Օրվա լրահոսը

Հաղթանակին նվիրված միջոցառումներ՝ Սյունիքում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Սունիքի մարզում: Հաղթանակի 65-ամյակին նվիրված աշխատանքների համար համայնքի բյուջեից 3 միլիոն դրամ է հատկացվել: Այս օրերին տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Բարեկարգվում եւ նորոգվում են Մեծ հայրենականի համար կանգնեցված հուշարձաններն ու հուշահամալիրները: Ըստ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի տրամադրած տեղեկատվության՝ Կապանի քաղաքապետի եւ ավագանու համատեղ որոշմամբ,

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԼՎԵԼ Է

Մինչ ՀՀ կառավարությունը մտածում էր, բնությունն իր «գործը» արեց Ապրիլի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներում սողանքից փլվել է միջպետական նշանակության ճանապարհը եւ այսպիսով կտրվել է Իջեւանի տարածաշրջանի կապը Դիլիջանի հետ: Այս ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Բերդի տարածաշրջանի համար: Ապրիլի 14-ին Նոյեմբերյանից Երեւան մեկնող միկրոավտոբուսները ոչ թե սովորական Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան երթուղով են գնացել,

Հայց՝ ընդդեմ արդարադատության նախարարության

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել ադրբեջանական «Նոր ժամանակ» կուսակցության հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի արդարադատության նախարարության, կապված կուսակցության չգրանցման հետ, ասում է «Նոր ժամանակ» կուսակցության նախագահ Մուսա Աղաեւը: Ըստ analitika.az-ի, «Նոր ժամանակ» կուսակցությունը հիմնվել է 2007 թ. հուլիսին: Նույն թվականի օգոստոսին կուսակցության ներկայացուցիչները դիմել են արդարադատության նախարարություն՝ կուսակցության պետգրանցման նպատակով: Գրանցումը մերժվել էր, եւ այդ

ՇԱՏ ԾՆՈՒՆԴ, ՔԻՉ ՄԱՀ

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության՝ իրենց ներկայացրած տվյալներով, հանրապետությունում 2010թ. առաջին եռամսյակում գրանցվել է 10689 ծնունդ: 2009թ. նույն ժամանակահատվածում այն կազմել է 10173: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4429 ամուսնության, 742 ամուսնալուծություն՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի՝ 4561 ամուսնության եւ 753 ամուսնալուծության համեմատությամբ: 2010թ. առաջին 3

«ՕՊԵԼԸ» ՇՐՋՎԵԼ ԷՐ

Ապրիլի 13-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սարավան գյուղին հարակից հատվածում տեղի է ունեցել պատահար: Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 65 ԼՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը եւ ուղեւորները դեպքի վայրը լքել են:             

ԵՌԱՄՍՅԱԿԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տեղեկացմամբ, պաշտոնյաները, որոնք այս տարվա առաջին եռամսյակում խոչընդոտել են տեղեկատվություն ստանալուն՝ վեցն են. 1. Սարգիս Ղարաքեշիշյան- Ստեփանավանի քաղաքապետ: 2. Գագիկ Խաչատրյան-ՀՀ ՊԵԿ նախագահ: 3. Լիդա Նանյան- Շիրակի մարզպետ: 4. Վարդգես Մուրադյան-ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե, Աշտարակի տարածքային բաժնի պետ: 5. Անդրանիկ Քասաբյան- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժ/պ: 6.Ներսիկ

Ընդդեմ համասեռամոլների շքերթի

Սանկտ Պետերբուրգի օմբուդսմենը դեմ է համասեռամոլների շքերթին, քանի որ այն չի պարունակում ռազմական տեխնիկա: Սանկտ Պետերբուրգի Մարդու իրավունքների պաշտպան Ալեքսեյ Կոզիրեւը դեմ է ցանկացած այնպիսի շքերթի, որը չի ներկայացնում ռազմական տեխնիկա: Այս մասին երեկ նա հայտարարել էր մամուլի ասուլիսի ժամանակ, ակնարկելով նաեւ գեյ-շքերթի հավանական անցկացումը Սանկտ Պետերբուրգում, այս մասին հայտնում է «հՈվՍՑ-կպՑպՐոցՐչ.Րց»-ն: Կոզիրեւի խոսքերով, Ռուսաստանի

Կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց

«Կանանց իրավունքների կենտրոնը» «Առավոտ» թերթում ապրիլի 1-ին ներկայացրել էր քաղաքացի Ա. Գ.-ի ամուսնաընտանեկան հարաբերությունների մանրամասնությունները, մասնավորպես՝ ընտանեկան բռնության դեպքը: Հիշեցնենք, որ Ա.Գ.-ն հերթական կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության համար անուղղակի դիտավորությամբ՝ դանակի հարվածով մարմնական վնասվածք էր պատճառել ամուսնուն (Քրօրենսգրքի 112 հոդված՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք): Փաստի առիթով կնոջ նկատմամբ հարուցվել էր քր. գործ եւ կատարվում էր

ԽՈՍՏՈՒՄ՝ ԿԱՇԱՌՔԻ ԴԻՄԱՑ …

«Սեւան» քրեակատարողականի բարքերից Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վազգեն Եղիազարյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, պարզվել է, որ արդարադատության մայոր Վազգեն Եղիազարյանը 2008 թ. օգոստոսի

ԴԵՌ ԿՃԱՆԱՉԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, թեեւ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ փակուղում, այնուամենայնիվ, առաջիկայում դրական առաջընթաց է ակնկալվում. «Համոզված եմ, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը երկընտրանք չունի, եւ վաղ թե ուշ գործընթացը փակուղուց կամ սառեցված վիճակից դուրս կգա, այնպես որ, մեզ համար նոր փուլում կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»: Երեկվա ասուլիսում պարոն Սաֆրաստյանը

Ուրիշի փոխարեն մուծե՞լ է

Բնակիչը համոզված է, որ իր լույսը գողանում են «Տանս լույսը մոտ 2 ամիս անջատած է եղել, սակայն էլեկտրիկը շարունակում էր ինձ ներկայացնել իբրեւ թե ծախսածս էլեկտրաէներգիայի վարձավճարները: Արդեն 3 տարի է՝ այդպես էլ չենք կարողանում ապացուցել, որ այդ կիլովատները ես չեմ օգտագործել»,- «Առավոտին» այսպիսի բողոքով է դիմել Մասիսի շրջանի Գետափնյա գյուղի բնակիչ Սվետլանա Շարբաթյանը՝ ասելով,

ՄԱՏՉԵԼԻ ՏՈՒՆ՝ ԱՆՏՈՒՆՆԵՐԻՆ

Վերջին տասնամյակի ընթացքում երկրում իրականացվող բնակարանային շինարարության աննախադեպ աճը լուծում չի տվել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային կարիքներին, որոնք հնարավորություն չունեն ձեռք բերելու բնակարան՝ ոչ միայն սեփական միջոցներով, այլեւ մատչելի հիփոթեքային վարկավորմամբ: Այդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նպատակով «Սոցիալական բնակարանային հիմնադրամը», «Հաբիտատ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը եւ «Հայաստանի համայնքների ասոցիացիան» նախաձեռնել են պիլոտային

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԳԱԶՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ

Երեկ «ՀայՌուսգազարդ» ընկերության մի խումբ աշխատակիցներ փորձել են Նոր Արեշի 14 փողոցի 98 տան գազի հաշվիչն ապամոնտաժել: Բնակիչը՝ ազատամարտիկ Ժորա Առաքելյանը, մի կերպ է կարողացել գազի գրասենյակի աշխատակիցներին համոզել, որ փողոցում իրեն խայտառակ չանեն ու գազի հաշվիչը չտանեն: Ազատամարտիկը նախորդ տարվանից գազի դիմաց ընդամենը 15 հազար դրամի պարտք ունի, որը չի կարողանում մարել: Ժ. Առաքելյանի

ՈՉ ԹԵ ԱՄԵՆ ԱՄԻՍ, ԱՅԼ՝ «ԱՄԵՆ ԱՄԻՍ»

«Օրանժի» բաժանորդները, ըստ ընկերության, իրենց sms-ը սխալ են հասկացել Բջջային կապի երրորդ օպերատորը՝ «Օրանժը», իր բաժանորդներին պարբերաբար sms-ների միջոցով տեղեկացնում է այս կամ այն ակցիայի, անվճար րոպեների, անվճար ծառայությունների մասին: Հերթական մի sms-ի միջոցով ընկերությունն այսպիսի բովանդակությամբ տեղեկատվություն է ուղարկել իր բոլոր բաժանորդներին. «Orange ամեն ամսի հետ կզանգահարեք ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր 35 դրամ/րոպե

