Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽ ներկայացուցիչներից պահանջում է արձագանքել Թուրքիայի վարչապետի հայտարարությանը՝ հայերին արտաքսելու մտադրության վերաբերյալ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն օրերս նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին եւ ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների անդամներին: Նամակում հիշեցվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՑԸ «ՎԱՐՉԱԿԱՆԸ» ՄԱՍԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Վարչական դատարանը Հայ ազգային կոնգրեսի՝ գազի սակագնի բարձրացման դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման դեմ հայցադիմումը միայն մասամբ է վարույթ ընդունել: Վարույթ է ընդունվել հայցի միայն այն մասը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀԾԿՀ-ի կողմից գազի սակագինը բարձրացնելու որոշումը: Հայցադիմումի այն մասի ընդունումը, որով պահանջվում էր նույն հանձնաժողովի «Գազամատակարարման

ԵԽ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԱՄԲԻՈՆ

Եվրոպայի խորհրդի կողմից Թբիլիսիում կազմակերպվել է «Մամուլի ազատության մարտահրավերները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում» համաժողով: Երեկվանից իր աշխատանքները սկսած համաժողովի ընթացքում քննարկման թեմաները լրագրողների անվտանգության եւ պաշտպանության առկա խնդիրներն են, խոսքի ազատության նկատմամբ վտանգներն ու նոր տեխնոլոգիաների օգտագործումից բխող մարտահրավերները: Եվ միջոցառման հայտարարված հիմնական նպատակն է մշակել կոնկրետ առաջարկներ՝ ուղղված այս երկրներում խոսքի եւ

Գաղտնիք – բանալին

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի

Ալիեւը կորցրել է իրականության զգացումը

Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակը Հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանը իբր ձեւավորվել է պատմական Ադրբեջանի տարածքում, իսկ Երեւանը ժամանակին էթնիկ զտումներ է կատարել, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց. «Կարծում եմ՝ վերջին շրջանի զարգացումների արդյունքում Իլհամ Ալիեւն այնքան ջղաձիգ է դարձել, որ արդեն բացահայտ տարածքային

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ԶՍՊԻ

Ղրղըզական ապստամբության դասերը՝ հատուկ ՀՀ ոստիկանապետի համար «Հեղափոխություն կոչվածի մեկնաբանությունը հիմա չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետեւ այդ գունավոր հեղափոխությունները շատ մարդկանց անհասկանալի ոգեւորում են։ Հասկանում ենք, որ սա խոշոր քաղաքականության արդյունք է, որը խաթարում է տվյալ երկրի հիմքերը: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որեւիցե մեկի մտքով դա անցնի։ Մենք իրադրությանը տիրապետում ենք, լավ կլինի՝ քաղաքակիրթ

ԱՌԱՅԺՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները հետո միայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կդիմեն ԵԴ-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվանից կմեկնարկեն 2008թ. մարտի 1-ի դրամատիկ ու ողբերգական իրադարձությունների հետեւանքով 10 զոհերից 9-ի (հատկանշական է, որ բացառություն է միայն ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանը) հարազատների բողոքների գործերով դատավարությունները: Դրանցով բոլոր զոհերի հարազատները, որպես տուժողների իրավահաջորդներ, վիճարկում

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՎԵԼՈՒ Է ԱՅՍՕՐ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում կմեկնարկեն «Մարտի 1»-ի 9 զոհերի հարազատների՝ ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության դեմ բողոքների քննարկումները: Մինչեւ դատարան դիմելը՝ նրանք ՀՔԾ-ի անգործության դեմ բողոք ներկայացրել էին նաեւ Գլխավոր դատախազությանը: Բայց վերջինս ոչ միայն մերժել էր այդ բողոքը, այլեւ հրաժարվել էր դրա կապակցությամբ կայացված որոշումը տրամադրել: Մինչդեռ ե՛ւ Եվրոպական

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրից հետո այդ երկրի առաջատար մարզական լրատվամիջոցները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: Լրագրողները հատկապես բարձր են գնահատել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ նրա թիմակից Վելիզար Դիմիտրովի խաղը: «Սպորտ Էքսպրեսը Ուկրաինայում» թերթի թղթակիցը առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստի խփած գոլը, ի դեպ, իր գեղեցկությամբ,

