Օրվա լրահոսը
ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԱՆՍՊԱՌ Է
Իսկ միջազգային դիտորդները կարող են եւ փոխել իրենց հիացական գնահատականները ընտրությունների մասին «Լավ Սահմանադրական դատարանի համար այս մեկ թուղթը բավարար է, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետեւ «Ընտրական օրենսգիրքը» ասում է, որ եթե կլինեն խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների վրա, ուշադիր եղեք, ոչ թե ասում է՝ նստիր եւ հաշվիր տվյալ անձը եկե՞լ է քվեարկության, թե
ՊԱՇՏՊԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ
Բայց ՀՀ ԱԳ նախկին նախարարը դեռ կալանավորված է Մայիսի 7-ից կալանավորված է ՀՀ նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում ՀՀ առաջին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ կետով՝ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լվացում: Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրներն այդ մեղադրանքը որակում են որպես «շինծու եւ մտացածին» ու կապում են Արզումանյանի՝ վերջին շրջանում ծավալած
«ՊԻՎԻ ՀԱԿՈԲԻՆ» ՀԵՏԵՎԵՑ «ՊԻՎԻ ՍԱՄՎԵԼԸ»
Երեկ թիվ 35 ընտրատարածքում ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից: Ենթադրելի է, որ այդ հայտարարությունն անելու խոստումն էր նրա ընտրվելու նախապայմանը: Ավելի վաղ, ընտրություններից առաջ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը («Պիվի Հակոբը») նույնպես հրաժարվեց ՕԵԿ անդամությունից եւ այդ գնով ընտրվեց ԱԺ ատգամավոր: Հետաքրքիր է, որ երկուսն էլ զբաղվում
ԱԲՐԱՀԱՄԻ ՄԱՐԶՉԻՆ ԴԱՏԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ
Գերմանական «BILD» հանդեսը տեղեկացնում է, որ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները եւ բժիշկ Ուոլթեր Վագները կարող են կանգնել դատարանի առջեւ «անգործությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով: Ուլի Վեգները մոտ ապագայում հարկադրված է լինելու դատապաշտպան վարձել, որպեսզի պատասխան տա ութ ամիս առաջ կայացած Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտի համար ոստիկանության ներկայացրած
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ քսանմեկերորդ ՄՈՆՊԱՌՆԱՍ-2006 Եվ ահա՝ Հանրապետության հրապարակում մեր վիցե միսսը միանգամայն մարդկայնորեն ու երախտագիտաբար Շառլին Անձնավուր է անվանում եւ ոչ թե Ազնավուր, եւ դրանով ինքը երեւի փորձում է տարբերվել մյուսներիցս, որովհետեւ, ի վերջո, Շառլն ի՛ր համար է լոբբինգ արել եւ ոչ թե՝ մյուսներիս, եւ ահա ինքը երախտագիտորեն ու պատկառանքով Շառլին առավել
ԽՈՅ 21.03-20.04: Ամենայն նորի համար հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հավանական է՝ համագործակցություն հաստատվի նոր գործընկերոջ հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Պահպանեք ոգու ամրությունը ու երբեք մի ընկճվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական խնդիրները իմաստուն լուծումներ են պահանջում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հանգամանքները գիտելիքների ցուցաբերման անհրաժեշտություն կթելադրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ամենակարեւորը ճիշտ սնվելն է: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վստահեք ընկերներին, եթե անգամ նրանք
Վիճակախաղեր եւ կուսակցություններ
Ո՞րն է տարբերությունը «Գնեք, դուք ունեք միլիոններ շահելու հնարավորություն»,- սա լոտոներ գովազդելու գրավիչ, համոզիչ տարբերակներից է: Իսկ չորս տարին մեկ անգամ այս լոզունգը դառնում է քաղաքական: Կուսակցությունները պայծառ ապագայի խոստումներ են տալիս ու գովազդում անպայման նշում, որ մեր կյանքը անճանաչելիորեն կփոխվի։ «Ընտրեք մեզ, եւ ձեր ապագան հիանալի կլինի»: Վիճակախաղերի գովազդները առավոտից երեկո եթերում են՝ հոգնեցնելով
ԱՆԿԱՐԱՊԵՏԻՉ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Ուրախություններ եւ մտահոգություններ՝ ընտրությունների առիթով Չգիտեմ, թե ով՝ ինչպես, իսկ ես ընտրությունների ավարտից հետո խորը շունչ քաշելու մի քանի առիթ ունեցա: Նաեւ՝ մտահոգության, որի, թերեւս, ամենասրտնեղիչ երանգը հաղորդում էր արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների նվաստացման փաստը: Խոսքս մարդուն ի վերուստ տրված եւ Սահմանադրությամբ ամրապնդված ընտրության իրավունքի մասին է, որից զրկվեցին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Եվ եթե նույնիսկ