Իմ գործը ձեր գործն է

Երեկ ԶԼՄ-ներին ուղղված բաց նամակով է հանդես եկել «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը. «Արդեն մեկ ամիս է՝ «Օլիմպ» ԱԿ-ն (Միլանո խանութ) պայքարում է իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Այս ընթացքում հանդիպեցինք խնդիրների, որոնք անլուծելի են թվում ինչպես պետական մարմինների անտարբեր կեցվածքի, այնպես էլ դատական համակարգի «անմնացորդ ծախված» լինելու հանգամանքով: Սեփական իրավունքների համար պայքարը դուրս է

Պիրինգի նորմերը սահմանվել են

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է հանրապետության հեռահաղորդակցական օպերատորների ցանցերի միջեւ պիրինգի նորմերը: Ելնելով պիրինգի սահմանումից, որպես 2 օպերատորների ցանցերի միջեւ անմիջական կապ՝ առանց 3-րդ կողմի մասնակցության, Հանձնաժողովը որոշում է ընդունել, որի համաձայն հանրային հեռահաղորդակցական ցանցի օպերատորը պարտավոր է մյուս օպերատորի պահանջով ապահովել անվճար պիրինգային կապ՝ առնվազն 10 մեգաբիտ/վրկ արագությամբ, կնքելով համապատասխան պայմանագիր: Կապը

«2009-ը ՏՏ ոլորտի համար բեկումային էր»

Չնայած դժգոհություններին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կառավարության համապատասխան քայլերն իրենց արդյունքն ունեցել են: «Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է այն, որ ձեզ հետ պետք է ձեւավորենք ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլեւ գիտելիքի վրա հիմնված հասարակություն: ՏՏ ոլորտը հենց այն ոլորտն է, որ կարող է մեր հասարակության մտածողության մեջ այդ արմատական փոփոխությունն

ՇԻՐԱԿՑԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

 Ըստ գյուղապետերի՝ պատճառը գյուղնախարարության անփութությունն է Չորս ամիս է՝ Շիրակի մարզի անասնաբույժները զրկված են աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Գյուղապետերի պարզաբանելով՝ պատճառն այն է, որ գյուղապետարանների ու գյուղնախարարության միջեւ կնքվող երկկողմ պայմանագիրը նախարարության կողմից վավերացվել է ուշացումով, մարտի վերջերին: Բանն այն է, որ գյուղերում անասնաբույժի մշտական հաստիք չի գործում, վերջիններիս հետ պայմանագիր են կնքում մեկ տարով, այսինքն՝

Հ. ԲԵՐՄԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը դատապարտել է Թուրքիայի աջակցության խմբի անդամ այն կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում արգելափակելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Մասնավորապես, արձագանքելով Թուրքիայի աջակցության խմբի անդամների նամակին, որտեղ թուրքամետ կոնգրեսականները Նենսի Փելոսիին հորդորում են թույլ չտալ, որ Հայոց

Մնացին իրենց դիրքերում

Վաշինգտոնյան հանդիպումներն ամփոփում է Հրայր Կարապետյանը «Վաշինգտոնում տեղի է ունեցել այն, ինչ պիտի տեղի ունենար՝ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց դիրքորոշումները: Հայաստանը վերահաստատել է դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանի բացման իր խաղաղ մտադրությունները՝ դրանք չկապելով ղարաբաղյան հարցի հետ: Իսկ Թուրքիան հերթական անգամ փաստել է, որ սահմանները կբացվեն ու դիվանագիտական կապեր կհաստատվեն միայն միջազգային ատյաններում

ՈՐՔԱ՞Ն ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ կառավարությունը փորձում է ստեղծել «մեկ օլիգարխի տնտեսություն» «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք նա կիսո՞ւմ է վարչապետի այն գնահատականը, որ 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ, որը 2,5 անգամ գերազանցել է կառավարության սպասելիքները: Անդրանիկ Թեւանյանը նախ հիշեցրեց, որ երբ ձեւավորվում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը, նշվում

