Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓԱՅԼՈՒՆ ԵՐԿԻՐ»

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Նոր Նորքի բնակիչներին սա խոստացավ եւ հավատացրեց, որ հինգ տարի հետո բոլորս ապրելու ենք բոլորովին այլ երկրում. նորքեցիները ծափահարեցին՝ «Առաջ, Հայաստան»: ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումների երեւանյան շարքը երեկ սկսեց Նոր Նորք համայնքից: Այստեղ գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում նախագահի թեկնածուն մոմ վառեց, խաչակնքեց, ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմի

«ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»

Մոսկվայի հայ մտավորականների բաց նամակը Հայաստանի ընտրողներին Հայաստանը նախագահ է ընտրում: Եվ մենք՝ Ռուսաստանում ապրող հայերիս մեծաթիվ համայնքը, նրա հետ ընտրում ենք, ցավոք, մտովի, քանի որ չունենք ձայնի իրավունք: Ի դեպ, նորընտիր նախագահը հարկ է, որ այլ խնդիրների թվում խորհեր նաեւ այս հարցի մասին, ինչը փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ կբացեր: Որտեղ էլ ապրելիս լինենք, մեզ

ԱԺՄ-Ն ՍԵՎ PR ՉԻ ԱՐԵԼ

Հայաստանի 14 հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են նախագահի 9 թեկնածուներին՝ կոչով ու խնդրանքով, որ «ընտրակեղծիքներ չլինեն, հասարակության մեջ հաղթահարվի վախի մթնոլորտը» եւ այլն: Քանի որ նամակին առաջինն արձագանքել էր նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հ/կ-ների առաջին հանդիպումը կայացավ նրա հետ: «Մեր առաջին խնդրանքն է՝ դադարեցնել «սեւ PR-ը»: Մեզ չի հետաքրքրում, թե ինչ խոստումներ կտաք, այլ թե՝

Ամեն կոմունիստ իր դարդն ունի

Արդարանում են Սերժ Սարգսյանին կոմունիստները «Եթե ժողովուրդն այսօր մեր ետեւից չի գնում՝ մեր մեղքն է: Ռուբեն Թովմասյանն ասում է՝ մեր գաղափարախոսությունը ժամանակավոր պարտություն է կրել. գաղափարախոսությունը չէ, որ պարտվել է, դրա կրողներն են պարտվել: Երրորդ ուժն այսօր պետք է կոմունիստները լինեին. այնքան համոզիչ պիտի գաղափարախոսությունը տարվեր, որ ժողովուրդը հասկանար՝ Կոմկուսի առաջնորդը չէր գնում թալանելու, այլ

ԵՍ ՉՈՒՆԵԻ ԱՎԵԼԻ ԱՐԺԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, որն անակնկալ կերպով պաշտպանեց ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին: – Թեեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եք՝ այս ընտրություններում էլ Ձեր դիրքորոշումը տարբերվեց «Նիգ-Ապարան»-ի կողմնորոշումից, որը հունվարի 22-ին խորհրդի ընդլայնված նիստում որոշեց սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ կոչ արեց կազմակերպության անդամներին իրենց ձայնը տալ նրան: – Ես

ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Իշխանությունների եւ իշխանականների շարքերը նոսրանո՞ւմ են «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանական տարբեր օղակներից մեր շտաբում ներկայացուցիչներ կան: Իշխանությունները շփոթված են, ուղղակի խուճապի մեջ են, եւ դա արտահայտվում է ամենատարբեր ձեւերով»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի Արաբկիր համայնքի նախընտրական շտաբի պետ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, իշխանական տարբեր

ԵՎՍ ՄԵԿԸ ՀԵՌԱՑԱՎ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ

ՍԴՀԿ էլեկտրոնային հասցեից երեկ տարածվել է ԱՄԿ նախագահության անդամ, ԱՄԿ Նաիրիի տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «2002թ.-ին անդամագրվել եմ «Ազգային միաբանություն» կուսակցությանը՝ խորապես հավատալով Արտաշես Գեղամյանի «Ես ուզում եմ, որ իմ երկիրը քանդող ղարաբաղյան կլանը հեռանա» կարգախոսին: Սակայն այսօր, հետեւելով ընտրարշավին, տեսնում եմ, որ ԱՄ-ն պայքարում է ոչ թե ղարաբաղյան հանցագործ կլանի, այլ