Մարգարյանը հանձնաժողովին դատի տվեց
Բողոքարկված ընտրատեղամասերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Թիվ 33 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի բողոքով, արդեն 4 օր է՝ կատարվում է քվեաթերթիկների վերահաշվարկ: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մի կերպ ավարտեց այդ գործընթացը, ընդ որում՝ բողոքարկված 23 ընտրատեղամասերից հասցնելով ուսումնասիրել ընդամենը 5-ը: Արդյունքում պարզվեց, որ որոշ ընտրատեղամասերում քվեարկությունը կատարվել է բազմաթիվ կոպիտ խախտումներով, ինչի առիթով էլ
ՀՆԴԻԿ ԴԵՍՊԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է
Նա հույս ունի, որ մի օր, հնդկական ֆիլմերից ու «Ջիպ» մեքենաներից բացի, հայերը հնդկական այլ ապրանքներ էլ կներկրեն եւ երկու երկրների ապրանքաշրջանառությունը կընդլայնվի: Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը հիացած է մեր երկրի տնտեսական աճով: Նա մեկուկես տարի է, ինչ Հայաստանում է եւ զգացել է, որ մեր տնտեսությունը «նորմալ զարգանում է»: Թե ինչով է պայմանավորված դեսպանի
Գյուղացու վնասները չեն հատուցվի
Թեեւ գյուղնախարարությունում հաստատում են, որ որոշ գյուղերում ծիրան չի լինի, բայց դա բավարար հիմք չեն համարում՝ վնասները հատուցելու համար: «Գյուղացու միակ եկամտի աղբյուրը պտղատու այգին չէ: Գյուղացիներն ունեն նաեւ տնամերձ ու սեփականաշնորհված վարելահողեր, որոնք կարող են մշակել ու եկամուտ ստանալ: Այնպես որ, այս պահին վնասների հատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրանք, մեր
ԲԻԶՆԵՍԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է, ՀԱՐԿԵՐԸ՝ ԿՐՃԱՏՎՈՒՄ
Օլիգարխները գնալով իրենց ընկերությունները խոշոր հարկատուների ցանկից «վերացնում» են Բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում էին տնտեսական կայունացում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ընտրողներին վստահեցնում էր, որ տնտեսական այնպիսի աճ պետք է ապահովեն երկրի համար, որ արտաքին պարտքն ու բյուջեի դեֆիցիտը զգալի կրճատեն: Մեր տնտեսության ամենախոցելի տեղերից մեկը հարկերի հավաքագրումն է, որովհետեւ՝ եթե տնտեսվարողներն իրենց եկամուտները
«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԸ ԿՅԱՆՔՍ ԽՈՐՏԱԿԵՑ»
«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԸ ԿՅԱՆՔՍ ԽՈՐՏԱԿԵՑ» ՄԻԱՎ վարակակիրները հույս ունեն, որ կգտնվի մի դեղամիջոց, որը կփրկի իրենց կյանքը «Մարդիկ մտածում են՝ եթե սպիդ ես, ուրեմն կամ մարմնավաճառ ես, կամ թմրամոլ: Չեն հասկանում, որ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Ես, օրինակ, ոչ մի վատ վարքագիծ չեմ ունեցել, երբեւէ չէի մտածի, որ կվարակվեմ, բայց… ստացվեց: Ինձ
Շներին ժպտացեք
Քաղաքապետարանը գտնում է, որ հայերը շների հետ շփվելու կուլտուրա չունեն Մայրաքաղաքում թափառող շները լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար, որովհետեւ հատկապես գիշերային ժամերին հաճախ հարձակվում են մարդկանց, երեխաների վրա ու վնասում: Նրանք, քանի որ սնվում են աղբանոցներում, հաճախ հանդիսանում են վարակների տարածման աղբյուր: Այդ շներին վնասազերծելու համար Երեւանի քաղաքապետարանը 2 մեթոդ է կիրառում՝ կամ նրանց
«ԿՈՒԶԵՆ՝ 60 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՐՁԱՆԱԳՐԵՆ»
Տնտեսագետները չեն հավատում Կենտրոնական բանկի եւ Վիճծառայության «նկարած» տնտեսական աճին: «2007-ին Հայաստանում ակնկալվում է 9-12 տոկոս տնտեսական աճ, իսկ 2008-ի առաջին եռամսյակում՝ մի փոքր քիչ՝ 6,5-8,5 տոկոս». այսպիսի կանխատեսում է արել Կենտրոնական բանկը: Հաշվի առնելով տնտեսագետների եւ միջազգային փորձագետների մտավախությունները, որ 2007-ից սկսած մեր երկրում ճիշտ հակառակ պրոցեսը կլինի՝ տնտեսական անկում կդիտվի՝ ԿԲ-ի կանխատեսումը, կարելի
Հուղարկավորության ծեսից մինչեւ ընտրական «ծես»
