Օրվա լրահոսը

Հրապարակեք բոլոր հանդիպումները, խնդրեմ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատրաստ է ՀԱԿ-ի համար հրապարակել իրենց աշխատանքային գրաֆիկները: Երեկ «Հայացք» ակումբում ամփոփելով անցնող տարին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Կոալիցիան շեղվել է իր 22 առաջնահերթություններից, եւ դրանք այսօր չեն իրականանում»: Նաեւ նշեց, որ թեեւ կառավարությունը մեծ մասամբ համաձայնություն էր հայտնել ՀՅԴ առաջարկած հակաճգնաժամային մեխանիզմներին՝ դրանք եւս

«ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

«Առավոտի» հարցազրույցը «ՍԻԼ» կոնցեռնի համակարգող Սարիբեկ Սուքիասյանի հետ – Դուք այսօր փաստացի ղեկավարում եք «ՍԻԼ» կոնցեռնը, որը չնայած արդեն երկու տարի շարունակվող տարատեսակ ճնշումներին՝ շարունակում է մնալ Հայաստանի խոշոր բիզնես-կառույցներից մեկը: Որպես խոշոր գործարար՝ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա բիզնես-միջավայրը Հայաստանում: – Ես չեմ անդրադառնա քաղաքական ասպեկտին եւ ձեր հարցին կպատասխանեմ զուտ տնտեսական տեսանկյունից: Հայաստանում բիզնեսն

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆՈՐՄԱԼ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Երեկ գնահատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց իր «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանում» արտահերթ զեկույցը, որի մի բաժին նվիրված է սեփականության հետ կապված վեճերը քննելիս գործի արդարացի քննության ապահովման հիմնախնդիրներին, իսկ մյուս բաժինը՝ կողմերի հավասարությանն ու մրցակցությանը քրեական գործերի դատաքննության ընթացքում: Վերջինիս օրինակները հիմնականում բերված են

ԱՌԱՆՑ ՁՅԱՆ

Գլոբալ տաքացումը, նենգորեն շրջանցելով ամբողջ Եվրոպան, այս տարի որոշել է «կենտրոնանալ» Հայաստանի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը քաղաքակրթության օրրանն է: Տաքացման այն «գործելաոճի» պատճառով հնարավոր է, որ Երեւանը Նոր տարին դիմավորի առանց ձյան: Հուսանք, սակայն, որ դա չի փչացնի ոչ մեկի տրամադրությունը: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

Դեկտեմբերի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուս նության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում

Ամերիկացիները սովորել են բուժել հոգեկան խանգարումները Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ուղեղի որոշ հատվածների կապերի վիրաբուժական անջատումը արդյունավետ է որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես, օրինակ, սեւեռուն վիճակների սինդրոմն է: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այս մեթոդը դեռ միայն փորձարարական է, քանզի անհրաժեշտ է տվյալները զգուշությամբ հավաքել, որպեսզի մեթոդի կիրառման պոտենցիալ ռիսկը չգերազանցի տված

Աստղացույցը նորաձեւության մեջ կանոններ չի թելադրում

Այս կարծիքին է դիզայներ Արամ Նիկոլյանը Ի՞նչ հագուստ է անհրաժեշտ կրել Ամանորի գիշերը, որո՞նք են 2010թ. մոդայիկ գույներն ու աքսեսուարները: Գաղտնիք չէ, որ մեզանից շատերն այսօր առաջնորդվում են աստղացույցի կանոններով: Մեր հարցերին պատասխանելով՝ դիզայներ Արամ Նիկոլյանը «Առավոտին» ասաց. «Ժողովրդի մեջ ընդունված մի ավանդույթ կա, եթե վագրի տարի է, ապա բոլորը պետք է վագրի պատկերով զգեստ

«ԶԱՐԴԵՐԸ ՊԻՏԻ ԻՄԱՍՏ ՈՒՆԵՆԱՆ, ՊԻՏԻ ՊԱՏՄԵՆ»

Արծաթե հրաշքներ՝ հայուհու ձեռքով Կարծես արծաթն ավելի է ենթարկվում հայուհու մատներին, քան ոսկին: Համենայնդեպս, այս ենթադրությունը կարելի է անել՝ հաշվի առնելով այն փաստը, որ արծաթագործությամբ շատ կանայք են զբաղվում, իսկ ոսկերիչ կին շատ դժվար է գտնել: Կարինե Ավետիսյանը՝ Կառան, այն կանանցից է, ով արծաթի «լեզուն» շատ լավ է հասկանում ու դրանով «մինի քանդակներ» անում: Բայց

