Օրվա լրահոսը
ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Փետրվարի 27-ին կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը 2006 թվականին շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթողի կոչումը նվաճելու համար «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալների արժանացրեց գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանին, Սմբատ Լպուտյանին, Արտաշես Մինասյանին, Կարեն Ասրյանին, Գաբրիել Սարգսյանին, Լեւոն Արոնյանին, Տիգրան Նալբանդյանին եւ Արշակ Պետրոսյանին: Արոնյանը, Պետրոսյանը եւ Նալբանդյանը հարգելի պատճառներով բացակայում
Վճիռն անփոփոխ մնաց
Ռամիլ Սաֆարովը ցմահ դատապարտված է Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում փաստաբան Նազելի Վարդանյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրին փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանում կայացած՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարությունը: Ն. Վարդանյանը փաստեց, որ Սաֆարովի պաշտպան Մադյար Դորջը շարունակ պարզունակ մեթոդներով փորձել է պահանջել, որ նոր փորձաքննություն նշանակվի: Նա ասել է,
ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանում այս մայիսին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որից հետո, հաջորդ փետրվարին՝ նախագահական ընտրություններ: Թե ինչպես մենք կանցկացնենք ընտրությունները, որոշելու է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ապագան, այլ նաեւ ողջ Կովկասյան տարածաշրջանի: Ես եկա Վաշինգթոն պարզ ուղերձով եւ մի քանի գաղափարներով, որոնք, կարծում եմ, կարող են օգնել՝ բերելու կայունություն եւ բարեկեցություն Հայաստանին եւ ավելի լայն առումով՝ հարավկովկասյան
Ամբաստանյալի խափանման միջոցը փոխեցին
Պաշտպանի՝ նիստից բացակայելու պատճառով Անցյալ տարվա մայիսի 12-ին քրեական գործ հարուցվեց Անդրանիկ Սարգսյանի նկատմամբ: Կենտրոնի դատախազությունը մեղադրանքն առաջադրելիս, նախաքննության փուլում պարզեց, որ Ա. Սարգսյանը հայտնվել է Չարենցի 2-րդ նրբանցքի 38 տանը: Սարգսյանն ասում էր, որ եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ վերոնշյալ տունն էլ մտել է «բնական կարիքները հոգալու համար»: Կենտրոնականի ոստիկանները Սարգսյանին տարել
«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ» ԲԱԼԻԿՆԵՐ
Հետաքրքիր զուգադիպությամբ, դասարանից դասարան «թռչելու» հնարավորություն է տրվում հիմնականում չինովնիկների զավակներին, որոնք սովորում են «էլիտար» դպրոցներում: Անցյալ տարի առանց լուրջ չափորոշիչների, ընդամենը հարցազրույցով, մոտ 3 տասնյակ երեխա 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակից հետո հայտնվեց 10-րդ դասարանում՝ էքստեռն փոխադրումների կարգի համաձայն: Եվ, ինչպես նշել էինք, այդ երեխաները հիմնականում էլիտար դպրոցների սաներ ու բարձրաստիճան չինովնիկների զավակներ էին: Տեղյակ
Եթե բռնացնեն էլ՝ չեն ապացուցի
Հարկային մարմինները թերթերում տպագրված հայտարարություններից բյուջե չեն լցնի Վերջերս մեր թերթի գովազդային բաժնում մասնավոր պարապմունքի մասին հայտարարություն էր տպագրվել, որում ասվում էր. «Պարապում եմ ռուսերեն»: Այդ հայտարարությունը տպագրվելուց հետո Հարկային պետական ծառայության աշխատակիցները պարապող ուսուցչին օր ու արեւ չեն տալիս, անընդհատ նրան անհանգստացնում են՝ պահանջելով բիզնես անելու համար հարկ վճարել: Հարկային տեսուչների նման հետեւողական աշխատանք,
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՉՏԱԼԸ՝ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Ինքնահրկիզված Ջիվան Հակոբյանը ՀՀ կառավարությունից խորհրդային տարիներին իր քրտինքով վաստակած խնայբանկի ավանդն է պահանջել: Սա Ջիվան Հակոբյանի կինն է՝ Լիդան: Նա, վշտից դառնացած, կուչ էր եկել տան մի անկյունում եւ հեկեկում էր: 14-ամյա Պատվականը այժմ տան միակ տղամարդն է: Նա չի էլ պատկերացնում, թե ինչպես է օգնելու մորն ու քույրերին: Հակոբյանների գոմը դատարկ էր,
ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԵՑԻՆ
Երեկ ժամը 21-23-ը տեւեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը, մասնակիցների հավաստմամբ, անցավ «ջերմ, ընկերական, աշխատանքային» մթնոլորտում: Փոքր-ինչ զարմանալի հավաստում էր սա, քանի որ քննարկվում էր ՀՀԿ-ի թեկնածուների առաջադրման հարցը եւ կային ընտրատարածքներ, որտեղ առաջադրվելու մտադրություն ունեին երկուական հանրապետականներ: Մեր զրուցակիցները նշեցին, թե այդ խնդիրը լուծված է՝ կուսակցությունն ամեն ընտրատարածքում պաշտպանում է միայն մեկ թեկնածուի, եւ արդեն
Անկանխատեսելի առաջադրումներ չկան
Փախուստի մեջ գտնվող «Խուճուճ Էդոն»՝ պատգամավորության թեկնածու Միայն երեկ ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ է ներկայացրել 22 հոգի: Հայտեր ներկայացրած այս անձանց ցանկում առավել հաճախ պատահում են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անուններ, թեեւ կան նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցության՝ ՀԵԿ, Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ ՀԱԿ, եւ մինչեւ փետրվարի 26-ը հասարակությանն անհայտ «Հայոց
ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ՉԵ՞Ն ՄՆԱՑԵԼ
Երկքաղաքացիությանն առնչվող օրենսդրական փաթեթին առնչվող հարցերը թվարկելու համար չի բավարարի լրագրային տարածքը: «Չպետք է բարդացնել երկքաղաքացիության ինստիտուտը, եւ ես նկատում եմ, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են նշում, այլեւ մամուլի որոշակի հրապարակումներում ասվում է այն մասին, որ մնացել են որոշ հարցականներ եւ այլն, եւ այլն։ Ոչ մի հարցական էլ չի մնացել»,- փետրվարի 27-ին «Ուրբաթ» ակումբում
ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ ՄԵՆ-ՄԵՆԱԿ
Ընդդիմության՝ միասնական դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեցին: Նախօրեին եւ երեկ եւս շարունակվել են ընդդիմադիր չորս կուսակցությունների միջեւ վերջերս սկսած բանակցությունները, որոնք երեկ, ըստ էության, վերջնականապես տապալվեցին: Խոսքը «Հանրապետություն», ԱԺՄ, «Ժառանգություն» եւ ՀՀՇ կուսակցությունների միջեւ բանակցությունների մասին է: Արդյունքում որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին կա՛մ ընդհանրապես չմասնակցել՝ ինչպես ԱԺՄ-ի դեպքում է, կա՛մ
ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Երեկ, ժամը 14:30-15:00-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով «Հաղթանակի» կամրջից Հրազդան կիրճն է նետվել Երեւան քաղաքի բնակիչ, 1938թ. ծնված Գուրգեն Թամարյանը: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազությունում հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում նույն համայնքի տարածքում եւս մեկ ինքնասպանության փաստ է արձանագրվել: Ըստ մեր աղբյուրների, Իսակովի փողոցի թիվ 4 շենքի տանիքում կախվելու միջոցով
Լատինո ռիթմեր՝ վրացական մատուցմամբ
6 ամիս է, ինչ «Դիլա լատինա» վրացական խումբը աշխատում է երեւանյան ակումբներում Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր վրացական «Դիլա լատինա» կիթառահարների խմբին, որը հիմնականում լատինո ռիթմեր է հնչեցնում: Կոլեկտիվը ստեղծվել է 1997 թվականին: «Դիլա լատինա» վրացերենից թարգմանվում է «լատինական առավոտ»: Արդեն կես տարի է, ինչ խումբը հանդես է գալիս երեւանյան ակումբներում՝ հրամցնելով լատինո եւ իրենց
«ԵԿԵԼ ԷՐ ԻՄ «ՀԱՄԼԵՏԻ» ԺԱՄԱՆԱԿԸ»
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում օրերս կայացավ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության պրեմիերան, որ բեմադրել էր ռեժիսոր Արթուր Սահակյանը: Համլետի դերակատարն է Հրաչյա Հարությունյանը: – Դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ 1981-ին ներկայացվել էր «Համլետը»՝ Վլադիմիր Մսրյանի դերակատարմամբ, որն իր նորամուծություններով, կերպարի հանդեպ ավանդական պատկերացումների ժխտումով՝ իր դեմ էր հանել թատերական
Մայրենին պահպանողները խրախուսվեցին
Նրանցից ոմանք փաստեցին, որ իրենց ուսանողները մեկ էջանոց գրավորում հայերենից 60-80 սխալ են թույլ տալիս: Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայոց լեզվի պահպանման, զարգացման եւ տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար՝ Մայրենիի օրվա առիթով ՀՀ գիտության եւ կրթության նախարարության պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ մտավորականների: Նրանց թվում էին նախարարի կուսակից, ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը, ԵՊՀ
«ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴՈՒՌԸ ՔԱՑՈՎ ԵՄ ԲԱՑՈՒՄ»