Երեկ այս թեմաներով բանավիճեցին ազգագրագետ Կարլ Սեղբոսյանն ու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսն ու մշակութաբան Հրաչ Բայադյանը: Երեկ «Հայելի» ակումբում ազգագրագետ Կարլ Սեղբոսյանն ու Արարատյան հայրապետական թեմի աթոռանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը քննարկեցին հուղարկավորության ծեսին վերաբերող հարցեր: «Գերեզմանի սրբությունն այսօր վերացել է. ճաղերը քանդում, վաճառում են, հեկտարներով տարածություններ
ՎԵՐՋԻՆ ԴԱ՞Ս, ԹԵ՞ ԿԵՐՈՒԽՈՒՄ
Կրթության պատասխանատուները ցանկանում են, որ շրջանավարտներն ավելի շատ կենտրոնանան հրաժեշտի գեղեցիկ խորհրդի, քան խնջույքների վրա: 2006-2007 ուսումնական տարում մայրաքաղաքի դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը կազմել է 119489: Մայիսի 25-ին Երեւանի դպրոցներում «վերջին զանգը» կհնչի 11.480 շրջանավարտի համար: «Վերջին զանգի» արարողությանը աշակերտները, իրենց ծնողների եւ ուսուցիչների հետ, պատրաստվում են ողջ տարին, որի ընթացքում դպրոցների միջեւ լուրջ մրցապայքար
Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ: ՀՀ առաջին դեմքերին ուղղված մեր բաց նամակում («Մանկավարժականում վնասվում են պետական շահերը», «Առավոտ», 22.03.2007թ.) բարձրացրել ենք հարցեր, որոնք վերաբերում են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) կոռումպացված լինելուն եւ բուհում առկա մի շարք այլ բացասական երեւույթների գոյությանը: Ռեկտոր Արտուշ Ղուկասյանը սվիններով
ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ
Մտորումներ գիտնականների ու «գիտական» ունեցվածքի մասին Նախընտրական «մենամարտերում» քաղաքական ոչ մի ուժ գիտությանը չանդրադարձավ՝ իրարից ձայն «փախցնելու» համար ուրիշ թեմաներ կային: Թեեւ ծրագրերում որոշ բաներ էին գրված, բայց կենդանի խոսքով, անմիջապես ընտրողին դիմելիս՝ գիտության մասին ոչ մի խոսք: Պատճառը ամենեւին էլ գիտության ոլորտում աշխատողների, ասել է թե՝ ընտրողների փոքրաթիվ լինելը չէր (Հայաստանում շուրջ 6.500 գիտաշխատող
Դռնփակ դատական նիստում
«Յունիբանկի» մասնաճյուղի կառավարչի հայցը մասնակի բավարարվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Թադեւոսյան) վերջերս հրավիրել էր դռնփակ դատական նիստ, ուր քննության էր դրված «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի նախկին կառավարիչ Տիգրան Գրիգորյանի հայցադիմումը: Վերջինս պահանջում էր, որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել աշխատանքում եւ չվճարված աշխատավարձն էլ՝ մեկ միլիոն քսան
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐԻՑ
Մասնավորապես՝ նոր ԱԺ-ից, որտեղ Ժողովրդական կուսակցությունը բացակայում է, եւ լրագրողներից, ովքեր օբյեկտիվ չեն լուսաբանել ընտրությունները, քանի հեռուստացույց չէին ստացել: Երեկ «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: Թեման՝ հետընտրական գործընթացներն էին: Կարապետիչի գնահատականը ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսպիսին է. «Բոլորի համար էլ հասանելի ինֆորմացիա է այն, որ այս ընտրություններում հաղթել են փողը եւ, ինչու
Գյուղացուն փողն ու բարիքը բերեց ընտրության
Ըստ արտաշավանցիների, իրենք օգնում են իշխանություններին՝ կառչելու իրենց աթոռներին Մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Առավոտի» թղթակիցը գտնվում էր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Այնտեղ եւս ընտրություններն անցան նախատեսված սցենարով: Համաձայն բնակիչների, գյուղում ընտրությունների վերջին օրերին բավականին «արդյունավետ» են աշխատել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը, որոնց «իզն ու թոզը» մինչ այդ երբեւէ չեն տեսել գյուղում: Այդ աշխատանքը
ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՃԳՆԱԺԱՄ Է
Չնայած դրան, ներկրող ընկերությունները, իրենց ռեյտինգը չգցելու համար, հավաստիացնում էին, որ նման բան չկա Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում: Գազի սպասարկման կենտրոններում խնդիրը պայմանավորում են ներկրման դժվարություններով՝ ասելով, որ «սահմանի վրա ինչ-որ պրոբլեմներ են առաջացել եւ ներկրող ընկերությունները չեն կարողանում հեղուկ գազի նոր խմբաքանակը մտցնել Հայաստան»: Նշենք, որ Հայաստանում
