Օրվա լրահոսը
Տոտալ հարձակո՞ւմ «Ժառանգության» վրա
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, ասացին, որ սկսվել է «տոտալ հարձակում» «Ժառանգության» վրա: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանության կողմից կա քաղաքական որոշում՝ շրջափակել «Ժառանգությանը» բոլոր միջոցառումներից, այդ թվում՝ նաեւ միջազգային պատվիրակություններում: Իհարկե, ֆինանսական միջոցները չեն կարող պատճառ լինել, որովհետեւ այս պայմաններում բազմաթիվ անդամներով պատվիրակություններ են մեկնում տարբեր
«ԱԿՆՀԱՅՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ»
ՀՌԱՀ-ի առաջարկած չափորոշիչը, թե անչափահասների մտավոր զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող կարող է համարվել «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»՝ համարժեք է 2008-ի մարտի 1-ի արտակարգ դրության մասին հրամանագրին: ՀՌԱՀ-ը փետրվարի 4-ին քննարկման ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների նախագիծը: Ըստ այդմ՝ չափանիշներ են սահմանվում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ
«ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԲ ԵՆ ԴՐՍԻՑ ԱՍԵԼՈՒ»
Անելո՞ւ էին առանց դրսի հորդորի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի զեկույցը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր մեջ մի շարք առաջարկություններ է պարունակում, որոնց իրականացման համար մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը՝ մարտի 17-ը, ժամկետ է նշված: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական թեւի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ Եվրաինտեգրման
ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք
1970-ականներին շրջանառության մեջ էր այսպիսի մի անեկդոտ. ԿԳԲ-ն ահազանգ է ստանում, որ ԽՄԿԿ 24-րդ համագումարի ժամանակ դահլիճում ներկա է ամերիկյան մի լրտես: Եվ ահա մի հրեա Բրեժնեւի զեկույցի ժամանակ այդ լրտեսին հայտնաբերում է: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է դա հաջողացրել, հրեան պատասխանում է. «Ես պարզապես լրջորեն ուսումնասիրել եմ Լենինի աշխատությունները: Իսկ Իլյիչն ասում
Փետրվարի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դրանք կարող են նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
Դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ Զիմբաբվեում բնակվող դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: Հետազոտությունն իրականացրել են Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության լոնդոնյան համալսարանի մի խումբ մասնագետներ` Ռաշիդա Ֆերրանդի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են 10-18 տարեկան՝ ավելի քան 300 հոսպիտալացված հիվանդների տվյալներ, ովքեր պատասխանել են գիտնականների տված հարցերին եւ
Տուգանք՝ զգացմունքները վիրավորելու համար
Այս տարի Իռլանդիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով դրամական տուգանք է սահմանված կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Այս նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել արդարադատության նախարար Դերմոտ Ախերնը: Նա որոշել է համապատասխանեցնել օրենսդրությունը երկրի սահմանադրության հետ, որը պահանջում է աստվածանարգությունը պատժել ըստ օրենքի: Սակայն դատարանները մինչ օրս դա չեն արել, քանի որ ոչ Հիմնական
Անձնասպանական վարքի գենետիկ պատճառները
Գիտնականները պարզել են, որ անձնասպանական վարքը պայմանավորված է գենետիկ գործոններով: Այս եզրահանգմանն են եկել Գերմանիայի հետազոտողների մի խումբ՝ Մարտին Կոլիի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Մայամիում գտնվող Ջոն Հասսմանի գենոմիկայի համալսարանի մի շարք աշխատակիցներ: Գիտնականները փորձել են գտնել այն գենետիկ գործոնները, որոնք պայմանավորում են մարդու մոտ առաջացող ընկճախտը եւ հանգեցնում են ինքնասպանության: Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի յուրահատուկ ձեւ