Վիկտոր Դալլաքյան. «2009-ին հաջողություններով հպարտանալ չենք կարող»

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն մեկ տարի է, ինչ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է: Ֆուտբոլային տարվա ավարտին նա ամփոփեց իր այս մեկ տարվա գործունեությունը ֆուտբոլի կառավարման ոլորտում: – Այս մեկ տարվա ընթացքում երկու կարեւոր փաստաթուղթ է ստեղծվել, եւ ես եղել եմ համապատասխան աշխատանքային խմբերի ղեկավարը: Նախ, վերամշակվել է ՀՖՖ կանոնադրությունը: Այն ուղարկվել է միջազգային փորձաքննության,

2010 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՆԱՆՔ

Երեկ «Euromotors» ընկերությունում կայացավ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովը Գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը համառոտ հաշվետվությամբ ամփոփեց անցնող տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքը: Նա առաջնային համարեց «Մրցաշրջան 2009»-ում ֆեդերացիայի կազմակերպած ներհանրապետական մրցումները, որոնց մեջ իրենց ընդգրկումով ու կարեւորությամբ առանձնանում են Հովիկ Հայրապետյանի անվան ՄԴ-ի բաց առաջնությունը, ՀՁՖ-ի գավաթի, «Euromotors»-ի գավաթի խաղարկությունները, հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունները:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Միջնադարյան արվեստի սրահում կկայանա «EXPO- Թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես-վաճառք եւ մեկօրյա սեմինար՝ Հայաստանի մարզերի եւ Երեւանի թանգարանների ներկայացուցիչների համար: Ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի՝ «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի արդյունքում ծնված նախաձեռնություն է, կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության, Փայտարվեստի, «Էրեբունի» թանգարանների, ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի եւ Թանգարանների աշխատողների ու բարեկամների ընկերության կողմից:

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՏՈՆ

Երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը վերջին տարիներին բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց: Արարատյան հայրապետական թեմը տոնի առթիվ ամեն տարի երիտասարդական բազմաթիվ տոնախմբություններ, մրցույթներ, վիկտորինաներ, համերգներ է կազմակերպում: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը նշման 35 օրվա տեղաշարժ ունի՝ կախված Ս. Հարության տոնից: 2010թ. Ս. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: Հետեւելով բարի ավանդությանը՝

Որտե՞ղ եւ ի՞նչն է սխալ

«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 22-ին տպագրված «Ջարդ՝ Սիամանթոյի անվան դպրոցում» հոդվածը չէր կարող անտարբեր թողնել, չհուզել դպրոցում աշխատող ուսուցչական կազմին: Վերջին հաշվով մեր գործընկերների խոսքն է հրապարակվել, դարձել հրապարակային քննարկման նյութ։ Եվ այդ հրապարակումը իր արձագանքն ունեցավ դպրոցում: Այս հոդվածի մեխը կարելի է ձեւակերպել մեկ բառակապակցությամբ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Անշուշտ, ոչ միայն սխալ,

ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ՝ ՆՈՐՈՎԻ

Մշակութային այս օջախը կշարունակի ձեւավորել ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատես Դեռեւս 1950-ականների վերջերին կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, որն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հսկայական դեր կատարեց դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործում: Այսօր էլ շատերը հիշում են ֆիլհարմոնիայի հետաքրքիր միջոցառումները, այդ թվում՝ համերգ-դասախոսություններն ու համերգ-հանդիպումները: 1990-ականների վայրիվերումների պատճառով Դպրոցականի ֆիլհարմոնիան դադարեցրեց իր գործունեությունը, չնայած

ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ

Ֆիլիպիններում, Մանիլի նեղուցում ուղեւորատար լաստանավի եւ ձկնորսական նավի բախման արդյունքում ամենաքիչը երեք մարդ զոհվել եւ եւս 20 մարդ անհայտ կորած է համարվում: «BBC»-ի փոխանցմամբ, երկու նավերի տախտակամածում եղել է ավելի քան 70 մարդ: Բախումը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, որի արդյունքում երկու նավերն էլ տեղում խորտակվել են: Հնարավոր է եղել փրկել 46 մարդու կյանք:

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող վեց երկրների ներկայացուցիչները որոշել են հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ մինչեւ 2010թ. հունվարի կեսերը: «Newsru»-ի փոխանցմամբ, այդ որոշումը պայմանավորված է հիմնականում տեխնիկական խնդիրներով. նախ՝ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին եւ մինչ այդ երկիրը կարող է որոշում ընդունել փոխել իր դիրքորոշումն ու համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Երկրորդ՝ 2010թ.-ին

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվել են ցամաքային սահմանի բացման շուրջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, այդպիսի պնդումներ է արել պաշտոնական Թբիլիսին: «Կազբեկ-Վերին Լարս» անցակետը, որը փակվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ դեռ 2006թ. հուլիսին, հնարավոր է, որ բացվի արդեն 2010թ. մարտի սկզբին»,- երեկ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանթաձեն: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Ռուսաստանի սահմանային անցակետի մամուլի

Ուղեւորները հացադուլ են հայտարարել

Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի օդանավակայաններում իրենց չվերթներին սպասող որոշ ուղեւորներ սպառնում են՝ ի նշան բողոքի՝ թռիչքները հետաձգելու դեմ, հացադուլ հայտարարել: «Euronews» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Էկվադորում եւ Կոլումբիայում որոշ ուղեւորներ արդեն իսկ հացադուլ են սկսել: Չվերթների հետաձգման պատճառն այն է, որ իսպանական ընկերությունները ի վիճակի չեն մարել «Air Comet» ընկերությանն ունեցած իրենց պարտքերը, որի արդյունքում

Պուտինը ԱՄՆ-ի համար նշանակալի թիվ երրորդ գործիչն է

«Newsweek» ամերիկյան հեղինակավոր պարբերականը կազմել եւ հրապարակել է հաջորդ տարվա ամենանշանակալից մարդկանց տասնյակի կազմը: Հարկ է շեշտել, որ այս վարկանիշում մարդկանց նշանակալի լինելը պայմանավորված է բացառապես ամերիկյան շահերի տեսանկյունից: Այդ ցուցակի երրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը գրել է, որ թեեւ հաջորդ տարի լրանում է Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման

Դիտորդները դժգոհ են ադրբեջանական ընտրություններից

Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իր դժգոհությունն է հայտնել ընտրությունների ընդհանուր ընթացքի կապակցությամբ՝ նշելով միայն քվեարկության դրական տեխնիկական մասը: «News.am»-ի փոխանցմամբ, այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դիտորդական պատվիրակությունը՝ նշելով քվեարկության եւ ողջ ընտրական արշավի հիմնական բացասական պահերը: Ինչպես հայտնել

ՄԵՐ OKAY-Ը 20 ՏԱՐԵԿԱՆ Է

OKAY անգլերենի ինտենսիվ ուսուցման դպրոցի փոխտնօրեն Ծովինար Յափունջյանի հետ զրույցս սկսվեց դպրոցի տարեդարձից, բայց արագ վերաճեց կնոջ եւ նրա դերի մասին խոսակցության: «Ընտանիքս ամենակարեւորն է». Ծովինարը՝ ամուսնու, դուստրերի եւ որդու հետ: Կյանքում լինում են փորձառություններ, որոնք այնքան են տպավորվում, որ քեզ թվում է՝ առանց դրանց ինչ-որ բան քո կյանքում այնպես չէր լինի: Ինձ համար նման

ՉԿՈՐՑՐԱԾ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ՈՐՈՆԵԼԻՍ

Անցած գիշեր լուսադեմին տարօրինակ երազ տեսա, իբր թե կորցրել էի մեր տան սեւ դաշնամուրը ու, փնտրելով տան մեջ, չէի գտնում, չնայած որ մենք երբեք սեւ դաշնամուր չենք ունեցել: Արթնացա չունեցած դաշնամուրի կորստյան տագնապալի զգացողությամբ եւ անմիջապես էլ հիշեցի, որ այդ երազը երկրորդ անգամ եմ տեսնում, թերեւս՝ երրորդ: Վերհիշեցի նաեւ, որ երբ առաջին անգամ տեսա այդ

Մանվել Բադեյանի եւ այլ ՀՀԿ-ականների տարբերությունը

Պատգամավորը պարզաբանում է «Առավոտի» դեկտեմբերի 22-ին համանուն վերնագրով զետեղված շեշտադրումների վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում հասարակության դատին իմ դիրքորոշումները հասցնել ոչ միջնորդավորված, այլ օգտվելով խոսքի ազատության սահմանադրական իրավունքից, ուղղակի ներկայացնեմ իմ պատկերացումները երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ: Չհավակնելով այս պահին տալ ծավալուն վերլուծություն՝ կսահմանափակվեմ վերոհիշյալ հոդվածում տեղ գտած ինտերպրետացումներին՝ ամենեւին չցանկանալով մեղադրել հոդվածագրին միտումնավոր նենգափոխման մեջ, այլ

