Օրվա լրահոսը

Քննվում են սպանության գործերը

Տեղեկատվություն դատարաններից Կոմանդոսի տղայի պատիժը՝ անփոփոխ Երեկ ՀՀ քր. եւ զին. գործերով վերաքննիչ դատարանում Արթուր Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Թաթոս Համբարձումյանի («Թումանյանի Թաթոս») եւ Հայկ Տեր-Թադեւոսյանի (Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի որդու) գործի քննությունը: Նրանք մեղադրվում էին 25-ամյա Էրիկ Ասատրյանի սպանության համար: Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլի 12-ին: Տուժողի քույրը եւ Երեւանի դատախազությունը վերաքննիչ բողոք էին

ԻՆՉՈ՞Ւ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՓԱԽԱՎ ԴԱՏԱՐԱՆԻՑ

«Չեմ ուզում չարածիս համար նստել»,- ասում է նա: «Արդշինինվեստ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղից անցյալ տարվա հունիսի 30-ին 460 պարկի մեջ լցված հափշտակվեց 62.050.713,37 դրամին համարժեք 56.503 ԱՄՆ դոլար, 2640 եվրո, 160 ֆունտ ստեռլինգ, 44.070 ՌԴ ռուբլի եւ 36.199.374 ՀՀ դրամ գումար: Բանկի մասնաճյուղից գողացվել էին նաեւ 202.564.450 դրամ արժողության ոսկյա իրեր: Այս տարվա հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ» ԴԵՄ ԷՐ 79 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Կարելի է փաստել, որ «Ազատությունն» առաջին ընթերցմամբ փակվեց, երկրորդ ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի: Քվեարկության պատկերը հետեւյալն է՝ 79 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները, անկախ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր

Մի հետքայլի պատմություն

«Ինչպիսի օրենք էլ ընդունվի, անընդունելի կլինի, եթե այդ օրենքի մեջ լինեն տարրեր, որոնք հետքայլ դառնան Հայաստանում խոսքի ազատության հարցերում»: Երեկ այս մասին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԳ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ ներկայացված այն երկու օրինագծերը, որոնց գործարկումը, բազմաթիվ գնահատումներով, մեծապես սահմանափակելու է «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում հեռարձակման հնարավորությունները: «Ինձ

Ազատության հրապարակում վաղը «Ազատություն» կլսեն

Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ արեց միասին պայքարել խոսքի ազատության համար «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին Ազատության հրապարակ էր հրավիրել իր համախոհներին եւ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին: Ու թեեւ ոչ մարդաշատ այս հերթական զանգվածային միջոցառմանը ոմանք ներկայացել էին Հայաստանում քաղբանտարկյալներ հայտարարված Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի դիմանկարներով, այդուհանդերձ, հրապարակում ծավալված

ԽՃԱՆԿԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Այսպես են պաշտպանվում կանանց եւ սեռական փոքրամասնությունների իրավունքները Այսօր աղջիկ, վաղը… Այս տարվա ապրիլի 17-ին ԵԽԽՎ 16 պատվիրակներ, որոնց մեջ է նաեւ մեր Հերմինե Նաղդալյանը, ստորագրել են մի հռչակագիր, որը կոչվում է. «Այսօրվա աղջիկների իրավունքները վաղվա կանանց իրավունքներն են»: Հռչակագրում մասնավորապես նշված է, թե ամեն օր ողջ աշխարհում որոշ աղջիկների իրենց կամքին հակառակ դրդում են

«ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ»

Կոչ է անում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ «Ազատություն» ռադիոկայանը չի եթերազրկվի ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացումը պետք է ներսից լինի եւ ոչ թե դրսից: Ի պատասխան ասվածի, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց՝ ուրեմն փակեք Ագոյի խմբի, Վենետիկի հանձնաժողովի,

ԲՈԼՈՐՍ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ «ԶՈՀԵՐ» ԵՆՔ

Երեկ Ազատության հրապարակում «Այլընտրանքի» ներկայացուցիչ եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած հերթական զանգվածային միջոցառման ժամանակ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ ի դեմս Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի, հայտարարեց. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները պոտենցիալ քաղբանտարկյալներ են, եւ այսօր որեւէ մեկը չպետք է մտածի՝

