամ գումարը վճարելու համար: Ըստ նրանց, դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը հայտարարել է, թե դա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պահանջն է: Ծնողների պատմելով, ներկայումս դասղեկները կատարում են տնօրենի հրահանգը. այն է՝ ստորագրություններ հավաքել իրենցից,

Բոլորը հավասար են, ոմանք՝ ավելի

Հայաստանում խոսքի ազատության ժամանակը դեռ չի եկել: Երեկ Մամուլի ազատության օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով. «Մոտակա ժամանակներում լրագրողների նկատմամբ բռնությունները չեն դադարի մի պարզ պատճառով՝ Հայաստանում քաղաքացին ընդհանրապես պաշտպանված չէ, մեզ մոտ բոլորը հավասար են, իսկ ոմանք «ավելի հավասար» են, քան մյուսները, եւ քանի որ

Ռեկտորները գոհ են բարեփոխումներից

Նրանք գտնում են, որ պետական եւ մասնավոր բուհերը պիտի նույն սկզբունքով ընդունելության քննություններ հանձնեն: «Ինտերլինգվա» համալսարանի ռեկտոր Իվետա Առաքելյանը դրական է գնահատում կառավարության՝ կրթական բարեփոխումների ծրագիրը. «Բարեփոխում բառն արդեն խոսում է իր մասին, ամեն ինչ արվում է ուսման որակը լավացնելու համար»: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկած բարեփոխումներից տիկին Առաքելյանին ամենից շատ մտահոգել է ընդունելության քննությունների միասնական

ԼԵՈՅԻՆ ՀԱՅԵՐԸ ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ՏԵՂՆ ԵՆ ԴՆՈՒՄ

Կամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների՝ «Լեոյի օրերի» ընթացքում կատարած բացահայտումները Դեպքի վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, կազմակերպիչը՝ կրթօջախի իրավագետ-քաղաքագետների եւ արեւելագետների խորացված ուսուցման 10 Դ դասարան, առիթը՝ գրող, պատմաբան Լեոյի 150-ամյակին նվիրված օրերը: «Առավոտը» օրերս հյուրընկալվելով կրթօջախ՝ պարզեց, որ այստեղ արդեն 2 ամիս պատրաստվում են միջոցառմանը. աշակերտները Լեոյի երկերն են ուսումնասիրել, անգամ նրա ստեղծագործությունների հիման վրա

«ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Վստահ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը – Ինչո՞վ են պայմանավորված վերջին ակտիվ փոփոխությունները ձեր կուսակցությունում, նախարարներին փոխեցիք, հիմա էլ խմբակցության կազմում եք փոփոխություն կատարել: Դժգո՞հ եք ձերոնցից: – Ընդհանուր առմամբ, մենք մեր կուսակցական պաշտոնյաներից դժգոհ չենք, պարզապես փոփոխությունները միտված են կուսակցական շինարարությունը արդյունավետ իրականացնելու եւ առաջնորդվելու ժամանակի հրամայականով: Երբ հետադարձ հայացք նետեցինք եւ

Հանդիպում՝ լեզվաբանականում

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի կունենա հանդիպում Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից մոտ 80 ֆրանսախոս պատգամավորների հետ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողները հյուրընկալելու են ՀՀ Ազգային ժողովի կազմակերպած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ՝ «Սոցիալ-տնտեսական եւ մշակութային փոփոխությունների ընթացքում գտնվող մեր հասարակություններում կրթական համակարգերի խնդիրները եւ

Գյուղապետի 9 թեկնածուներից 6-ը՝ ՀՀԿ-ից

Ապրիլի 30-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 23-ին Սյունիքի 7 գյուղերում՝ Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նռնաձոր, Վարդանիձոր, Նժդեհ, Տորոնիք, կայանալու են ՏԻՄ հերթական ընտրություններ: Թեկնածուների առաջադրումներն ավարտվել են: Մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տվյալների համաձայն՝ 7 գյուղերից 6-ում առաջադրվել են գործող գյուղապետերը: Միայն Եղեգ գյուղում գործող գյուղապետն իր թեկնածությունը չի առաջադրել: Եղեգ եւ Տորոնիք

Ինքնասպանություններ, ավտովթար եւ փլուզում

Ապրիլի 30-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրեն ամրագրված որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել գյուղի 72-ամյա բնակիչ Ժորա Աղաբաբյանը: Նա հմուտ այգեգործ էր, 1 տարի առաջ էր ազատվել համայնքապետարանի գյուղատնտեսի պաշտոնից: Համայնքապետարանից ստացված տեղեկություններով՝ Ժորան տառապում էր ասթմա հիվանդությամբ, վերջերս էլ երկու անգամ այդ հիվանդության սրացում էր ունեցել: Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ նա նամակ է թողել, որի

