Օրվա լրահոսը
Սնունդ՝ հետագա հետաքննության համար
ՀՅԴ գործիչները հանդիպել են ՍԴ նախագահին, բայց ոչ այն կազմով, որը բացահայտել էր ՀԱԿ համակարգողը: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Դուպլեքս» ակումբում արձագանքելով հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները քննադատող ՀԱԿ-ը ծրագրո՞ւմ է բողոքի ցույցեր իրականացնել դրանց դեմ կամ մասնակցելո՞ւ է այլ ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ կազմակերպած բողոքի գործողություններին՝ նախ հայտնել է, թե այս
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԶԵԿՈՒՅՑԻՆ
Համազեկուցողների դիվանագիտական ռեւերանսները չհաշված՝ ՀԱԿ-ը նրանց զեկույցը գնահատեց որպես Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի ջախջախիչ քննադատություն: ԵԴ ուղարկվելիք գանգատները պատրաստ են 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր, ապա նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում քաղաքական շարժառիթներով հետապնդումների էին ենթարկվել եւ անազատության մեջ էր հայտնվել թվով 150 քաղաքացի եւ ընդդիմադիր ակտիվիստ: Անցյալ տարվա դեկտեմբերին, ընդդիմության արձանագրմամբ՝
ԿԼՈՒԾՎԵ՞Ն ՄԵԿ ՓԱԹԵԹՈՒՄ
Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի մասին է Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում բավական ինտենսիվորեն սկսում է շրջանառվել մի տեսակետ, որ եթե հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերը լուծվեն մեկ փաթեթում՝ Հայաստանն ավելի շահած դուրս կգա այս իրավիճակից: Դեռ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո այդ միտքը ասպարեզ նետեց Աշոտ Բլեյանը: Շատ գործիչներ հեգնանքով խոսեցին նման «ոչ քաղաքական» մոտեցման
ՏԱՐԻՆ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ
«2010-ը մեզ համար լինելու է բավականին ծանր տարի, որովհետեւ ես կարծում եմ, որ մեծագույն ճնշումներ են լինելու ԼՂ-ի հարցի շուրջ, որովհետեւ միջազգային հանրությունը չի ուզենա, որ ցյուրիխյան այդ գործընթացը շրջադարձ լինի, եւ հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն։ Նրանք ամեն ինչ անելու են, որ ԼՂ-ի հարցում կոնկրետ առարկայական առաջխաղացում լինի, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա սահմանների բացմանը, եւ արդյունքում,
«Սիրով եմ ստեղծագործում»
Իր աշխատանքների մասին ասում է նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը «Յուրաքանչյուր աշխատանք, եթե սիրով ու նվիրումով ես անում, հոգեհարազատ է դառնում: Ես իմ աշխատանքներին այդպես եմ վերաբերվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ավտոմեքենաների նոր մոդելների հեղինակ, նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը: Նա շուրջ 10 տարի աշխատել է Երեւանի ավտոմոբիլային գործարանում` որպես մեքենաների ձեւավորմամբ զբաղվող տեխնիկական էսթետիկայի բյուրոյի պետ: Այդ
«ՁՄԵՌ ՊԱՊ ԼԻՆԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ»
Այսօր Ձմեռ պապերը հասանելի են բոլորին «Ձյունե երկրից, սառցե երկրից, ձեր հեքիաթից ու երազից կրկին ձեզ մոտ եմ եկել, իմ սիրելի թոռնիկներ, չեմ մոռացել պայմանը մեր, եւ բերել եմ նվերներ…»: Ամեն տարի Ամանորին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության անդամ Գրիգոր Հակոբյանը այսպես է շնորհավորում երեխաներին՝ Ձմեռ պապի շորերով
ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՄՐՑԱՆԱԿԻՑ
Ցյուրիխում Իռլանդիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան հրաժարվել է ՖԻՖԱ-ից ընդունել «Fair Play» (Արդար խաղի) մրցանակը: Այս մասին հայտարարել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ջոն Դիլեյնին: «Այսօր կայանալու է այդ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը եւ այն ընդունել առաջարկվել է մեզ: Սակայն մենք բարեկիրթ ձեւով հրաժարվել ենք»,- պաշտոնյային մեջբերում է «Eleven-a-side»-ն: Պատճառն այն է, որ աշխարհի 2010 թվականի առաջնության
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՍՏ ՖԻՖԱ-Ի