ՀԱՅ ԵՄ ԵՍ

Բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը չի հրաժարվում իր ազգությունից Արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 22.06.07), որ ռուսաստանցի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը, որ ներկայումս բնակվում է Ավստրալիայում, համագործակցության պայմանագիր է ստորագրել ամերիկացի հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Վերջինս նաեւ Վախթանգ Դարչինյանի պրոումոթերն է: Շատերը կասկածում են, որ Օգանովն իսկապես հայկական ծագում ունի: Այդ կասկածը փարատել է ինքը՝ Վիկտորը,

Ինչո՞վ է դատաձգաբանը տարբերվում հետքաբանից

Մարդու ոտքն ու կահույքի մասը փորձագետը համարեց «բութ, կոշտ առարկա» Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի այս տարվա ապրիլի 11-ի դատավճռով շարքային Սանթուր Չոբանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Նա մեկ տարի առաջ՝ հունիսի 26-ին, Չինարի «Ցից քար» կոչվող մարտական հենակետում սպանել էր իր հրամանատարին՝ լեյտենանտ Կարապետ Դավթյանին: Ըստ գործով վկաների, այդ օրը (26.06.06) որեւէ միջադեպ չի

ՊԱՏՈՒՀԱՍ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԻՆ

Համապատասխան գերատեսչությունները առայժմ ձեռնպահ են մնում կարծիք հայտնել Հուլիսի 10-ին կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են Հրաչ Թամրազյանն ու Էռնա-Մանյա Շիրինյանը: Ըստ Մատենադարանի 2002թ. կանոնադրության, տնօրենի ընտրությունը պիտի կատարեր գիտաշխատողներից եւ հնատիպ գրքերի ուսումնասիրողներից կազմված գիտխորհուրդը, սակայն մարտի 15-ին, կանոնադրական փոփոխությամբ, խորհրդի նոր կազմ է հաստատվել, որ բաղկացած է Մատենադարանի

Եթե հասարակությունը խելքի չգա

«Ազատությունը» կարժանանա «Ա1+»-ի ճակատագրին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ուղղած իր նամակում անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Պետական տուրքի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին, որոնք վտանգում են Հայաստանում «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը, ընդգծել է. «Քանի որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ներկայումս Հայաստանի հանրային ռադիոյի հաճախությունն օգտագործող միակ արտասահմանյան մամուլի

ԽԱՐԱՆ ՄԻ ԿՊՑՐԵՔ ԱԺ-ԻՆ

Երեկ կոչ արեց Տիգրան Թորոսյանը եւ փորձեց ապացուցել, որ աղմկահարույց երկու օրինագծերը ոչ մի կապ չունեն «Ազատություն» ռադիոկայանի հետ: Ազգային ժողովում երեկ բուռն եւ թեժ քննարկում ընթացավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի» մասին օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ: Իրավիճակը շատ նման էր 2002-ի այն օրերին, երբ փակվում էր «Ա1+»-ը, եւ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐԱՎԵ՞Լ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

Սա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից մեկի հերթական հայտարարությունն է: Նման պնդումները հայ պատվիրակները գերազանցապես թողնում են անարձագանք: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հունիսի 27-ին գրավոր հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը վերնագրված է՝ «Լուրջ վտանգներ, որոնք վերաբերում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ Հայաստանի ագրեսիվ պլաններին եւ Եվրոպայի խորհրդի պատասխանատվությանը»: Այս գրավոր հարցում նշված

ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ

Երեկ մեկնաբանելով ԱԺ-ում քննարկման դրված օրինագծերը՝ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտին» ասաց, որ «Ա1+»-ի եւ «Ազատության» փակումը նույն գործընթացի շարունակությունն է, եւ գնալով այդ գործընթացն ավելի խիստ դրսեւորումներ է ունենալու, եւ, ի վերջո, նրա կանխատեսմամբ, Հայաստանը վերադառնալու է կոմունիստական դարաշրջան: «Սխալ է, երբ ասվում է, թե այսօր գրաքննություն չկա, որովհետեւ այն վախը, որ ներարկեցին