ՈՉ-ՈՔԻ՝ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Երեւանի «Բանանցը»  լարված պայքարում 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց «Միկայի» հետ խաղում, որին առաջնության մեկնարկային տուրում զիջել էր 0:4 հաշվով: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղի սկզբնամասում: 12-րդ րոպեին միկացի Նարեկ Բեգլարյանի խփած գոլն առաջ մղեց հյուրերին, սակայն ընդամենը երեք րոպե հետո դաշտի տերերը Միգել Վեբերտ դա Սիլվայի ջանքերով վերականգնեցին

Հրանտ Մելքումյանը հաղթողների շարքում է

Դուբայում ավարտվեց շախմատի շեյխ Ռաշեդ Բին Համդանի գավաթի ավանդական՝ 12-րդ խաղարկությունը: Եզրափակիչ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթայ Սաֆարլիին եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ եւս յոթ շախմատիստների հետ կազմեց հաղթողների ութնյակը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Մելքումյանը ի վերջո հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Սեւերով մեր մյուս հարեւանի՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Շենգելիայի նկատմամբ

Պատանիներն ավարտեցին պայքարը

Ավարտվեց շախմատի Հայաստանի 10-18 տարեկանների առաջնությունը: Ըստ տարիքային խմբերի չեմպիոնի կոչում նվաճեցին: Աղջիկներ. Անի Իվանյան՝ 10 տարեկաններ, Սիրանուշ Ղուկասյան՝ 12, Սուսաննա Գաբոյան՝ 14, Շուշաննա Սարգսյան՝ 18: Տղաներ. Արթուր Հողմրցյան՝ 10 տարեկաններ, Մանուել Պետրոսյան՝ 12, Տիգրան Կ. Հարությունյան՝ 14, Գրիգոր Դիլանյան՝ 18:

Ադրբեջանը գոտեմարտերը գնե՞լ է

Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբուլատ Տեդեեւը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Բաքվում մեկնարկած ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը կողմնակալ կլինի՝ հօգուտ Ադրբեջանի: «Վերջին երեք տարիների ընթացքում հետաքրքիր պատկեր է նկատվում: Բոլոր խոշոր մրցումներում բոլոր ուժեղագույններն ընկնում են մեկ, իսկ թույլերը՝ այլ խմբում,- մասնագետն ասել է «Azerisport»-ին տված հարցազրույցում:-

ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂ

Տյումենում անցկացված Լողի միջազգային բաց առաջնության ժամանակ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողներից կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը: Այս տարի առաջին անգամ հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ) իր մասնակցին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացվող Լողի միջազգային բաց առաջնությանը եւ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար լողի չեմպիոնատին: Մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի 29

Հանդուրժողականությունը՝ Հայաստանում

Դարձյալ «կպան» Հայ առաքելական եկեղեցուն «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «Կրոնական հանդուրժողականությունը՝ Հայաստանում» թեմայով հետազոտություն, որի ներկայացումը երեկ էր՝ «Անի Պլազա» հյուրանոցում: Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել կրոնական անհանդուրժողականության եւ խտրականության հնարավոր դրսեւորումները, վերլուծել կրոնի ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը, որից հետո  համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ իշխանություններին: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ,

«Ուրարտուից Երեւանի գարեջուր»

Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Ընդառաջ գնալով 2010-ը Կենսաբազմազանության միջազգային տարի հռչակելու ՄԱԿ-ի որոշմանը, ԻԿՕՄՕՍ-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը 2010-ին նշում է «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրի ներքո: Հնագիտական հետազոտությունների

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ»՝ 6-ՐԴ ԱՆԳԱՄ

Երաժշտական փառատոն, որ ունի նաեւ կրթաուսուցողական եւ գեղագիտական դաստիարակության նպատակ Տասնամյակներ շարունակ աշխարհի պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի, Փարիզի, Դրեզդենի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, անցկացվող երաժշտական փառատոներին 6 տարի առաջ «անդամագրվեց» Երեւանը՝ իր «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնով: Այս տարի այն դարձյալ կմեկնարկի Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, ապրիլի 21-ին: «Առավոտը» հանդիպեց «Ազգային պատկերասրահ»