Ըստ Լոռու մարզի Քարկոպ համայնքի ավագանու անդամների՝ այսպես է արտահայտվում իրենց գյուղապետ Կամո Ռամազյանը, երբ որեւէ մեկը համարձակվում է դժգոհել իր աշխատանքից: Քարկոպում լարված մթնոլորտ է, գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, ավագանին հրաժարվում է աշխատել նրա հետ եւ դիմել են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին՝ պահանջելով գյուղպետի նկատմամբ անվստահություն հայտնել: Դրա պատճառը գյուղացիները համարում են գյուղապետի
Պոպոֆֆը խոսքի տերը չէ՞
Ջուրը կրկին պատրաստվում են թանկացնել «Երեւան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նոր հայտ է ներկայացրել, որպեսզի 2007-2008-ին ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները փոփոխվեն: Ըստ այդ հայտի, ընկերությունն առաջարկում է սպառողների խմելու ջրի սակագինը 2008-ի հունիսի 30-ից, այսինքն՝ մոտ 1 տարուց 172,8 դրամից դարձնել 181,90 դրամ՝ 1 խմ-ի համար: Ընկերությունն առաջարկել է թանկացնել
ՊԱՀԵՍՏԻՑ ԷԼ ԵՆ ՎՏԱՐՈՒՄ
Շուտով Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը կմնա անօթեւան Արդեն մեկ ամիս է՝ ընտանիքի լույսն ու ջուրը կտրել են, այժմ էլ աշխատանքներ են տարվում նրանց տնից վտարելու համար: Բանն այն է, որ Գեւորգյանները բնակվելու տեղ չունենալու պատճառով 13 տարի առաջ զբաղեցրել են Արաբկիր համայնքի Մալխասյան 1/7ա հասցեում գտնվող «Հիդրոմասնագետ Շին» պետական ձեռնարկության երկու սենյակից բաղկացած պահեստը: Պահեստում բնակվելու
Այս անգամ լուրջ են դիտելու
Վստահ է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը – Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահը հրավերներ է ուղարկել եւ Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովին, եւ ԵԱՀԿ-ին, եւ միջազգային այլ դիտորդների՝ մասնակցելու Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Ձեր կարծիքով, ի՞նչ կտա դիտորդների մասնակցությունն այս անգամ: – Նախ արձանագրեմ մի պարզ եւ հայտնի ճշմարտություն, որ երբեք դիտորդները չէ, որ
ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ «ԱՄ»-Ն ԵՎ «ԻՄՊԻՉՄԵՆԹԸ»
Երեկ ԿԸՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ են ներկայացրել մեկ դաշինք եւ մեկ կուսակցություն: Առաջին հայտը ստացվել է «Իմպիչմենթ» դաշինքի կողմից: Ու թեեւ սպասվում էր, որ այդ դաշինքը պատկառելի կազմ է ունենալու եւ ներառելու է առնվազն մի քանի ընդդիմադիր եւ աջ-ազատական կուսակցություններ, այդուհանդերձ, պարզ դարձավ, որ այդ դաշինքը ներկայացնում են Պետրոս Մակեյանի գլխավորած
ԱԺ-Ն ՍՊԱՌՈՒՄ Է ԻՐ ՕՐԱԿԱՐԳԸ
Քառօրյա նիստերի օրակարգում մնում են ԱԺ փոխնախագահի ընտրության եւ քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի բացակայածների հարցերը: Փետրվարի 26-ին խորհրդարանը շուրջ 40 րոպե շուտ ավարտեց իր աշխատանքը: Իսկ փետրվարի 27-ի առավոտյան ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախօրեին քննարկված շուրջ 2 տասնյակ հարցերը: Քննարկեցին եւս մի քանի օրինագիծ ու ստիպված էին 30 րոպեով ընդհատել աշխատանքը՝ մինչեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության
ՄԱՐՔՍԻՍՏԸ «ՆԱԽՇԵՑ» ԲՈԼՈՐԻՆ
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ասուլիսում ՀՀԿ-ին բնութագրեց իբրեւ խունտա, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին անվանեց «ֆիկտիվ»՝ ստեղծված ոչ թե գաղափարի, այլ անձի շուրջ. «Այս կառույցի նպատակն է հայոց արքունիքում հավերժացնել ղարաբաղյան վիկինգների հարատեւումը: Բայց կարծում եմ՝ բան դուրս չի գա»: Բաժին հասավ նաեւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին. «Մեր հարգարժան Խոսրով Մելիքիչին ասում եմ՝ ախպե՜ր
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք շրջապատի վրա դրական ազդեցություն կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեզ անհանգստացնող խնդիրներն անցյալում կմնան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սեքսից ու սիրային խաղերից այսօր աշխատեք հեռու մնալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Եթե որեւէ գործ հենց առաջին անգամից չստացվի, պետք չէ համառել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր հակառակ սեռի հետ շփվելու ցանկությունն ավելի մեծ կլինի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք գործընկերներին քննադատելուց ձեռնպահ
