Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ փետրվարի 8-ին շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Պ. Սեւակի 17/4  հասցեի բնակիչներ՝ 10-ամյա Տաթեւիկ եւ 45-ամյա Գեւորգ Ղազարյանները, 51-ամյա Գալյա եւ 56-ամյա Սամվել Սարգսյանները եւ 43-ամյա Հասմիկ Այվազյանը: Բժիշկների գնահատմամբ, տուժածների վիճակը միջին ծանրության է: ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ Երեկ, ժամը 03:03-ին 2,7 մագնիտուդի

«ԱՔՍԱՅԻ» ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է

Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ՝ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Այսպես,

Զորակոչել են բանակ

Զինվորը բնական արատի հետեւանքով հաճախ սոված է մնում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Նարեկ Ասատրյանին անցյալ տարվա հունիսի 9-ին զորակոչել են բանակ: Նարեկը մանկուց ուներ ծամողական ֆունկցիայի խանգարում: Ծնողները նյութապես ի վիճակի չեն եղել երեխայի բուժման հարցով զբաղվել: Զորակոչիկի մայրը դիմել է պաշտպանության նախարար Ս. Օհանյանին, զինդատախազ Ա. Խաչատուրյանին, «Զինվորի մայր», «Զինվոր» հասարակական կազմակերպությունների նախագահներին,

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՋԱԿՑՈՒՄ» ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

Հիդրոօդերեւութաբանական երեւույթները, բարեբախտաբար, «կալանված» չեն ՀՀ  վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում:  Դեռ 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվեց «Աջակցություն դատապարտյալին» բարեգործական հիմնադրամը: Այն կոչված էր աջակցել դատապարտյալներին, նրանց ապահովել աշխատանքով, զարգացնել քրեակատարողական ոլորտը, քրեակատարողական ուղղիչ հիմնարկների տնտեսական-սոցիալական պայմանները, բարձրացնել թե ՔԿՀ-ի աշխատակիցների, թե դատապարտյալների կրթական մակարդակը: Համենայնդեպս, հիմնադրամի կանոնադրությունը

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ

Հայաստան վերադարձած քաղաքացիների 10%-ը չի տիրապետում մայրենի լեզվին: Սա պարզվել է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Չարենցավան քաղաքներում 2009թ.-ին արտերկրից Հայաստան վերադարձած 103 մարդու հետ անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատուների ներկայացմամբ, հարցումներին մասնակցած անձանց 28%-ը եղել են կանայք, 72%-ը՝ տղամարդիկ: Հարցվածների 58%-ը

Գործադուլի «գինը»՝ մեկ միլիոն դոլար

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության տնօրենի կարծիքով՝ մոտ 150 աշխատող կկրճատվի: Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում կրճատումներ են սպասվում: Այս մասին լրագրողներին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Թեեւ ձեռնարկության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ընթացիկ տարում ընկերությունն իր առջեւ առաջնահերթ խնդիր է դրել ընդլայնել աշխատանքների ծավալը՝ հանքի եւ ֆաբրիկայի արտադրական ծավալները, ինչը

ՔՆՈՒՄ Է ՀԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐՈՎ ԾԱԾԿՎԱԾ

Ծնողազուրկ Արմեն Ստեփանյանին պետությունը տուն չի տալիս, նա էլ քնում է այնտեղ, որտեղ խղճում են ու տեղ տալիս:   25-ամյա Արմեն Ստեփանյանը ողջ կյանքի ընթացքում մորը տեսել է ընդամենը 12 օր: Ծննդաբերելուց 12 օր հետո մայրը Արմենին թողնում է ծննդատանը, գրավոր գրում, որ հրաժարվում է իր երեխայից ու ընդմիշտ հեռանում: Փոքրիկին տեղափոխում են մանկատուն: Արմենը