Այն ֆրանսիացիները, ովքեր պայքարում են ՁԻԱՀ-ի եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների դեմ, պլանավորել են օդ բարձրանալ հսկայական պահպանակի ձեւ ունեցող օդապարիկով եւ շրջել աշխարհի 5 մայրցամաքներով՝ մոտ 40 մետր բարձրությունից: Օրերս Կոնդոմֆյեր անունը կրող օդապարիկի նախնական մոդելը ներկայացվել էր հանրությանը: Նախագծի շնորհանդեսին մասնակցել էին բժշկության եւ ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուազա Բարրե-Սինուսին, ով
Միասեռականները եւ տրանսսեռականները չեն փրկվելու
Միասեռականները եւ տրանսսեռականները «երբեք չեն մտնի Աստծո արքայություն»,- հայտարարել է առողջապահության ոլորտի աշխատողների մասին հովվական խնամքի գծով Պապական խորհրդի նախկին նախագահ, կարդինալ Խավյեր Լոսանո Բարրագանը: Մեքսիկացի կարդինալն իր հայտարարության մեջ հղում է արել Պողոս առաքյալի խոսքերին՝ «ամոթալի կրքերի մասին»՝ ասված հռոմեացիներին ուղղված թղթի առաջին գլխում: Բարրագանն ընդգծել է, որ «միասեռական չեն ծնվում, այլ դառնում են:
ՕԾԱՆԵԼԻՔԸ ՍԵՔՍԻ ԽԹԱՆԻՉ ՉԷ
Բայց բույրերը երբեք չեն մոռացվում… «Ամեն մարդ ունի իր հոտերի պատմությունը»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Պարզվում է՝ մարդու հիշողությունից ոչինչ չի ջնջվում: Նույնիսկ հոտերը, ինչպես՝ հաճելի, այնպես էլ՝ տհաճ: Ավելին, հիշողության միջից, որպես կանոն, չեն հեռանում անցյալում այդ հոտի հետ վերապրած էմոցիաները: Հարցրի, թե կարո՞ղ է, արդյոք, չսիրած ճաշի հոտը դառնալ սթրեսի պատճառ՝ Մ.
Նորամուտը վատ չէր
Ֆրանսիայում՝ Մոնբլան լեռան ստորոտում ընթացող լեռնադահուկային սպորտի (մինչեւ 20 տարեկաններ) աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է մեր հանրապետության ներկայացուցիչ Յուրա Մանուկյանը: Նա ոլորավայրէջքում 1. 59,74 արդյունքով 128 մասնակիցների մեջ գրավել է 52-րդ տեղը, իսկ հսկա ոլորավայրէջքում 2. 50,10 ցուցանիշով բավարարվել 77-րդ հորիզոնականով: Նկատի առնելով, որ սա Հայաստանի նորամուտն է նմանատիպ մրցումներում, Յուրա Մանուկյանի մրցելույթները միանգամայն
Ո՞վ է Վանեսի հաջորդ մրցակիցը
Առաջին միջին քաշային կարգում WBO/ NABO/NABF վարկածների գոտիների տիրակալ Վանես Մարտիրոսյանը, որը բնակվում եւ մարզվում է Ամերիկայում՝ պաշտպանելով ԱՄՆ-ի դրոշի պատիվը, հնարավոր է հերթական մենամարտն անցկացնի պուերտոռիկացի Կառլոս Կինտանայի հետ: Համենայնդեպս, արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ բռնցքամարտիկների լիազոր ներկայացուցիչները ներկայումս այդ հարցի շուրջ բանակցում են:
ՀԻՄԱ ԷԼ՝ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Այն բանից հետո, երբ հունահռոմեական ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը պաշտոնապես հրաժարվեց փետրվարի 13-14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդ թափուր տեղը լրացնելու համար ընտրեց Ուզբեկստանի ընտրանուն: Այդ մասին տեղեկացրին բոլոր լրատվամիջոցները: Սակայն աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի՝ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կազմակերպման պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը տարածել է մի
Բոլոր հարցերին գորգը կպատասխանի
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հավաքականների մարզական կենտրոնում նախապատրաստվում է փետրվարի 13-14-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Երեկ «Առավոտը» այցելեց նրանց՝ տեղում ծանոթանալու ըմբիշներին տրամադրված պայմաններին եւ ուսումնամարզական հավաքի ընթացքին: Զրուցեցինք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – ՖԻԼԱ-ն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավեր ուղարկում է ութ ուժեղագույն ազգային հավաքականներին: Ու դա պատիվ
Հաղթողին կորոշի վերջին տուրը