«ԹՇՆԱՄԻ», ԱՆՈՒՆԴ ՄԱՐԴ Է

Ընդամենը կես ժամ տեւեց «Թշնամին» խաղարկային-կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն այդ 30 րոպեանոց ֆիլմում ասվեց այնքան բան, որ տարիներ շարունակ չեն կարողանում ի մի բերել երկու թշնամացած ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները: Դավիթ Մաթեւոսյանի սցենարով, բեմադրությամբ եւ պրոդյուսերությամբ իրականություն դարձած ֆիլմը, որի նախատիպը Վսեվոլոդ Գարշինի «Ջրհորի մոտ» պատմվածքն է՝ պատերազմ-մարդկային արժեքներ հայտնի

Երկու տնօրեն՝ նույն թատրոնում

Վ. Աճեմյանի անվան թատրոնի այս «յուրահատկությանը» մշակույթի նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն: «Առավոտում» (21.06.2007) լույս տեսած «Ո՛չ թատրոնների KBH-ացմանը» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեցին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներ (հասկանալի պատճառով անունները չենք հրապարակում)՝ հայտնելով, որ իրենց էլ են հասել մարզային թատրոնների լուծարման մասին լուրերը: Նրանք կատակով հավելեցին, թե իրենց թատրոնին դա չի սպառնում,

«ՅՈՒՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴ ԷՐ»

Այսօր Յուրի Բախշյանը 60 տարեկան կլիներ Այսօր Կամերային երաժշտության տանը կնշվի պետական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան 60-ամյակը: Միջոցառման կազմակերպիչը նրա տիկինը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է: Երեկոյի ժամանակ կկայանա Դանիել Երաժշտի մշակումների՝ «Հայաստանը երգերում» գրքի երրորդ հատորի շնորհանդեսը, որ տպագրվել Բախշյան-Ժամկոչյան ընտանիքների հովանավորությամբ, կցուցադրվի 15 րոպեանոց ֆիլմ Յուրի Բախշյանի մասին. այն բաղկացած է 3

«Եթե պարտվեմ, ապա միայն Րաֆֆիին»

Ասում է ՀՅԴ համամասնական ցուցակի 33 տեղը զբաղեցրած եւ ԱԺ չանցած Գուրգեն Շահինյանը, որն այս անգամ պատգամավոր դառնալու համար պայքարում է թիվ 15 ընտրատարածքի կրկնակի ընտրություններում: – Պարոն Շահինյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք: – 1991-ից ՀՅԴ-ի շարքերում եմ, վերջին երկու տարում ակտիվ քաղաքականություն եմ վարում կուսակցության շարքերում, վերջին ընտրություններին եղել եմ նաեւ կուսակցության համամասնական ցուցակում:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԴԵ՞Մ Է

Այսօր խորհրդարանում կքննարկվեն օրինագծեր, որոնք դեմ են խոսքի ազատությանը Երեկ ամբողջ օրը լրագրողներն անհամբեր սպասում էին, թե երբ են քննարկվելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Սակայն խորհրդարանը երեկ մինչեւ ժամը 19-ը տեւած նիստի ընթացքում այս հարցերին չանդրադարձավ: Մինչդեռ պատգամավորների շրջանում եւս

Գյուղացիներին խաբել են

Զինվորների համար կարտոֆիլ վաճառելը շիրակցիների վրա թանկ է նստել Ամեն տարվա պես, 2005-ի հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին կարտոֆիլով ու բանջարեղենով ապահովելու նպատակով, ՀՀ «Գնումների մասին» օրենքի համաձայն, հայտարարել էր մրցույթ: Այն շահել էր Նաիրիի շրջանի Բյուրեղավան գյուղի բնակչուհի Արեւիկ Հարությունյանը: Նա մրցույթը շահելուց հետո իր «ամուսնու»՝ Սամվել Մարգարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի Շիրակ

ՔԱՐՏ ԳՆԵԼԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

«Իզի» եւ «ալո» քարտերի բաժանորդները կընկնեն քաշքշուկների մեջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից բջջային կապի երկու օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը», պետք է իրենց կանխավճարային «իզի» եւ «ալո» քարտերը վաճառեն գրավոր պայմանագրերով: Իսկ այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն կանխավճարային քարտեր, պետք է մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը իրենց օպերատորների հետ պայմանագիր կնքեն,

«Ժառանգությունը» շարունակեց «գրոհը»