«ՊՐՈՅԵԿՏ ՉԵՆՔ»

Գեւորգ Պերկուպեկյանը հավատում է, որ 123 տարի առաջ ուսանողների հիմնադրած կուսակցությունը ներկայիս ուսանողներն ավելի լավ կղեկավարեն: – Եթե հնչակյան կուսակցությունում ստեղծված իրավիճակը տեղափոխենք բարոյական հարթություն՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կառույցի անդամները դուրս են եկել մի մարդու դեմ՝ Լյուդմիլա Սարգսյանի, ով գործունեության դաշտ եւ ճանապարհ է հարթել ձեզ համար: – Անկեղծ ասած,

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՎԱՅՐԷՋՔԸ՝ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ

Ինչպես տեղեկացնում է www.news.am-ը, Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը հայտարարել է, որ գոհ է Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության տեմպերից: Օդանավակայանի կմախքն արդեն պատրաստ է, եւ 2010-ի հոկտեմբերին նախատեսվում է առաջին ինքնաթիռի վայրէջքը: Շինարարությունն իրականացնող «Հորիզոն Թրեյդ» ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանի խոսքով, արդեն հաջորդ ամիս սկսվելու են ներքին հարդարման աշխատանքները: Գագիկ Գալստյանն ասել է, որ օգտագործվում

21 տարի անց

Երկրաշարժի ժամանակ միակ դստերը կորցրած Ելենա Զաքարյանը վստահ է, որ վիշտը չի մոռացվում Սկսած 1988-ից, ամեն տարի դեկտեմբերի 7-ին Սպիտակում չի դադարում մարդկանց հոսքը դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, վայրկյան առ վայրկյան բարձրանում է ծաղիկների բուրգը, իսկ Վանաձորում նույն արարողակարգը շատ ավելի պաշտոնական բնույթ է կրում: Միգուցե դա օրինաչափ է, նախ զոհվածներն այնքան շատ

Արեւով հանուն ոռոգման

Էներգետիկ ռեսուրսներից զուրկ մեր երկրում այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ունենալը օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այդ կարեւորությունը հաշվի առնելով էլ «Զենիթ» հակակարկտային կայանների ծրագրի ղեկավարությունը Հայաստանի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ՝ Մոսկվայի երկնոլորտի եւ ֆիզիկայի ինստիտուտների հետ համատեղ զբաղվում է արեւի էներգիան որպես այլընտրանքային էներգիայի աղբյուրի օգտագործելու հնարավորության ուսումնասիրությամբ: «Զենիթ» հակակարկտային կայաններ ՀՀ մարզերում տեղադրվել

ՋՈՒՐ ԵՎ ԱՎԱԶ

Առաջին հարցը մասամբ լուծվել է, երկրորդի մասին կարծիքի են սպասում Այս տարվա ապրիլին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանի մայր ջրանցքների վիճակը վատ է, մասնավորաբար Արմավիր, Արտաշատ եւ Թալին քաղաքների մատույցներում, բնակիչների մեղքով ջրանցքը վերածվել է աղբավայրի եւ Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրանցքների թողունակությունը նվազել է ավելի քան երկու անգամ:

Տվեք տեղեկանք, որ ձեզ պետք է տեղեկանք

Ելքի թույլտվությունը՝ «սահմանված կարգի խախտում» Սպարտակ Կոնստանտինիդիս-Մանասյանի խնդրին անդրադարձել ենք վերջերս («Մեզ քաղաքացիություն տվեցին օդանավակայանում»): Նա 10 տարի առաջ դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն (Օվիր)՝ ներկայացնելով փաստաթղթեր: Օրինական ճանապարհով մեկնել էր Իսրայել, իսկ հայաստանյան Օվիրն էլ չի առարկել: Ս. Կոնստանտինիդիսի ընտանիքը չի հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Տարիներ հետո մեր հայրենակիցն ու նրա կինը

Վնասվել են «ՄԱՊ»-ի պայթյունից

 ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախօրեին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ Լենուղի գյուղում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում: Պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ՝ նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի՝ 30-ամյա Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Աբաջյանը կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031