Օրվա լրահոսը
ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին: Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ»-ականները պաշտպանելու են վարչապետ, ՀՀԿ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախ, մի քանի կազմակերպչական մանրամասներ՝ ամեն ինչ արված էր, որ երեւա այս
Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը պաշտոնապես սկսվելու է 2008-ի հունվարի 21-ից՝ «Հայաստանում իրավիճակը բավական լարված է»: Այս զեկույցում նաեւ նշված է, թե հիմնական մրցակիցները Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են. «Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, 10 տարվա
Մեկ տարի անց
Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: Նախ խնդրեցինք մանրամասներ պատմել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումից, եւ երկրորդ՝ շարունակո՞ւմ է ինքը պնդել, որ ժամանակին Սաշիկ Սարգսյանը մահափորձ էր իրականացնելու Գագիկ Ծառուկյանի դեմ: Մեր առաջին հարցին՝ ավելի մանրամասն պատմել
«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»
Այս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը: – Նախագահական ընտրությունների քարոզարշավը ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները փաստացի սկսել են դեռեւս երկու-երեք ամիս առաջ: Ինչպիսի՞ն են այդ քարոզարշավի արդյունքները: – Ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հասարակական ընկալմամբ հստակ արձանագրվեց, որ Հայաստանում գոյություն ունի երկու բեւեռ: Մեկը իշխանությունն
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների առաջին օր վա ընթացքում իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց, թե այս քննարկումների ամբողջացման մեջ պետք է լինի մի շատ կարեւոր
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելո՞ւ է Արցախը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես համոզված եմ, որ իշխանության գալով՝ Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը:
Լոռիում կա՞ն երկակի խաղացող ՀՀԿ-ականներ
«Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: – Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության նախընտրական տրամադրությունները: – Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ հիասթափության մեծ ալիք բարձրացավ: Մինչ ընտրությունները կայացած հանրահավաքները վկայում էին այն մասին, որ հարյուր հազարավոր մարդիկ ուզում են իշխանափոխություն, սակայն կեղծված ընտրությունները
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ այս հարցը հաճախակի տվող դաշնակցականները իշխանության տարիներին որեւէ քայլ չարեցին «խարխափող եւ արտաքին ճնշումներին ենթարկվող» արտաքին քաղաքականությունը փոխելու եւ պահանջատիրական դարձնելու ուղղությամբ: «Բազմաթիվ օրինակելի նվիրյալներով հագեցած այս ազգային-քաղաքական կազմակերպությունը փաստորեն չունի հօգուտ հայ ժողովրդի իրականություն դարձրած մի նախաձեռնություն, մի ներդրում, որը մենք վերագրենք իրեն եւ միայն իրեն: Նախ,
Կերպարվեստի բնագավառում որակը զիջում է քանակին
Հայտարարում է ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը Հայաստանում կերպարվեստի բնագավառում նկատվում է նկարիչների եւ նրանց ստեղծագործությունների քանակի աճ, ինչը հաճախ հակառակ համեմատական է նրանց գործերի որակին: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը: Ըստ նրա, ներկայումս նկարիչների քանակը 6-7 անգամ ավելի է, քան նույնիսկ խորհրդային տարիներին էր: «Այսօր կերպարվեստի բնագավառում
70-ԱՄՅԱ ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՏՐՈՆ
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնը դեռ կիսավեր «տանն» է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գործունեության ընթացքում արձանագրվել են տարօրինակ իրողություններ. 1936թ. հիմնադրված թատրոնն առայսօր չունի մշտական տանիք, տվել է ընդամենը մեկ ժողովրդական արտիստ՝ Միլիտոս Ղազարյանը, այն էլ կոչմանն արժանացել է որպես Հայրենական պատերազմի վետերան, երկու վաստակավոր արտիստ՝ Կամո Արզումանյանն ու Վազգեն Սարգսյանը: Որպես
Իրավական խճանկար
Դեկտեմբերի 17-20 Ինչպես հայց գրել Նախորդ օրը Հայաստանի մարզերի առաջին ատյանի դատարաններ եւ երեկ Երեւան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարաններ, ինչպես նաեւ վերաքննիչ դատարաններ այցելեցին հանրապետության բարձր դասարանների աշակերտները: Դպրոցականները դատարաններում հանդիպեցին դատավորների, դատական ծառայողների հետ, ներկա գտնվեցին քաղաքացիական եւ քրեական գործերով դատաքննությունների: Դպրոցականներին ներկայացվեցին ՀՀ դատական համակարգը, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված այն