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2009 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը, որում տեղ են գտել միայն Իսպանիայի եւ Անգլիայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները: Նրանք են. Իկեր Կասիլյաս («Ռեալ», Իսպանիա), Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Սերբիա), Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա), Դանի Ալվեշ («Բարսելոնա», Բրազիլիա), Ջոն Տերրի («Չելսի», Անգլիա), Խավի («Բարսելոնա», Իսպանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Սթիվեն
ՄԵՍՍԻՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված տարեվերջյան հանդիսավոր արարողության ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարվեց տարվա՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս անվանակարգի հաղթողի անունը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Մեսսին առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է այս տիտղոսին, որն ամեն տարի շնորհվում է 1991 թվականից: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին
«Նադեժդան» լուրջ համալրում է ստացել
Օրենբուրգի «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հունվարի 7-ին «Հատիսի» հետ կայանալիք հանդիպումից առաջ Ռուսաստանի այս ակումբը լուրջ համալրում է ստացել: Թիմի կազմ է ընդգրկվել մեր ժամանակների մեծագույն բասկետբոլիստուհիներից մեկը, Ռուսաստանի՝ 20-րդ դարի լավագույն բասկետբոլիստուհի, կենտրոնական, 37-ամյա Ելենա Բառանովան: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր,
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
2009 թվականը հայկական ֆուտբոլի համար ցավալի պարտությունների տարի կարելի է համարել: Սակայն նույնիսկ այս համատեքստում նվիրյալները փոքրիկ հաղթանակներ են արձանագրում, թեկուզ մանր քայլերով առաջ գնում, փոփոխություններ ֆիքսում: Հենց նման իրադարձությունների ամփոփում կայացավ երեկ ՀՖՖ-ում՝ 2009 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում: Պարգեւատրվեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները, ինչպես նաեւ առաջին խմբի եւ ֆուտզալի չեմպիոնները: Այսպես, 2008/09 մրցաշրջանի
Աջակցություն՝ պատկերասրահին
ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ ստորագրվեց «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիր: Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իեն՝ շուրջ 310.000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական սարքավորումներ: Ըստ Ճապոնիայի կառավարության կողմից Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջերիի, համաձայնագիրը կնպաստի
Ուրիշ Ամանոր
Ամանորի այս տարվա ծրագիրը նախորդներից կտարբերվի տոնածառի ձեւավորմամբ ու լույսերի առատությամբ: Երեկվա ասուլիսում տոնական մանրամասներին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանն ու Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Տոնական ծրագրի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում. Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 25-ին, ժամը 18-ին կվառի գլխավոր տոնածառի լույսերը: Հաշվի առնելով, որ երեւանցիները դեկտեմբերի
81-ԱՄՅԱ ՄԱԵՍՏՐՈ
Հայտնի է, որ արվեստի ու գրականության մեծերից ոմանք ինչ-ինչ պատճառներով իրենց ծննդյան օրը նշում են երկու անգամ (Բեթհովեն, Շոպեն, Գյոթե, Շիրազ եւ այլք): Այս դասին է պատկանում նաեւ հայկական խմբերգային արվեստի երախտավոր Հովհաննես Չեքիջյանը: Թեեւ մաեստրոն անձնագրային տվյալներով ծնվել է հունվարի 23-ին, սակայն իրականում 81 տարի առաջ դեկտեմբերի 23-ին է մանկաբարձը «գրանցել» նրա ծնունդը: Չնայած
«Երիտասարդը»՝ երիտասարդների համար
Կկարողանա՞ նոր էլեկտրոնային պարբերականը դառնալ ազատ ամբիոն երիտասարդների համար https://www.eritasard.am www.youth.am. սրանք այն էլեկտրոնային հասցեներն են, որոնք «տանում են» դեպի նորաթուխ «Երիտասարդ» էլեկտրոնային պարբերականը: Երիտասարդական քաղաքականության իրականացման ճանապարհին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված այս պարբերականը ոչ թե գլամուրային՝ աստղերն ինչ են ուտում, խմում, հագնում, ում հետ են ամուսնանում թեմաներով է հանդես գալու, այլ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ
Կամ տպավորություններ Տառուսայից Մոսկվայից ոչ շատ հեռու՝ Տառուսա քաղաքում, արտաքուստ անշուք ու փայտաշեն տունը միայն վերջին տարիներին է վերածվել Ցվետաեւաների ընտանեկան տուն-թանգարանի: Քաղաքի միակ «Ֆորտունա» զբոսաշրջային գործակալության փոխտնօրեն Քսենյա Չիրկովայի հավաստմամբ, այդ թանգարանը շարունակում է զարմացնել օտարերկրյա այցելուներին: Նրա խոսքով, ամեն տարի զբոսաշրջիկների՝ նվազագույնը 40 խումբ է այցելում թանգարան: Թանգարանը Տառուսայի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հայտնի
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁՆԱԳՆԴԻԿԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՈՒԺԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ
Վաշինգտոնում ձյան աննախադեպ տեղումներից հետո «զանգվածային ձնագնդիկը» տեղի ոստիկաններից մեկի համար ճակատագրական ավարտ է ունեցել: BBC-ի մատուցմամբ, քաղաքի բանուկ փողոցներից մեկում, որտեղ հարյուրավոր մարդիկ աշխուժորեն ձնագնդիկ են խաղացել, մի քանի ձնագնդիկ դիպել է փողոցով անցնող մեքենաներից մեկին: Վերջինիս խիստ զայրացած վարորդը դուրս է եկել մեքենայից եւ փորձել իրեն «նեղացնողների» հետ հաշվիներ պարզել, որի ընթացքում մի
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՆԵՏԵԼ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Երեկ Ալմա-Աթայի հիվանդանոցներից մեկում մահացել է Ղրղըզստանից Ղազախստան ժամանած ընդդիմադիր լրագրող Գենադի Պավլյուկը: Քաղաքի ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, անհայտ անձինք նրան դուրս էին նետել բազմահարկ շենքի պատուհանից: Լրագրողին, որը Ղազախստանի ֆինանսական մայրաքաղաքը համարվող Ալմա-Աթա էր ժամանել դեռ անցյալ շաբաթ, բնակելի շենքի պատուհանից ցած են նետել կապված ձեռքերով: Նա հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով եւ կոմայի
ՇԱՆՀԱՅՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ
Երեկ առավոտյան Շանհայի մետրոյում երկու գնացքների բախման արդյունքում մի քանի մարդ է տուժել: Գնացքներից մեկը, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, բախվել է առջեւից գնացող գնացքին, որի պատճառով լրջորեն վնասվել են երկու համակազմերն էլ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը էլեկտրասարքերի խափանումն է եղել: Երեկ Շանհայի մետրոյի 1-ին գիծը, որտեղ տեղի էր ունեցել հիշյալ վթարը, ամբողջովին փակ է եղել: Մետրոյի ճեմասրահում
Եվրոպան սառնամանիքին չի դիմանում
Սառնամանիքն ու ձնաբուքը Եվրոպայում շարունակում են մնալ իշխանությունների թիվ մեկ խնդիրը: AFP-ի տեղեկություններով, վատ եղանակի պատճառով եվրոպական երկրներում արդեն զոհվել է ամենաքիչը 80 մարդ, կան նաեւ տուժածներ: Եվրոպական երկրների իշխանությունները անհանգստացած են նաեւ անօթեւանների ճակատագրով, որոնք ցրտահարվելու տեսանկյունից ամենախոցելի խավն են: Իշխանություններn իրենց քաղաքացիներին կոչ են անում անտարբեր չլինել փողոցում հայտնված անօթեւանների նկատմամբ եւ անհրաժեշտության
1 տրիլիոն դոլար՝ ահաբեկչության դեմ պայքարի համար
2001թ. սեպտեմբերից ի վեր ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են ավելի քան $1 տրիլիոնը: Այդ մասին, ըստ «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի, հաղորդել են ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունների վերլուծաբանները՝ այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2010թ. ֆինանսական տարում երկրի ռազմական բյուջեի մասին օրինագիծը: Հիշյալ փաստաթղթի համաձայն, Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան առաքելությունները շարունակելու համար հաջորդ
Իրանը փոխհատուցում է պահանջելու
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է գրելու, որում խնդրելու է քննարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրների կողմից Իրանին հասցված վնասների փոխհատուցման հնարավորության հարցը: BBC-ն, վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը, փոխանցում է, որ երկրի նախագահը իր աշխատակազմին հանձնարարել է հաշվել պատերազմի տարիներին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող
Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին
Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի տեղեկատվական բաժինը՝ երեկ Ծաղկաձորում կայացել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009-ի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների հայտարարման ու դրամաշնորհների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ
Որպեսզի իրենց մարդ զգան
Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասներին պահելու կենտրոնին նվիրել է կրթական եւ վերականգնողական միջոցներ: Ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրանի, Աբովյանի քրեակատարողական հիմնարկին ցուցաբերվող աջակցությունը ՀՀ արդարադատության նախարարությանը Գրասենյակի կողմից ցուցաբերվող աջակցության մասն է՝ ուղղված ազատությունից զրկված անձանց կենսապայմանների բարելավմանը: «Բացի ազատազրկված երիտասարդների կրթության եւ առողջության իրավունքի ապահովման ուղղությամբ կարողությունների
Նախնական արդյունքները գոհացնող են
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) եւ ծանոթացավ ՀՎՀ-ի առաջին երկու ուսումնական շրջանների արդյունքներին: ՀՎՀ-ն ստեղծվել է հայկական սփյուռքին մտահոգող կրթական խոչընդոտները հաղթահարելու եւ ողջ հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելու նպատակով: Այն նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկ է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս
«ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՈՒ ԳՆՈՒՄ…»
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփում է կրթության բնագավառի այս տարվա «մինուսներն» ու «պլյուսները» «Աստված տա ձեր հարցերը լինեն ավելի սուր, նոր խնդիրներին վերաբերող, մեր աշխատանքներն էլ՝ ավելի լավ, որ ավելի երկար եւ համոզիչ փորձեմ ձեզ ապացուցել, որ կրթական համակարգի բոլոր խնդիրները լուծելի են, եւ որքան էլ դժգոհ ենք համակարգից, մենք հպարտանում ենք դրանով». սա ԿԳ
ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ-ՈՒՄ
ԼՂ-ում ստեղծվել է նոր կուսակցություն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», կուսակցության հիմնադրման համագումարում ԼՂՀ ՔԴՄ նախագահ է ընտրվել պատմական գիտությունների դոկտոր Վալերի Ավանեսյանը: Նրա խոսքերով, «նոր կուսակցության կարեւորագույն խնդիրներից մեկը եվրոպական քաղաքական կառույցներին ինտեգրվելն է»: Վալերի Ավանեսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ ՔԴՄ-ն արդեն դարձել է Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական ասոցիացիայի անդամ եւ մտադիր է առաջիկայում
ԲԱՑԱՏՐՎԵՑ ՏՂԱՄԱՐԴ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՎ
Հայաստանում արձանագրվել է անչափահաս իրավախախտների թվի նվազում՝ կատարված իրավախախտումների թվի աճի պայմաններում: Այդ մասին հայտարարել է World Vision Երեւանի կառույցի երեխաների պաշտպանության գծով փորձագետ Հասմիկ Ղուկասյանը: Ղուկասյանը նշել է անչափահասների գործերով զբաղվող դատավորների եւ տղամարդ հոգեբանների պակասի մասին, որոնց հետ իրավախախտների շրջանում մեծամասնություն կազմող տղաների համար ավելի հեշտ կլիներ «ընդհանուր լեզու» գտնել, քան կին հոգեբանների
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ ԵՎ ՄԱՏՈՒՌԸ
Երեկ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունը Երեւանում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին ՀՀ ԶՈՒ 33 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Իսկ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը:
ԻՆՉՈ՞Ւ «ՄԻԱՑՈՒՄ» ԵՎ ՈՉ ԹԵ «ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ»
Ինչո՞ւ բանակցություններ Մոսկվայի հետ եւ ոչ թե Բաքվի Արցախի հիմնախնդիրը եղել եւ մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Հայերը իրենց տարածքները կորցրել են ամեն անգամ, երբ զրկվել են պետականությունից եւ վերադարձրել են կորցրած տարածքները, երբ նորից վերականգնել են իրենց պետականությունը: Այս անվիճելի տարրական ճշմարտության համար կարիք չկա օրինակներ բերել Հայոց պատմությունից: Կիլիկյան Հայաստանի կորստից


















