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՕՐԸ ԿՓՈԽՎԻ՞

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախորդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժանմունք՝ խանութի կողոպուտի կասկածանքով տարված 5 ձերբակալվածներից մեկի՝ 24-ամյա Վահե Խալաֆյանի մասին (վերջինս օգտվելով պահակախմբի անուշադրությունից՝ պահարանից վերցրել էր դանակը եւ որովայնին խփելով՝ մահացել էր) երեկ, ասուլիսի ժամանակ, հայտնեց, որ կատարվածի առնչությամբ ցավակցել է երիտասարդի ծնողներին: Նա ասաց, որ նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանապետը նշեց, որ պահակախմբի

ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌՈՒՄ

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդմանը եւ դրա տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցմանն առնչվող աղմկահարույց պատմությունն անսպասելի շրջադարձ է ստացել: Ըստ «Արմինֆոյի», կառավարությունը կայացրել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի դիրքորոշմանը հակառակ որոշում: SAVE Cinema Moscow Open-Air Hall խմբի ակտիվիստների ձեռքն է ընկել հունվարի 25-ին Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ուղղված Հասմիկ Պողոսյանի նամակը, որը գրվել

ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵԽԽՎ ղեկավար Մովլութ Չավուշօղլուն Ադրբեջան այցից հետո կայցելի Հայաստան: Այդ մասին ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Բաքու ժամանելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով Trend-ը, Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ ապրիլին ԵԽԽՎ-ն կվերսկսի ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի աշխատանքը: Նրա խոսքով, ապրիլին տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի եւ ՀՀ ներկայացուցիչներ Սամեդ Սեիդովի եւ Դավիթ Հարությունյանի հետ, ինչից հետո

ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍԱՑ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ասել է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների

Հարաբերությունները Սփյուռքի հետ չեն փչացնի

Սա էր, ըստ Լարիսա Ալավերդյանի, ՀՀ նախագահի ելույթի գլխավոր «մեսիջը» «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ հնչեցրած ելույթը պատասխան էր թուրքական «Սաբահի» որոշ պնդումների այն մասին, որ Հայաստանի եւ հայկական Սփյուռքի միջեւ լուրջ անջրպետ կա. «Եթե թույլ կտաք՝ ասեմ. մենք ունենք

«ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՑ»

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՀՀ լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ի տարբերություն իշխանամետ գործիչների, մեծ նշանակություն չի տալիս ՀՀ նախագահի՝ սփյուռքահայերի առջեւ արտասանած ելույթին: – Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի ելույթը հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունից» դասե՞ր քաղած, թե՞ թուրքական կողմից հաստատագրված նախապայմանների տեսքով ստացված ապտակի արդյունք էր: – Այդ ելույթը Երեւանում էր պատրաստված եւ բացարձակապես

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆԿԵՂԾ ԷՐ

Վաշինգտոնյան իրադարձությունները՝ ըստ Խոսրով Հարությունյանի Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում կողմերի դիրքորոշումներն ավելի կարծրացան, այդքանից հետո տրամաբանակա՞ն է արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետը» դիտարկել մինչեւ ապրիլի 24-ը, ինչպես մինչ այդ պնդում էին որոշ հայ գործիչներ: Պատասխանելով այդ հարցին՝ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Այս գործընթացում «ողջամիտ ժամկետ» կարելի է համարել այդ ժամկետը, քանի դեռ տրամաբանական հանգրվանի հասնելու՝ արձանագրությունները

ՆՈՒՅՆ ՊՆԴՈՒՄԸ՝ ՀԱԿԱՌԱԿ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Եթե պատժվեին ապրիլի 12-ի դեպքերի պատասխանատուները, կլինե՞ր արդյոք մարտի 1-ը: Պատասխանելով «Ա1+»-ի այդ հարցին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Եթե 1996 թվականի ընտրությունների դեպքերը չլինեին, ոչ մի հետագա դեպք էլ չէր լինի, չէր լինի անգամ հոկտեմբերի 27-ը»: Այդ մտքի հետ համաձայնեց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին դարձավ Վազգեն Մանուկյանի

Ապրիլի 14

 ԽՈՅ (21.03-20.04)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031