ԲՈՂՈՔ՝ ԼԵՀ ԿԱՉԻՆՍԿԻԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի դստեր եւ երկվորյակ եղբոր՝ Յարոսլավի խնդրանքով որոշվել է երկրի նախագահին եւ նրա տիկնոջը՝ Մարիա Կաչինսկիին հուղարկավորել Կրակովի Վավել տաճարի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են Լեհաստանի ազգային հերոսները, թագավորներն ու հանրահայտ մտավորականները։ Այս որոշումը տարաձայնություններ է առաջացրել երկրում: «Reuters»-ի մատուցմամբ, երեքշաբթի երեկոյան Կրակովի կենտրոնում մոտավորապես 500 ցուցարարներ՝ «Կաչինսկին թագավոր չէ», «Կրակովն ասում է՝

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Չինաստանի արեւմուտքում գտնվող Ցինհայ նահանգում 7,1 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ամենաքիչը 400 մարդ է զոհվել եւ մոտ 8 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Չինական ԶԼՄ-ների մատուցմամբ, տեղի տասնյակ բնակիչներ չեն կարողանում դուրս գալ փլատակների տակից: Տարերային աղետը, BBC-ի փոխանցմամբ, տեղի է ունեցել Յույշու-Տիբեթի ինքնավար մարզում, որտեղ հիմնականում բնակվում են գյուղատնտեսությամբ եւ անասնաբուծությամբ

ԻՍՐԱՅԵԼԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Իսրայելի իշխանությունները արտակարգ ուղերձով դիմել են երկրի՝ Սինայի թերակղզում գտնվող քաղաքացիներին, կոչ անելով նրանց անհապաղ լքել թերակղզին, որովհետեւ այնտեղ կա ահաբեկիչների հարձակման սպառնալիք: BBC-ի մատուցմամբ, Իսրայելի վարչապետի գրասենյակից հաղորդել են, թե հատուկ ծառայությունները «կոնկրետ տեղեկություն» ունեն, որ Սինայի թերակղզում իսրայելցիների առեւանգում է ծրագրվում: Ավելին, Իսրայելի իշխանությունները աննախադեպ քայլի են դիմել. նրանք սկսել են զանգել Սինայում

Իսլանդիայում սպասում են տարերային նոր աղետի

Իսլանդիայի իշխանությունները մոտ 800 մարդ են տարհանել երկրի հարավում գտնվող Էյաֆյալլայեկյուլ սառցադաշտի մոտակայքում հրաբխի կրկնակի ժայթքման վտանգը նկատի ունենալով: BBC-ն հաղորդում է, որ սառցադաշտի շրջանում արձանագրվել է սեյսմիկ ակտիվություն, որը, ըստ ամենայնի, կհանգեցնի նոր հրաբխի: Իսլանդիայի իշխանությունները հաղորդում են, որ հրաբուխը սկսել է գործել ապրիլի լույս 14-ի գիշերը եւ գեոֆիզիկների երկու ինքնաթիռները արձանագրել են այդ

Մեդվեդեւը հեգնանքով է խոսել Բակիեւի մասին

«Ռուսաստանը նորից վերադառնում է աշխարհի քարտեզին, եւ դա մեզ համար լավ է»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ամերիկյան հեղինակավոր Լիբերալ կազմակերպության՝ Բրուկինգսի ինստիտուտում ամերիկյան փորձագետների էլիտայի առջեւ ունեցած իր ելույթի ժամանակ: Աղբյուրի վերլուծության համաձայն, շատերի համար Ռուսաստանի վերադարձը աշխարհի քարտեզ՝ նշանակում է, որ Մոսկվայի օրակարգում առաջիկայում դրական շեշտադրումներ կլինեն եւ միջազգային քաղաքականության

Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են արձանագրությունների հարցը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Նրանց հանդիպման թեման եղել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումն ու այդ գործընթացը առաջ մղելը, որին Քլինթոնն աջակցություն է ցուցաբերում: «Խոսվել է, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել այդ հարցում երկու կողմերում էլ առաջընթաց ունենալու համար»,- news.am-ի մատուցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղարության

«Բրեյն ռինգ»՝ Վանաձորում

Ըստ ուսանողների՝ պարտվողներ չկան, որովհետեւ հաղթեց գիտելիքը Օրերս «Բրեյն ռինգ» խաղ-մրցույթը միավորել էր Վանաձորի բուհերի ուսանողներին: Թիմերը մրցեցին միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց ինտելեկտուալ կարողությունները: Միջոցառումը կազմակերպել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Վանաձորի «Ջահակիր» խումբը: Վերջինիս ղեկավար Տիգրան Թադեւոսյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են  տարբեր բուհերի ուսանողների՝ միմյանց հետ շփմանն ու  ճանաչմանը: Կազմակերպած խաղ-մրցույթի

«Օրրանը» տասը տարեկան է

Կամ՝ ինչ է փոխում այն մարդկանց կյանքում 2000թ. Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները հիմնեցին «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպությունը: Ապրիլի 19-ին այն դառնում է 10 տարեկան: Ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու նպատակն էր փողոցում հայտնված մուրացիկ երեխաներին կտրել փողոցից ու հավաքել մի տաքուկ անկյունում, որտեղ նրանք շրջապատված կլինեն ջերմ ու հոգատար վերաբերմունքով: Եթե 2000 թ. «Օրրան» էր հաճախում 16

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ ԸՆՏՐՎՈՒՄ

Դասագրքաստեղծման գործընթացը շարունակում է ոչ թափանցիկ մնալ Երեկ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակում տեղի ունեցավ դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովի 2-րդ «փակ» նիստը: Քննարկման էին դրված 2010-2011 ուստարվա ավագ դպրոցի դասագրքերի մրցույթին մասնակցող հրատարակչությունների առաջարկները: Դասագրքաստեղծման գործընթացն ավանդաբար իրականացվում է գաղտնիության քողի ներքո, ինչի արդյունքում ունենում ենք, մեղմ ասած, ոչ կատարյալ դասագրքեր: «Առավոտը»

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կամավորից դեպի պարտադիր Ինչպես ցանկացած սոցիալական հռչակված պետությունում, Հայաստանում նույնպես, քաղաքացիներին Սահմանադրությամբ երաշխավորվում է անվճար օգտվել որոշակի բժշկական ծառայություններից: Սակայն առողջապահության հայրենական համակարգը մի շարք պատճառներով ի վիճակի չէ բավարարել բնակչության պահանջները, քանի որ այդ պատճառներն արդյունք են տրամադրված դրամական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման, ինչպես նաեւ՝ մի շարք հիվանդությունների եւ վիճակների որպես ոչ սուր ախտորոշելու

«ՓԱԹԵԹՈՎ» ՊԱՐՏՔ

Իջեւանի քաղաքապետարանի հեռախոսահամարների փաթեթի ունեցած 9 միլիոն 870 հազար դրամ պարտքի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դատի է տվել քաղաքապետարանին: Այս տեղեկությունը հաստատեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը (նստավայրը՝ Բերդ քաղաք), հավելելով, որ պարտքը մարելու համար ինքը մինչեւ ապրիլի 30-ը ժամանակ է տվել քաղաքապետարանին:

112 ՄԻԼԻՈՆ ԷԼ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ

Ապրիլի 8-ին՝ «130 միլիոն դրամ վնաս՝ Սյունիքում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, մարտի 18-20-ը ձյան եւ ցրտահարության հետեւանքով Սյունիքի մարզի պտղատու այգիներին ու նորատունկ տնկիներին հասցված վնասի չափը կազմում է 130,270 միլիոն դրամ: Ցրտահարվել է 379 հեկտար այգի, տուժել են ծիրանենին, դեղձենին, սալորենին, տանձենին եւ պտղատու այլ ծառեր: Արագածոտնի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ

Ոչ ջուր, ոչ ջրահեռացում

Աշտարակի ձորի զարգացումից տուժել է Աշտարակն ի՞նքը Շուրջօրյա ջրամատակարարում ունենալը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի բնակիչների համար առայժմ անիրականալի երազանք է: Օրական 7-8 ժամ ջուր ունեցող բնակիչները պնդում են, որ դա բավարար չէ կենցաղային կարիքները ամբողջությամբ հոգալու համար: «Ես բազմանդամ ընտանիքի մայր եմ, ունեմ երեք փոքրիկ երեխա: Մեր տանը շատ ենք ջուր օգտագործում, բայց այնքան քիչ ջուր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031