Գրոսմայստերները տեղափոխվեցին Եվրոպա
Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներն ավարտեցին 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարի առաջին հատվածը, որն ընթանում էր Մեքսիկայի Մորելիա քաղաքում: Վեցերորդ տուրում Մագնուս Կարլսեն-Պետեր Լեկո, Ալեքսանդր Մորոզեւիչ-Պյոտր Սվիդլեր, Լեւոն Արոնյան-Վեսելին Տոպալով, Վիշվանաթան Անանդ-Վասիլի Իվանչուկ զույգերը բաժանեցին միավորը, իսկ պայքարի մեքսիկական հատվածի եզրափակիչ տուրն անհամեմատ մարտական ստացվեց: Հունգարացի Լեկոն սպիտակներով պարտվեց հնդիկ Անանդին, բուլղարացի Տոպալովն առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍՏԵԼ՝ Ի ԲԱՐԻՍ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼՈՒՌ ՄՆԱԼ՝ Ի ԲԱՐԻՍ…
Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովում «Էներգետիկ անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» հարցի քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը:(Վիեննա, 23 փետրվարի 2007 թ.) Հարգարժան գործընկերներ, առաջին աշխարհամարտի նախօրեին Ծովակալության Առաջին լորդ Ուինսթըն Չերչիլը պատմական որոշում կայացրեց. Արքայական Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) բրիտանական նավերի համար՝ ածուխը որպես վառելիք փոխարինել նավթով: Նա մտադրվել էր դա անել, որպեսզի
Քրեական անցուդարձ
Դալարի գյուղապետի գործը՝ դատարանում Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի, քննչական վարչությունում ավարտվել է Դալար գյուղի համայնքապետ Տիգրան Պետրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Գեղամ Բադալյանը, 1996-2005թթ. աշխատելով Արարատի մարզի Դալար գյուղի համայնքապետ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2004-2005թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ գյուղապետարանում հողի հարկից,
ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԵՆ «ԹՌՉԵԼՈՒ»
Ո՞ւմ զավակներն են վաղաժամկետ քննություններ հանձնում Անցյալ տարի 9-րդ դասարանցի 27 աշակերտ առաջին կիսամյակի ավարտից հետո ընդամենը հարցազրույցով երկրորդ կիսամյակից սկսեց սովորել 10-րդ դասարանում՝ Էքստեռն փոխադրումներ եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն: Երեկ էլ Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցում է անցկացվել էքստեռն փոխադրական քննություն: Հայոց լեզվից թեստային եղանակով քննություն է հանձնել 9-րդ դասարանցի 25 աշակերտ՝
Իրենց պատգամավորին կորցրել են
Օրերս «Առավոտի» խմբագրություն եկած մի խումբ թալինցիներ նշում էին, որ ընտրվելուց հետո իրենց պատգամավոր Խաչիկ Մանուկյանին նույնիսկ հեռուստացույցով չեն տեսել: «Վարչապետը նման պատգամավորին չպետք է թույլ տա, որ իր կուսակցության ցուցակով առաջադրվի, մենք ամբողջ ընտրատարածքով չենք ուզում նման պատգամավոր ունենալ, որը երբեք մեր դարդին դարման չի անելու»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Ներքին Արթիկ գյուղի բնակիչ
ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՍԽԱԼՎՈՒՄ, ԲԱՅՑ ՔԻՉ ԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ
Հիվանդանոցները կոծկում են բժշկական սխալները Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում ծննդաբերող Կարինե Աթոյանը 2005-ի հոկտեմբերի 1-ին մահացավ: Երեխան նույնպես լույս աշխարհ չեկավ: Մոր եւ երեխայի մահվան մեջ մեղադրվում են հիվանդանոցի գինեկոլոգ Յուրա Նասիբյանն ու անեստեզիոլոգ (նարկոզի մասնագետ) Գագիկ Մելիքյանը: Վերջինս մեղադրվում է նրանում, որ վիրահատության համար տրված անզգայացման չափաբաժինը եղել է շատ եւ Կարինեին չի
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Հարցականները մնացին 66 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ. ահա այսպիսի քվեարկությամբ երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց երկքաղաքացիությանն առնչվող օրենսդրական փաթեթը: Ինչպես միշտ՝ քվեարկությունը չանցավ առանց կեղծիքների. դահլիճում ներկա չլինելով՝ օրենքին կողմ «քվեարկեցին» մասնավորապես Գրիգոր Մարգարյանը, Արտակ Սարգսյանը, Սերյոժա Աբրահամյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը թեեւ ներկա էր դահլիճում՝ չմասնակցեց քվեարկությանը: Իսկ Սամվել