Մեկ ձայնի երկիր

Առջեւում նախագահական ընտրություններն են, թիկունքում` թերեւս արդեն երեւացող նոր նախագահը…… Երեւանում ես ոտքով եմ ման գալիս, դեպքից դեպք` նաեւ տաքսիով, թող ցեղս ինձ ների, որ չեմ սիրում երթուղային տաքսիներ: Սակայն ստացվում է այնպես, որ հիմնականում ինձ դեմքով ճանաչում են եւ հարցնում. Ձեր կարծիքով՝ ո՞ւմ պիտի նախագահ ընտրենք, եւ ես ինձ տրված հարցը փոխադարձում եմ. իսկ

Խոսացած խա՞ղ

Կասկածելի դրսեւորումներ՝ նախընտրական պայքարում Ես միշտ անլուրջ եմ վերաբերվել այն խոսակցություններին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների կողմից է վերադարձվել քաղաքական ասպարեզ: Սակայն կան որոշակի նկատառումներ, որոնք դարձնում են համաձայնեցված խաղի վարկածը ոչ այնքան անհավանական: 1. Ընդդիմությունը, դասեր քաղելով խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցածից, փորձում էր միավորման գնալ: Առաջին նախագահի վերադարձից հետո միավորման որեւէ նախագիծ հաջողության չհասավ: Ավելին.

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ

Նրանց «մտահոգում է» ոչ միայն գյուղերի արտառոց պրոբլեմները, այլեւ «տեղական իշխանիկների»՝ գյուղացիներին ահաբեկելով ձայն «պոկելու» հնարքները: Արդեն երկու օր է՝ «Ոչ անցյալին, ոչ ներկային» կարգախոսով ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը շրջագայում է Շիրակի մարզի գյուղերում ու քաղաքներում: Երեկ նա եղավ Գյումրիում ու մարզի հյուսիսային շրջանի գյուղերում՝ հեռանալով արտասովոր տպավորությամբ: Բանն այն է, որ գյուղերում այնպիսի

Պրիմիտիվ ֆիլմեր, մաշված ներկայացումներ

Ըստ կինոգետ Արծվի Բախչինյանի, այսպիսին է վիճակը հայ կինոյում ու բալետում« Առավոտը» մերօրյա կինոարվեստի մասին հարցազրույցի խնդրանքով երբ օրերս կապվեց բանասիրական գիտությունների թեկնածու, կինոգետ Արծվի Բախչինյանի հետ, վերջինս մերժեց՝ «չեմ ուզում Դոն Քիշոտ երեւալ» պատճառաբանությամբ: Հավանաբար նա էլ է հոգնել տարիներ շարունակ կռիվ մղել ազգային կինոարվեստի բարձր չափանիշների համար, որոնք այսօր կախված են տարբեր «տրամաչափի»

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՊՈԵՏ, ՈՐԴԻ ԿԱՐԱՊԵՏԻ

Կյանքը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի պրիզմայով, նրա՝ «Հուշերի փլատակներում» գրքում   Վերջերս կայացավ «Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի առաջին՝ «Հուշերի փլատակներում» գրքի շնորհանդեսը: «Սեր եւ միայնություն, տագնապ Հայրենիքի ու Երկիր մոլորակի ապագայի համար, հոգեւոր եւ ֆիզիկական ներդաշնակություն, մտորումներ, որոնք խռովել են հեղինակի հոգին՝ երբեմն-երբեմն լույսի առկայծումներով խաղաղեցնելով այն»,- գրված է գրքի ներածականում:

«Երեք օրից հասունության անձնագիր՝ բանակին»

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը երեկ այցելեց ԵՊՀ «Շուտով հասունության անձնագիր կստանանք, քանի որ այս տարի Հայաստանի զինված ուժերի կազմավորման 16-ամյակը կնշենք»,- երեկ ԵՊՀ-ում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Արցախի ազգային հերոս, Արցախի նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ԵՊՀ դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրեց բանակի կազմավորման ուղին եւ անդրադարձավ այդ

ԱՌԵՎԱՆԳՈՂԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

«Ճոյտի» օգտին գործած անձը, պարզվում է, մեղք չունի «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, նախկինում դատված Նշան Ասլանյանի համար: Վերջինս, անցյալ տարվա ԱԺ ընտրությունների հետ կապված, ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ («Ճոյտ») «ԲՄՎ» ավտոմեքենայով առեւանգել էին Պետտնկարան թաղամասի բնակիչ Սահակ Ղազարյանին: Հայտնի է, որ նրանք Ղազարյանին

«Բջնիի» մասին հարկայինի ակտն անօրինական է»

Գտնում է ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ գործարանում վերջերս ստուգումներ իրականացրած հարկային մարմիններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ընկերությունը պատրաստվում է նաեւ դիմել վարչական դատարան: «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ, այս տարվա հունվարի 21-ին Հարկային պետական ծառայությունն իրենց է տրամադրել հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության եւ օպերատիվ

