Օրվա լրահոսը
Մարզական անցուդարձ
Տիգրան Լ. Պետրոսյանը՝ միանձնյա առաջատար Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Երեկ կայացած երկրորդ տուրում երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանի հետ պայքարում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ 2,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Արդյունավետ ավարտվեց նաեւ Տիգրան Քոթանջյան-Կարեն Ասրյան, Տիգրան Նալբանդյան-Զավեն Անդրիասյան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՇՈՒՇԻՈՒՄ
Ֆրանսահայ գործարարն օգնություն է խնդրում նախագահից «Հարգելի պարոն նախագահ, եկել եմ Ղարաբաղ Ֆրանսիայից՝ ամենաբարի ու հայրենասիրական նպատակներով, խոր համոզմունքով հաստատվելով Ղարաբաղում՝ հայոց պատմամշակութային մայրաքաղաք Շուշիում, կկարողանայի բազմապատկել իմ գործերի արդյունքները՝ հօգուտ Ղարաբաղի, օրինակ տալով հայ երիտասարդներին, որ հնարավոր է գալ Ղարաբաղ, ապրել Ղարաբաղում ու ավելի ուժեղ ձեւերով, քան թե սփյուռքից աշխատել: Եկել եմ նվիրված, այսօր
Նախ՝ տաղանդը, հետո՝ փողը
Ըստ ճանաչված կիթառահար Կարո Սարաֆյանի, սա է իրական աստղ դառնալու բանաձեւը Կիթառը որպես սոլո երաժշտական գործիք, համառորեն մուտք չի գործում հայաստանյան շոու-բիզնես: Համոզված ենք, որ եթե ոչ մասնագետների շրջանում հարցախույզ անցկացնենք այն թեմայով, թե ում են ճանաչում համաշխարհային եւ հայաստանյան կիթառահարներից, կլսենք երկու անուն՝ Պակո դե Լյուսիա եւ Հակոբ Ջաղացպանյան: Փաստենք, որ դեռ խորհրդային տարիներին
ՍԻՐԵԼ ՄԵՐ ԳՅՈՒՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ»
Այսպես է մեր երկրին հայերեն սեր բացատրում ամերիկացի Գարի Գլասը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորականներից մեկը՝ Գարի Գլասը, Հայաստանում է անցյալ տարվա հունիսի 4-ից: Օգոստոսից երիտասարդը ապրում է Սյունիքի մարզի սահմանամերձ՝ Դավիթ-Բեկ գյուղում ու տեղի դպրոցում էլ էկոլոգիա է դասավանդում: Երեխաներն էլ նրան, խորհրդային տարիների իներցիայով, ընկեր Գարի են անվանում: Մեր Հայաստան, մեր գյուղ, մեր բնություն՝
Դատավորները «հանգստանում» են
Քաոս՝ արդարադատության համակարգում Երեկ փորձեցինք շրջայց կազմակերպել Հայաստանի տարածքում գործող առաջին ատյանի, վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական, նախկին տնտեսական, այսօր արդեն վարչական դարձած դատարաններում: Ամանորից հետո դատարանները հայտնաբերեցինք դատարկ, քանի որ դատական նիստեր դեռ չեն նշանակվել, մուտքերի ցուցանակներին դեռեւս անցյալ տարվա ժամանակացույցի տվյալներն են: Դատարկ շենքերը պահպանվում են «պետության»՝ ոստիկանների կողմից: Երբեմն-երբեմն շենքում շարժման նշաններ են
«ԻՄ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ»
Համոզված է իր հաղթանակի մեջ կասկած չունեցող ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը «Ես այլընտրանքային թեկնածու եմ, որովհետեւ ոչ մի անգամ իշխանության շրջանակներում չեմ եղել: Ես առաջադրված եմ ժողովրդի՛ կողմից»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա թվարկեց նաեւ իր 20 կարգախոսներից մի քանիսը՝ «Եթե երկուստեք պայքարում են, շահում
Բանկից ավանդն անհետացել է