ՄԵԿ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՅՈԹ ՄԱՀ
Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրյալները դժգոհ են առաջին ատյանի դատավճռից 2006թ. օգոստոսի 12-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «ՎՆՍ Եռյակ» ՍՊԸ-ի համար հեղուկ գազ տեղափոխող «ՄԱԶ 5334» մակնիշի ավտոմեքենայի կցորդի վրա տեղակայված ցիստեռնը պայթել էր: Զոհվել էր 7 անձ, իսկ Հռիփսիմե Դեղձունյանը, Արամայիս Մեջլումյանը եւ Հայկարամ Ժամկոչյանը ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ու
Ցույց են տվել մեկը, վաճառել՝ մյո՞ւսը
Բնակիչն «էլիտար» շենքում տուն է գնել ու փոշմանել Այսօր մայրաքաղաքում շատ «էլիտար» շենքեր կառուցման փուլում են: Դրանց հիմքը դեռ չգցած՝ էլիտարների սեփականատերերն արդեն զբաղվում են չկառուցված բնակարանների առուվաճառքով: Այդպես գնորդների վրա բնակարանների գինն անհամեմատ էժան է նստում: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Ջուլիետա Կարապետյանը նույն սկզբունքով բնակարան է ձեռք բերել Մոսկվայի տան հարեւանությամբ՝ Արգիշտի փողոցում կառուցվող
ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԵՐԵՎԱՆՈՎ
Տարվա երկրորդ եռամսյակում, երբ մայրաքաղաքում սկսվեցին լայնածավալ շինարարական աշխատանքները, շատերն էին թերահավատությամբ վերաբերվում այն խոստումներին, որ մինչեւ տարեվերջ հիմնական աշխատանքները կավարտվեն, եւ թե՛ երթեւեկությունը, թե՛ հետիոտնի տեղաշարժը կլինեն առավել հարմարավետ եւ առանց լրացուցիչ խոչընդոտների: Փաստերը եւ իրականությունը, սակայն, հակառակն են ապացուցում: Մեկ-երկու օրից ամբողջությամբ կավարտվի մայրաքաղաքում միաժամանակ կառուցվող վեց հետիոտն անցումների շինարարությունը: Միայն Իսակովի պողոտայում
ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկ անցկացված խորհրդարանական լսումներին հրավիրված էին նաեւ 20 թուրքական պետական եւ հասարակական գործիչներ, մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին եւ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու Թաներ Աքչամը: «Տարբեր պատճառներով բոլոր հրավերները մերժվել են»,- հայտնեց լսումները նախաձեռնողը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Իսկ Հարավային Կովկասում Եվրոպական
«Ով ԳԱԼԱ-ի ծառը, մենք նրանց անտառը»
Երեկ Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գյումրիի անկախ լրատվական ալիքի անտառապահ երկրպագուները իրենց զայրույթն արտահայտել էին այսպիսի հայհոյանքով: Հանրահավաքը արտասովոր էր նրանով, որ մասնակիցներից գրեթե յուրաքանչյուրը իր հետ բերել էր սեփական ցուցապաստառը: Դրանցից ամենասուրը, որը մերթ ընդ մերթ հաճույքով կրկնում էր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հասցեագրված էր Ռադիոհեռուստատեսության պետական հանձնաժողովի
«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը Երեկ ԱԺՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով մի հոդված, որն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց: Թերթն իր այդ հրապարակմամբ անցել է
24 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵԱՀԿ-ԻՑ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի նախագահական ընտրությունների մասին: Զեկույցը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միթչելի եւ ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտի դեկտեմբերի 4-5-ին Հայաստան այցելության ընթացքում հավաքած փաստերի վրա: Առաքելության նպատակն է նշված գնահատելը, թե ընտրություններին նախապատրաստության աստիճանը եւ
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈ՞ՒԼԸ ՊԻՏԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԻ TV-ՆԵՐԻՆ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ երեկ հանդիպման ժամանակ (տես լուսանկարը) վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատասխանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի՝ նախօրեին արված քննադատությանը, որը հիմնված էր Երեւանի մամուլի ակումբի դիտարկման արդյունքների վրա: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք
Հրաշալի տասնյակը որոշվեց
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը մասնակցել է 46 մարզական լրագրող: Նրանց բոլորին բաժանվել են այն մարզիկների ու թիմերի անունները, որոնք այս տարի հասել են ավելի բարձր արդյունքների: Մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը: 1.
ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին: – Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս է, ինչ ղեկավարում եք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Որո՞նք են ոլորտի առջեւ դրված առաջնային խնդիրները: – Երկար տարիներ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը վարչության կարգավիճակով որպես կցորդ
Սեր եւ ազատություն
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների շղթան իր սկիզբն առավ օգոստոսի վերջին, Սերգեյ (Յոժ) Օհանյանի հիշատակին նվիրված վեց ժամանոց փառատոնով: Այն, ինչպես եւ համերգների մեծ մասը, կազմակերպել էր «Vibrographus» ընկերությունը: Փառատոնին հաջորդեցին գերմանական «Zen
«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»
Իրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն 300 հազար դրամ: «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար հանդիպեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին: – Գրողների միությունը երկու տարի անընդմեջ կազմակերպում է մարաթոն, որի արդյունքում հավաքված գումարները, ըստ որոշ մտավորականների, ոչ
Սպառնում են Սերժին չսատարել
Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ եթե իրենց հարցերը մինչեւ տարեվերջ լուծում չստանան, իր ներկայացմամբ՝ մինչ օրս առաջ քաշած սոցիալական հարցերին քաղաքական աստառ կտան: Այս հինգշաբթի կառավարության շենքի մոտ տեղի կունենա իրացման գոտիների նախկին բողոքավոր բնակիչների այս տարվա վերջին բողոքի ակցիան:
«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները: Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Ադրբեջանի օրեր» ծրագիրը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քառօրյա ծրագրի շրջանակներում կրթահամալիրի աշակերտները կծանոթանան Ադրբեջանի մշակույթին եւ այլ ոլորտներին։ Մինչ «հարեւանների» ժամանելը, հայ աշակերտները նրանց համար անակնկալներ էին պատրաստել՝ շարադրություններ եւ բաց
Կարագ ներկրողը կդիմի դատարան
Տնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց կարագ ներկրող շուրջ 50 ընկերությունների, այդ թվում՝ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ին: Սակայն «Արմեն ՕՍՍ»-ի ղեկավարները պատրաստվում են դիմել դատարան ու վիճարկել այդ որոշումը: «Հանձնաժողովն անօրինական որոշում
ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից հետո կարողանանք ասել. «Փառք Աստծո՝ ճիշտ ենք վարվել»: Սակայն նախագահական ընտրություններում մեր ճիշտն ու սխալը ցույց կտա ժամանակը, երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը: Ո՞ւմ կվստահենք մեր վաղվա օրը, երեխաների ապագան, տարեցների վաստակած
ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն
«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ունե՞ք արդյոք դրանք», «Համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված
Պարզաբանում է «ՉԻ»-ն
Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: «ՉԻ»-ի դեմ կատարված բոլոր ոտնձգություններն, ըստ էության, ուղղված են եղել ազատ խոսքի դեմ: Թվարկելով դեռեւս 2003թ. ապրիլի 30-ից «ՉԻ»-ի եւ նրա լրագրողների նկատմամբ իրականացրած բռնարարքներն ու սպառնալիքները՝ կոնկրետ փաստերով, «ՉԻ»-ն, ի վերջո, մատնանշել
ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց: ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի հոկտեմբերին վավերացված «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց, որ