ՀՌԱԿ-Ը՝ ԸՆԴԴԵՄ ԹԱՆԿԱՑՄԱՆ

Գազի գնի կտրուկ թանկացումը ծանր հարված է հասցնելու երկրի տնտեսությանը եւ մեր քաղաքացիներին՝ յուրաքանչյուր սպառողի, երեկ նման հայտարարություն է տարածել ՀՌԱԿ հանրապետական վարչությունը. «Ոլորտի մասնագետների այն դիտարկումը, թե մեր երկրում նույնիսկ թանկացումից հետո գազի գինը ցածր է լինելու համաշխարհային գներից, հետեւաբար մատչելի կլինի սպառողին, զուրկ է որեւէ խելամիտ հիմնավորումից: ՀՀ բնակչության եկամուտները բազմապատիկ զիջում են

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ Է

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մերժել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը՝ դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: Վերոնշյալ որոշումով դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները՝ սահմանափակելով մրցակցությունը եւ չունենալով դրա համար տնտեսական որեւէ հիմնավոր

«Կամաց-կամաց փախչելու ենք էս երկրից»

 Ասում են փողոցային առեւտրով զբաղվողները Երեւանի քաղաքապետարանի հրահանգով փետրվարի 4-ից փողոցային առեւտրի դեմ լուրջ պայքար է սկսվել: Պայքարն այնքան ուժգին է, որ երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում բազմաթիվ փողոցային առեւտրականներից ընդամենը 3 համարձակներն էին աշխատում: «Առավոտի» հետ զրույցում ազատամարտիկ Լեւոն Սահակյանն ասաց, որ անձամբ իր համար քաղաքապետարանի որոշումը մեծ կորուստներ է բերելու. «Ես վարձով եմ ապրում,

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՓՄՁ-Ի

Խմիչք եւ ալկոհոլ վաճառելու թույլտվության գինը 400%-ով բարձրացնելու՝ Երեւանի ավագանու որոշումը սոցիալական պայթյուն է առաջացնելու: Երեւան համայնքի բյուջեի մոտ 70%-ը ՀՀ պետական բյուջեից ստացվող գումարներն են, ինչը, ըստ մասնագետների, այնքան էլ նորմալ չէ: Երեւանի ՀՀԿ-ական մեծամասնությամբ ավագանին եւ ՀՀԿ-կան քաղաքապետը երեւի որոշել են քաղաքից լրացուցիչ գումարներ հայթայթել, բայց ոչ վարչարարության բարելավման կամ Երեւանի չգրանցված բենզալցակայանները,

Ինքնասպանությունների շարքը շարունակվում է

Երեկ ինքնասպանություն է գործել Իզմիրի ռազմածովային ուժերի գնդապետ Բերք Էրդենը:«Zaman»-ի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան սպան ծառայողական ատրճանակով կրակել է իր գլխին եւ տեղում մահացել:Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:«Hurriyet» թերթի փոխանցմամբ՝ միայն 2009թ. Թուրքիայում ինքնասպանություն է գործել հինգ բարձրաստիճան զինվորական, որոնք ուղղակի կամ անուղղակի կապեր են ունեցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ:

Հայկական հեռուստաալիք կփակվի

Այս ամսվա ընթացքում Վրաստանում հեռարձակվող կաբելային հեռուստաընկերություններից որոշները հնարավոր է՝ փակվեն: Դրանց թվում է նաեւ հայկական մի հեռուստաալիք: Ըստ Panorama.am-ի, այս մասին գրել է վրացական «Ռեզոնանսի» թերթը՝ չնշելով, սակայն, թե հատկապես հայկական որ հեռուստաալիքն է լինելու վրացական իշխանությունների թիրախում: Ըստ «Ռեզոնանսի»-ի տվյալների, փակվելիք հայկական հեռուստաալիքի դեմ վրացական իշխանությունները որոշ դժգոհություններ ունեն, քանի որ այդ ալիքի

Ո՛չ՝ համասեռամոլներին եւ աբորտներին

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ եւ բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ՝ «Քրիստոնեական ընտանիքը՝ «փոքր եկեղեցի» եւ առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին՝ «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական եկեղեցիների փորձառությունը» եւ «Հայրություն ու մայրություն» թեմաները: Ըստ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրության, նիստի բոլոր