Ավանդատուին բանկը համոզում է, թե իր ավանդը նա տարիներ առաջ արդեն ստացել է: Գյումրեցի Ռիմա Բաղդասարյանը 1991-ին նախկին «Հայխնայբանկի» (ներկայիս՝ «ՎՏԲ-Հայաստան») Գյումրիի մասնաճյուղում 10 հազար 800 ռուբլի ավանդ է դրել: Տիկին Ռիման երկար տարիներ բնակվել է տնակում: Այդ տնակի ապամոնտաժման ժամանակ՝ 2001-ին, կորցրել է ավանդի գրքույկը, ու երբ կառավարությունը հայտարարեց խնայբանկի ավանդատուներին փոխհատուցման մասին, կինը,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Բլիզնյուկը գնում է, Յիրիկյանը մնում է, «Megafone»-ը՝ գալիս Ամանորի այս տոներին էլ «ՎիվաՍելլի» եւ «ԱրմենՏելի» թե՛ բջջային եւ թե՛ ֆիքսված կապը կաթվածահար էր եղել: Չնայած երկու ընկերություններն էլ վստահեցնում էին, թե իրենք հսկայական ներդրումներ են կատարել իրենց ցանցի որակը իդեալական դարձնելու համար, այնուամենայնիվ, «պիկ» օրերին, միեւնույն է, այդ կատարյալ ցանցը բաժանորդներին հուսախաբ է անում: Այս
Եթե ընտրություններն անցնեն առանց սարսափների
Ապա, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, անկախ նրանից, թե ով կընտրվի, այդ ընտրությունները ընդունելի կլինեն միջազգային դիտորդների կողմից: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ քննարկում էին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, եւ լրագրողների ջանքերով այդ քննարկումները սահուն կերպով անցան հայաստանյան իրողություններին: Ալ.Իսկանդարյանը նկատեց, որ նախագահական ընտրությունները Վրաստանում եւ Հայաստանում արմատապես տարբերվում են.
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՀԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է
Եթե «Գելափին» Ահարոն Ադիբեկյանն առաջարկել էր «շատ հաց ու պանիր ուտել»՝ իրեն հասնելու համար, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի վերաբերյալ էլ կասկածում է, թե նա տանն է դարձել սոցիոլոգ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության դեկտեմբերի 28-ի հայտարարության մեջ հիշատակված էր, թե «Գելափ» կազմակերպության համակարգած ամենավերջին հարցումն անցկացվել է 2007-ի դեկտեմբերի սկզբին: Այսինքն՝ խոսքը դեկտեմբերի 1-9-ի հարցման մասին է,
ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՍԻՆ
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը դեռ դեկտեմբերի 13-ին էր հայտնել, թե մի շարք ընդդիմադիր ուժերի հետ Դաշնակցության նախաձեռնած բանակցությունները «բավականին խորը փուլում են»: Երեկ փորձեցինք բանակցությունների այլ մասնակիցներից պարզել՝ դրանք էլի մնում են «խորը փուլո՞ւմ», եւ ի վերջո՝ ե՞րբ են դրանց արդյունքները հայտնվելու մակերեսին: «Ժառանգությունից» այդ հանդիպումներին մասնակցել էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Հայաստանից
Նախկին նախագահիծրագրում «նոր միտք չի գտել»
Երեկ կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ երկրում իրավիճակի ապակայունացման ճանապարհով առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու գայթակղությունից: «Իշխանությունը պահպանելու կամ իշխանության հասնելու ձգտող ուժերը պետք է օգտագործեն բացառապես ժողովրդավարական մեխանիզմներ»,- ասաց Օսկանյանը: Նա վստահություն հայտնեց, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր մակարդակով, ի համեմատ 2007-ի ԱԺ
ՈՉ ԹԵ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Այսպես է բնութագրում իր ծրագիրը Արման Մելիքյանը, որը կհրապարակվի քարոզարշավի սկզբում «Ես նախագահ դառնալու հնարավորություն ինձ համար տեսնում եմ»,- երեկ «Տեսակետ» ակումբում պատասխանելով «Առավոտի»՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները՝ հարցին, հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ինքնագնահատականին պարոն Մելիքյանը հանգել է` հաշվի առնելով այն, որ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել է ընդամենը նոյեմբերի 28-ին.
ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով 2 տարի ազատազրկման դատապարտված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Մալխասյանը երեկ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե՝ ինքը ժամանակին, հատկապես ԼՂ հարցում վարած քաղաքականության համար, քննադատում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր բոլորին կոչ է անում միավորվել Տեր-Պետրոսյանի շուրջ, ասել է. «Մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել: Ամենաառաջնային խնդիրն
ԱՂՆ ՈՒ ԱՎԱԶԸ ՉԵՆ ՓՐԿՈՒՄ
«Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա»,- այս մասին երեկ քաղաքապետարանի բրիֆինգում հավաստիացրեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի գլխավոր փողոցների մաքրության հարցը լուծված է, եւ խնդիրներ կան միայն երկրորդական՝ բակերի եւ մայթերի մաքրման հետ կապված: Մինչդեռ նշենք, որ վերջին ձյունը մայրաքաղաքում
Շնորհավորում ենք
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը մարզաձեւին մատուցած երկարամյա ծառայությունների համար արժանացել է «ՖԻԴԵ-ի ոսկե նշանի»: Իսկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գ. Հովհաննիսյանին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար հանձնեց «Մովսես Խորենացու մեդալ»:
Մարզական խճանկար
Մեկնարկեց Հայաստանի 68-րդ առաջնությունը Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Հանրապետության չեմպիոնի կոչման համար պայքարում են 13 շախմատիստներ՝ միջազգային գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Արա Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՒՆ Է ԲԱՑՎՈՒՄ
Դա օպերատիվ միջամտությունից առավել կարեւոր է Հետեւելով վերջին իրադարձություններին, հանգում ես եզրակացության, որ Տեր-Պետրոսյանի կերպարը, գործն ու խոսքը բացասողները, որակապես թե քանակով, բնավ էլ սակավ չեն նրա համախոհների կամ այդպիսին համարվողների շրջանում: Նրան սատարող «վերնախավային» ակտիվիստներին բնորոշելիս պետք է ելնել այն էական հանգամանքից, որ առաջին նախագահը, նախեւառաջ, ազատական արժեքների կրող խոշոր գործիչ է հայ իրականության
Մշակութային խճանկար
Ունի արտոնագիր «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Միսս աշխարհի» արտոնագիր Հայաստանը չունի» հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը եւ հավաստիացրեց, որ իրենց գործակալությունն ունի համապատասխան արտոնագիր: Խոսելով «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանի այն հայտարարության մասին, թե «Աշխարհի թագուհի» մրցույթը մի քանի անգամ վարկանիշով ցածր է «Միսս աշխարհից»,
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ՊՈՏԵՆՑԻԱՆ»
Ըստ որոշ մշակույթի գործիչների, դրանք ուղիղ համեմատական են Վերջին շրջանում քաղաքական գործիչներից սկսած՝ վերջացրած անգամ էլեկտրիկներով, բոլորն իրենց ապագա պլանների մասին դատողություններ անելիս՝ ասում են. «Տեսնենք՝ նախագահական ընտրությունները ոնց կավարտվեն, հետո…»: «Առավոտը» որոշեց պարզել մշակութային օջախների ղեկավարների տրամադրությունները որքանով են պայմանավորված առաջիկա ընտրություններով: «Մշակութայիններից» կես կատակ-կես լուրջ հետաքրքրվեցինք՝ քաղաքական լարվածությունը կբարձրացնի՞, թե՞ կիջեցնի ստեղծագործողների «պոտենցիան»:
Առանց հստակ կողմնորոշման
Տպավորությունս՝ «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը ընթերցելուց հետո VIII դասարանի «Հասարակագիտության» նոր դասագիրքը (հեղինակներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Պետրոսյան, Տ. Թովմասյան) տարօրինակ տպավորություն է թողնում: Նպատակաուղղված լինելով ազատական հասարակության արժեքների քարոզմանը, այն կարծես գրված լինի նման հասարակության հիմքերի մասին թյուր տեղեկացվածության պայմաններում, ինչը հակառակ արդյունքին է հանգեցնում: Այսպես, էջ 99-100-ում հեղինակները հակադրում են լիբերալիզմը՝ ազատականությունը, եւ ինդիվիդուալիզմը՝ անհատականությունը,
ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ռուսական զորքերի նախկին ենթասպային իրենց քաղաքացի չեն ճանաչում ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին ենթասպա Մելիքսեթ Գաբոյանի պատմելով՝ արդեն չորրորդ տարին է, ինչ սեփական երկրում ապրում է «պատանդի» կարգավիճակով: Անձնագիր չունենալու պատճառով նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, հետեւաբար եւ սովի են մատնում իր վեց հոգանոց ընտանիքին:
Որքան ուզում՝ գնահատում են
Բանկերն ունեն անշարժ գույքի գնահատման իրենց գործակալությունները Հայաստանում բանկերի թիվն օրեցօր ավելանում է: Չնայած Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանի այն պնդումներին, թե բանկերի միջեւ մրցակցությունը նպաստել է վարկերի տոկոսադրույքների իջեցմանը, միեւնույն է, վարկերի տոկոսներն այսօր էլ այնքան բարձր են, որ քչերը կարող են ռիսկի դիմել եւ բանկից վարկ վերցնել: Հատկապես, որ վարկի դիմաց պետք է
ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ԽԱԲՈՒՄ ԵՆ
Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները հաճախ վերադառնում են դատարկ գրպանով՝ առանց որեւէ կոպեկի: Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած մեր պետության բազմաթիվ քաղաքացիներ հայտնվում են անելանելի ու նվաստացուցիչ իրավիճակում: Նրանցից շատերն ամիսներ շարունակ շինարարությունում կամ սպասարկման օբյեկտներում ծանր աշխատանք են կատարում եւ խաբված ու ձեռնունայն վերադառնում Հայաստան, քանի որ գործատուները հաճախ օգտվում են այն
ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՆԱԼՈՒ ԵՆ
Նախորդ համարում մեր թերթն անդրադարձել էր մի տեղեկության, ըստ որի՝ որոշ երիտասարդներ թակում են մարդկանց բնակարանների դռները եւ հետաքրքրվում, թե ում օգտին են քվեարկելու նախագահական ընտրություններում: Կոնկրետ այդ դեպքում այցելուները փորձել էին քարոզչություն իրականացնել հօգուտ Տեր-Պետրոսյանի: Սակայն շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը հերքել էր այդ գործընթացին իրենց շտաբի մասնակցությունը եւ կարծիք էր հայտնել, որ դա կարող
Կարգախոսս գաղտնի թող մնա
Արման Մելիքյանը կարգախոսի ընտրությունն էլ է թողնում ժողովրդին, Արամ Հարությունյանը սպասում է մյուս թեկնածուներին: ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում ինքնատիպ դրսեւորվել: Դրա արտահայտություններից ամենացայտունը՝ մրցապայքարի կարգախոսները ժողովրդի ընտրությանը թողնելն է: Առաջիկա տասն օրվա ընթացքում կհրապարակվի Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը: ԿԸՀ-ում նախագահի թեկնածուի ներկայացուցիչ Էլեոնորա Ասատրյանի մատուցմամբ՝ ծրագիրը ոչ ստանդարտ կառուցվածք
ՄԻԱԿ-Ն ԸՆԿԱՎ «ԴՌՆԵԴՈՒՌ»
«Ընտրական օրենսգրքի» խախտո՞ւմ չէ արդյոք դեռեւս անգամ չգրանցված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչը: Վերջին օրերին շատերը Երեւանի փողոցներում տեսած կլինեն լուսանկարում պատկերվածը՝ ՄԻԱԿ տարբերանշանով կարմիր գլխարկավոր երիտասարդների, որոնց կարմիր- սպիտակ հանդերձների վրա է անգամ կոչ արված՝ «Մեր քվեն Սերժ Սարգսյանին»: Սա Միացյալ ազատական ազգային կուսակցության, որի քարտուղարը վարչապետի օգնական Լեւոն Մարտիրոսյանն է, «Դռնեդուռ»
ՆԱ ՄԵՆԱԿ ԷԼ ԿՀԱՂԹԵՐ
1998թ. նախագահական ընտրություններում թեկնածու Կարեն Դեմիրճյանի մասին ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը 2007թ. վերջին երկու ամիսներին ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի վերջնամասում եղավ մի տեւական ժամանակահատված, երբ առաջադրված թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հայտնվեցին տեղապտույտի մեջ, եւ նրանց անելիքը, մեր տպավորությամբ, հիմնականում սահմանափակվեց իրար վրա ցեխ շպրտելով: Այդ փուլում հենց դրանով էին զբաղված նախագահի
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄԸ
«Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Մինչդեռ լուսանկարում պատկերված քարոզչական այս տպագիր նյութերի վրա, որոնք տարածում է ՄԻԱԿ-ը՝ կոչ անելով ընտրողներին քվե տալ Սերժ Սարգսյանին, չկա օրենքով պահանջվող այդ տեղեկություններից եւ ոչ
ԽՈԶԻ ԲՈՒԴՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԷԻՆ
Դեկտեմբերի 28-ից սկսած՝ խոզի բուդի գինը հայաստանյան շուկաներում կտրուկ բարձրացել էր: Նկատենք, որ շատերը հենց այդ ժամանակահատվածում են միսը գնում, որովհետեւ դրա պահպանման հետ կապված խնդիրներ են ունենում: Մեկ կիլոգրամ խոզի բուդի գինը հասել էր 2800-3200 դրամի, իսկ մինչ այդ արժեր 1700-1800 դրամ: Մսի վաճառակետերի աշխատակիցները սա բացատրեցին մսի պահանջարկի ավելացմամբ: Մեր հարցին՝ խոզերի շրջանում