Մինչ կառավարությունը հորդորում է

«Գրանդ Հոլդինգը» առաջարկում է կոնկրետ քայլեր   Օրերս ՀՀ կառավարությունը ընդունեց 2010-15թթ. ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը եւ դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը: Իհարկե, ողջունելի է, որ ծխելու դեմ պայքարը կառավարության ուշադրության կենտրոնում է, սակայն համոզված ենք, որ նշված միջոցառումների անմիջական ազդեցությունը ծխողների թիվը կրճատելու գործում՝ արդյունավետ չի լինի: Նախ ասենք, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

«Սա վարչատարածքային բաժանում չէ. սա հողերի զավթում է» «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ ՀՀ կառավարությունը իրավասու է լինելու փոփոխել համայնքների սահմանները, այլ խոսքով, այսօր մի համայնքին պատկանող հողերը վաղը կարող են պատկանել հարեւան համայնքին: Նախագիծն ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ, դեռ օրենք չէ, բայց Արմավիրի մարզի Գայի համայնքի բնակիչները վրդովված են:

ԱՎԱԶԸ ԹԱՓՎԵԼ Է ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 13 հասցեում գտնվող շինհրապարակում շրջվել է բեռնատար ավտոմեքենան: «ԳԱԶ-53» մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս՝ գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, եւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը: 35-ամյա բանվոր Կարեն Շահվերդյանը

ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում մեղվի խայթոցից թունավորվել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Լուկաշին գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ռադիկ Ավետիսյանը: ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է Մայիսի 2-ին, ժամը 06.17-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ բախվել

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Երեկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդեսը: Այն նվիրված էր Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մտահղացումն ու դրա իրականացումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն էր ու ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությանը: Մրցութային հանձնաժողովին ներկայացված 300 աշխատանքներից ընտրվել էր 30-ը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը,

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ՝ ԱՌԱՆՑ Ց ՏԱՌԻ Ծիծեռնակաբերդի բարձունքին 2001թ. հունվարի 29-ին տեղադրվել է քարե այս՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է հայոցեղասպանությունը» ցուցանակը: Սակայն հուշակոթող-ցուցանակի վրայից 9 տարի պակասող «Ց» տառի պակասը որեւէ անգամ չի բարձրացվել: Թերեւս ժամանակն է լուծում տալ քարե այս հուշամատյանին, վրան ավելացնելով կորած «Ց»-ն:

Դեռ փոխվում են փականները

Միայնակ կենսաթոշակառու, աշխատանքային 2-րդ խմբի հաշմանդամ Վեներա Անտոնյանը բնակվում է Ազատության 2ա շենքում, աշխատել է ԽՍՀՄ եւ ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգում՝ «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ-ում՝ մինչեւ հիմնարկի 2002թ. սնանկ ճանաչվելը: Ինչպես ինքն է հավաստում ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին ուղղված բողոքներում՝ 1990-92թթ. բնակարանը հանձնել էր պահակային պահպանության ծառայությանը եւ մի օր, երբ ոստիկանության աշխատակիցներն ահազանգ ստանալով

ՏԱՐԵՑ ԿՆՈՋԸ ԼՍՈՂ ՉԿԱ

Լենա Թադեւոսյանը 1954թ. ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների Սեբաստիայի 17ա սեփական տանը: Նա այդտեղ մեծացրել է իր երեք  երեխաներին, որոնք ամուսնացել եւ հեռացել են հայրական տնից: 80-ն անց կինը կարողանում է մշակել իր հողը, ձեռք չմեկնել որեւէ մեկին, չցուցակագրվել որեւէ սոցիալական բարեսիրական կառույցում. իր վաստակած հացը ուտել: Սակայն Լենա Թադեւոսյանի հեռախոսը՝ 74 04 31, անջատել են,

ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ ՓՈԽՎՈ՞ՒՄ ԵՆ

«Մենք ենք այս քաղաքի տերը» սոցիալական նախաձեռնությունը, որը հանդես է գալիս ընդդեմ մայրաքաղաքում իրականացվող ապօրինի կառուցապատման, երեկվանից ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով դադարեցնել Վիկտոր Համբարձումյանի արձանի շուրջ սրճարանների շինարարությունը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ստեղծված եւ արդեն 2300 անդամ ունեցող նախաձեռնության անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Մի քանի սերունդների կողմից սիրված «Ուսանողական այգին»

60 ԿԳ ԹՈՒՂԹԸ 1 ԾԱՌԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՈՒՄ

Որքան էլ փնովենք խորհրդային ժամանակները, պետք է նաեւ ընդունենք այն լավը, որ հիմա երանությամբ ենք հիշում: Այն ժամանակ մշտապես գործում էին ապակե տարաների, մետաղի ջարդոնի եւ թղթի թափոնի ընդունման կետեր, որտեղ հանձնում էինք տանը հավաքված հին թերթերը, ամսագրերը, գրքերը, տետրերը եւ ստանում կտրոններ, որով Երեւանի գրախանութներից գնում էինք մեծ պահանջարկ ունեցող գրքեր: Անգամ դպրոցականները տարվա