Ջիբրալթարում ընթացող շախմատի «The Gibtelecom Chess Festival Masters» բաց մրցաշարի նախավերջին տուրում Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ պարտության մատնելով Հունաստանի ներկայացուցիչ Ստելիոս Հալկիասին, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի (Իսպանիա), Մայքլ Ադամսի (Անգլիա) ու Յան Գուստավսոնի (Գերմանիա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթողի ճակատագիրը որոշվելու է եզրափակիչ տուրում, որում հանդիպելու են չորս առաջատարները:
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
WBO-ի վարկածով թեթեւ՝ մինչեւ 61,2 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը (նա, ըստ տեղեկությունների, ձեռնոցները կախել է պատից), որը ներկայացնում է Ուզբեկստանը, որոշել է ռինգ վերադառնալ: Նա համաձայնել է ռեւանշ մրցամարտի հնարավորություն ընձեռել Մեթ Զեգանին, որին 2003 թվականին Գերմանիայում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արթուրի մրցակիցը հանուն այս մենամարտի
Աշխատակազմի նոր ղեկավար
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան եւ մաղթել բեղմնավոր աշխատանք։
Միհրանը ժամանեց
Երեկ գիշեր երկու պարողների հետ Երեւան է ժամանել Միհրանը, տեղեկացնում է Bravo.am-ը: Հիշեցնենք, որ Էմմին եւ Միհրանը դուետով մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում մեր երկիրը կներկայացնեն Օսլոյում: «Երկու ամիս է՝ ԱՄՆ-ում աշխատում էինք, ժամանակն էր գալ այստեղ ու ցույց տալ մեր արածը: Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք,
Վանաձորի դրամատիկական ստուդիան նորից գործում է
Խորհրդային տարիներին, երբ կրթությունն ու մշակույթն ամբողջությամբ պետության հովանու ներքո էին, հանրապետության շատ վայրերի նման՝ Վանաձորում էլ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական պետական թատրոնին կից գործում էր դրամատիկական ստուդիա: Նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով ստեղծված ստուդիայի սաներն էին աշխատանք գտնում թատրոնում: Այսօր էլ թատրոնի դերասանների մեծ մասը վերոնշյալ ստուդիայի նախկին սաներն են: 1990-ականների սկզբի
ԻՆՉՊԵՍ ԶԱՏԵԼ ԷՐՈՏԻԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻՑ
Այս եւ այլ թեմաներով էր քննարկումը ՀՌԱՀ հերթական նիստում Նախորդ տարվա ապրիլին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով ՀՌԱՀ-ին իրավունք է վերապահվել սահմանել էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Նախագծի
ԱԴԱՆԱՅՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Փետրվարի լույս 3-ի գիշերը Թուրքիայի Ադանա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսության վրա: news.am-ի փոխանցմամբ, թուրքական iha.com.tr կայքէջը տեղեկացրել է, որ հարձակվողները ավտոմեքենայից կրակահերթ են բացել ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ: Դեպքի վայրից հանցագործները դիմել են փախուստի, սակայն Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին եւ առգրավել նրանց օգտագործած զենքերը:
ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի շուրջ սեքսուալ սկանդալ է ծագել: Երկրի ներսում իր անձնական կյանքի շուրջ դրսեւորված հետաքրքրության համար նա պարտական է աշխարհ եկած իր հերթական երեխային: Սկզբնական շրջանում Զուման չէր մեկնաբանում արտամուսնական կապի արդյունքում մի 39-ամյա կնոջից երեխա ունենալու մասին շշուկները, բայց, ի վերջո, ստիպված էր եղել խոստովանել դա: BBC-ի մատուցմամբ, երկրի նախագահը ստիպված
ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԴԱՏԱՐԿԵՆ ԻՐԵՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԸ
