Օրվա լրահոսը

«Ողբերգությունների պատճառները ներքին են»

Ժիրայր Սեֆիլյանը առաջարկում է հրաժարվել դրսի օգնությունից, ձեւավորել օտարից անկախ քաղաքական էլիտա, անցնել համահայկական քաղաքական կառավարման, իսկ Արցախը պետք է դատապարտի Հայաստանի իշխանություններին: «Առավոտը» տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը Վաշինգտոնում կայացել է Policy Forum Armenia-ի՝ PFA երկրորդ տարեկան համաժողովը՝ «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. անկախությունից 20 տարի անց» թեմայով:  PFA-ն շահույթ չհետապնդող կառույց է,

«ՄԵՐ ԱՎԱՐԱՅՐՆ ՈՒ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»

Վարդան Մալխասյանը հավատում է, որ ժողովուրդը հաղթելու է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանն «Առավոտի» հետ զրույցում վերհիշելով երեք տարվա վաղեմության դեպքերը, երբ ինքն ու Ժիրայր Սեֆիլյանը բանտախցից ողջունեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ դրական բնութագրելով համաժողովրդական շարժման կայացումը, այսօր էլ համոզված է, որ ճիշտը ՀԱԿ-ի շուրջ համախմբվելն է՝ հետագա հաջողությունների

ՀՐԱՎԻՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տանզանիա եւ Նամիբիա որսի էր մեկնել հրավիրյալի կարգավիճակով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է  նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ միաժամանակ չմանրամասնելով, թե կոնկրետ ումի՞ց էր ստացվել հրավերը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Քոչարյանի ծախսերը աֆրիկյան այդ երկրներում որսի ժամանակ հոգացել է հրավիրող կողմը:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

«Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը դատապարտել է ապրիլի 30-ին Բաքվում  խաղաղ ակցիայի մասնակից  մի քանի տասնյակ երիտասարդների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից  բռնություններ իրականացնելու փաստը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ հղում անելով «Թուրան» լրատվական գործակալությանը: Կազմակերպությունը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել՝ մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ ադրբեջանական իշխանություններից բացատրություններ պահանջել: «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՄԻԱԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում Ահմեդ Դավութօղլուի շնորհիվ բավական լուրջ հաջողություններ են գրանցվել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, սակայն նրա միակ անհաջողությունը թերեւս դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, ըստ tert.am-ի, գրում է «Էկոնոմիստ» եւ «Հաբերթուրք» պարբերականների թղթակից Ամբերին Զամանը: «Դավութօղլուի օրագրում միակ վատ գնահատականը, վարչապետ Էրդողանի «ներդրմամբ», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի

ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը. «Ներքաղաքական դաշտը կայուն է, արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»: Սակայն մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքով պատգամավորն առանձնապես հիացած չէր եւ որպես կարեւոր ու առաջնային խնդիր՝ առանձնացրեց աշխատատեղերի ստեղծման հարցը: Անդրադառնալով պետական գերատեսչություններում

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Վրաստանի այդ տարածաշրջանում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին ասում է «Բազմազգ Վրաստան» հ/կ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Մայիսի 30-ին Վրաստանի ողջ տարածքում այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ ընտրությունները, ինչպես Վրաստանի ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն է ասում, առաջինն են, որոնց վրա մասնավորապես հայ համայնքը փորձում

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ» ՄՈՏԵՑՈՒՄ

«Սարդարապատ» շարժման անդամները երեկ ԼՂՀ ներկայացուցչություն էին եկել ապրիլի 22-ին կազմակերպած իրենց համաժողովի տեսագրությունն ու ԼՂՀ բնակչությանն ուղղված սթափության կոչը հանձնելու համար: Շարժման անդամներից մեկը՝ Գրիզելդա Ղազարյանը (լուսանկարում), հանդիպել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ, որից հետո «Ա1+»-ին ներկայացրեց հանդիպումից իր տպավորությունները: «Բան ունեք տալու՝ տվեք, գնացեք: Դավայ-դավայ ստեղից: Ես ձեզ շատ լավ ճանաչում

