Օրվա լրահոսը
ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին
«Արմենպրես». ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսվելու որևէ ինֆորմացիա չունենք մամուլի հրապարակումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Հակակոռուպցիոն կոմիտե
Միքայել սրբազանի քրեական վարույթի հետքերով․ Գյումրիում անչափահաս երեխաների մոր են ենթարկել տնային կալանքի
Այդ կնոջը հրավիրել են Երևան Քննչական կոմիտե՝ զուտ մեկնաբանություն կամ հավանում տալու համար։ Սրբազանի ֆեսբուքյան էջում հավանում է դրել ու նաև իր կարծիքն արտահայտել»,- տեղեկացրեց Կարապետ Պողոսյանը։
ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել
Դամբարաններից մեկը` որպես բացառիկ շինություն, տեղափոխվեց Կապանի երկրագիտական թանգարան, իսկ ոսկորներն ու գտածոները փորձագիտական ուսումնասիրության են հանձնվել:
Արցախցի Արեն Նազարյանը, որը 40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ, պարգևատրվել է «Տաք սիրտ» միջազգային մրցանակով
Sputnik Արմենիա. Արցախցի Արեն Նազարյանը, որը 40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ, պարգևատրվել է համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով: Այսօր նա կրկին պատմել է, թե ինչպես է անցել այդ ճանապարհն ու Ստեփանակերտից հասել Գորիս։ Արենի քույրը` Աննան, ասում է, որ ընտանիքը մի քիչ վախենում էր, երբ ղեկին նստեց իր 13–ամյա եղբայրը,
«Գնահատելի է աշխատանքը, որ կատարել եք տարիների ընթացքում». ՀՀ նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի
Փաշինյանն այս քայլով փորձում է նվեր անել Ալիևին: Ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան
«Ազգային ճակատ». Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ 🔷Որևէ հիմք չկա, ընդամենը փորձում են կեղտոտ և սրիկա քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ 🔷Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատությունից զրկելու համար։ 🔷Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնում. Լիլիթ Գալստյան. ԱրցախTV
ԱրցախTV. Իրականում. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչպես ՀՀ իշխանական պատգամավորները չեն միացել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում իր առաջարկած փոփոխություններին, որոնք վերաբերում էին Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին և ռազմագերիներին դիտորդների պարբերական այցերին և Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն
Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ
Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ՝ այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում կերտել և պահպանել են քրիստոնեական ժառանգությունը. Ասորիների Պատրիարքության հայտարարություն
Եպիսկոպոսների և քահանաների կալանավորումները, սուրբ վայրերի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջամտությունը եկեղեցու կանոնական կյանքին կարող են խարխլել ազգի հոգևոր հիմքերը և խաթարել Եկեղեցու սրբորեն պահպանված անկախության գաղափարը։
Լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկ. «Հայաստանի դիվանագիտությունը չի հասցնում Ադրբեջանի դիվանագիտության հաջողությունների հետեւից»
Հիշում եմ, երբ Լեհաստանը ՀԱՊԿ-ի նախագահող երկիրն էր, ինչպես էր վարվում Ադրբեջանի դիվանագիտությունը եւ իրեն ինչպես էր պահում հայկականը: Ցավով պիտի ասեմ, որ ոչ հօգուտ Հայաստանի դիվանագիտության: Իրական ակտիվությունն է քիչ:
Ադրբեջանի ներկայացուցիչները միայն Վարշավայում չէին: Նրանք նաեւ Բրյուսելում էին: Ու ոչ մի պատասխան հայկական կողմից: Ադրբեջանական կողմն անհամեմատ ավելի ակտիվ է, քան հայկականը: Դուք պետք է ցույց տաք ձեզ:
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն
Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին: Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց
ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան. Oragir News
Oragir News.Վեհարանի վրա գրոհից հետո ժողովրդի մի մասի մոտ նկատելի է հուսահատություն։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսից սադրիչ գրառումները խուճապ, զայրույթ և ատելություն են սփռում հանրության շրջանում։ Արդյոք օրենքի սահմաններո՞ւմ է գործում նա, վերջինիս կողմից ուժայիններին ուղիղ հանձնարարականներ տալը, ԱԱԾ գործողությունները հրապարակելը օրինակա՞ն են։ Oragir News-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ՝
Ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել. Բագրատ սրբազանը պահանջում է հրապարակել ամբողջ զրույցը
Պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է
«Այդ առումով ՀՀ-ն որոշակի զիջումների է գնացել, բայց իր դրած կարմիր գծերը չի հատել»․ Արմեն Վարդանյանը՝ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման» և Փաշինյանի հայտարարությունների առիթով
Ըստ Արմեն Վարդանյանի՝ Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի մասով այսօր բեկումնային որոշում չի ընդունվի․ «Բայց հնարավոր է բեկումնային որոշում ընդունվի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում»։
«Մամա ջան 21» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սպենդարյան փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ
Նախարարի տեղակալը նիստի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ, այն է՝ Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում դիտարկել Եվրոպայի քոլեջի մասնաճյուղի հիմնումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված։ Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված։ Դատապարտում ենք յուրաքանչյուր մեղադրանք ուղղված ՀՅԴ անդամներին, ՀՅԴ Երիտասարդական միության վարչության անդամների ապօրինի ձերբակալությունները Հայտնում ենք Դաշնակցականներից որևէ մեկի տնից, որևէ
Սարգիս Խանդանյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ԱԺ
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ
«Մենք կատարել ենք մեր ընտրությունը և դա թվայնացված Հայաստանն է». մեկնարկել է կիբեռանվտանգության հաքաթոնը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 9-ին Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։ Ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը շատ է խոսում կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու անհրաժեշտության, կրիտիկական ենթակառուցվածքներն
Հուլիսի 18-ին հայտնի կդառնան բուհ ընդունվածները
«Այդ օրն ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում, որից հետո դիմորդները, մուտք գործելով dimord.am կայքի իրենց էջ, կտեսնեն իրենց ընդունված կամ չընդունված լինելու մասին ԳԹԿ հաղորդագրությունը»։
ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է մի շարք ուսանողական կառույցների գործունեությունը. Էդուարդ Գալստյան
Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր:
Երուսաղէմի մէջ հրապարակ մը՝ ցեղասպանութենէն ազատած լուսանկարիչ Էլիա Քահվէճեանի անունով
Նախքան մահանալը, մայրը զայն փրկեց՝ զայն վստահելով քիւրտ օտարականի մը, որ վերջապէս զայն վաճառեց դարբինի մը՝ երկու ոսկի դահեկանով։ Այնուհետեւ Էլիան յայտնուեցաւ փողոցները, ուր ուտելիք եւ ապաստան կ՛աղաչէր, մինչեւ որ 10 տարեկանին յայտնաբերուեցաւ, 10,000 այլ մանուկներու հետ, Մերձաւոր Արեւելքի մարդասիրական օգնութեան կազմակերպութեան մը կողմէ եւ ուղարկուեցաւ որբանոցներ Հալէպ, Նազարէթ եւ հուսկ՝ Երուսաղէմ, ուր պիտի սկսէր նոր կեանք մը եւ ամբողջ կեանքի ճանապարհորդութիւն մը լուսանկարչութեան մէջ՝ ողողուած յաջողութիւններով եւ միջազգային ճանաչումով։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է
Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Դարել Իսան քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը
Դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։