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Խոսքը Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոն փետրվարի 5-ին Փարիզում կայացած նիստում քննարկել է Ադրբեջանի տեղական ընտրությունների վերաբերյալ դիտարկման զեկույցը, բանաձեւի եւ երաշխավորությունների նախագծերը, որոնք պետք է քվեարկության դրվեն Կոնգրեսի 18-րդ լիագումար նստաշրջանի մարտի 18-ին կայանալիք նիստում: Ներկայացնենք այս փաստաթղթերում առկա որոշ գնահատականներ՝ ընթերցողին

ՏԵՍՆԵՍ՝ Ո՞ՒՄ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ

Երեկ «Թեքեյան» կենտրոնում մրցանակներ ստանալիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց հետեւյալը. «Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա եւ ցանկացած պետական գործիչ, ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը՝ մշակույթը,

«ՀԱՐՑԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ»

«Լեռնային Ղարաբաղի  հակամարտության բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: Կարգավորումը ենթադրում է, որ կողմերը պետք է համաձայնեն փոխզիջումների  գնալ եւ, ուրեմն, քաղաքական կամք դրսեւորեն: Այժմ բանակցային դժվար փուլում ենք, որը կախված է կողմերի կայացրած որոշումներից,  կարտահայտվի կա՛մ առաջընթացով դեպի կարգավորում, կա՛մ նահանջով՝ բանակցային գործընթացում»,- report.am-իn տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այսօր լուսանկարիչ Գագիկ Շամշյանի ծննդյան օրն է: Շնորհավորելով նրան այս կապակցությամբ՝ «Առավոտի» խմբագրակազմը մաղթում է նրան՝ խախտելով հաստատված տխուր «ավանդույթը», հնարավորինս քիչ դառնալ հարձակումների եւ բռնարարքների թիրախ, պահպանել հագուստները պատառոտումից եւ լուսանկարչական սարքը՝ կոտրատումից:

Առաջարկ ՍԴՀԿ-ից

«Դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, հետ գալ ելակետային վիճակին, եւ եթե այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը նորից ի վիճակի լինի ղեկավարել Հայաստանը՝ Թուրքիայի հետ բանակցությունները սկսել հավասար դիրքերից»: Սա ստեղծված իրավիճակից այն ելքն է, որն առաջարկում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեկամյա պատմությանը՝ Լյուդմիլա Սարգսյանն արձանագրում է, որ այժմ

ԿՈՏՐԵԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վրայով թռչելիս հորդորել է այդ երկրի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն Անգլիա մեկնելիս, երբ թռչում էր Թուրքիայի տարածքի վրայով, ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Ուղերձում ասված է. «Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին:

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Դա պատճառ կդառնա, որ Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը նաեւ Հարավային Կովկասում Փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, նախնական տեղեկություններով, հաղթել է ռուսամետ կողմնորոշում ունեցող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Թվում է, թե Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները միայն այդ երկրի ներքին կամ առավելագույնը նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններին ու ազդեցության ոլորտներին վերաբերող

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Անցած տարվա հոկտեմբերի 26-ին ԱԱԾ-ն կաշառք ստանալու փաստով ձերբակալել է ՀՀ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանին (լուսանկարում՝ քաղաքացիական զգեստով): Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա.-ից սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է 2 500 ԱՄՆ դոլար: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում սկսվեց Հարություն Հովհաննիսյանի

Փետրվարի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,

Խալերը չեն սիրում արեգակին Հաճախ կա այն կարծիքը, որ բնական խալերը մարդուն տված բնության պարգեւ են: Սակայն այս բնական «զարդերը» երբեք չեն սիրում թեթեւամիտ վերաբերմունք իրենց նկատմամբ: Բոլոր խալերը կազմված են նեւուսային բջիջներից, որից էլ ստացել են իրենց լատինական անվանումը՝ «նեւուս»: Խալերը լինում են մելանոմավտանգավոր (մելանոման չարորակ ուռուցքի տեսակ է) եւ մելանոմաանվտանգ: Այն խալերը, որոնք