ԴԻՄԱՑԵՔ 7-10 ՕՐ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընտրություններից առաջ միշտ նշում էր, թե ՀՀԿ-ն խորհրդարանում կկազմի հարաբերական մեծամասնություն: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ապրիլի վերջին հայտարարեց բացարձակ մեծամասնություն կազմելու մասին, եւ հետագայում հայտնեց, թե իր «այդ հայտարարությունը ՀՀԿ խորհուրդը համարեց ողջունելի»: Դրանից հետո ԱԺ նախագահն ասուլիսում պարզաբանեց, թե բացարձակ մեծամասնության մասին պնդումները ՀՀԿ առանձին գործիչների կարծիքն են,
ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ
ԱԺ ընտրությունների գլխավոր դասը, որը կարծես թե պետք է սերտեին հայրենի ընդդիմադիրները, այն է, որ նրանց եսասիրությունը, ամբիցիաները եւ պառակտվածությունը մասնատում եւ հիասթափեցնում են ընտրազանգվածին: Պարզ թվաբանական վերլուծության հիման վրա արդեն բազմիցս գրվել է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային ավելի խոշոր միավորումներով, ապա նույնիսկ այս՝ ոչ արդար ընտրությունների պարագայում «իշխանություն-ընդդիմություն» փոխհարաբերությունը խորհրդարանում կլիներ 60/40,
Թափանցիկ ընտրախախտումներ
Երեկ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հրապարակեց մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած եւ իր ձեռքի տակ եղած այն ընտրախախտումները, որոնք, նրա դիտարկմամբ, զանգվածային բնույթ են կրել ՀՀ ողջ տարածքում՝ հավաստիացնելով, որ այդ ընտրակեղծիքները կազմակերպվել են պետական մակարդակով, եւ «ըտենց բան հնում էլ չի եղել»: Ըստ նրա, Սեւան քաղաքի թիվ 23/39 տեղամասում թեեւ
«Օպերացիան գլխավորել է Հովիկ Աբրահամյանը»
Սա «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանի արած միակ սկանդալային բացահայտումը չէր: Մհեր Շահգելդյանն անդրադարձավ «Օրինաց երկրի» եւ նրա նախագահի հասցեին մայիսի 17-ին հնչած մի քանի հայտարարություններին: Նախ՝ ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էր հայտարարել, թե Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ զրույցը ձայնագրել էր հենց Արթուր Բաղդասարյանը: Իսկ Արամ Կարապետյանն էլ հայտարարել էր. «Ես երբեք Արթուր Բաղդասարյանին
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ԱՆՎԱՎԵՐ, ՆՇԱՆԱԿԵԼ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Այս էր միացյալ ընդդիմության երեկվա պահանջը «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ եւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկօրյա նստացույցը, որն անցնում էր «1+» նշանաբանով, ըստ ամենայնի, իր նպատակին ծառայեց: Երեկ Ազատության հրապարակը, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության համատեղ հանրահավաքը, անկասկած ավելի մարդաշատ էր, քան մայիսի 13-ին: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով օպերային հանրահայտ երգչուհի, երկրի
ՍՐԱ՞ՆՔ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Տարակուսում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը – 2003-ի ԱԺ ընտրություններից հետո Ձեր կազմակերպությունը հրապարակեց իր զեկույցը, որտեղ համադրված էին քարոզարշավի ընթացքում կուսակցությունների պաշտոնական ֆինանսական հաշվետվությունները եւ իրականում նրանց ծախսած գումարները: Այս ընտրություններում նո՞ւյնպես իրականացրել եք նման ուսումնասիրություն: – Այո: Բայց առայժմ չեմ կարող ասել որեւէ թիվ: Դրանք կհրապարակենք հաջորդ շաբաթ հրավիրվելիք ասուլիսում: Մեթոդաբանությունը
ՆՐԱՆՔ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԷԻՆ
Երեկ ընդդիմության համատեղ հանրահավաքի ժամանակ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ու քաղաքական ուժերին հորդորեց ընտրությունների ժամանակ ընդդիմության միասնաբար հանդես չգալու համար մեղավորներ չփնտրել, այլ արձանագրել սխալը, դրանից դասեր քաղել եւ առաջ շարժվել: «Քաղաքական առաջիկա շրջափուլերից մեկը լինելու է իշխանական թիմին հաղթելու համար ընդդիմադիր թիմի ձեւավորումը: Այդ հանցավոր իշխանությունը գործում է որպես մեկ թիմ եւ