ԲԱ ՓՈՂԵՐՆ ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍԵԼ

Քաղաքապետարանի ձեռնարկած ձմռան նախապատրաստական աշխատանքները չեն երեւում: Դեռեւս 2007-ի ամռանից սկսած՝ Երեւանի քաղաքապետարանն անընդհատ ասուլիսներ էր հրավիրում ու հայտարարում, որ այս տարվա ձմռանը լրջորեն նախապատրաստվել են: Օրինակ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը վստահեցնում էր, որ կուտակել են 1500 խմ ավազ եւ 520 տոննա տեխնիկական աղ, 12 համայնքներում վերանորոգել են 86 հազար քմ տանիք, 22 հազար թեքատանիք, տեղադրել

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԴԱՌՆԱ՞ ԲՈՄԺ

«Երջանիկ եմ, որ 1996-ին ես այս մարզում պարտվել եմ: 1996-ին պարտվել եմ Երեւանում եւ Կոտայքի մարզում: Մարզպետն էլ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Թող ասի, թե դրանից հետո՝ պարտությունից հետո, ես որեւէ դառը խոսք, մռայլ դեմք նրան ցույց տվե՞լ եմ, թե՞ ոչ»,- երեկ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Լեւոն

Հայաստանը նախագահ է ընտրում

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը երեկ անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին: Ինչպես նշում է թերթը, նախագահի աթոռի համար հիմնական պայքարը ակնկալվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ մեծ է լրատվամիջոցների ուշադրությունը: Վարչապետը, օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվելով, չի գնացել արձակուրդ եւ ակտիվորեն երեւում է հեռուստաէկրաններին՝ մեկ որպես ՀՀ վարչապետ,

«Ես այն ընտրողն եմ, ով չունի իր ընտրյալը»

Ասում է կարկառուն կոմունիստ Նորիկ Պետրոսյանը եւ իր նման քաղաքացիներին ապստամբության կոչ է անում: «ՀՀՇ-ական շարժումը որ աշխարհ եկավ, նրա դրոշին գրված էր՝ կործանել սոցիալիզմը: Հիմա, երբ ոչնչացված է այն կուսակցությունը, որը սոցիալիզմի գաղափարակիրն էր, ես ինչպե՞ս կարող եմ կողմնորոշվել այս կամ այն ոչնչացնողի կողմը,- վրդովված՝ տարատեսակ կոմկուսների այս կամ այն թեկնածուին պաշտպանող հայտարարություններից, «Առավոտի»

ԱՌԱՎՈՏՅԱՆ «ՇՐՋԱՅՑ» ՇՏԱԲՆԵՐՈՎ

Նախագահի թեկնածուների տարածքային շտաբները դեռ ամբողջ թափով չեն գործում, դրանք երեկ օրվա առաջին կեսին հիմնականում փակ էին կամ դատարկ: Նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների պետերը առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե քանի շտաբ կամ ենթաշտաբ են բացել, թե ինչ ակտիվ են աշխատում եւ քարոզում իրենց թեկնածուին: Երեկ որոշեցի շրջել շտաբներում: Պատկերացրեք, Երեւանի Հալաբյան փողոցից մինչեւ Մամուլի

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԴԵՄ ԿԸՀ-Ի

«Ժառանգությունը» ԿԸՀ նախագահին առաջարկում է արձագանքել ոչ թե ընտրական հանձնաժողովների իրենց տեղերի տրամադրմանը, այլ ընտրախախտումների փաստերին: Երեկվանից սկսվել եւ մինչեւ հունվարի 27-ը պետք է ընթանա 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման գործընթացը: Այդ հանձնաժողովներում կարող են ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հավաստմամբ՝

ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱՎՈՐ Է, ԱՅԼ ԻՐԱՎՈ՞ՒՆՔ ՈՒՆԻ

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական ու քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին եւ Լոլիտա Ցիգանեին, որոնց հետաքրքրում էր այն հարցը, թե որքանո՞վ է իրավաչափ ՀՀ վարչապետի կողմից գրանցումից հետո իր լիազորությունները չդադարեցնելը: Այս առնչությամբ նախարարը պարզաբանել է, թե «Ընտրական օրենսգրքի» 78-րդ հոդվածի դրույթները «դիսպոզիտիվ բնույթի են, ըստ որոնց՝ գրանցման պահից

ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

«Corus Chess» շախմատի ավանդական միջազգային գերմրցաշարում, որ ընթանում է Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում, պայքարի լարվածությունը չի թուլանում: Իններորդ տուրում, երբ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Պավել էլյանովի հետ, իսկ Մագնուս Կարլսենը պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ, Արշակ Պետրոսյանի փեսա Պետեր Լեկոյին, հայաստանցի գրոսմայստերը, չնայած նորվեգացու հետ միասին վաստակել էր 5,5 միավոր, լրացուցիչ գործակիցներով ստանձնել էր առաջատարի դերը: Սակայն

5 քայլ՝ ի պետս փոքր եւ միջին ձեռներեցների

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն առաջարկում է նոր ռազմավարական քայլեր՝ ի հավելումն արդեն իսկ քննադատված իր ծրագրի: Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի հատկապես տնտեսական հատվածն արդեն իսկ արժանանում է քննադատության՝ որակվելով «գերպոպուլիստական» եւ համեմատվելով այն ծրագրերի հետ, որոնք Վասյուկիի վերաբերյալ ուներ Օստապ Բենդերը: Սրանք գնահատականներ են իշխանական մի թերթից: Սակայն հիշեցնենք, որ երբ «Օրինաց երկրի»

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ

Երեկ Տավուշում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեկ ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան սատարող մի քանի տասնյակ ուժերը փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեկնեցին Տավուշի մարզ: Նախատեսվում էր, որ նրանք լինելու են Բերդ, Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում, թեեւ, ինչպես քարոզարշավի նախորդ օրը՝ եղան նաեւ չնախատեսված կանգառներ: Դրանցից առաջինը Ծաղկավան գյուղում էր: Մարդիկ

Վերջին մրցանակները՝ Քոչարյանի ձեռքից

Մշակույթի գործիչներն այլեւս ուրիշի կգովեն Երեկ ՀՀ նախագահի նստավայրում կայացավ արվեստի եւ մշակույթի ոլորտում 2007թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակներ շնորհվեցին գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Դավիթ Հովհաննեսին՝ «Նոր քրոնիկոն» գրքի համար, երաժշտության ոլորտում Ռուբեն Սարգսյանին՝ «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար: Կերպարվեստի ոլորտում մրցանակ

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ ՀԱՆՐԱՀԱՅՏՆԵՐԻ ԿԱՅՔՈՒՄ

www.sonicbids.com-ում նա ճանաչվել է «ֆոլքի արքա» Օրերս լույս է տեսել ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի Համլետ Գեւորգյանի նոր DVD ձայնասկավառակը՝ «Ժառանգորդը» խորագրով, որը նվիրված է նրա ուսուցիչ Հովհաննես Բադալյանի հիշատակին: Ինչպես տեղեկացանք Համլետից, այդ սկավառակում իր նախավերջին համերգի տեսագրությունն է: «Երբ ես մեկ օրում երկու մենահամերգ տվեցի օպերայի դահլիճում, Հովհաննես Բադալյանի դուստրն ինձ հանձնեց ուսուցչիս ոսկյա

Հրահանգված է՝ չկեղծե՛լ

ՀՀԿ Վանաձորի կառույցի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հակադարձում է ընդդիմադիր ուժերի Լոռու մարզային կառույցների ղեկավարների մեղադրանքներին: – Պարոն Դարբինյան, «Առավոտի» հետ ունեցած զրույցում մարզի մի քանի ընդդիմադիր կառույցների ղեկավարներ փաստում են, թե իրենց կուսակիցների վրա կան վարչական թաքնված ճնշումներ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: – Նման բան բացառվում է: Ես

ԹՈՂԵԼ ԵՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Նախագահական ընտրությունների նախաշեմին խմբագրությունները հեղեղված են հավակնորդներին ուղղված խնդրանքներով, բողոքներով: Քաղաքացիներից յուրաքանչյուրը հավատում է, թե նրանք հատկապես այս փուլում կլուծեն իրենց բարձրացրած հարցերը: «Ընտրվելուց հետո նրանց էլ չենք տեսնի կամ ո՞վ մեր ձայնը հաշվի կառնի»՝ – պնդում են նրանք: Նրանցից մեկն էլ Նորքի 7-րդ զանգվածի 8/18 շենքի բնակիչ Նիկոլ Բաղդասարյանն է: Վերջինիս բողոքն առնչվում է

Ծրագրերի «սիրուն բառերին» մի խաբվեք

Տնտեսագետները զգուշացնում են, որ նախագահի թեկնածուների ծրագրերում կան ոչ իրատեսական խոստումներ: «Արդեն հինգերորդ անգամ ենք նախագահական ընտրություններ անցկացնում եւ վաղուց ժամանակն է, որ հասարակությունը վերահսկի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը: Անցել են այն ժամանակները, որ թեկնածուին ձայն էին տալիս արտաքին գեղեցկության համար»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոնի նախագահ Սերգեյ

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031