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾՎԻ

Գարեգին Նժդեհի անվան գաղափարական կենտրոնի ստեղծումը վերջնական փուլում է: «Առավոտի» հետ զրույցում «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը Երեւանի թիվ 161 դպրոցում հատկացրել է մի փոքր տարածք, որն էլ իրենց միության ջանքերով վերանորոգվել է ու կահավորվել. «Մենք արդեն ավարտում ենք նմուշների հավաքագրումը ե՛ւ պետական արխիվից, ե՛ւ մասնավոր անձանցից: Ձեռք ենք բերել

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 10-ՐԴ ԵՐԵԽԱՆ «ՁԱՅՆԵՐ Է ԼՍՈՒՄ» Նիդեռլանդներում բնակվող գիտնականները պարզել են, որ 7-8 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան «ձայներ է լսում», այսինքն՝ ունենում է լսողական հալյուցինացիաներ: Հետազոտությունն անց են կացրել մի շարք գիտնականներ Գրոնինգեն համալսարանից՝ Ագնա Վարտելս-Վելտիուսի ղեկավարությամբ: Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել տարրական դասարաններում՝ հարցաքննելով մոտ 3870 հոգու: Գիտնականները երեխաներին հարցնում էին, թե արդյոք

ՄԵՐԺԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՄՏԱԾԵՔ…

«Ոչ մի կնոջ հաճելի չէ որպես տիկնիկ հանդես գալ…» «Գլուխս ցավում է», «Այսօր տրամադրություն չունեմ», «Հիմա դրա ժամանակը չէ», «Արդեն տարիքներս առել ենք դրա համար»… Այսօրինակ պատճառաբանություններով 50 անց տղամարդիկ հաճախ անկողին մտնելիս՝ մերժվում են կանանց կողմից… Ըստ բժիշկների՝ նախածերունական հասակում թե կանանց, թե տղամարդկանց սեռական ակտիվությունը նվազում է: Իսկ ըստ սեքսոլոգների՝ այդպես լինում է

ԴԱՎԻԹ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Moscow Open» 69-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ մեր հանրապետության ներկայացուցիչներից փայլուն մասնակցություն ունեցավ «B» խմբում (այստեղ ընդգրկված էին 2300-ից ոչ պակաս վարկանիշային միավոր ունեցող շախմատիստները) հանդես եկող երիտասարդ շախմատիստ Դավիթ Շահինյանը: Դավիթը 9,0 հնարավորից վաստակեց 8,5 միավոր, դարձավ միանձնյա հաղթող եւ արժանացավ 64 հազար ռուբլի դրամական խրախուսանքի: Նույն խմբում նրա թիմակից Տիգրան

ՍՅՈՒԶԻՆ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ լուսաբանող արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 1-ին թեթեւագույն քաշային կարգում WBA/WBO /WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը գոտիների պաշտպանության հերթական մենամարտն անցկացնելու է ապրիլի 24-ին: Այդ օրը Համբուրգի «Sporthalle»-ում «գերմանացի» հայուհու մրցակիցը լինելու է Նադյա Ռաոուին: «Մարդասպան թագուհի» Սյուզին, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 26 մարտերում էլ ծնկի է բերել մրցակիցներին, որոնցից 16-ին՝ ժամկետից

ԵՎՐՈ-2012. մրցակիցները հայտնի են

Փետրվարի 7-ին Վարշավայում կայացավ ֆուտբոլի «Եվրո-2012»-ի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում մեր ընտրանին հայտնվեց «B» խմբում, որտեղ, մեզանից բացի, տեղ են գտել նաեւ հին ծանոթներ Անդորրայի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները: Անդորրայի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում այդ թիմի ու Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Կոլդո Ալվարեսը նշել է, որ «B» խումբն առանձնապես չի տարբերվում մյուս բոլոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031