Արշակ Սադոյանի տեղը թափուր չի մնացել Խորհրդարանական առաջին քայլերն անող անգամ «Ժառանգությունը» երեկ եւս ակտիվ ելույթներ էր ունենում, եւ ամբողջ խմբակցությունը մեկ մարդու նման մասնակցում էր անգամ երկրորդ թվացող հարցերի քննարկումներին: Լրագրողներն արդեն սկսել են կատակել, որ եթե ԱԺ-ն աշխատի «Ժառանգության» ակտիվությամբ, ապա տասը տարին էլ չի բավականացնի խորհրդարանի մեկ գումարման համար: Խմբակցության ղեկավար Րաֆֆի

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆԵՂՆ Է ԸՆԿԵԼ

Գյումրիում այսպես են բացատրում վերջերս նրա կազմակերպած ցուցադրական կերուխումը Գյումրիում խուսափում են խոսել մայիսի 20-ին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց փոխհրաձգության մասին, որի անմիջական մասնակիցն ու կազմակերպիչներն են եղել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետի եղբոր՝ Գեւորգի որդին՝ Կոլյա Ղուկասյանը, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդին՝

ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԷԼ ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԵՆ

Լեո Պլատվոետն անհրաժեշտ է համարում անհետ կորածների խնդրով զբաղվող աշխատանքային համակարգող խմբին Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը, որը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցողն է՝ մշակել է եւս մի փաստաթուղթ, որը վերաբերում է մեր երկրին: «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» զեկույցը քննարկվել է

ԿՍԵՂՄԵՆ «ՃԻՇՏ ԿՈՃԱԿԸ»

Անդրադառնալով այսօր քննարկվելիք «Պետական տուրքի» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում փոփոխություններին, որոնցով, ըստ էությամբ, դադարեցվելու է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Շատ կարեւոր է, թե պատգամավորները ինչ կասեն եւ ինչքանով նրանց ասածը լրացնելու անհրաժեշտություն կառաջանա, եւ երկրորդ՝ ուղղակի ամբողջական գնահատական ես չեմ կարող տալ «Ազատություն» ռադիոկայանին: Իմ եւ «Ազատություն»

Կարապետիչը նորից Սեւան է տանում

Նրա կարծիքով, այդ կերպ հնարավոր է ձերբազատվել ընտրական դեպրեսիայից, իսկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հայտարարում է, որ կոմունիստները մշտամնա են: Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, թեման 2007-ի խորհրդարանական ընտրություններն էին ու հետագա զարգացումները: Ռ. Թովմասյանն ասաց, որ ինքը դեռ 2006 թվին էր

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լիբանանահայ Ճարտարագետ Փիեռ Գույումճյանի նվերը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «Հիլլի»՝ կասկածելի պայմաններով առաջարկած տեխնիկան: «Անգամ գաղափարը, որ օտար կազմակերպությունը՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ ձեռագրերի գրադարան-թանգարանը պիտի թվայնացներ մեր ձեռագրերը, արդեն անընդունելի էր ինձ համար»,- լիբանանահայ բարերար, մասնագիտությամբ ճարտարագետ Փիեռ Գույումճյանը երեկ «Առավոտին» պարզաբանեց, թե ինչու է որոշել իր միջոցների հաշվին

ԼՂ-ՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«Բեյզ Մեթըլսի» շնորհիվ ԼՂ-ում հիմք է դրվել պղնձարդյունաբերությանը Օրերս «Վալլեքս գրուպ» ընկերությունը հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համար այց էր կազմակերպել ԼՂ-ի Դրմբոն գյուղ, որտեղ 2002 թվականից գործում է «Բեյզ Մեթըլս» (հիմնական բաժնեմասը պատկանում է «Վալլեքս գրուպին») ընկերությունը, որը, փաստորեն, Ղարաբաղի տարածքում ամենախոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկությունն է: «Ի տարբերություն անդրկովկասյան լեռնահանքային այլ ընկերությունների, որոնք ստեղծվել են դեռեւս

Նպատակային վարկը օգտագործվել է ոչ նպատակային

Գործադիր տնօրենը կենթարկվի պատասխանատվության «Միավորված բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Հովսեփ Գալստյանի նկատմամբ այս տարվա մայիսի 2-ին հարուցվել էր քրգործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար: Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ գործադիր տնօրենը խախտել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Միավորված բանկ» ԲԲԸ-ի վերաբերյալ 1999թ. դեկտեմբերի 21-ի թիվ 59 գ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031