Կադաստրին թաքնված տեսախցիկն էլ չի «փրկում»

Սեփականության վկայական ստանալը քաղաքացիների առողջության ու նյարդերի հաշվին է լինում Հիմա մարդիկ ում ուզում են իսկապես անիծել, ասում են՝ «Կադաստրի դռներն ընկնես»: Այս անեծքն «արդիական» է դարձել հատկապես վերջին տարիներին, երբ շատերը ստիպված եղան սեփականաշնորհել իրենց բնակարանները, հողամասերը եւ վկայական ձեռք բերելու համար առնչվեցին Կադաստրի պետական կոմիտեի հետ: Լիովին պատկերացնելու համար, թե ինչ հոգեկան ապրումների

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՀՈՂԸ ՄՇԱԿԵՍ, ՈՐ ՄԹԵՐՔ ՏԱ

«Արմենիան թեքնոլոջի գրուպ» ընկերությունը համոզված է, որ կա ավելի քիչ ծախսատար մեթոդ, քան այն, ինչ կիրառում են մեր ֆերմերները: «Մեկ հեկտարի մեկ ոռոգման արժեքը այսօր կազմում է շուրջ 40 հազար դրամ, 4 ոռոգման դեպքում միայն ջրի արժեքը կկազմի 160 հազար դրամ: Բացի այդ, վարի ու մնացած գործողությունների համար անհրաժեշտ դիզելային վառելանյութը, քսայուղերը, թունաքիմիկատներն ու պարարտանյութերը

Դեպի Սիլիկոնային հովիտ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին: Նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ՏՏ եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում «Plug and Play»-ի մասնաճյուղի բացումը եւ գործունեության կազմակերպումը: Առանձնակի կարեւորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր

ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍՈՎ ԿԶԲԱՂՎԻ ՀԱՄԽ-Ը

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի՝ վարչապետը նախ այցելել է Վարպետաց թաղամաս, որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին եւ որակին, այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում։ Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ։ Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուներին բնակարանով

Գերակատարումների քառամսյակ

2010թ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել եւ շարունակում է գերակատարումներով. 2010թ. չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218 մլրդ 106 մլն դրամ, այսինքն՝ պլանային ցուցանիշը գերակատարվել է 22 մլրդ 071 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական վարչության հաղորդագրությունից: Ընթացիկ տարվա չորս ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցում են

Գերմանական վարկով կնորոգվեն ՀԷԿ-երը

Գերմանա-հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել են նոր պայմանագրեր ծրագրի երկրորդ փուլի՝ 18 միլիոն եվրոյի վարկային եւ 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցների տրամադրման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ վարկը գերմանական KfW բանկի կողմից տրամադրվելու է ԿԲ-ին սուբսիդավորվող տոկոսադրույքով, 12 տարի

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՅՔԱՐ՝ ՀԴՄ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Կառավարությունն ամեն ինչ արեց, որ ՀԴՄ կտրոն հավաքող քաղաքացիներն այդ սովորությունից հրաժարվեն «Շահում եք դուք՝ շահում է պետությունը». այս կարգախոսը մի քանի ամիս առաջ ամեն օր գովազդվում էր հեռուստաեթերով ու ստիպում հազարավոր մարդկանց «ՀԴՄացավով» տառապել: Ամբողջ հայ ազգը, իրեն դնելով բարեխիղճ սպառողի տեղ, հավատում էր այդ կարգախոսին ու խանութների վաճառողների հետ պարբերաբար կռիվների մեջ ընկնում՝

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

«2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները, ինչպես նաեւ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են, եւ այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն»,- ասված է Պահպանողական կուսակցության 9-րդ համագումարի ընդունած բանաձեւում, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին, Բջնիում: «Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ սահմանադրական կարգի հաստատումը մեր պետության թիվ մեկ քաղաքական եւ Հայաստանի քաղաքացիների համար ազգային գերխնդիր է:

Մի քիչ ազգայնականությո՞ւն

«Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,- երեկ ասուլիում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Մենք պետք է մեր տեսակետը փոխենք, մի քիչ մեր հայկականությունից դուրս գանք, ոչ թե իրենք պետք է անընդհատ մեզ սպառնան, ու մենք իրենց բացատրենք, այլ Հայաստանը պետք է կոնկրետ սպառնալիքներ ստեղծի»,- հայտարարել է Լեւոն Շիրինյանը՝ փաստելով, որ տարածքների վերադարձի մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031