Բրիտանական համայնքների պալատի պատգամավորներին, որոնք սեփական կարիքները հոգալու համար պետական միջոցներ են մսխել, իսկ հետո դրանց փոխհատուցումը պետությունից էին պահանջել, կստիպեն պետբյուջե վերադարձնել ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ: Բրիտանական խորհրդարանում հայտնաբերվել են պետության բյուջեին պարտապան՝ թվով 350 պատգամավորներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ փոխհատուցման համակարգում ծախսերի չարաշահման հետաքննությունը վարող անկախ հանձնաժողովի ղեկավար սըր Թոմաս Լեգգը սուր քննադատության
Տիմոշենկոն սպառնում է «Մայդանով»
Ուկրաինայի վարչապետ եւ այդ երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն սպառնացել է, թե իր կողմնակիցներին կոչ կանի բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել, եթե օրենքի ուժ ստանան Գերագույն Ռադայում ընդունված «Ընտրությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունները, որոնցով չեղյալ է համարվել ընտրական հանձնաժողովների նիստերի անցկացման համար քվորումի առկայության անհրաժեշտությունը: «Եթե մեզ չհաջողվի տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքով ապահովել մարդկանց կամարտահայտության եւ
Գերմանիայում հայտնաբերվել են ծայրահեղականների ցանցեր
Գերմանիայի ոստիկանությունը զանգվածային շուրջկալներ է իրականացրել՝ իսլամիստներին հայտնաբերելու համար: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել է 300 ոստիկան: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, խուզարկություններ են կատարվել 43 բնակարաններում: Բադեն-Վյուրտեմբերգի քրեական գործերով զբաղվող գերատեսչության տվյալներով, ստուգման է ենթարկվել 24-59 տարեկան 39 տղամարդ, որոնք, գերմանական դատախազության տեղեկություններով, հավաքագրվել են ահաբեկչական նորաստեղծ կազմակերպությունների կողմից եւ նպաստել են «ավելի քան 100 մարդու՝
Վաշինգտոնը հրաժարվել է Իրանի հետ փոխանակում անել
Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկությունը՝ ԱՄՆ-ի բանտերում գտնվող իրանցի դատապարտյալներին՝ Իրանի իշխանությունների կողմից ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկների հետ փոխանակելու մասին: news.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ հավելելով, որ իրանական իշխանությունները պարտավոր են միակողմանի բաց թողնել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ չեն վարում, եւ զբոսաշրջիկները
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԷ-Ի ՀԵՏ
Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գիտատեխնիկական ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ կատարել գիտահետազոտական աշխատանքներ: Կպատրաստվեն նաեւ գիտական կադրեր, կկազմակերպվեն գիտնականների եւ մասնագետների փոխայցելություններ: Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար
Աներեւույթ որոշում
«Առավոտն» առիթ է ունեցել անդրադառնալու «Այբ» կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնության՝ «Հայկական դպրոցի» ստեղծման ճանապարհին առաջացած խոչընդոտներին («Առավոտ», 28.11.09, «Երազանքների դպրոցն իրականություն կդառնա՞»): Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ավելի քան 1,5 տարի ձգձգում էր այդ դպրոցին ըստ էության հատկացված տարածքի իրավական կարգավիճակի լուծման հարցը: Սակայն երեկ «Այբ»-ից ստացանք ուրախալի լուրը. «Կառավարությունը այս տարվա իր առաջին
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՄԱՍԱՄԲ Է ԼՍԵԼԻ
Այս առումով Կովկասյան տարածաշրջանի երկրներում դեռ անելիքներ կան «Ո՞րն է մեր դերը». երեկ «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում ՌԴ-ի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՀՀ-ի ուսանողները, որոնք մասնակցում էին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» միջազգային համաժողովին, շարունակ միմյանց այս հարցն էին տալիս: «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հ/կ-ի հրավերով ՀՀ ժամանած ուսանողների


















