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ՝ ԳԵՏՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում մի ավտոմեքենա է ընկել գետը: Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2121» մակնիշի 063 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը: Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից: Զոհեր եւ վիրավորներ չկան:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ

«Արաբո» ջոկատի մարտիկ, ԵԿՄ անդամ Էդիկ Առաքելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նա 5 տարի է, ինչ կրում է իր պատիժը ազատազրկման վայրում: Նրան մեղադրել են հորը սպանելու համար, ինչը կոնտուզիա ստացած ազատամարտիկը չի ընդունում: Էդիկ Առաքելյանը խնամքին ունի վատառողջ կին: Դատապարտյալը դիմել է ԱՆ ՔԿՀ պետին՝ վաղաժամկետ պայմանական ազատվելու խնդրանքով, սակայն ստացել է մերժողական

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Միլանո» խանութի հայցադիմումը՝ ընդդեմ «Ավո Ֆ. Մ.» ՍՊԸ-ի: Վերջիններս, սակայն, դատական նիստին չէին ներկայացել, հետեւաբար՝ այն հետաձգվեց: Հիշեցնենք, որ հայցվոր «Միլանոն» պահանջում է իրեն վերադարձնել Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփականությունը, որը օտարվել է հանրային շահի անվան տակ եւ

ՈՒՍՈՒՑՉԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՎ

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ուսուցիչը մեղադրվում է անչափահաս սանուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատական նիստի ժամանակ տուժող Հասմիկ Սինանյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց,

Նմանեցնում է ոստիկանության գործելաոճին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Մ. Վանյանին: Պաշտպանը հայտնում է, որ իրեն հասցեագրված դիմում-բողոքներն ուղղված են ոչ միայն գործակալության, այլ նաեւ տարածքային մարմինների՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների դեմ: Տասնյակ բողոքներ պարզաբանում են պահանջում ինչպես գործակալության պետից, այնպես էլ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի

ՉԳՈՐԾԱ՞Ծ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ 35 ՏԱՐԻ ԲԱՆՏՈՒՄ

«Փախուստ բանտից»-3 Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շարունակվեց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործի դատաքննությունը: Մհեր Ենոքյանը հայտարարություն արեց, հայտնելով իր վերաբերմունքը վանդակաճաղի հետ կապված. «Ստորացուցիչ է վանդակի մեջ գտնվելը: Ծտերը ծրտել են, վանդակը մաքրված չի,

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՒՂՂԵՑԻՆ

«Շանս» աշխատանքի տեղավորման գործակալությունը գործում է 15 տարի, լիցենզավորված է եւ աշխատում է հաշվիչ դրամարկղով: «Առավոտին» այս մասին տեղեկացրեց «40+» հ/կ նախագահ Սեդա  Մալերյանը՝ պարզաբանելով, որ ապրիլի 30-ին, թվարկելով խաբեբայությամբ զբաղվող գործակալությունների անունները, ավելի ուշ պարզել են, որ իրենց ուսումնասիրության ժամանակ իրենց տրամադրել են կեղծ տվյալներ. «Շանսը» գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցում եւ ոչ ամենեւին

ԿՍՏԵՂԾԵՆ ԱՂԵՏԱԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի փորձագետների գնահատականներով, արտակարգ իրավիճակների հետեւանքով ամենաշատ մահացության դեպքերը գրանցվում են նոր զարգացող կամ աղքատ երկրներում: Հենց նշված պետություններն են կրում ամենաշատ նյութական վնասները, քանի որ ստիպված են զարգացման համար  նախատեսված միջոցները ուղղել աղետների հետեւանքների վերացմանը եւ փոխհատուցմանը: Երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի քննարկումն էր:

Գովազդվող մկրատը գնել է ու փոշմանել

Իսկ Տելեմարկետի տնօրինությունն ապացուցեց, որ զուր է փոշմանել՝ իրենց ապրանքը որակյալ է Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ: Սա «Գովազդի մասին» օրենքի պահանջներից է: Այսինքն՝ գովազդում որեւէ ապրանք կամ ծառայություն ներկայացնելը պետք է համապատասխանի իրականությանը: Օրերս «Առավոտին» էր դիմել Տելեմարկետի գովազդներով հապշտապ գայթակղված եւ նույնքան էլ հապշտապ հիասթափված Ամալյա Չիդեմյանը: Նա Տելեմարկետից ձեռք

ՕՐԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Հայաստան-Իրան հավաքականների ընկերական խաղերի օրերը փոխվել են: Նրանք կհանդիպեն մայիսի 7-ին եւ 9-ին՝ «Փյունիկ» մարզադպրոցի դաշտում, այլ ոչ թե մայիսի 6-ին եւ 8-ին, ինչպես հայտարարվել էր նախապես:

Ձերբակալվել է Թայմս-Սքվեր փողոցում պայթյունի փորձի հեղինակը

Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, ով կասկածվում է անցած շաբաթ Նյու Յորքի բանուկ փողոցում մեքենա պայթեցնելու փորձի մեջ: BBC-ի մատուցմամբ, ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Խոլդերը հրապարակել է ձերբակալվածի ինքնությունը. ԱՄՆ քաղաքացի, ծագումով պակիստանցի Ֆեյզալ Շահզադ: Վերջինս ձերբակալվել է Նյու Յորքի Քենեդիի օդակայանում՝ Դուբայ ուղեւորվող ինքնաթիռ նստելու պահին: Հիշեցնենք, որ Թայմս-Սքվերում

Մայիսի 5

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Չենգիլեր /Յալովա/ Չենգիլեր գյուղը՝ ներկայում Սուգյորեն, գտնվում է Յալովայից 15 կմ հարավ: Մինչեւ 1914 թ. այստեղ հաշվվում էր մոտ 5000 բնակիչ, որոնց մեծամասնությունը հայեր էին: Որոշ աղբյուրների համաձայն, այն համարվել է բուն հայկական գյուղ, որովհետեւ այլազգիների առկայությունը շատ քիչ թիվ էր կազմում այստեղ: Գյուղն ուներ Սուրբ Մինաս եւ Սուրբ Անարծաթ եկեղեցիները: Գործում էին նաեւ Հռիփսիմյանց

Սննդանյութերի բնական «պահեստներ»

Խոսքը հանրածանոթ եւ մարդկանց մեծ մասի համար սիրելի արեւածաղկի սերմերի մասին է: Սրանք յուրահատուկ, բնության կողմից ստեղծված «պահեստներ» են, որոնք ընդունակ են երկար ժամանակ պահպանել իրենց մեջ եւ տալ մեր օրգանիզմին բազմաթիվ պիտանի սննդանյութեր: Օրինակ՝ կիսաչհագեցած ճարպաթթուներ (լինոլաթթու եւ օլեյնաթթու), բոլոր անփոխարինելի ամինաթթուները, այդ թվում՝ մեթիոնին, որոնք օրգանիզմում կարգավորում են ճարպափոխանակությունը եւ նորմավորում խոլեստերինի քանակությունը:

Հաճախակի լվացեք ձեր ձեռքերը

Ձեռքերի լվացումը առաջին հայացքից պարզ ու մանկությունից մեզ ծանոթ գործողություն է: Սակայն շատերի համար այն չի դարձել թիվ մեկ սովորությունը: Ամերիկայի հիգիենիստների հետազոտությունները 6000 մարդու շրջանում ցույց տվեցին, որ զուգարանից օգտվելուց հետո կանանց միայն 78%-ը եւ տղամարդկանց 68%-ն է միշտ լվանում ձեռքերը: Այդ է պատճառը, որ ամեն տարի մոտ 40 մլն ամերիկացի հիվանդանում է գրիպով,

«ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻՆ»՝ ԵՊՀ-ՈՒՄ

«Համալսարանական» թատրոն-ստուդիան 5 տարեկան է «Ես կվայելեմ քանդելու հեշտանքը, իմ հաջորդը թող կրե վերաշինության տաժանքը». փանջունիական այս սկզբունքը այսօր էլ է թերեւս գործում մեր հասարակության տարբեր, այդ թվում՝ նաեւ քաղաքական էլիտայի շրջանակներում:  ԵՊՀ մշակույթի կենտրոնի բեմում օրերս «Համալսարանական» թատրոն-ստուդիայի հիմնադրման 5-ամյակի առիթով «Համալսարանականը» ներկայացրեց «Ընկեր Բ. Փանջունի» բեմադրության պրեմիերան՝ ըստ Երվանդ Օտյանի համանուն պիեսի: Պիեսի

ԷԼԻՆԱՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է

Նալչիկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երրորդ մրցաշարում մեր հանրապետության լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ Էլնա Դանիելյանը, չափազանց անհաջող է հանդես գալիս: Խաղացված յոթ պարտիաներից հինգում նա պարտություն է կրել, իսկ երկուսում, որոնցից մեկը Լիլիթ Մկրտչյանի հետ, վաստակել է կես միավոր եւ 12 մասնակիցների պայքարում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Չնայած մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը յոթերորդ տուրում

«ԵՐԵՎԱՆԸ ԼԱՎ ՉԻ ՆԱՅՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻՆ»

«Վերածնունդ» երաժշտական միջազգային փառատոնի կազմկոմիտեի անդամները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիում: Ժյուրիի անդամներից Օդեսայի կոնսերվատորիայի լարային գործիքների համույթի ղեկավար, գյումրեցի Սերգեյ Մացոյանը, խոսելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները դրսում կատարելու մասին, նկատեց, որ մեր նոտային գրականության հարցը վատ վիճակում է. «Անձամբ ես հայ կոմպոզիտորներից նոտային գրականություն չունեմ, Խաչատրյանի գործերը կան, մի երեք գործ Սեւան Ալեքից, Գրիգոր

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Հնարավոր չէ ուսումնասիրել ֆրանսերենը՝ չանդրադառնալով քաղաքական եւ սոցիալական ու նաեւ մշակութային խնդիրներին, լեզուն հասկանալու համար պետք է հասկանալ ուրիշի մշակույթը: Ֆրանկոֆոնիան չի սահմանափակվում միայն Ֆրանսիայով: Հարկավոր է ֆրանսախոս այլ պետությունների գրականությունը, կրթությունը, մշակույթը եւս ուսումնասիրել, որ Հայաստանն էլ այդ ճանապարհով կարողանա աշխարհին ցույց տալ իր արժեքները»,- համոզված է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր

Պարտություն՝ առանց նահանջի

Անդադար տեղացող անձրեւների ուղեկցությամբ Երեւանում որոշակի ուշացումով մեկնարկեց ու ավարտվեց թենիսի 2010 թվականի կանանց «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Ցավոք, մրցաշարում չափազանց անհաջող ելույթ ունեցան «B» խմբում հանդես եկող հայ թենիսիստուհիները՝ խմբային բոլոր հանդիպումներում պարտություններ կրելով: Մեր հավաքականը Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հավաքականներին զիջեց միեւնույն՝ 1:2 հաշվով, Վրաստանի թիմին պարտվեց 0:2 եւ խմբում զբաղեցրեց

Կտրուկ գործողությունների ժամանակը

Սոֆիայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Վեսելին Տոպալովի միջեւ մրցամարտի յոթերորդ պարտիան նույնպես խաղաղ ելք ունեցավ: Սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստերը 58-րդ քայլում հասավ իրեն ձեռնտու ոչ-ոքիի: Նա մեկ միավորի առավելությամբ գլխավորում է հաշիվը՝ 4,0:3,0: Ստեղծված ծանր իրավիճակում հարազատ պատերի տակ հանդես եկող Տոպալովից արդեն պահանջվում է խաղատախտակի առջեւ կտրուկ

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան հավաքականը գերազանց է հանդես եկել Բաթումում անցկացված այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաեւ Վրաստանը (երկու թիմով), Թուրքիան եւ Կիպրոսը: Թիմային պայքարի խմբային մրցաշարում մեր թենիսիստները 3:1 հաշվով առավելության են հասել Վրաստան-1-ի նկատմամբ, այնուհետեւ, 3:0 չոր հաշվով պարտության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031