Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԷԻՆ

Մայիս 19,2007 00:00 Share

\"\"

Երեկ ընդդիմության համատեղ հանրահավաքի ժամանակ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ու քաղաքական ուժերին հորդորեց ընտրությունների ժամանակ ընդդիմության միասնաբար հանդես չգալու համար մեղավորներ չփնտրել, այլ արձանագրել սխալը, դրանից դասեր քաղել եւ առաջ շարժվել: «Քաղաքական առաջիկա շրջափուլերից մեկը լինելու է իշխանական թիմին հաղթելու համար ընդդիմադիր թիմի ձեւավորումը: Այդ հանցավոր իշխանությունը գործում է որպես մեկ թիմ եւ նրան հաղթելու լուրջ հնարավորություն ունենալու համար քաղաքացիներն ու բոլոր քաղաքական ուժերը պետք է կամք դրսեւորեն ընդդիմության միասնականացման ու ամբողջականացման համար: Բոլոր կուսակցությունները, ովքեր փոխադարձաբար վերապահումներ ունեն՝ պետք է փոխադարձաբար ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ: Եկել է իրար ներելու ժամանակը, կանգնենք կողք կողքի եւ հասնենք ժողովրդի իշխանության հաստատմանը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031